Գերմանիայի Բունդեսթագի կրթաթոշակային ծրագիր

⏳Վերջնաժամկետը` հուլիսի 31 !!!

📢🇩🇪Գերմանիայի Բունդեսթագի ամենամյա միջազգային 💰կրթաթոշակ (IPS) !!!

📌🇩🇪Գերմանիայի Խորհրդարանը (Բունդեսթագ) կազմակերպում է ամենամյա հնգամսյա պրակտիկայի ծրագիր։ 👉Այն արտասահմանցի երիտասարդներին հնարավորություն է ընձեռում աշխատել Բունդեսթագի պատգամավորների հետ, ծանոթանալ կառույցի աշխատանքին, 🇩🇪 օրենսդրությանը, քաղաքականությանը , ինչպես նաեւ մասնակցել մշակութային, հասարակական միջոցառումների։ 

💰Տարեկան առաջարկվում է 120 կրթաթոշակ, որն փոխհատուցում է մասնակիցների կեցությունը, բժշկական ապահովագրությունը, ճանապարհածախսը, տրամադրում ամսական 700 եվրո։ 

🔎Ծրագրին կարող են դիմել մի շարք երկրներից (այդ թվում 🇦🇲Հայաստան); բարձրագույն կրթությամբ, մինչեւ 30 տարեկան, սոցիալ - քաղաքական թեմաներով հետաքրքրված եւ ակտիվությամբ, 🇩🇪 իմացությամբ (առնվազն B2) երիտասարդներ։


Նորարարական գյուղատնտեսության բնագավառում միջազգային մրցույթ

⏳Վերջնաժամկետը ` հունիսի 8!!! 

📢Գյուղատնտեսության բնագավառում նորարարական ստարտափների համար մրցույթ ( որի մրցանակն է այցելություն Հռոմ, գումարային մրցանակ, ֆինանսավորման հնարավորություն)!!! 

📌WFF Startup Innovation Awards մրցույթը իրականացվում է Պարենի Համաշխարհային կազմակերպության կողմից ` Extreme Tech Challenge (XTC)-ի հետ համագործակցությամբ։ 
🟢Մրցույթն աջակցում է այն նորարարներին, որոնք կիրառում են գյուղատնտեսության մեջ նորագույն տեխնոլոգիաներ, ցանկանում են հասնել համաշխարհային սովի հաղթահարմանը եւ ԿԶՆ-ների իրականացմանը։ 

🔎Մրցույթին կարող են դիմել գյուղատնտեսության համակարգում նորագույն տեխնոլոգիաներ կիրառող նորարարներ եւ ձեռներեցներ։ 

🏆Եզրափակիչ փուլ հասած մասնակիցները հնարավորություն կունենան ամբողջական փոխհատուցմամբ մասնակցել Հռոմում կայանալիք միջոցառմանը, ստանալ հայտնություն, գումարային մրցանակ, ներդրումների հնարավորություն, զարգացնել նեթվորքինգը։ 




ՀՀ ՔՀԿ-ների համար դրամաշնորհային մրցույթ


⏳Վերջնաժամկետը ` սեպտեմբերի 30!!!

📢🇦🇲ՀՀ ՔՀԿ-ների համար 💰 դրամաշնորհային մրցույթ!!! 

📌Civil Society in Action/Counterpart International-ը Urban Foundation for Sustainable Development-ի հետ համագործակցությամբ եւ USAID-ի ֆինանսավորմամբ հրավիրում է ՀՀ-ում իրավաբանորեն գրանցված բոլոր ՔՀԿ-ներին` դիմելու ծրագրերի ընդունման բաց կանչին։ 
🟢Ծրագիրն ընդունում է նախագծեր սեռային հավասարության եւ սոցիալական ներառականության, երիտասարդների զարգացման, շրջակա միջավայրի պահպանման, մարդու իրավունքների, ընտրությունների մոնիթորինգի եւ մշտադիտարկման, դատական բարեփոխումների ու կոռուպցիայի դեմ պայքարին , բնական աղետներից, ռիսկերի կառավարման , հետհամավարակային եւ հետկոնֆլիկտային իրավիճակների եւ այլ հրատապ իրավիճակների բնագավառներում։ 

⏰Նախագծերի տևողությունը պետք է լինի 3-6 ամիս (բացառությամբ «հրատապ կարիքների» կամ «արտակարգ իրավիճակներից բխող կարիքների» համար դրամաշնորհների, որոնք կարող են լինել 3 ամսից ավելի կարճ տևողությամբ)։

💰Յուրաքանչյուր դրամաշնորհի առավելագույն ֆինանսավորման չափը 2,000,000 ՀՀԴ է (բացառությամբ արտակարգ իրավիճակներից բխող կարիքների համար դրամաշնորհների, որոնց առավելագույն չափը 3,000,000 ՀՀԴ է)։


Օրգանական գյուղատնտեսության զարգացման 2024-25 անվճար ծրագիր

Վերջնաժամկետը ` հունիսի 10!!! 

📢«Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025 թթ. 🆓 ծրագիր❗

📌🇩🇪🇦🇲Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը և Ակբա բանկը մեկնարկում են «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը:

❗Հայտարարված մրցույթի շրջանակում հաղթող ճանաչված կազմակերպությունները, ֆերմերներն ու գյուղատնտեսները կկարողանան NABU հայաստանյան մասնաճյուղի և Ակբա բանկի համատեղ ֆինանսական և տեխնիկական աջակցության միջոցով ստանալ օրգանական սնունդ արտադրողի հավաստագրում և անհամեմատ մեծացնել արտադրանքի արտահանման հեռանկարները: 

🔎Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս։

❓📞Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374) 44 599949 հեռախոսահամարին: