Показаны сообщения с ярлыком ՔՀԿ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ՔՀԿ. Показать все сообщения

Նախագծերի ընդունման հրավեր ` ՈՒԵՖԱ-Ի մի Մանկական հիմնադրամի կողմից


⏳Վերջնաժամկետը` օգոստոսի 2!!!

🔊💰Դրամաշնորհային մրցույթ Երեխաների համար ⚽ ՈՒԵՖԱ-յի Հիմնադրամի կողմից կողմից!!!

📌 Յուրաքանչյուր տարի ՈՒԵՖԱ-ի Մանկական հիմնադրամը առաջարկում է նախագծերի մրցույթ հետեւյալ ոլորտներում`
👉Առողջապահություն,
👉Կրթություն,
👉Սպորտի մատչելիություն,
👉Անձնական զարգացում,
👉Փոքրամասնությունների ինտեգրացիա,
👉Երեխաների իրավունքների պաշպանություն։

🟢Այդ նպատակներին հասնելու համար հիմնադրամը կամ գործարկում է սպորտի եւ ֆուտբոլի հետ կապված ծրագրեր, կամ կազմակերպում սեփական նախագծեր, կամ աշխատում համագործակից կազմակերպությունների հետ։

Երիտասարդական ոչ ֆորմալ խմբերի, կամ երիտասարդական կազմակերպությունների համար, բնապահպանական, կայուն զարգացման, համայնքներում դրական փոփոխություններին միտված նախագծերի համար փոքր դրամաշնորհ

⏳Վերջնաժամկետը ` հուլիսի 21!!! 

📢Երիտասարդական ոչ ֆորմալ խմբերի, կամ երիտասարդական կազմակերպությունների համար, բնապահպանական, կայուն զարգացման, համայնքներում դրական փոփոխություններին միտված նախագծերի համար փոքր 💰դրամաշնորհ !!! 

📌EU Empowerment Fund (YEF) -ի եւ Global Youth Mobilization (GYM) -ի համագործակցությամբ առաջարկվող այս դրամաշնորհն նպատակաուղղված է երիտասարդներին հնարավորություն ընձեռել իրականացնել դրական փոփոխություններ իրենց համայնքներում։ 

🟢The Open Call will support through micro-grant funding for community-based projects from individual young people or youth groups that tackle sustainable development challenges in their local communities. ❗ The initiative aims to increase the participation of under-represented young people, including those from socio-economically disadvantaged backgrounds, those facing gender equality issues or young people with a disability. 


💰Անհատ երիտասարդների, կամ ոչ ֆորմալ խմբերի համար դրամաշնորհն կազմում է 500 - 1500 եվրո, գրանցված երիտասարդական կազմակերպությունների համար` 3000 - 5000 եվրո։ 

🔎Կարող են ներկայացվել ODA երկրներից ( դասվում է նաեւ 🇦🇲 Հայաստանը); երիտասարդական ոչ ֆորմալ խմբերի, կամ երիտասարդական կազմակերպությունների կողմից առաջարկվող եւ 14-30 տարեկան երիտասարդների կողմից իրականացվող, բնապահպանությանը, կայուն զարգացմանը, համայնքում դրական փոփոխություններ ենթադրող նախագծեր։ 


Կլիմային, կենսաբազմազանությանը ու էներգետիկային նվիրված դրամաշնորհային մրցույթ

⏳Վերջնաժամկետը ` հուլիսի 30!!! 

📢Կլիմայի, կենսաբազմազանության, էներգետիկային նվիրված նախագծերի համար 💰դրամաշնորհային մրցույթ!!! 

📌Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Նեղոսի կողմից հիմնադրված Bezos Earth հիմնադրամը առաջարկում է AI for Climate and Nature Grand Challenge դրամաշնորհ ը։ 🟢Այն շուրջ 100 մլն բյուջե ունեցող գլոբալ նախագիծ է, որի առաջին ռաունդը նպատակաուղղված է էկոլոգիայի, էներգահամակարգի օպտիմալացմանը, ինչպես նաեւ կլիմայի եւ բնության երկարաժամկետ լուծումների մշակմանը։ 

💰Դրամաշնորհն տրամադրվում է 2 փուլով `
 Առաջին փուլում 30 դիմորդներ կստանան մինչև 50 000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ, իսկ երկրորդ փուլում մինչեւ 15 կազմակերպություններ` մինչեւ 2 մլն դոլար դրամաշնորհ։ 

🔎Դրամաշնորհին կարող են դիմել ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներում չգտնվող երկրներում իրավաբանորեն գրանցված, թեմատիկ առաջարկներ ունեցող, կոմերցիոն եւ ոչ կոմերցիոն կազմակերպություններ։ 

Դրամաշնորհ` Տեղական Նախաձեռնությունների կանադական հիմնադրամի կողմից

⏳Վերջնաժամկետը ` հուլիսի 1!!! 

