Показаны сообщения с ярлыком հանդիպում. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком հանդիպում. Показать все сообщения

Մարզային ՔՀԿ-ների ներկայացուցիչների համար հանդիպում - աշխատաժողով

⏳Վերջնաժամկետը ` հունվարի 14!!!

📢«Մասնակցային ապակենտրոնացում» ծրագիր- 🇦🇲տեղական ՔՀԿ-ների համար!!! 

📌«Տեղական ժողովրդավարության դպրոց» ԿՀ-ն հայտարարում է «Մասնակցային ապակենտրոնացում» ծրագրի մեկնարկի մասին։

🟢Ծրագրի նպատակն է նպաստել տեղական ՔՀԿ-ների ներգրավածության բարձրացմանը ազգային մակարդակում իրականացվող ապակենտրոնացման վերաբերյալ քաղաքականությունների մշակման գործընթացներում։
❗Ծրագրի առաջին փուլում՝ հունվարի 25-ին նախատեսվում է իրականացնել մարզային ՔՀԿ-ների ներկայացուցիչների (առնվազն 3 ՔՀԿ ներկայացուցիչ յուրաքանչյուր մարզից) հանդիպում-աշխատաժողով, որի ընթացքում մասնակիցները կներկայացնեն առաջարկներ ապակենտրոնացման ռազմավարությամբ սահմանված ոլորտային ուղղությունների վերաբերյալ։

🔎Հրավիրում են ծրագրով հետաքրքրված մարզային ՔՀԿ-ներին, որոնք գործունեություն են ծավալում 👇
👉 սոցիալական պաշտպանության, 
👉 կրթության և 
👉 առողջապահության ոլորտային ուղղություններից որևէ մեկով, 📝մինչև հունվարի 14-ը 📩info@sld.am էլ. հասցեին ուղարկել Ձեր մասնակցի (ներկայացուցչի) կոնտակտային տվյալները և կազմակերպության մասին հակիրճ տեղեկատվություն։

❗️Միջոցառման օրը մասնակիցների տեղափոխման ծախսերը փոխհատուցվում են։

Եվրոպայի Խորհրդի Երիտասարդական աշխատանքի Պորտֆոլիո գործիքի վերաբերյալ խորհրդատվական հանդիպում Ֆրանսիայում

⏳Վերջնաժամկետը` սեպտեմբերի 15!!!

📢Եվրոպայի Խորհրդի Երիտասարդական աշխատանքի Պորտֆոլիո գործիքի վերաբերյալ խորհրդատվական հանդիպում Ստրասբուրգի Եվրոպական երիտասարդական Կենտրոնում (🇫🇷 Ֆրանսիա)` 🗓️հոկտեմբերի 10-11!!!

📌Եվրոպայի Խորհրդի Երիտասարդական աշխատանքի Պորտֆոլիոն օնլայն գործիք է, որն օգնում է երիտասարդական աշխատանքով զբաղվող կազմակերպություններին, խմբերին ու անհատներին հասկանալ իրենց « կոմպետենտությունը» եւ առավել արդյունավետ զարգացնել այն։
🟢Այդ գործիքն օգտակար կլինի բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են երիտասարդական աշխատանքի ճանաչման եւ որակյալ զարգացման թեմայով։ 

🎉Միջոցառումն ուղղված է շահագրգիռ կողմերի հետ քննարկել եւ կարծիքներով փոխանակվել- գործիքի վերաբերյալ վերջերս իրականացված հետազոտության մասին։ 

🔎Կարող են դիմել թեմայով հետաքրքրված, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, երիտասարդական աշխատողներ, դասընթացավարներ։

💰Կազմակերպիչները ապահովում են կեցությունը, փոխհատուցում ճանապարհածախսը։