Показаны сообщения с ярлыком դրամաշնորհ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком դրամաշնորհ. Показать все сообщения

ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն հայտարարում է դրամաշնորհային նոր մրցույթ՝ «Զբոսաշրջային ներքին ցուցահանդեսի կազմակերպում և խթանում»


⏳Վերջնաժամկետը ` մայիսի 29!!! 


📢🇦🇲ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն հայտարարում է 💰դրամաշնորհային նոր մրցույթ՝ «Զբոսաշրջային ներքին ցուցահանդեսի կազմակերպում և խթանում» (Ծածկագիր՝ 3․2-4-25-ԶԿ-ԴՄ):

❗Մրցույթին մասնակցելու համար հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային տարբերակով` Armeps համակարգի միջոցով 

☎️Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 011-59-71-57 հեռախոսահամարով։

Նախագծերի ընդունման հրավեր ` ՈՒԵՖԱ-Ի մի Մանկական հիմնադրամի կողմից


⏳Վերջնաժամկետը` օգոստոսի 2!!!

🔊💰Դրամաշնորհային մրցույթ Երեխաների համար ⚽ ՈՒԵՖԱ-յի Հիմնադրամի կողմից կողմից!!!

📌 Յուրաքանչյուր տարի ՈՒԵՖԱ-ի Մանկական հիմնադրամը առաջարկում է նախագծերի մրցույթ հետեւյալ ոլորտներում`
👉Առողջապահություն,
👉Կրթություն,
👉Սպորտի մատչելիություն,
👉Անձնական զարգացում,
👉Փոքրամասնությունների ինտեգրացիա,
👉Երեխաների իրավունքների պաշպանություն։

🟢Այդ նպատակներին հասնելու համար հիմնադրամը կամ գործարկում է սպորտի եւ ֆուտբոլի հետ կապված ծրագրեր, կամ կազմակերպում սեփական նախագծեր, կամ աշխատում համագործակից կազմակերպությունների հետ։

Վայոց Ձորի մարզի կրթական հաստատությունների ու փոքր եւ միջին բիզնեսի համար, արեւային կայանների տեղադրման դրամաշնորհ

⏳Վերջնաժամկետը ` սեպտեմբերի 10!!! 

📢🇦🇲Վայոց Ձորի մարզի կրթական հաստատությունների (քոլեջ, վարժարան, համալսարան); սահմանապահ/սահմանամերձ համայնքների մանկապարտեզների, դպրոցների փոքր և միջին բիզնեսների համար, արեւային կայանների տեղադրման համար համաֆինանսավորվող 💰դրամաշնորհային մրցույթ!!! 

📌 🇦🇲«Համայնքային զարգացում» ՀԿ-ն գերմանական «Հաց աշխարհին» կազմակերպության օժանդակությամբ` իր «Գյուղական համայնքների բնակչության կենսապայմանների բարելավում» ծրագրի` «Արևային էներգիան որպես վերականգնվող և էկոլոգիապես մաքուր էներգիայի աղբյուր» բաղադրիչի շրջանակում հայտարարում է ենթադրամաշնորհային մրցույթ Վայոց ձորի մարզում։

🟢 Ենթադրամաշնորհը նպատակաուղղված է աջակցելու ՓՄՁ-ների, կրթական հաստատությունների ներգրավվմանը՝ ի նպաստ շրջակա միջավայրի և կլիմայի պաշտպանության՝ արևային վահանակների տեղադրման միջոցով:

🔎 Ենթադրամաշնորհային մրցույթին կարող են մասնակցել👇
👉 Կրթական հաստատությունները՝ քոլեջ, վարժարան, համալսարան, սահմանապահ/սահմանամերձ համայնքների մանկապարտեզներ, դպրոցներ։
👉 Փոքր և միջին բիզնեսները՝ նվազագույնը մեկ տարվա գործունեություն ծավալող։

💰 Յուրաքանչյուր նախագծի կհատկացվի առավելագույնը 2,630,000 դրամ (երկու միլիոն վեց հարյուր երեսուն հազար դրամ) գումար, որից 2,100,000 կտրամադրի ենթադրամաշնորհատուն, իսկ 530,000-ը՝ դիմորդը։ Համաֆինանսավորում կդիտարկվի միային ֆինանսական ներդրումը։






📩 Հայտադիմումների էլեկտրոնային տարբերակները, բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով, պետք է ուղարկել info.communityngo@gmail.com էլ-հասցեին։

«Լավագույն գաստրոբակ» մրցույթ


⏳Վերջնաժամկետը ` օգոստոսի 1!!! 

