Показаны сообщения с ярлыком օնլայն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком օնլայն. Показать все сообщения

Հվ. Կորեայում ուսանելու թեմայով օնլայն կրթական ցուցահանդես


🔊🇰🇷Հվ. Կորեայում ուսանելու թեմայով 🖥️🆓🎓 կրթական ցուցահանդես 🗓️ հուլիսի 16- 25!!!

❗🇰🇷NIIED-ը հրավիրում է մասնակցելու Կորեայում ուսանելու թեմայով հերթական 🖥️ ցուցահանդեսին։ 

📌 Այս անգամ 🇰🇷 11 տեղական իշխանությունները ներկայացնող պետական եւ մասնավոր շուրջ 78 ԲՈՒՀ-երը կներկայացնեն առաջարկվող ուսումնական ծրագրերը, դիմելու կարգն, հավանական կրթաթոշակները, կտրամադրեն 🖥️ խորհրդատվություն եւ կպատասխանեն մասնակիցների հարցերին։

🔠Միջոցառման աշխատանքային լեզուն 🇬🇧 է։


❗Մասնակից տեղական իշխանությունները👇
 - Busan Metropolitan City Zone
 - Daegu Metropolitan City Zone
 - Gwangju Metropolitan City Zone
 - Gangwon-do State Zone
 - Chungcheongbuk-do Province Zone
 - Chungcheongnam-do Province Zone
 - Gyeongsangbuk-do Province Zone
 - Jeollanam-do Province Zone
 - Jeollabuk-do State Zone
 - Incheon Metropolitan City Zone
 - Daejeon Metropolitan City Zone։ 

Երիտասարդական, հակակոռուպցիոն օնլայն աշնանային դպրոց


⏳Վերջնաժամկետը ` օգոստոսի 16!!!

📢Երիտասարդական Հակակոռուպցիոն 🖥️🆓աշնանային դպրոց ` 🗓️սեպտեմբերի 23-27!!! 

📌Միջազգային հակակոռուպցիոն հնգօրյա աշնանային դպրոցն կազմակերպվում է Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի եւ թմրանյութերի ու հանցավորության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գրասենյակի համագործակցությամբ ` Ավստրիայի Հանրապետության կառավարության ֆինանսավորմամբ։ 
🟢Այն նպատակաուղղված է երիտասարդների ու ուսանողների շրջանում բարձրացնել հմտությունները, քննադատական մտածողությունը ու իրազեկվածությունը կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ։ 
❗Դպրոցն բաղկացած է լինելու օնլայն սեսսիաներից եւ հանձնարարություններից։
🎓Ավարտին , 70% մասնակցություն ունեցած մասնակիցներին տրվելու է հավաստագրեր։ 

🔤Դպրոցի աշխատանքային լեզուն 🇬🇧 է։ 

🔎Ծրագրին կարող են դիմել քիչ զարգացած , կամ զարգացող երկրներից ( դասվում է նաեւ 🇦🇲Հայաստանը); 18-29 տարեկան, թեմայով հետաքրքրված երիտասարդներ։ 

Թվային մարկետինգի օնլայն, անվճար կուրս

📢Թվային մարկետինգի վերաբերյալ 🖥️ 🆓 կուրս !!! 

📌 MAX բիզնես դպրոցը հրավիրում է մասնակցելու թվային մարքեթինգի թեմայով օնլայն, անվճար մագիստրոսական ծրագրին։ 

🟢Կուրսն պատկերացում կտրամադրի այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք ` վեբ կայքի ձեւավորում, SEO, վեբ վերլուծություն, էլեկտրոնային մարքեթինգ, SEM, SMM, Ֆեյսբուք եւ Ինստագրամ Ads։

🔤Կուրսի աշխատանքային լեզուն 🇬🇧 է։

Հյուսիս- Կորեագիտության բնագավառում օնլայն անվճար ամառային դպրոց

⏳Վերջնաժամկետը հուլիսի 8!!! 

📢🇰🇵Հս_կորեագիտության բնագավառում 🖥️🆓 դպրոց 🗓️հուլիսի 29- օգոստոսի 1!!! 