📢🇦🇲ՀՀ-ում տեղական նախաձեռնություններ իրականացնելու համար 💰դրամաշնորհ ( հավասարության, խաղարկության, մարդու իրավունքների, ժողովրդավարության, բնապահպանության ու կլիմայի ուղղությամբ)!!! 

📌🇦🇲ՀՀ-ում հավատարմագրված 🇨🇦Կանադայի դեսպանատունը հայտարարում է Տեղական Նախաձեռնությունների Կանադական հիմնադրամի - Հայաստանում ժողովրդավարության համար Arnold Chan-ի նախաձեռնությունների հայտերի ընդունումը։

🟢The CFLI is a program designed to support small-scale, high-impact projects in developing countries, which align with Global Affairs Canada’s thematic priority areas for engagement. ❗The program is directed at projects conceived and designed predominantly by local partners. Projects are selected and approved by the relevant Canadian embassy or high commission. ❗The CFLI also serves to support positive bilateral relations between Canada and recipient countries and their civil societies, by deepening contacts and supporting local endeavours.

💰Մեկ դրամաշնորհի միջին չափը կազմում է $25,000 - $40,000 դոլար, իսկ առավելագույն չափը ` CAD$100,000։ 

🔎Դրամաշնորհին կարող են դիմել 👇
👉Տեղական ոչ կառավարական, համայնքային եւ ոչ կոմերցիոն կազմակերպություններ,
👉Տեղական նախագծերի շուրջ աշխատող ակադեմիական հաստատություններ, 
👉Տեղական նախաձեռնություններ իրականացնող միջազգային ոչ կառավարական կազմակերպություններ։ 

ՀՀ ՔՀԿ-ների համար դրամաշնորհային մրցույթ


⏳Վերջնաժամկետը ` սեպտեմբերի 30!!!

📢🇦🇲ՀՀ ՔՀԿ-ների համար 💰 դրամաշնորհային մրցույթ!!! 

📌Civil Society in Action/Counterpart International-ը Urban Foundation for Sustainable Development-ի հետ համագործակցությամբ եւ USAID-ի ֆինանսավորմամբ հրավիրում է ՀՀ-ում իրավաբանորեն գրանցված բոլոր ՔՀԿ-ներին` դիմելու ծրագրերի ընդունման բաց կանչին։ 
🟢Ծրագիրն ընդունում է նախագծեր սեռային հավասարության եւ սոցիալական ներառականության, երիտասարդների զարգացման, շրջակա միջավայրի պահպանման, մարդու իրավունքների, ընտրությունների մոնիթորինգի եւ մշտադիտարկման, դատական բարեփոխումների ու կոռուպցիայի դեմ պայքարին , բնական աղետներից, ռիսկերի կառավարման , հետհամավարակային եւ հետկոնֆլիկտային իրավիճակների եւ այլ հրատապ իրավիճակների բնագավառներում։ 

⏰Նախագծերի տևողությունը պետք է լինի 3-6 ամիս (բացառությամբ «հրատապ կարիքների» կամ «արտակարգ իրավիճակներից բխող կարիքների» համար դրամաշնորհների, որոնք կարող են լինել 3 ամսից ավելի կարճ տևողությամբ)։

💰Յուրաքանչյուր դրամաշնորհի առավելագույն ֆինանսավորման չափը 2,000,000 ՀՀԴ է (բացառությամբ արտակարգ իրավիճակներից բխող կարիքների համար դրամաշնորհների, որոնց առավելագույն չափը 3,000,000 ՀՀԴ է)։


Սկսնակ ՔՀԿ-ների համար կարողությունների զարգացման ծրագիր եւ ֆինանսավորման հնարավորություն

⏳Վերջնաժամկետը ` հունիսի 13!!!

📢🇦🇲ՀՀ սկսնակ ՔՀԿ-ների համար կարողությունների զարգացման ծրագիր եւ ֆինանսավորմամբ հնարավորություն!!! 