📢🇦🇲Գյուղական վայրերում գտնվող եւ տեղական խոհանոցն ու մշակույթն ներկայացնող գաստրոբակերի համար գումարային 🏆մրցանակ!!! 

📌«Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի շրջանակներում Nabu Armenia -ն հայտարարում է վերջին՝ 3-րդ մրցույթը։

🔎Մրցույթին կարող են մասնակցել գործող գաստրոբակերը և համտեսի սրահները, որոնք👇
👉գտնվում են գյուղական վայրերում,
պատկանում և կառավարվում են տեղի բնակիչների կողմից,
👉ներկայացնում են տեղական խոհանոցը և մշակույթը:

💰🏆Դրամական մրցանակի չափը կազմում է👇
👉1 500 000 ՀՀ դրամ (1-ին տեղ),
👉1 000 000 ՀՀ դրամ (2-րդ տեղ),
👉500 000 ՀՀ դրամ (3-րդ տեղ):
❗Մրցանակը կարող է օգտագործվել հաղթողների հայեցողությամբ:


🏆Ծրագրի շրջանակում, այս տարվա մյուս երկու մրցույթները👇

Երիտասարդական ոչ ֆորմալ խմբերի, կամ երիտասարդական կազմակերպությունների համար, բնապահպանական, կայուն զարգացման, համայնքներում դրական փոփոխություններին միտված նախագծերի համար փոքր դրամաշնորհ

⏳Վերջնաժամկետը ` հուլիսի 21!!! 

📢Երիտասարդական ոչ ֆորմալ խմբերի, կամ երիտասարդական կազմակերպությունների համար, բնապահպանական, կայուն զարգացման, համայնքներում դրական փոփոխություններին միտված նախագծերի համար փոքր 💰դրամաշնորհ !!! 

📌EU Empowerment Fund (YEF) -ի եւ Global Youth Mobilization (GYM) -ի համագործակցությամբ առաջարկվող այս դրամաշնորհն նպատակաուղղված է երիտասարդներին հնարավորություն ընձեռել իրականացնել դրական փոփոխություններ իրենց համայնքներում։ 

🟢The Open Call will support through micro-grant funding for community-based projects from individual young people or youth groups that tackle sustainable development challenges in their local communities. ❗ The initiative aims to increase the participation of under-represented young people, including those from socio-economically disadvantaged backgrounds, those facing gender equality issues or young people with a disability. 


💰Անհատ երիտասարդների, կամ ոչ ֆորմալ խմբերի համար դրամաշնորհն կազմում է 500 - 1500 եվրո, գրանցված երիտասարդական կազմակերպությունների համար` 3000 - 5000 եվրո։ 

🔎Կարող են ներկայացվել ODA երկրներից ( դասվում է նաեւ 🇦🇲 Հայաստանը); երիտասարդական ոչ ֆորմալ խմբերի, կամ երիտասարդական կազմակերպությունների կողմից առաջարկվող եւ 14-30 տարեկան երիտասարդների կողմից իրականացվող, բնապահպանությանը, կայուն զարգացմանը, համայնքում դրական փոփոխություններ ենթադրող նախագծեր։ 


Դարձիր կանաչ հյուրատուն դրամաշնորհային մրցույթ

⏳Վերջնաժամկետը ` օգոստոսի 1!!! 

📢Գյուղատնտեսական վայրերում գտնվող եւ կայուն դառնալու ցանկությամբ հյուրատների համար 💰 դրամաշնորհային մրցույթ!!! 

📌Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի և ACBA ֆեդերացիայի կողմից հայտարարված «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի շրջանակներում ներկայացնում ենք այս տարվա 2-րդ մրցույթը՝ «Դարձի՛ր կանաչ հյուրատուն»։

🔎Մրցույթին կարող են մասնակցել գործող հյուրանոցներ և հյուրատներ, որոնք👇
👉ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՆԵՐԴՆԵԼ կայուն բնօգտագործման (բնական ռեսուրսները խնայող) պրակտիկա,
👉գտնվում են գյուղական վայրերում,
👉պատկանում և կառավարվում են տեղի բնակիչների կողմից,
👉ունեն առնվազն 5 սենյակ։
💰Դրամաշնորհի առավելագույն չափը՝ 1 500 000 ՀՀ դրամ։

❗Հաղթողները պարտավորվում են օգտագործել դրամաշնորհը կայուն պրակտիկաներ իրականացնելու համար և ունենալ տրամադրված դրամաշնորհին համարժեք սեփական ներդրում:

🗓️Կայուն պրակտիկաների ներդրման ծրագրերը պետք է ավարտվեն մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը:

Բնապահպանական եւ կլիմայական երիտասարդական նախաձեռնությունների համար դրամաշնորհ

⏳Վերջնաժամկետը ` հուլիսի 1!!! 

