Показаны сообщения с ярлыком Շիրակի մարզ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Շիրակի մարզ. Показать все сообщения

Շիրակի մարզի երիտասարդների համար առաջնորդության անվճար դպրոց


⏳Վերջնաժամկետը` հունիսի 23!!! 

📢🇦🇲Շիրակի մարզի 14-24 տարեկան երիտասարդների համար առաջնորդության 🆓 դպրոց!!!

📌🇦🇲«Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոն ՀԿ-ն հայտարարում է «Gen_Z Առաջնորդության դպրոց»-ին դիմելու հնարավորության մասին, որին կարող են մասնակցել Շիրակի մարզում ապրող երիտասարդները։

🟢«Gen_Z Առաջնորդության դպրոց»-ի նպատակն է՝ շիրակցի երիտասարդներին ներգրավել ՀՀ-ում երիտասարդության, կրթության, գիտության և մշակույթի ոլորտներին առնչվող որոշումների կայացման գործընթացներին և դրանց վերաբերյալ քննարկումներին, բարձրացնելով որոշումների կայացման բուն գործընթացներին մարզաբնակ երիտասարդների մասնակությունը և մարզաբնակ երիտասարդների ձայնը։

🎉#Gen_Z Դպրոցի ընթացքում մասնակիցները վերապատրաստվելու են ՀՀ-ում երիտասարդությանն ու կրթությանը առնչվող և ներկայում իրականացվող բարեփոխումների տեսլականի թեմաների, ինչպես նաև կրթության և երիտասարդության ոլորտներում առկա ներպետական հնարավորությունների և մի շարք այլ կարևոր թեմաների համատեքստում։

❗#Gen_Z Դպրոցի ավարտին ընտրված լավագույն մասնակիցները ներգրավվելու են «Chatham House» ֆորմատով հանդիպումներին, որոնց շրջանակներում երիտասարդները հայ առաջատար քաղաքական և հասարակական գործիչների հետ քննարկելու են վերոնշյալ ոլորտների բացերը, խնդիրներն ու առկա մարտահրավերները և դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ մշակելու և ներկայացնելու են առաջարկությունների փաթեթներ։

💰 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Կազմակերպությունը հոգալու է մասնակիցների սննդի, ինչպես նաև այլ անհրաժեշտ նյութերի հետ կապված ծախսերը։ Դպրոցի բոլոր օրերին մասնակցությունը պարտադիր է։ 
❗Դպրոցն անցկացվելու է Գյումրիում։

🎓Դպրոցի ավարտին լավագույն մասնակիցներն ու խմբերը կստանան հավաստագրեր և նվերներ կազմակերպության կողմից:


Շիրակի մարզի ԲՈՒՀ-երում, բակալավրիատի առկա ծրագրերով սովորող ուսանողների համար 💰կրթաթոշակ

⏳Վերջնաժամկետը ` հունիսի 17!!!

📢🇦🇲 Շիրակի մարզի ԲՈՒՀ-երում, բակալավրիատի առկա ծրագրերով սովորող ուսանողների համար 💰կրթաթոշակ!!!! 

📌Մեկնարկում է «ԱՐԱՄԱԶԴ» երիտասարդության աջակցության բարեգործական հիմնադրամի՝ «Մինա Շիրվանյան» անվանական կրթաթոշակի 2024-2025 ուսումնական տարվա ծրագրի դիմում-հայտերի ընդունումը: Ծրագիրը գործում է Շիրակի մարզի բուհերում՝ բակալավր առկա համակարգում սովորող ուսանողների համար:  

Խաղերի թեմայով կոնֆերանս Գյումրիում

📢🎮 Gyumri Game Conference Գյումրիում ` 🗓️սեպտեմբերի 30-ին, ⏰11.00-ին!!!


🟢Միջոցառումն նպատակաուղղված է միավորել խաղերի ոլորտի սիրահարներին և փորձառու մասնագետներին։

📌Կլինեն ավելի քան 20 խոսնակներ՝ տարբեր խաղային կազմակերպություններից, ովքեր կկիսվեն իրենց գիտելիքով և փորձով։

🟢Ի՞նչ է սպասվում Gyumri Game Conference-ին👇
👉 ակտիվ քննարկումներ,
👉 մասնագիտական ելույթներ,
👉 նեթվորքինգ,
 ցուցահանդես։ 


🏢 Հասցե՝ GTC, Գյումրի, Գայի 1
📅 Ամսաթիվ՝ սեպտեմբերի 30
🤝 Կազմակերպիչներ՝ EIF(Enterprise Incubator Foundation (EIF)) GTC, Revolution Origins։ 

❗Երևան-Գյումրի-Երևան ուղևորափոխադրում ապահովվում են։ 

Դպրոցականների համար ծրագրավորման անվճար դպրոց Գյումրիում եւ Վանաձորում

⏳Վերջնաժամկետը` սեպտեմբերի 18!!!

