📢🇦🇲« Քո հնարավորությունները » (Your Opportunities) երիտասարդական, տեղեկատվական ՀԿ-ն հրավիրում է գործընկերների ` դառնալու Կամավորական անդամակցությունների գործընկեր!!!
📌Your Opportunities -ի կամավորական անդամակցությունները ձեւաչափ է, որն նպատակաուղղված է պատանիներին որոշակի ժամկետով ու շրջափուլով ներգրավվել Երիտասարդական, Տեղեկատվական ՀԿ-ի իրականացման աշխատանքներում։
🙌Որպեսզի ձեւաչափն օգտակար լինի նաեւ պատանի կամավորներին, ՀԿ-ն փնտրում է Your Opportunities -ով, նրա գործունեությամբ հետաքրքրված կազմակերպությունների ու որոշակի ոլորտում փորձառու անհատների, ովքեր որեւէ տարբերակով կարող են օգտակար լինել պատանի կամավորներին։
🎉Դա կարող է լինել գործընկերների կողմից իրականացվող ծրագրերում, միջոցառումներում պատանի կամավորների ներգրավվում, կամ առավելությամբ ընտրություն, որոշակի փորձառությամբ անհատների դեպքում օրինակ պատանի կամավորների համար թեմատիկ իվենթների կամավոր ներկայացնում եւ այլն։
❗Գործընկեր չեն կարող դառնալ քաղաքական, կամ կրոնական ուղղությամբ կազմակերպություններ/ անհատներ ծայրահեղ լիբերալ, ազգայնական կազմակերպություններ/ անհատներ, կամ անհասկանալի գործունեություն վարող կազմակերպություններ/ անհատներ։
🏆Միացած գործընկերները կընդգրկվեն Your Opportunities -ի « Մեր գործընկերները» բաժնում, նրանց գործունեության վերաբերյալ կներկայացվի ամբողջական հայտարարություն, նրանց կողմից իրականացվող ծրագրերն առավելությամբ կհրապարակվեն Your Opportunities -ի տեղեկատվական հարթակներում։
📝Եթե հետաքրքրված եք դառնալու « Քո հնարավորությունները » երիտասարդական, տեղեկատվական ՀԿ-ի կամավոր անդամակցության գործընկեր, ապա կարող եք լրացնել այս հայտերը👇
📧Կապ ` youropportunities2017@gmail.com
Отправить комментарий