📌«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն ներկայումս մի քանի երկրներում իրականացնում է «Դիմակայուն քաղաքացիական հասարակություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության (DG NEAR) կողմից: 🟢Ծրագրի հիմնական նպատակն է բարձրացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) դերը՝ որպես Արևելյան գործընկերության տարածաշրջանում ժողովրդավարության գործընթացները խթանող դիմակայուն, ներառող և վստահելի դերակատարների՝ նպաստելով տարածաշրջանում քաղաքացիական միջավայրի պահպանմանը, բարեփոխումների ընթացքին, ժողովրդավարության և վերականգման գործընթացներին։

🟢24-ամսյա այս ծրագիրն աջակցելու է Հայաստանի եւ Մոլդովայի 20-24 սկսնակ ՔՀԿ-ների ներկայացուցիչներին՝ ձեռք բերելու կազմակերպական կառավարման հմտություններ՝ իրենց շահառուներին և հետևորդներին առավել արդյունավետ կերպով ներկայացնելու, ֆինանսական աջակցություն ստանալու և ՔՀԿ-ների միջև գործընկերային կապեր ու ծանոթությունների շրջանակ ստեղծելու համար։

📌Այս մասնակցության հայտի միջոցով նպատակ ունենք ընտրել վերջին 1-2.5 տարիների ընթացքում հիմնված, նորաստեղծ ՔՀԿ-ներ, համայնքային կազմակերպություններ, որոնց առաքելությունն ուղղակիորեն համահունչ է Եվրոպական միության (ԵՄ) Բազմամյա ինդիկատիվ ծրագրերում (MIP) ուրվագծված առաջնահերթություններին։ ❗Մասնավորապես👇
👉Դիմակայուն, հաստատուն/շարունակական եւ ինտեգրված տնտեսություններ (այդ թվում՝ ուժեղացված կապի միջոցներ, արժանապատիվ աշխատանքի և աշխատունակության բարելավում, կրթական հետազոտություններ և նորարարություն, անցում դեպի ցածր արտանետումների տնտեսություն և տարածաշրջանային զարգացում),
👉Հաշվետու ինստիտուտներ, օրենքի գերակայություն եւ անվտանգություն (դատական համակարգի բարեփոխումներ և պետական կառավարման կարողությունների հզորացում՝ հիմնական բարեփոխումներն ավելի լավ ձևակերպելու և իրականացնելու նպատակով),
👉Շրջակա միջավայրի պահպանություն եւ կլիմայի փոփոխությունների նկատմամբ դիմակայություն (ոչ միայն անցում դեպի ավելի կայուն պրակտիկաների, ինչպիսիք են մաքուր էներգիան և էներգաարդյունավետությունը, այլ նաև կանաչ տնտեսության զարգացումը),
👉Դիմակայուն թվային փոխակերպում (էլեկտրոնային կառավարում, գիտության, տեխնոլոգիաների և նորարարության ոլորտների զարգացում, թվային հմտությունների զարգացում, տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաներ, տվյալների կառավարում, արհեստական բանականություն, առաջադեմ ճարտարագիտություն և արտադրություն),
👉Դիմակայուն, մատչելի եւ ներառական հասարակություններ (աջակցում փաստահեն, պատասխանատու, մասնակցային և ներառական կառավարման քաղաքականությանը և օժանդակում անապահով խմբերին՝ բարելավելու իրենց տնտեսական պայմանները և կենսամակարդակը: Հատուկ ուշադրության կենտրոնում պահել խոցելի իրավիճակներում գտնվող անձանց, այդ թվում՝ հեռավոր գյուղական վայրերի և հակամարտություններից տուժած բնակչությանը):


ℹ️🖥️Ծրագրի վերաբերյալ, հունիսի 4-ին, ⏰ 15.00-ին տեղի է ունենալու 🖥️ տեղեկատվական հանդիպում։ 




Միգրացիայի բնագավառում ՀԿների համար դրամաշնորհ


⏳Վերջնաժամկետը ` հունիսի 12!!! 

📢Միգրացիայի բնագավառում 🇦🇲ՀՀ ՔՀԿ-ների համար 💰 ենթադրամաշնորհ!!! 