🔊 9-ից 11-րդ դասարանների աշակերտների համար Yandex Ծրագրավորման 🆓 📊դպրոց Գյումրիում ու Վանաձորում!!


📌«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի եւ «Yandex»-ը կազմակերպվում են Yandex ծրագրավորման ամենամյա 🆓 դպրոցը։ 
 
🟢Դասընթացի ընթացքում երեխաները սովորելու են ժամանակակից բիզնես աշխարհում շատ հայտնի «Python» (Փայթըն) ծրագրավորման լեզուն։ 

❗Դպրոցի շրջանավարտները կկարողանան շարունակել ուսուցումը ՏՏ ոլորտում 🖥️ ձեւաչափով ՝ Yandex Lyceum-ում, որտեղ կկարողանան ընտրել Go-ի նոր դասընթաց կամ մասնագիտացումներ՝ խաղերի մշակում, տվյալների վերլուծություն, մեքենայական ուսուցում կամ վեբ մշակում Django-ում։ 

⏰Դասընթացները անցկացվելու են շաբաթական 2 անգամ, 2 ժամ տեւողությամբ ` Գյումրու եւ Վանաձորի Տեխնոլոգիական Կենտրոններում։ 

❗Մասնակցելու համար նախ պետք է 📝գրանցվել ` https://forms.yandex.ru/surveys/coding_school_am/?fbclid=IwAR3EjROv3f_1EbA9yOax2IyaiaHgqWE1isB8uGj9aBfXUrQUaJpK5iSxk1U , ապա անցնել 🖥️ թեստավորումը , հետո մասնակցել հարցազրույցի։ 

❗Պարտադիր չէ, որ երեխաներն ունենան ծրագրավորման գիտելիքներ, քանի որ ստուգվելու են նրանց տրամաբանական մտածողությունը և սովորելու մոտիվացիան: 

Ծրագրավորման անվճար դասընթաց Գյումրիում

⏳Վերջնաժամկետը` սեպտեմբերի 25!!!

📢🇦🇲Շիրակի մարզի երիտասարդների համար «Chat GPT-ի կիրառությունը ծրագրավորման մեջ» թեմայով 🆓 դասընթաց Գյումրիում!!! 

📌🇦🇲«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո հայտարարում է «Chat GPT-ի կիրառությունը ծրագրավորման մեջ» կարճաժամկետ դասընթաց Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում ՝ Շիրակի մարզի 15-ից 29 տարեկան երիտասարդների համար:

🟢Դասընթացի շրջանակում մասնակիցները կուսումնասիրեն ծրագրավորման ոլորտում արհեստական բանականության գործիքների, հատկապես՝ Chat GPT-ի կիրառությունը, կսովորեն, թե ինչպես կոդավորման հետ կապված տեխնիկական բնույթի աշխատանքը կատարել արհեստական բանականությամբ աշխատող գործիքների օգնությամբ, կիրառել նոր ֆունկցիաներ և մեթոդներ՝ առավել պարզ, կիրառելի և առանց խոչընդոտների աշխատող կայքեր և հավելվածներ ստեղծելու համար։

⏰Տևողությունը՝ 10 ժամ (5 օր)
🏢Անցկացման վայրը՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոն (ք․ Գյումրի, Գայի 1)։

📝Գրանցումը `
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfU2bz4DsXlp2goIC1u5axu1rP3t200JqDNbsz1cEupr8FHsg/viewform

Խաղերի ստեղծման անվճար դասընթաց Գյումրիում

⏳Վերջնաժամկետը` սեպտեմբերի 24!!!

📢🇦🇲Շիրակի մարզի երիտասարդների համար խաղերի ստեղծման 🆓դասընթաց Գյումրիում!!! 

✨Երբևէ մտածե՞լ ես, որ կարող ես դառնալ խաղի հեղինակ ընդամենը մի քանի ժամում❓

📌🇦🇲«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո հայտարարում է խաղերի ստեղծման ևս մեկ նոր, կարճաժամկետ դասընթաց Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում (ԳՏԿ)՝ Շիրակի մարզի 15-ից 29 տարեկան երիտասարդների համար:

📌«Ստեղծի՛ր խաղ 12 ժամում AI-ի օգնությամբ» դասընթացի շրջանակում դու ձեռք կբերես հիմնարար գիտելիքներ ու հմտություններ խաղերի ստեղծման համար, ինչպես նաև կստեղծես քո իսկ հեղինակային խաղերը կամ դրանց նախատիպերը՝ բազմաթիվ AI գործիքների օգնությամբ։


⏰Տևողությունը՝ 12 ժամ (6 օր)
🏢Անցկացման վայրը՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոն (ք․ Գյումրի, Գայի 1)։