Показаны сообщения с ярлыком Եվրոպայի Խորհուրդ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Եվրոպայի Խորհուրդ. Показать все сообщения

Արաբ- եվրոպական երիտասարդական ֆորում Եգիպտոսում


⏳Վերջնաժամկետը ` հուլիսի 24!!! 

📢Արաբ- եվրոպական երիտասարդական ֆորում 🇪🇬Եգիպտոսում ` 🗓️ հոկտեմբերի 14-19!!! 

📌Եվրոպայի Խորհուրդը, 🇪🇬Եգիպտոսի Սպորտի եւ երիտասարդության հարցերով Նախարարության հետ համագործակցությամբ կազմակերպում է Արաբական - Եվրոպական 8-րդ երիտասարդական ֆորումն, որն անցկացվելու է Լուքսորում։ 
❗Միջոցառման այս տարվա գլխավոր թեման է « Երիտասարդությունը եւ միջմշակութային հաղորդակցությունը- ԱԲ-ի ժամանակաշրջանում». 
🟢Միջոցառումն նպատակաուղղված է համախմբել արաբ եւ եվրոպացի երիտասարդներին ու երիտասարդական շարժումներին եւ հանդիսանալու հարթակ- սոցիալ- քաղաքական երկխոսության ու փոխանակման, մասնավորապես հակամարտությունների, մարդու իրավունքների, կլիմայական եւ բնապահպանական ճգնաժամի, ԱԲ-ի հետեւանքների եւ այլ թեմաների շուրջ։ 

🔎Ծրագրին կարող են դիմել Եվրոպայի Խորհրդի, կամ Եվրոպական մշակութային Կոնվենցիայի երկրներից (այդ թվում 🇦🇲 Հայաստան); 18-30 տարեկան, ֆորումի թեմաների շուրջ գործունեության փորձ ունեցող, ծրագրով հետաքրքրված եւ մոտիվացված երիտասարդներ։ 

💰Կազմակերպիչները ապահովում են կեցությունը, փոխհատուցում ճանապարհածախսը։ 


"LIVING COMPASS 2024" խորագրով դասընթաց ( Հունգարիայում եւ օնլայն)

⏳Վերջնաժամկետը ապրիլի 15!!!

📢"LIVING COMPASS 2024" խորագրով դասընթաց ( Հունգարիայում եւ օնլայն)!!! 

📌Մարդու իրավունքների կրթության երիտասարդական ծրագիրն կարեւոր տեղ է զբաղեցնում Եվրոպայի Խորհրդի մինչև 2030 թ.-ի երիտասարդական ոլորտի ռազմավարության մեջ ելնելով իր առանձնահատկություններից։ 
🟢 LIVING COMPASS ծրագրի նպատակն է նպաստել երիտասարդների շրջանում մարդու իրավունքների կրթության որակի եւ ներկայացվածության բարելավմանը։ 

❗Ծրագիրն բաղկացած է լինելու👇
👉Օնլայն կրթության մոդուլներից ( մայիս - սեպտեմբեր);
👉Բուդապեշտի երիտասարդական կենտրոնում առկա դասընթացից ( սեպտեմբերի 23-30);
👉Հետդասընթացային միջոցառումներից եւ էլեկտրոնային կրթությունից ( հոկտեմբեր-դեկտեմբեր): 

 
🔎Դասընթացին կարող են դիմել Եվրոպայի Խորհրդի երկրներից (այդ թվում 🇦🇲 Հայաստան); 18-30 տարեկան, մարդու իրավունքների բնագավառում փորձառությամբ երիտասարդական աշխատողներ, դասընթացավարներ, երիտասարդ ակտիվիստներ։ 

💰Կազմակերպիչները ապահովում են կեցությունը, փոխհատուցում ճանապարհածախսը։ Առկա է մասնակցության վճար։

Երիտասարդության, թվայնացման եւ միջմշակութային փոխանակման թեմայով Ասիա-եվրոպական ուսումնական դասընթաց Բուդապեշտի Եվրոպական երիտասարդական Կենտրոնում

⏳Վերջնաժամկետը մայիսի 19!!! 