📌«Մարդը կարիքի մեջ» կազմակերպության «Քաղաքացիական հասարակություն և ներառական կառավարում» ռազմավարական ուղղությունն ունի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ) հզորացնելու տեսլական, որն իրագործվում է գործնական քայլերի միջոցով ՔՀԿ-ների կարողությունների զարգացման, նրանց համայնքային դերակատարության բարձրացման և արդիական ոլորտներում ակտիվորեն ներառման միջոցով։

❗Ենթադրամաշնորհի շրջանակում ակնկալվող սոցիալական ծառայությունների ոլորտները սահմանվել են առկա կարիքներից ելնելով, որոնք բացահայտվել են Հայաստանի Հանրապետությունում միգրացիոն կառավարմանը վերաբերող ելակետային զեկույցի արդյունքում, ինչպես նաև սոցիալական ծառայությունների տրամադրման վերաբերյալ ոլորտի հիմնական դերակատարների կողմից կատարված դիտարկումների միջոցով:

🙌Բացահայտված առաջնահերթ ոլորտրենրն են👇
1. Սոցիալ-մշակութային, քաղաքացիական և իրավական կողմնորոշում, ուղղորդում, խորհրդատվություն
2. Կենսամակարդակի բարելավման աջակցություն
3. Սոցիալական ծառայությունների տրամադրում։ 

💰Ենթադրամաշնորհը հայտարարվում է երկու սխեմայով👇
👉1-ին սխեմա․ ենթադրամաշնորհներ ՔՀԿ-ների համար
❗Այս սխեմայի շրջանակում կտրամադրվի 8,000-12,000 եվրո ծավալով 15 դրամաշնորհ՝ մինչև 7 ամիս տևողությամբ ծրագրերի իրականացման համար։
👉2-րդ սխեմա․ ենթադրամաշնորհներ ՔՀԿ-ների և պետական կառույցների համագործակցության համար
❗Այս սխեմայի շրջանակում կտրամադրվի 30,000-40,000 եվրո ծավալով 8 դրամաշնորհ՝ մինչև 7 ամիս տևողությամբ (պիլոտային) ծրագրերի իրականացման համար։❗ Այս սխեմայի հայտը պետք է ներկայացվի ՔՀԿ-ի, այլ ոչ թե պետական կառույցի կողմից

🔎Ենթադրամաշնորհային հայտ կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում ստեղծված և գործող ՔՀԿ-ներ, որոնք ունեն միգրանտ և փախստական խմբ(եր)ի (աշխատանքային արտագնա և ներգնա միգրանտներ, վերադարձողներ, ապաստան հայցողներ, փախստականներ, բռնի տեղահանված անձինք և այլն) սոցիալական ծառայությունների մատուցման առնվազն 1 տարվա փորձառություն։


Սպորտի միջոցով խտրականության բացառման թեմայով դրամաշնորհ


⏳Վերջնաժամկետը ` մայիսի 31!!! 

📢Սպորտի միջոցով խտրականության բացառման թեմայով 💰դրամաշնորհ!!! 

📌Adidas հանրահայտ ընկերության կողմից հիմնադրված Adidas հիմնադրամի կողմից առաջարկվող United By Sport դրամաշնորհն առաջարկվում է այնպիսի նախագծերի համար, որոնք կիրառում են սպորտը, սպորտային միջոցառումները որպես հասարակությունում զանազան խտրականությունների հաղթահարման միջոց։ 

🔎Դրամաշնորհին կարող են դիմել ցանկացած երկրից, համապատասխան ուղղություններով գործունեություն ծավալող, իրավաբանական գրանցված ոչ կոմերցիոն կազմակերպություններ ։ 


💰Առաջարկվում է 2 տեսակի դրամաշնորհ 👇
👉Առանձնահատուկ ( Project Specific Funding) մեկ դրամաշնորհը կազմում է 150,000- 700,000 եվրո,
👉Հիմնական (General Programming Funding)- մեկ Դրամաշնորհն կազմում է 10 000- 50,000 եվրո։


ՀՀ ՔՀԿ-ների համար, մարդու իրավունքների ուղղվածությամբ դրամաշնորհ


⏳Վերջնաժամկետը ` մայիսի 27!!!

📢🇦🇲ՀՀ ՔՀԿ-ների համար, մարդու իրավունքների թեմայով դրամաշնորհ!!! 

📌The Institute for War and Peace Reporting (IWPR) ինստիտուտը- «Building Resilience in the Eastern Neighbourhood (BREN) » ծրագրի շրջանակում, հայկական ՔՀԿ-ների համար առաջարկում է դրամաշնորհային մրցույթ։

🟢In Armenia, BREN has the following thematic priorities👇
👉Advancing the Women, Peace, and Security Agenda and supporting the implementation of the 2nd National Action Plan on UNSC Resolution 1325 and the development of the 3rd National Action Plan on UNSC Resolution 1325 in Armenia.
👉Increasing inclusion of diverse groups, especially national minorities, persons with disabilities and other marginalised and vulnerable groups in peace and security discussions and decision-making in Armenia.
👉Improving the organisational capacity of CSOs to deliver impactful and sustainable results in their areas of work.