📌🇩🇪Ֆրանկֆուրտի համալսարանի 🇰🇷Կորեագիտության ֆակուլտետը կազմակերպում է երկրորդ միջազգային ամառային օնլայն դպրոցն , որի այս տարվա թեման է` "Discovering North Korea" ։ 
🟢Դպրոցի շրջանակում սպասվում են 🇰🇵հյուսիս_կորեագիտության բնագավառում մասնագետների կողմից 10 դասախոսություններ։ 
🎉Խոսնակները կկիսվեն իրենց կարծիքներով այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք Հս. Կորեայի քաղաքականություն, հասարակություն , մշակույթ ու այլն։ 
🔤 Դպրոցի աշխատանքային լեզուն 🇬🇧 է։ 
🎓Դպրոցին ամբողջությամբ մասնակցածներին կտրվի հավաստագիր։

🔎Դպրոցը բաց է ցանկացած երկրից, թեմայով հետաքրքրվածների համար ։ 

🖥️Դպրոցն անցկացվելու է 🖥️ Zoom հարթակում։

Օնլայն, անվճար կուրսեր University of Tübingen համալսարանի կողմից

⏳Վերջնաժամկետը նշված չէ!!! 

📢🖥️🆓 կուրսեր University of Tübingen համալսարանի կողմից ( 🇩🇪Գերմանիա)!!! 

📌 TÜ-VIP -ը տասշաբաթյա օնլայն ծրագիր է, որն առաջարկում է կուրսեր կայուն զարգացման, քաղաքականության, միջմշակութային հաղորդակցության, գերմաներեն լեզվի , մարդու իրավունքների եւ այլ թեմաներով։ 
🔤Կուրսերի աշխատանքային լեզուն 🇬🇧 է։

🗓️ Կուրսերն անցկացվելու են աշնանը ` հոկտեմբեր- դեկտեմբեր։ 
 
🔎Կուրսն բաց է ցանկացած երկրից ուսանողների համար։ Առավելությունը տրվելու է այն ուսանողներին, ովքեր հետաքրքրված են հետագայում ուսումն շարունակել այդ համալսարանում։

🎓Կուրսն անցած ուսանողներին տրվում է հավաստագիր եւ ECTS կրեդիտներ։ 

"LIVING COMPASS 2024" խորագրով դասընթաց ( Հունգարիայում եւ օնլայն)

⏳Վերջնաժամկետը ապրիլի 15!!!

📢"LIVING COMPASS 2024" խորագրով դասընթաց ( Հունգարիայում եւ օնլայն)!!! 

📌Մարդու իրավունքների կրթության երիտասարդական ծրագիրն կարեւոր տեղ է զբաղեցնում Եվրոպայի Խորհրդի մինչև 2030 թ.-ի երիտասարդական ոլորտի ռազմավարության մեջ ելնելով իր առանձնահատկություններից։ 
🟢 LIVING COMPASS ծրագրի նպատակն է նպաստել երիտասարդների շրջանում մարդու իրավունքների կրթության որակի եւ ներկայացվածության բարելավմանը։ 

❗Ծրագիրն բաղկացած է լինելու👇
👉Օնլայն կրթության մոդուլներից ( մայիս - սեպտեմբեր);
👉Բուդապեշտի երիտասարդական կենտրոնում առկա դասընթացից ( սեպտեմբերի 23-30);
👉Հետդասընթացային միջոցառումներից եւ էլեկտրոնային կրթությունից ( հոկտեմբեր-դեկտեմբեր): 

 
🔎Դասընթացին կարող են դիմել Եվրոպայի Խորհրդի երկրներից (այդ թվում 🇦🇲 Հայաստան); 18-30 տարեկան, մարդու իրավունքների բնագավառում փորձառությամբ երիտասարդական աշխատողներ, դասընթացավարներ, երիտասարդ ակտիվիստներ։ 

💰Կազմակերպիչները ապահովում են կեցությունը, փոխհատուցում ճանապարհածախսը։ Առկա է մասնակցության վճար։

Արվեստագետների համար, դրամաշնորհային առաջարկներ գրելու թեմայով օնլայն կուրս

⏳Վերջնաժամկետը մայիսի 16!!!

📢Արվեստագետների համար, դրամաշնորհային առաջարկներ գրելու թեմայով 🖥️ 🆓 կուրս!!! 

📌ԵՄ ֆինանսավորմամբ EU4Culture ծրագրի շրջանակում ԱլԳ երկրներից ( այդ թվում 🇦🇲 Հայաստան) արվեստագետների ու մշակույթի գործիչների համար պրակտիկ օնլայն կուրս հաջողակ դրամաշնորհային հայտեր գրելու թեմայով։ 

🟢The course will be interesting for artists and cultural Professionals aiming to broaden their activities, collaborate with national and international partners, and secure financial support for their projects through grants. Participants will gain the fundamental knowledge, as well as practical know-how, for crafting successful grant proposals aiming to enhance the cultural landscape of their respective countries.

