Показаны сообщения с ярлыком ՏՏ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ՏՏ. Показать все сообщения

Սիներջի Ակադեմիայի Ծրագրավորման անվճար Դասընթաց


⏳Վերջնաժամկետը ` մայիսի 28!!! 

📢Սիներջի Ակադեմիայի Ծրագրավորման 🆓 դասընթաց 🇦🇲Երեւանում!!!

🎓Առարկաները՝ SQL, Java, JavaScript
🗓️Դասընթացների սկիզբը՝ հուլիսի 1
⏰Տևողությունը՝ 5 շաբաթ
❗Հաճախականությունը՝ ամեն օր 9։00-13։00, բացի շաբաթ և կիրակի օրերից

✍️Դասավանդման մեթոդը👇
👉1․ Դասընթացի ժամանակ՝ դասախոսություններ, պրակտիկ աշխատանք։
👉2․ Տնային առաջադրանքներ՝ մասնագիտական գրականություն և պրակտիկ առաջադրանքներ։

🎉Ընդունելության քննության թեմաները՝ կոմբինատորիկա, բուլյան հանրահաշիվ, հավանականության տեսություն, դիսկրետ մաթեմատիկա, ծրագրավորման որևէ լեզվի տարրական իմացություն։


Տեխնոլոգիական ստարտափների համար կորեական միջազգային մրցույթ

⏳Վերջնաժամկետը` հունիսի 7!!!

👉Հայտերի ընդունումը կմեկնարկի ապրիլի 30-ից!!!

🔊Ստարտափների համար 🇰🇷K-STARTUP 2024 միջազգային 🏆մրցույթ!!! !!!

📌🇰🇷Հվ. Կորեայի ՓՄՁ-ների եւ ստարտափների Նախարարությունը գործընկերների հետ համատեղ կազմակերպում է ամենամյա KSGC մրցույթը։ 🚀 Այն հրավիրում է մասնակցելու աշխարհի տարբեր երկրներից այն ՏՏ/ տեխնոլոգիական- ստարտափներին, որոնք ցանկանում են մուտք գործել կորեական եւ ասիական շուկա։ 

🟢Ընտրված 40 ստարտափները կհրավիրվեն 🇰🇷 Հվ Կորեա`; կներգրավվեն աքսելերեցիոն ծրագրում, կստանան մենթորային աջակցություն, անվճար աշխատանքային տարածք կմասնակցեն բիզնես հանդիպումների , մասնակցության ծախսերի համար կստանան ամսական կրթաթոշակ։

🏆Հետագա փուլերում լավագույն ստարտափները կարժանանան մրցանակների, ֆինանսավորման , 🇰🇷 Կառավարության կողմից աջակցության։


Synergy Student Week -2024 անվճար ՏՏ ծրագիր Երեւանում

📢«Synergy ուսանողական շաբաթ-2024» 🆓 ՏՏ ծրագիր 🇦🇲 Երեւանում ` ապրիլի 15-19!!! 

🎉Տեխնոզրույցներ և պանելային քննարկումներ առաջնակարգ մասնագետների հետ, բազմաշերտ ՏՏ ոլորտում մասնագիտական կարիերա սկսելու հնարավորություն, պրակտիկ գիտելիքների մեծ չափաբաժին. այս ամենը հնարավոր է #SynergyStudentWeek2024-ին 🚀

🔎Եթե դուք👇
✅ Սկսնակ ծրագրավորող եք կամ տեխնոլոգիական բուհի ուսանող
✅ Սիրում եք բարձր տեխնոլոգիաներ
✅ Ուզում եք շփվել ՏՏ համայնքի կայացած մասնագետների հետ և լսել նրանց խորհուրդները
✅ Ուզում եք հնարավորություն ստանալ մտնել առաջադեմ տեխնոլոգիաների ժամանակակից աշխարհ
✍️Ահա և #SynergyStudentWeek2024-ի «դասացուցակը»👇
👉Ապրիլի 15,
-16:00-17:00 - Տեխնոզրույց - Full-cycle programming
-17:00-18:00 - Տեխնոզրույց - Ծանոթություն DevOps-ին
👉Ապրիլի 16,
16:00-17:00 - Տեխնոզրույց - Մաքուր կոդ
17:00-18:00 – Տեխնոզրույց - Agile մեթոդոլոգիաներ
👉Ապրիլի 17,
16:00-17:00 - Տեխնոզրույց - QA Ավտոմատացում
17:00-18:00 – Պանելային քննարկում - Ինչպես հասնել պրոֆեսիոնալիզմի տեխնիկական մասնագիտության մեջ
👉Ապրիլի 18,
16:00-17:00 – Պանելային քննարկում - Փափուկ հմտությունների կարևորությունն աշխատանքում հաջողելու համար
17:00-18:00 – Տեխնոզրույց - Ինչպես պատրաստվել առաջին աշխատանքին՝ ինքնակենսագրություն, LinkedIn, հարցազրույց
👉Ապրիլի 19,
16:00-17:00 – Տեխնոզրույց - Software Architecture
17:00-18:00 - Տեխնոզրույց - Սիներջի Ակադեմիա, Ծրագրավորման ամառային ինթերնշիփ 