📢Երիտասարդության, թվայնացման եւ միջմշակութային փոխանակման թեմայով Ասիա-եվրոպական ուսումնական դասընթաց 🇭🇺Բուդապեշտի Եվրոպական երիտասարդական Կենտրոնում 🗓️հոկտեմբերի 6-12 ( եվրոպացի մասնակիցների հայտ )!!! 

📌Եվրոպայի Խորհրդի Երիտասարդական Վարչությունը հրավիրում է մասնակցելու, Ասիա- Եվրոպա հիմնադրամի (ASEF) հետ համագործակցությամբ անցկացվող երիտասարդական ծրագրի, որի եվրոպական փուլն անցկացվելու է 🇭🇺Հունգարիայում, ասիական փուլը 🇨🇳Չինաստանում։ 

🟢Ծրագիրն բաղկացած է լինելու 👇
👉🖥️Գիտելիքների բարելավման օնլայն փուլից հուլիսի 2-30; 
👉🇭🇺Բուդապեշտի Եվրոպական երիտասարդական կենտրոնում առկա սեմինարից հոկտեմբերի 6-12; 
👉🎉 Միջոցառումային գործողություններից օգոստոս- դեկտեմբեր։ 
 
🔎 Ծրագրի եվրոպական փուլին կարող են դիմել Եվրոպայի Կոնվենցիայի երկրներից (այդ թվում 🇦🇲 Հայաստան); 18-30 տարեկան ծրագրով հետաքրքրված, ծրագրի ամբողջ ընթացքին մասնակցելու պատրաստակամությամբ, 🇬🇧 իմացությամբ, իրենց համայնքներում եւ կազմակերպություններում ակտիվ եւ ստացված գիտելիքները հետագայում կիրառելու ցանկությամբ երիտասարդներ։

💰Կազմակերպիչները ապահովում են կեցությունը, փոխհատուցում ճանապարհածախսը։

CALL FOR ACTIVITIES: COMPASS TRAINING COURSES 2024

⏳Վերջնաժամկետը` հունվարի 11!!

📢Եվրոպայի Խորհուրդը հրավիրում է դիմելու մարդու իրավունքների կրթության 2024 թ.-ի Compass ազգային եւ տարածաշրջանային ուսումնական կուրսերի նախագծերին։ 
🟢The Compass training courses are strategic national and regional activities for localising human rights education with young people and developing key multipliers competences for human rights education. The courses contribute to implementation of the Council of Europe Charter on Education for Democratic Citizenship and Human Rights Education.

📌Առաջարկվում է 3 տեսակի աջակցություն 
  👉Կրթական աջակցություն հրավիրյալ դասընթացավարի , կամ խորհրդատուի միջոցով։ 
👉💰Մինչեւ 6 000 եվրո ֆինանսական աջակցություն ,
👉« Ինստիտուցիոնալ » աջակցություն, տեսանելիություն եւ «ռեկոմենդացիա». 
❗ Ծրագրում ընտրված նախագծերի կազմակերպիչները կհրավիրվեն մասնակցելու նախապատրաստական սեմինարի։

🔎Ծրագրին կարող են դիմել մարդու իրավունքների բնագավառում կրթության ներդրմամբ եւ զարգացմամբ հետաքրքրված ՔՀԿ-ներ, պետական հաստատություններ, այլ կազմակերպություններ եւ ցանցեր։   
 

Հրավեր դառնալու Եվրոպայի Խորհրդի Տեղական եւ Տարածաշրջանային Իշխանությունների կոնգրեսի պատվիրակ


⏳Վերջնաժամկետը հունվարի 7!!!

📢Հրավեր դառնալու Եվրոպայի Խորհրդի Տեղական եւ Տարածաշրջանային Իշխանությունների կոնգրեսի պատվիրակ!!!

