Показаны сообщения с ярлыком խաղաղություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком խաղաղություն. Показать все сообщения

Խաղաղության թեմայով երիտասարդական ֆորում Նյու Յորքում

⏳Վերջնաժամկետը` հուլիսի 30!!!

🔊Խաղաղության միջազգային համաժողով -2024 Նյու Յորքում ( ԱՄՆ)` 🗓️ դեկտեմբերի 9-12!!! 

📌Global Peace Summit ամենամյա համաժողովը ուղղված է խաղաղությամբ հետաքրքրված երիտասարդ առաջնորդներին տրամադրել հարթակ ներկայացնելու գաղափարներ նվիրված խաղաղությանն ու կայուն զարգացմանը, գտնել նոր գաղափարակիցներ, ձեռք բերել նոր հմտություններ։ 

🔎Ծրագրին կարող են դիմել ցանկացած երկրից, 🇬🇧 իմացությամբ, 18-40 տարեկան, կայուն զարգացմամբ եւ խաղաղարարությամբ հետաքրքրված, սոցիալական-կրթական գործունեության որոշակի փորձառությամբ երիտասարդ առաջնորդներ։

💰Կազմակերպիչները առաջարկում են 20 ամբողջական (փոխհատուցում է ավիատոմսերի, կեցության, վիզայի, հավաստագրի, միջոցառումների ծախսերը), 35 մասնակի (ճանապարհածախսը չի փոխհատուցում) կրթաթոշակներ եւ 140 Ինքնաֆինանսավորմամբ տեղ։
❗Առկա է գրանցման վճար ( որն չի վերադարձվում անկախ ընտրման արդյունքներից):

Խաղաղությանն նվիրված ծրագիր ԱՄՆ-ում

⏳Վերջնաժամկետը` հոկտեմբերի 2/ հունվարի 8!!!

📢Խաղաղությանն ու անվտանգությանը նվիրված երիտասարդական ծրագիր Վաշինգտոնում ( 🇺🇸ԱՄՆ)!!!


📌Herbert Scoville Jr. Peace Fellowship ծրագիրը նորավարտներին հնարավորություն է ընձեռում, խաղաղության եւ անվտանգության թեմաներով 6-9 ամսյա նախագծեր իրականացնել հյուրընկալող ավելի քան 20 կազմակերպություններում։ 
🟢 Ծրագիրն հնարավորություն է ընձեռում աշխատել փորձառու մասնագետների հետ, իրականացնել հետազոտություններ, մասնակցել այլ թեմատիկ միջոցառումների եւ այլն։ 

💰Կազմակերպիչները տրամադրում են ամսական $3,500, փոխհատուցում բժշկական ապահովագրությունը, ճանապարհածախսը։