🗣 Ովքե՞ր են խոսնակները. #SynergyՄԱՐԴԻԿ
🏢 Որտե՞ղ. Արմենակ Արմենակյան 2/4, Սիներջի բիզնես կենտրոն
🗓 Ե՞րբ. ապրիլի 15-19 (ժամը՝ 16։00-18։00)
🇦🇲 Դասընթացը՝ հայերեն

14-19 տարեկան աղջիկների համար ԱԲ թեմայով մրցույթ, որի մրցանակն է այցելություն Բուդապեշտ

⏳Վերջնաժամկետը հունիսի 17!!!

📢14-19 տարեկան աղջիկների համար ԱԲ թեմայով մրցույթ, որի մրցանակն է այցելություն Բուդապեշտ!!! 

📌ԵՄ ֆինանսավորմամբ Girls Go Circular ծրագիրն նպատակաուղղված է նվազեցնել STEM եւ տեխնոլոգիական բնագավառներում սեռային անհավասարակշռությունը ամբողջ Եվրոպայից 14-19 տարեկան աղջիկներին թվային եւ ձեռնարկատիրական հմտություններ տրամադրելու միջոցով։ 

🙌Ծրագրի շրջանակում երիտասարդ աղջիկների համար կազմակերպվում է մրցույթ, որի այս տարվա թեման է ԱԲ-ն եւ նրա կիրառումն իրական սոցիալական հիմնախնդիրների լուծման համար։ 

🏆Մրցույթի հաղթողները հնարավորություն կստանան ծախսերի փոխհատուցմամբ մասնակցել այս հոկտեմբերին Բուդապեշտում կայանալիք Կանայք եւ աղջիկները STEM բնագավառում ֆորումին։

🔎Ծրագրին կարող են դիմել ամբողջ Եվրոպայից ( այդ թվում 🇦🇲 Հայաստան); 14-19 տարեկան աղջիկներ ` 3 հոգուց բաղկացած թիմերով ։

Համակարգչային եւ հաղորդակցության գիտությունների ամառային դպրոց Շվեյցարիայում

⏳Վերջնաժամկետը դեկտեմբերի 3!!!

🔊Համակարգչային եւ հաղորդակցության գիտությունների ամենամյա ամառային դպրոց 🇨🇭 Շվեյցարիայում!!!

🟢Լոզանի Դաշնային տեխնիկական դպրոցի կողմից կազմակերպվող ամենամյա դպրոցն հնարավորություն է ընձեռում մասնակցելու հետազոտական աշխատանքների, իրականացնելու համակարգչային, կամ նախագծման առաջադրանքներ։ 

🔎Ծրագրին կարող են դիմել համակարգչային գիտությունների, հեռահաղորդակցության, էլեկտրոնային ինժիներիայի բնագավառներից բակալավրիատի եւ մագիստրատուրայի ուսանողներ։ 
 
💰Մասնակիցները կստանան ամսական 1600 CHF կրթաթոշակ եւ ճանապարհածախսի փոխհատուցում (էկոնոմ դասի ավիատոմսեր):  


#school #stem #it #fully_funded #europe

ՏՏ ոլորտում վերապատրաստման անվճար դասընթաց

⏳Վերջնաժամկետը ` դեկտեմբերի 20!!!

📢ՏՏ ոլորտում վերապատրաստման 🆓 դասընթաց!!! 