📌Եվրոպայի Խորհրդի Տեղական եւ Տարածաշրջանային Իշխանությունների կոնգրեսը “Rejuvenating politics” նախագծի շրջանակում հրավիրում է երիտասարդների դառնալու 🇫🇷Ստրասբուրգում 2024 թ.-ի 🗓️ մարտի 26-28ը եւ հոկտեմբերի 15-17ը անցկացվելիք կոնգրեսի 46-րդ եւ 47-րդ նստաշրջանի երիտասարդ պատվիրակ։ 
📌Կոնգրեսը համաեվրոպական քաղաքական միջոցառում է, որին մասնակցում են Եվրոպայի Խորհրդի անդամ 46 երկրների պետական եւ տեղական մակարդակում ներկայացուցիչներ։ 
🟢Կոնգրեսի երիտասարդ պատվիրակ լինելը հնարավորություն է ընձեռում մասնակցել տարվա 2 հանդիպումներին, ստանալ միջազգային փորձ, դառնալ միջմշակութային թիմի եւ ցանցի մի մասը, Կոնգրեսում ներկայացնել երիտասարդների շահերն ու իրավունքները, ինչպես նաեւ անցկացնել անհատական նախագծեր։  

🔎Կարող են դիմել Եվրոպայի Խորհրդի երկրներից (այդ թվում 🇦🇲 Հայաստան); 18-30 տարեկան , 🇬🇧 իմացությամբ, ակտիվ երիտասարդական աշխատանքով զբաղվող, թեմայով հետաքրքրված երիտասարդներ։

💰Կազմակերպիչները փոխհատուցում են սեսսիաներին մասնակցելու համար ճանապարհի եւ կեցության ծախսերը։


Երիտասարդական դասընթաց Ստրասբուրգում


⏳Վերջնաժամկետը ` հոկտեմբերի 8!!!

📢"Human Rights Education as a catalyst for boosting Democratic Participation of Young Refugees in Europe" խորագրով դասընթաց Ստրասբուրգի Եվրոպական երիտասարդական Կենտրոնում ( 🇫🇷 Ֆրանսիա)`🗓️ նոյեմբերի 12-18!!!

🔎Կարող են դիմել Եվրոպայի Խորհրդի երկրներից (այդ թվում 🇦🇲 Հայաստան); 18-30 տարեկան, 🇬🇧 իմացությամբ, դասընթացի թեմայով հետաքրքրված եւ որոշակի փորձառությամբ երիտասարդներ։

💰Կազմակերպիչները ապահովում են կեցությունը, փոխհատուցում ճանապարհի եւ վիզայի ծախսերը։
❗Առկա է գրանցման վճար։ 


Եվրոպայի Խորհրդի Երիտասարդական աշխատանքի Պորտֆոլիո գործիքի վերաբերյալ խորհրդատվական հանդիպում Ֆրանսիայում

⏳Վերջնաժամկետը` սեպտեմբերի 15!!!

📢Եվրոպայի Խորհրդի Երիտասարդական աշխատանքի Պորտֆոլիո գործիքի վերաբերյալ խորհրդատվական հանդիպում Ստրասբուրգի Եվրոպական երիտասարդական Կենտրոնում (🇫🇷 Ֆրանսիա)` 🗓️հոկտեմբերի 10-11!!!

📌Եվրոպայի Խորհրդի Երիտասարդական աշխատանքի Պորտֆոլիոն օնլայն գործիք է, որն օգնում է երիտասարդական աշխատանքով զբաղվող կազմակերպություններին, խմբերին ու անհատներին հասկանալ իրենց « կոմպետենտությունը» եւ առավել արդյունավետ զարգացնել այն։
🟢Այդ գործիքն օգտակար կլինի բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են երիտասարդական աշխատանքի ճանաչման եւ որակյալ զարգացման թեմայով։ 

🎉Միջոցառումն ուղղված է շահագրգիռ կողմերի հետ քննարկել եւ կարծիքներով փոխանակվել- գործիքի վերաբերյալ վերջերս իրականացված հետազոտության մասին։ 

🔎Կարող են դիմել թեմայով հետաքրքրված, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, երիտասարդական աշխատողներ, դասընթացավարներ։

💰Կազմակերպիչները ապահովում են կեցությունը, փոխհատուցում ճանապարհածախսը։