💰Մեկ դրամաշնորհի չափն մինչեւ GBP50,000,⏰ նախագծի տեւողությունը պետք է լինի մինչև 7 ամիս։

🔎Դրամաշնորհին կարող են դիմել համապատասխան գործունեություն ծավալող 🇦🇲ՔՀԿ-ներ։ 



Այդ թվում Հայաստանից երիտասարդական ՔՀԿ-ների համար դրամաշնորհային մրցույթ


⏳Վերջնաժամկետը ` հունիսի 26!!! 

📢Այդ թվում 🇦🇲 Հայաստանից երիտասարդական ՔՀԿ-ների համար 💰դրամաշնորհային մրցույթ!!! 

📌ԵՄ-ի եւ Գերմանիայի Կառավարության ֆինանսավորմամբ ‘EU4Youth: Youth Engagement and Empowerment’ ծրագրի շրջանակում , հայտարարվում է փոքր դրամաշնորհների մրցույթ ` Հայաստանում, Վրաստանում , Մոլդովայում եւ Ուկրաինայում գործունեություն ծավալող երիտասարդական կազմակերպությունների համար։ 
🟢Դրամաշնորհն նպատակաուղղված է երիտասարդական աշխատանքի որակի ու ներգրավման բարելավմանը։ 
🎉Դրամաշնորհն երիտասարդական ՔՀԿ-ներից ակնկալում է ներկայացնել այնպիսի նախագծեր, որոնք կպարունակեն հատկապես առանձնացված ու նվազ բարենպաստ շրջաններից երիտասարդների ներգրավման նորարարական մեթոդներ ու պրակտիկ գործողություններ։ 

🟢Դրամաշնորհի թեմաները 👇
👉Climate change and environment (Armenia, Georgia, Moldova);
👉Inclusion of young people with fewer opportunities (Armenia, Georgia, Moldova, Ukraine);
👉Enhancing youth participation at local, regional and national levels (Armenia, Moldova)
👉Youth participation in the recovery of Ukraine (Ukraine ).

💰Մեկ նախագծի համար, դրամաշնորհի առավելագույն չափը կազմում է €15,000 ։ 



Վիշեգրադի միջազգային հիմնադրամի դրամաշնորհ ( 2024 թ.-ի երկրորդ շրջափուլ )

⏳Վերջնաժամկետը ` հունիսի  1!!!

🔊Visegrad, Visegrad+, Strategic 💰 միջհամագործակցային դրամաշնորհներ Վիշեգրադի Քառյակ, ԱլԳ եւ Արեւմտյան Բալկանների երկրներից ՔՀԿների համար (2024 թ.-ի երկրորդ  փուլ)!!!

📌Վիշեգրադի հիմնադրամը Վիշեգրադի Քառյակ, Արեւմտյան Բալկանների եւ Արեւելյան Գործընկերության երկրների ՔՀԿ-ների համար հայտարարում է ամենամյա դրամաշնորհների մրցույթ։ 

📌ԱլԳ ( այդ թվում 🇦🇲 Հայաստան) եւ Արեւմտյան Բալկաններ տարածաշրջանների համար առաջարկվում է Visegrad+ Դրամաշնորհն, որն ուղղված է նշյալ տարածաշրջաններում ժողովրդավարացման ու փոխակերպման գործընթացների աջակցմանը։

📌Դրամաշնորհները տրամադրվում են մշակույթի, կրթության, նորարարության, ժողովրդավարության, ու մեդիայի, հանրային կառավարման, բնապահպանության ու տուրիզմի եւ սոցիալական զարգացման բնագավառներում միջտարածաշրջանային, համագործակցային նախագծեր իրականացնելու համար։

❗Նախագծերն կարող են առաջարկվել միայն համատեղ` Վիշեգրադի Քառյակ երկրներ ներկայացնող առնվազն 3 եւ ԱլԳ, կամ Արեւմտյան Բալկաններ ներկայացնող առնվազն 1 ՔՀԿ-ների համագործակցությամբ։

🗓️Ծրագրերի տեւողությունը պետք է լինի առավելագույնը 18 ամիս։
💰Դրամաշնորհն մինչեւ 100% փոխհատուցում է նախագծի բյուջեն, սակայն լոգիստիկ ծախսերի առավելագույնը 15%-ը։


⏳Հայտերը ընդունվում են տարեկան 3 անգամ վերջնաժամկետները փետրվարի 1; հունիսի 1 եւ հոկտեմբերի 1.