Տվյալային հաղորդակցության բնագավառում ծրագիր 🇬🇪 Վրաստանում

⏳Վերջնաժամկետը հունիսի 9!!!

🔊Տվյալային հաղորդակցության բնագավառում ծրագիր 🇬🇪 Վրաստանում (հիբրիդ 🖥️եւ✍️ )!!

📌🇬🇪ForSet ոչ կոմերցիոն կազմակերպությունը տվյալների հետ աշխատանքի փորձ ունեցող լրագրողներին հրավիրում է մասնակցել 6 ամսյա ծրագրին։ 

🟢Ծրագրի շնորհիվ մասնակիցները կզարգացնեն տվյալների հավաքման եւ վերլուծման, սթրոլինգի կիրառման եւ այլ թեմաներով հմտությունները, կմասնակցեն Թբիլիսիում դասընթացների, կստանան 🖥️ մենթորային աջակցություն եւ կմշակեն անհատական աշխատանքներ։ 

💰Կազմակերպիչները ծրագրի շրջանակներում ստեղծված աշխատանքների համար տրամադրում հոնորար։ 

🔎Ծրագրին կարող են դիմել մի շարք երկրներից ( այդ թվում 🇦🇲 Հայաստան) լրագրողներ, դատա- մասնագետներ, ակտիվիստներ։

Դեռահասների ու երիտասարդների համար  LoT 2024 օնլայն  ծրագիր

⏳Վերջնաժամկետը մայիսի 10!!

🔈Դեռահասների ու երիտասարդների համար  LoT 2024 🆓 💻  ծրագիր!!!

📌Leaders Of Tomorrow (LOT) –ը 14-17 եւ 18- 24  տարեկանների համար 🖥️ երիտասարդական փոխանակման ծրագիր է։ 
📌Ծրագրի շնորհիվ երիտասարդները կիմանան; թե ինչ է  մշակութային բազմազանությունը եւ կհասկանան տարբերվող աշխարհընկալումները։ 

📌Ծրագիրը բաղկացած է 🖥️ թրեյնինգներից,  տեսահանդիպումներից, քննարկումներից։ 

🔎Ծրագրին կարող են դիմել 14-17 եւ 18-24  տարեկան, համացանցին մատչելիություն ունեցող, 🇬🇧 իմացությամբ երիտասարդներ։


Կորեագիտության օնլայն անվճար ամառային դպրոց

⏳Վերջնաժամկետը` հունիսի 1!!!

📢🇰🇷Կորեագիտության բնագավառում 🖥️🆓 ամառային դպրոց` 🗓️հունիսի 18-21!!! 

📌🇬🇧University of Central Lancashire համալսարանի Կորեագիտության միջազգային Ինստիտուտը, 🇰🇷Կորեագիտության Ակադեմիայի եւ 🇰🇷Կորեայի Հանրապետության Կրթության Նախարարության աջակցությամբ կազմակերպում է Կորեագիտության 2024 թ.-ի ամառային դպրոցը։ 

🟢Դպրոցը բաղկացած է լինելու Կորեայի վերաբերյալ, տարաբնույթ դասախոսություններից ։ 

🖥️Դպրոցն անցկացվելու է MS TEAMS հարթակում ։


❓Հարցերի դեպքում կարող եք գրել IKSU-AKS@uclan.ac.uk էլ. հասցեին։ 

Ժողովրդավարությանն եւ սոցիալական արդարությանն նվիրված գաղափարների համար լաբարատորիա

⏳Վերջնաժամկետը ապրիլի 21!!!

📢Ժողովրդավարությանն եւ սոցիալական արդարությանն նվիրված գաղափարների համար լաբարատորիա ( 🖥️օնլայն եւ Գերմանիայում)!!! 