📌🇦🇲ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում Armenian Code Academy-ն կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ ՏՏ ոլորտի մասնագետների համար հետևյալ ուղղություններով՝ 
✅ IT Sales 
✅ QA Automation Java 
✅ QA Automation Python 
✅ IT PM 
✅ DevOps 
✅ Product Management 
✅ C# Introduction 
✅ NodeJS

❗Անվճար դասընթացների նպատակն է վերապատրաստել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում սկսնակ և միջին փորձառություն ունեցող մասնագետներին, ովքեր կզարգացնեն իրենց մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, կունենան առաջխաղացում կարիերայում։


❗Տեղերը սահմանափակ են։

❓Հարցերի դեպքում ` ☎️ +37441481630։ 


Կիբերանվտանգության օնլայն անվճար դասընթաց


⏳Վերջնաժամկետը ` դեկտեմբերի 24!!!

📢Կիբերանվտանգության 🖥️🆓 դասընթաց!!!

📌🇦🇲Relq տեխնոլոգիական դպրոցը մեկնարկում է կիբերանվտանգության 6-րդ դասընթացի հայտերի ընդունումը։ ❗Դասընթացն մեկնարկելու է հունվարի կեսերից , տեւողությունը ` 6 ամիս, հիմնականում լինելու է օնլայն, ներառելու նաեւ առկա դասեր։ 🔤Աշխատանքային լեզուն հայերեն է, ❗բայց ցանկալի է ունենալ անգլերենի եւ ծրագրավորման որոշակի հմտություններ։ 

🟢Դասընթացն նպատակաուղղված է 👇
👉Managing and securing the components that make up the infrastructure,
👉Integrating, managing and securing a distributed infrastructure,
👉Evolving and optimising the infrastructure and its level of security.

🔎Կարող են դիմել 18 տարեկանը լրացած երիտասարդներ։

ՏՏ եւ ԲՏԱ աշխատակիցների համար վերապատրաստման անվճար օնլայն դասընթաց

⏳Վերջնաժամկետը ` դեկտեմբերի 20!!!

📢ՏՏ եւ թվային մարքեթինգի բնագավառում վերապատրաստման 🖥️🆓 դասընթաց!!! 

📌🇦🇲ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնն իրականացնում է «3 թեմաներով ԱՆՎՃԱՐ վերապատրաստման դասընթացներ»

🟢Դասընթացներն իրականացվելու են հետևյալ մասնագիտացումներով 👇
✅Introduction to Python for Data Analysts Intermediate Level
✅Linux + Introduction to Cloud Beginner Level
✅Digital Marketing Intermediate Level

🟢Դասընթացների նպատակն է վերապատրաստել ՏՏ և ԲՏ ոլորտի աշխատակիցներին։


❗Տեղերը սահմանափակ են:

❓Մանրամասների համար կարող եք կապ հաստատել👇
📩bscarmenia@gmail.com
📞077 574 778

Կիբերանվտանգության անվճար ձմեռային ճամբար Երեւանում


⏳Վերջնաժամկետը ` դեկտեմբերի 11!!!

📢Կիբերանվտանգության ձմեռային 🆓 ճամբար 🇦🇲Երեւանում!!! 

📌🇦🇲«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ՍայՀաբ Հայաստան կիբեռանվտանգության նախաձեռնությունը՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հետ համագործակցությամբ հայտարարում է կիբեռանվտանգության աշնանային ճամբար՝ 🆓 հիմունքներով։

🚀 Հետաքրքրվա՞ծ ես կիբեռանվտանգությամբ կամ մասնագիտական կողմնորոշման փուլո՞ւմ ես, 
ուզո՞ւմ ես ձեռք բերել հետաքրքիր ու արդիական մասնագիտություն❓

🔎Կարող են մասնակցել 15 տարեկանից բարձր անձիք, ովքեր կանցնեն համակարգչային գրագիտությունը ստուգող թեստավորումը։ 

🗓️Մեկնարկը՝ դեկտեմբերի 15։
⏰Տևողությունը՝ 8 դաս՝ 16 ժամ տևողությամբ
🏢Անցկացման վայրը՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն։


Ծրագիր անշարժ գույքի բնագավառում ստարտափերների համար

⏳Վերջնաժամկետը ` հոկտեմբերի 5!!!

📢Ստարտափների համար Proptech Accelerator Program ծրագիր!!! 

📌 Startup Wise Guys կազմակերպության կողմից ծրագիրն առաջարկվում է անշարժ գույքի բնագավառում early մակարդակում գտնվող B2Bստարտափերների համար (proptech): 
🟢Ծրագիրն առաջարկում է անհատական խորհրդատվություն, մենթորություն, մուտք գաղափարակիցների ցանց, ներդրումների հնարավորություն։