📢Կլիմային եւ բնապահպանությանը ուղղված երիտասարդական նախաձեռնությունների համար 💰դրամաշնորհ!!! 

📌Youth Climate Justice Fund երիտասարդական միջազգային շարժումն առաջարկում է դրամաշնորհ ` երիտասարդների կողմից բնապահպանական եւ կլիմային ուղղված նախագծերի համար։
🟢Դրամաշնորհն հատկապես աջակցում է այնպիսի նախագծերին , որոնք լուծում են մի քանի խնդիրներ միառժամանակ ( օրինակ խտրականացված երիտասարդների իրավունքներ ու խնդիրներ ): 

🔎Դրամաշնորհին կարող են ներկայացվել մինչեւ 35 տարեկան երիտասարդների կողմից ղեկավարվող եւ երիտասարդների կողմից որոշումներ կայացվող ֆորմալ եւ ոչ ֆորմալ խմբերի կողմից իրականացվող կլիմայական ու սոցիալ- բնապահպանական նախագծեր։ 

💰Մեկ դրամաշնորհն կազմում է մինչեւ $20,000։


Կլիմային, կենսաբազմազանությանը ու էներգետիկային նվիրված դրամաշնորհային մրցույթ

⏳Վերջնաժամկետը ` հուլիսի 30!!! 

📢Կլիմայի, կենսաբազմազանության, էներգետիկային նվիրված նախագծերի համար 💰դրամաշնորհային մրցույթ!!! 

📌Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Նեղոսի կողմից հիմնադրված Bezos Earth հիմնադրամը առաջարկում է AI for Climate and Nature Grand Challenge դրամաշնորհ ը։ 🟢Այն շուրջ 100 մլն բյուջե ունեցող գլոբալ նախագիծ է, որի առաջին ռաունդը նպատակաուղղված է էկոլոգիայի, էներգահամակարգի օպտիմալացմանը, ինչպես նաեւ կլիմայի եւ բնության երկարաժամկետ լուծումների մշակմանը։ 

💰Դրամաշնորհն տրամադրվում է 2 փուլով `
 Առաջին փուլում 30 դիմորդներ կստանան մինչև 50 000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ, իսկ երկրորդ փուլում մինչեւ 15 կազմակերպություններ` մինչեւ 2 մլն դոլար դրամաշնորհ։ 

🔎Դրամաշնորհին կարող են դիմել ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներում չգտնվող երկրներում իրավաբանորեն գրանցված, թեմատիկ առաջարկներ ունեցող, կոմերցիոն եւ ոչ կոմերցիոն կազմակերպություններ։ 

Սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների համար ծրագիր եւ դրամաշնորհ


⏳Վերջնաժամկետը ` հունիսի 30!!! 

📢Սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների համար ծրագիր եւ դրամաշնորհ!!! 

📌🇦🇲ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն իրականացնում է «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների պետական ծրագիրը, որի նպատակն է խթանել Հայաստանի տնտեսական առաջընթացն ու ստարտափ էկոհամակարգի զարգացումը, մասնագիտական հայրենադարձությունը և համահայկական ներուժի ու կարողությունների ներգրավումը Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներում:

🟢Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի, աշխարհի տարբեր ծայրերից շուրջ 40 թիմեր հրավիրվելու են Հայաստան՝ մասնակցելու Դիլիջանում կայանալիք 6-օրյա միջոցառմանը, ծանոթանալու Հայաստանում բիզնես վարելու առավելություններին, ստանալու համագործակցությունների և բացառիկ անհատական մենթորության հնարավորություններ:

🔎Ծրագրին կարող են մասնակցել տեխնոլոգիական և նորարարական ստարտափ գաղափարներ ունեցող այն թիմերը👇
👉որոնց անդամների կեսը սփյուռքահայեր են,
առնվազն 5 տարի ապրում են սփյուռքում և ունեն տվյալ երկրի քաղաքացիություն կամ օրինական բնակության այլ կարգավիճակ
👉ՀՀ քաղաքացի չհանդիսացող սփյուռքահայեր են, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցող սփյուռքահայեր,
👉հայրենադարձվել են վերջին 6 ամիսների ընթացքում,
👉դրամաշնորհ ստանալու պարագայում պատրաստ են վերադառնալ Հայաստան, հիմնել ընկերություն և մեկ տարի զբաղվել տնտեսական գործունեությամբ:

💰Հաղթելու դեպքում՝ «Գաղափարի փուլ» և «Աճի փուլ» անվանակարգերով, կտրամադրվեն դրամաշնորհներ հետևյալ չափերով👇
❗Գաղափարի փուլ👇
👉1-ին տեղ՝ 15 մլն ՀՀ դրամ
👉 2-րդ տեղ՝ 10 մլն ՀՀ դրամ
👉 3-րդ տեղ՝ 5 մլն ՀՀ դրամ
❗Աճի փուլ👇
👉1-ին տեղ՝ 30 մլն ՀՀ դրամ
👉 2-րդ տեղ՝ 20 մլն ՀՀ դրամ
👉3-րդ տեղ՝ 10 մլն ՀՀ դրամ 


Դրամաշնորհ ` ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանատան կողմից

⏳Վերջնաժամկետը` հուլիսի 31!!

🔊💰Դրամաշնորհ 🇦🇲ՀՀ-ում 🇧🇬 Բուլղարիայի դեսպանատան կողմից!!!

 🗓️Առաջարկները պետք է ներառեն նախագծերի մեկնարկի մոտավոր ամսաթիվ` ոչ շուտ, քան 2025 թ.-ի հունվարի 25 և ոչ ուշ, քան 2024 թ.-ի նոյեմբերի 30ը։ 

💰Դրամաշնորհը կազմում է 10 000- 100 000 BGN. 

🔎Դրամաշնորհն առաջարկվում է 🇦🇲 ազգային եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ՔՀԿ-ների, կրթական, առողջապահական, սոցիալական հաստատությունների, 🇦🇲 ՀՀ-ում գործունեություն ծավալող միջազգային կազմակերպությունների համար։

ՀՀ լրատվամիջոցների համար դրամաշնորհ

⏳ Վերջնաժամկետը ` հունիսի 24!!!

📢🇦🇲ՀՀ լրատվամիջոցների համար 💰դրամաշնորհ ` հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաներով որակյալ մեդիա բովանդակություն ստեղծելու համար!!! 

📌Ինտերնյուսը Հայաստանում հայտարարում է դրամաշնորհների բաց մրցույթ լրատվամիջոցներին՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաներով որակյալ մեդիա բովանդակություն ստեղծելու համար:

🟢Ինտերնյուսը նպատակ ունի տրամադրել մինչև 7️⃣ դրամաշնորհ այս ֆինանսավորման հնարավորության շրջանակներում, այդ թվում՝ երեք մրցանակ մարզային լրատվամիջոցներին: ❗Տարածաշրջանային/տեղական լրատվամիջոցների հայտերը կգնահատվեն համապետական լրատվամիջոցներից առանձին՝ բոլոր լրատվամիջոցների համար հավասար հնարավորություններ ապահովելու համար:

 🕛Ծրագրերի տևողությունը պետք է լինի մինչև 12 ամիս։


ՀՀ ակադեմիական հաստատությունների/ ԲՈՒՀ-երի համար փոքր դրամաշնորհ ` արադարադատության հասանելիությանն առնչվող կրթական ծրագրեր եւ մոդուլներ զարգացնելու համար


⏳Վերջնաժամկետը ` հուլիսի 12!!! 

📢🇦🇲ՀՀ ակադեմիական հաստատությունների/ ԲՈՒՀ-երի համար փոքր 💰դրամաշնորհ ` արադարադատության հասանելիությանն առնչվող կրթական ծրագրեր եւ մոդուլներ նախագծելու համար!!! 

📌🇪🇺 ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագիրը մեկնարկել է փոքր դրամաշնորհային մրցույթ՝ զարգացնելու արդարադատության հասանելիությանն առնչվող կրթական ծրագրերը։ 

🟢Առաջարկների այս հայտադիմումների նպատակն է ներգրավել 🇦🇲 ակադեմիական հաստատություններին և խթանել Արդարադատության մատչելիության մոդուլի մշակումը` առկա կամ մշակվող նոր բակալավրի կամ մագիստրոսական ծրագրերում ներառելու միջոցով:

💰Մեկ դրամաշնորհի առավելագույն չափը կազմում է մինչեւ 15 000 եվրո։
🗓️Նախագծերի տեւողությունը պետք է լինի 12-18 ամիս։