🎉Եթե ունեք ժողովրդավարության ամրապնդմանն եւ սոցիալական արդարության բարելավմանն ուղղված գաղափարներ, ապա կարող եք դիմել Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի կողմից կազմակերպվող այս ծրագրին։ 

🎉 Գաղափարը կարող է լինել ստեղծել ոչ կոմերցիոն կազմակերպություն, մշակել հավելված, ստեղծել լրագրողական նախագիծ եւ այլն։ 

📌Առաջադեմ ժողովրդավարության լաբորատորիա ծրագրի նպատակն է ամրապնդել ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում, առաջխաղացնել սոցիալական հիմնախնդիրների շուրջ նորարարական գաղափարներն ու լուծումները, որոնք կարող են լինել տեղական նախագիծ, գլոբալ թվային գաղափար , կամ միջանկյալ ինչ որ բան։ 

❗Ծրագիրն բաղկացած է լինելու Բեռլինում միջոցառումից, վիրտուալ ինկուբատորից եւ Գերմանիայում ավարտական արարողությունից։ 
 
🔎Ծրագրին կարող են դիմել 18-35 տարեկան, ծրագրի թեմաներով հետաքրքրված երիտասարդներ անհատական, կամ թիմային տարբերակով։ 

💰Առկա միջոցառումների կեցության եւ ճանապարհի ծախսերը փոխհատուցվում են։

Կենսանվտանգության թեմայով երիտասարդական ծրագիր Ժնեւում ( Շվեյցարիա)

⏳Վերջնաժամկետը ապրիլի 5!!!!

📢ՄԱԿ-ի կողմից, Կենսանվտանգության թեմայով երիտասարդական ծրագիր Ժնեւում ( Շվեյցարիա)!!! 

📌Կենսաբանական զենքի դեմ ուղղված գլոբալ նորմերը չեն կարող ուսումնասիրվել առանց Կենսաբանական զենքի Կոնվենցիայի շրջանակում իրականացվող քննարկումներում երիտասարդների ձայնը հաշվի առնելու։ ❗Երիտասարդների հեռանկարն համարվում է կարեւոր ստեղծելու նորարարական լուծումներ եւ երկարաժամկետ ազդեցություն։ 
📌« Երիտասարդները հանուն կենսանվտանգության » ծրագիրն կազմակերպվում է Ժնեւում ՄԱԿի ապառազմականացման հարցերով գրասենյակի եւ գործընկերների հետ համագործակցությամբ, նպատակ ունենալով երիտասարդներին ներգրավվել ՄԱԿ-ի Կենսաբանական զենքի մասին Կոնվենցիայի շուրջ քննարկումներում, տալ փորձ ու փոխհամագործակցության ցանց։ 

❗Ծրագիրն բաղկացած է լինելու օնլայն սեսսիաներից եւ մեկշաբաթյա այցելություն Ժնեւ ։ 

🔎Կարող են դիմել զարգացող երկրներից ( դասվում է նաեւ 🇦🇲 Հայաստանը); 35 տարեկանից փոքր, կենսաբանական, կամ հարակից գիտությունների բնագավառում ակադեմիական աստիճան ունեցող , թեմայով հետաքրքրված երիտասարդներ։

💰Կազմակերպիչները ապահովում են կեցությունը եւ ճանապարհածախսը։ 

Aspire Leaders օնլայն ծրագիր Հարվարդի համալսարանի կողմից (2024 թ.-ի 3-րդ ծրագիր)

⏳Վերջնաժամկետը ` հուլիսի 3!! 
 
📢 Aspire Leaders 🖥️🆓ծրագիր 🇺🇸 Հարվարդի համալսարանի կողմից (2024 թ.-ի 3-րդ ծրագիր) !!! 

📌 Aspire Leaders ծրագիրը ուսանողներին հնարավորություն է աշխարհի ցանկացած կետից սովորել Հարվարդի համալսարանում։ 

🟢Ծրագիրն հնարավորություն է ընձեռում ամբողջական միանալ HarvardX կուրսերին եւ առաջնորդական հատկանիշների զարգացման գործիքներին, մասնակցել դասավանդողների կողմից 🖥️ սեմինարների , գաղափարակիցների հետ փոխանակվել գաղափարներով։ 

🔤Ծրագրի աշխատանքային լեզուն 🇬🇧 է։

🔎Ծրագրին կարող են դիմել 18-26 տարեկան բակալավրատի ուսանողներ եւ նորավարտներ։

Վերականգնվող էներգիայի թեմայով երիտասարդական օնլայն աքսելերացիոն ծրագիր

⏳Վերջնաժամկետը ապրիլի 13!!!

📢Վերականգնվող էներգիայի թեմայով երիտասարդական 🖥️աքսելերացիոն ծրագիր!!! 


📌 IRENA-յի կողմից առաջարկվող աքսելերացիոն ծրագիրն առաջարկվում է 18-35 տարեկան երիտասարդների համար մշակելու եւ առաջարկելու կլիմայի եւ կայուն էներգետիկայի բնագավառում լուծումներ։

🖥️Ծրագիրն օնլայն է, ⏰տեւողությունը ` 4 ամիս։ 

🟢Առաջարկվող կատեգորիաներն են 👇
👉Renewable Energy technologies (solar, wind, hydropower, green hydrogen, geothermal and bio energy)
👉Climate adaptation technologies (Water Security, agriculture & Irrigation, livestock, Flood safeguards, Resource efficiency)
👉Climate Mitigation technologies (transportation, decarbonization, circular economy, energy efficiency, energy transformation and smart grids)

Ասիա-խաղաղօվկիանոսյան 4-րդ օնլայն երիտասարդական ֆորում

⏳Վերջնաժամկետը նշված չէ!!!

📢Ասիա-խաղաղօվկիանոսյան 4-րդ 🖥️🆓երիտասարդական ֆորում 🗓️ապրիլի 17-19!!! 

📌 𝗔𝗣𝗬𝗦𝟰-ն Ասիական Զարգացման Բանկի հովանավորությամբ կազմակերպվող միջազգային ֆորում է, որն նպատակաուղղված է հանդիսանալու Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երիտասարդների, երիտասարդների հետ աշխատող պետական մարմինների, կազմակերպությունների ներկայացուցիչների ու մյուս հետաքրքրված անձանց համար հարթակ- քննարկելու եւ ուսումնասիրելու տարածաշրջանում երիտասարդներին հուզող եւ ընդհանրապես մյուս հիմնախնդիրները։ 
 
🖥️Միջոցառումն անցկացվելու է 🖥️ Zoom հարթակում։ 

Լեհական լեզվի, պատմության եւ մշակույթի վերաբերյալ օնլայն, կամ առկա ամառային կուրսեր

⏳Վերջնաժամկետները տարբեր են !!!

📢💰Կրթաթոշակ` 🇵🇱 լեհական լեզվի, պատմության եւ մշակույթի օնլայն, կամ առկա ամառային կուրսերին մասնակցելու համար!!! 

📌Ակադեմիական փոխանակումների լեհական ազգային Գործակալության կողմից ֆինանսավորվող եւ 🇵🇱մի շարք ԲՈՒՀ-երի կողմից կազմակերպվող 🇵🇱լեզվի/ մշակույթի ամառային ծրագրերն արտասահմանցիների համար հիանալի հնարավորություն է ծանոթանալ Արեւելա-եվրոպական այդ երկրին, նրա լեզվին, մշակույթին, ժառանգությանն ու պատմությանը։ 
 
💰Կուրսերն անվճար են, առկա կուրսերի կեցության, մշակութային միջոցառումների ծախսերը փոխհատուցվում են։❗ Արտագնա ճանապարհածախսը եւ բժշկական ապահովագրությունը չի փոխհատուցվում։ 

❗❗Կուրսերի ժամկետները, պահանջները, պայմանները, հյուրընկալող համալսարանները տարբեր են։ 

Կորեալեզու ծրագրերով ուսանելու թեմայով օնլայն կրթական ցուցահանդես

📢🇰🇷Հվ. Կորեայում ուսանելու թեմայով 🖥️🆓 կրթական ցուցահանդես 🗓️ապրիլի 12-21!!!

📌🇰🇷NIIED-ը հրավիրում է մասնակցելու Կորեայում ուսանելու թեմայով 2024 թ.-ի առաջին ցուցահանդեսին։
🟢Միջոցառման թեման է « Կորեալեզու ծրագրեր».

📌Միջոցառման շրջանակում 🇰🇷54 ԲՈՒՀ-երը կներկայացնեն իրենց կողմից առաջարկվող 🇰🇷 ծրագրերը, հավանական կրթաթոշակները, դիմման կարգը, մասնակիցները հնարավորություն կստանան ստանալ խորհրդատվություն անմիջապես ԲՈՒՀ-երի ներկայացուցիչներից։ 

📝Մասնակցության համար պետք է գրանցվել։

14-19 տարեկան աղջիկների համար ԱԲ թեմայով մրցույթ, որի մրցանակն է այցելություն Բուդապեշտ

⏳Վերջնաժամկետը հունիսի 17!!!

📢14-19 տարեկան աղջիկների համար ԱԲ թեմայով մրցույթ, որի մրցանակն է այցելություն Բուդապեշտ!!! 

📌ԵՄ ֆինանսավորմամբ Girls Go Circular ծրագիրն նպատակաուղղված է նվազեցնել STEM եւ տեխնոլոգիական բնագավառներում սեռային անհավասարակշռությունը ամբողջ Եվրոպայից 14-19 տարեկան աղջիկներին թվային եւ ձեռնարկատիրական հմտություններ տրամադրելու միջոցով։ 

🙌Ծրագրի շրջանակում երիտասարդ աղջիկների համար կազմակերպվում է մրցույթ, որի այս տարվա թեման է ԱԲ-ն եւ նրա կիրառումն իրական սոցիալական հիմնախնդիրների լուծման համար։ 

🏆Մրցույթի հաղթողները հնարավորություն կստանան ծախսերի փոխհատուցմամբ մասնակցել այս հոկտեմբերին Բուդապեշտում կայանալիք Կանայք եւ աղջիկները STEM բնագավառում ֆորումին։

🔎Ծրագրին կարող են դիմել ամբողջ Եվրոպայից ( այդ թվում 🇦🇲 Հայաստան); 14-19 տարեկան աղջիկներ ` 3 հոգուց բաղկացած թիմերով ։

Կորեայով եւ Կորեական մշակույթով հետաքրքրված ու այն տարածելու ցանկությամբ արտասահմանցիների համար ստեղծագործական երկու ծրագիր

⏳Վերջնաժամկետը ` ապրիլի 7!!! 

📢🇰🇷Կորեայով եւ Կորեական մշակույթով հետաքրքրված ու այն տարածելու ցանկությամբ արտասահմանցիների համար 🖥️🆓 ստեղծագործական երկու ծրագիր!!! 
 
📌🇰🇷Կորեայի Հանրապետության Սպորտի ; Զբոսաշրջության եւ Մշակույթի Նախարարությունը հրավիրում է 
 արտասահմանցի k-lovers-ներին ` դիմելու Honorary Reporters եւ K-influencers academy -2024 ծրագրերին։ 

🟢Ծրագիրն նախատեսված է կորեական մշակույթով հետաքրքրվածների համար ` ստեղծելու կորեական մշակույթի վերաբերյալ մեդիա բովանդակություն։ 
👉Honorary Reporters ծրագրի մասնակիցները ստեղծում են Կորեայի վերաբերյալ կոնտենտ Korea.net կայքում, 
👉K-influencers academy ծրագրի մասնակիցները ստեղծում են Կորեայի վերաբերյալ ստեղծարար տեսանյութեր YouTube-ում։ 

🏆Ծրագրերն առաջարկում են մեդիա կարողությունների զարգացման աշխատարաններ, հնարավորություն մասնակցել Կորեայի հետ կապված այլ ծրագրերի, իսկ լավագույն մասնակիցները կստանան հոնորար եւ ինչպես նաեւ հնարավորություն այցելել Հվ. Կորեա
 

STEM բնագավառում երիտասարդական օնլայն ծրագիր Huawei ընկերության կողմից!!!

⏳Վերջնաժամկետը մարտի 23!!! 

⏳Վերջնաժամկետը մարտի 23!!! 

📢STEM բնագավառում երիտասարդական 🖥️🆓ծրագիր Huawei ընկերության կողմից!!! 

📌Generation Connect Young Leadership Programme ծրագիրն կազմակերպվում է ITU-ի եւ Huawei հեղինակավոր ընկերության համագործակցությամբ եւ աշխարհի տարբեր երկրներից 30 երիտասարդների հնարավորություն է ընձեռում իրականացնել թվային զարգացմանն ուղղված նախագծեր։ 

🟢Ծրագիրն առաջարկում է վիրտուալ Մենթորություն եւ դասընթացներ, իրական հանդիպում ( տեղը կոնկրետ կհայտարարվի հետագայում); հնարավորություն դիմելու դրամաշնորհի։ 

🔎Ծրագրին կարող են դիմել ցանկացած երկրից, թվային զարգացմամբ հետաքրքրված, STEM բնագավառներում սովորող, կամ նորավարտ , 18-28 տարեկան, 🇬🇧 իմացությամբ երիտասարդներ։