Մարզերում երիտասարդական կենտրոններ հիմնելու համար դրամաշնորհային մրցույթ

⏳Վերջնաժամկետը ` Մայիսի 28!!! 

📢🇦🇲Մարզերում երիտասարդական կենտրոններ ստեղծելու համար դրամաշնորհային մրցույթ!!! 

📌🇦🇲ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Երիտասարդական կենտրոնների ստեղծման» դրամաշնորհային մրցույթ:

🟢Մրցույթի շրջանակում նախատեսվում է ՀՀ մարզերում երիտասարդական կենտրոնների ստեղծման նպատակով հաղթող մասնակցին/մասնակիցներին անհատույց և անվերադարձ տրամադրել դրամական հատկացում: 💰Դրամաշնորհային ֆոնդը կազմում է 26 332 000 (քսանվեց միլիոն երեք հարյուր երեսուներկու հազար՝ ներառյալ ԱԱՀ) ՀՀ դրամ:

🎉Երիտասարդական կենտրոնում պետք է իրականացվի արհեստավարժ երիտասարդական աշխատանք՝ ուղղված աշխատանքից և ֆորմալ կրթությունից դուրս մնացած երիտասարդների անձնային զարգացմանը, սոցիալական ներառմանը և ակտիվ քաղաքացիության ձևավորմանը, երիտասարդների կարողությունների բացահայտմանը, կրթական, մշակութային, սոցիալական բնույթի հետաքրքրությունների բավարարմանը, երիտասարդական հիմնախնդիրների լուծմանը և այլն:
❗Երիտասարդական կենտրոնը պետք է ապահովի համայնքում բնակվող բոլոր երիտասարդների՝ կենտրոնի կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու հասանելիությունը:

📝Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային armeps  համակարգի միջոցով մինչև 2024 թվականի մայիսի 28-ը՝ ժամը 12:00-ն։ ❗Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում համակարգի կողմից։


Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների թեմայով դրամաշնորհ

⏳Վերջնաժամկետը ` մայիսի 1!!!

📢🇦🇲ՔՀԿ-ների համար, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների թեմայով 💰դրամաշնորհ!!! 


📌🇦🇲Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հրավիրում է շահագրգիռ կազմակերպություններին ներկայացնելու Հայաստանի ժողովրդավարական զարգացման, մարդու իրավունքների, գենդերային հավասարության և քաղաքացիական հասարակության կողմից առաջ քաշվող այլ հիմնահարցերի լուծմանն ուղղված նախագծեր հետևյալ թեմաներով👇
👉Արձագանք բռնության դրսևորումներին՝ ներառյալ փակ, կիսափակ հաստատություններում, կրթության և/կամ այլ ոլորտներում, խոցելի խմբերի հանդեպ և այլ հարակից թեմաներով։
👉Պայքար խտրականության դեմ՝ ներառյալ խտրականության առցանց դրսևորումների հասցեագրում, դատական համակարգում առկա բացերի վերհանում, այլ բնագավառներում խտրականության բոլոր ձևերի բացառմանն ուղղված քայլեր, այլ։
👉ՀՀ-ում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների վերահսկողությանը (watchdog) և քաղաքացիական հասարակության կողմից դրանց իմաստավոր մասնակցությանն ուղղված գործողություններ՝ ներառյալ թիրախային հետազոտություններ, հրապարակումներ, հետաքննական նյութեր և այլն։

💰Ֆինանսավորվող ծրագրերի բյուջեները պիտի լինեն ոչ ավելի, քան 20,000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։

🔎Դրամաշնորհային հայտ կարող են ներկայացնել շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպությունները։

ՔՀԿ-ների համար դրամաշնորհային մրցույթ՝ մարզերում մեդիագրագիտության ծրագրերի իրականացման համար

⏳Վերջնաժամկետը` ապրիլի 29!!!

📢🇦🇲ՔՀԿ-ների համար 💰դրամաշնորհային մրցույթ՝ մարզերում մեդիագրագիտության ծրագրերի իրականացման համար!!! 

📌🇦🇲Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի շրջանակներում «Ինտերնյուսը Հայաստանում» կազմակերպությունը հրավիրում է տեղական հասարակական կազմակերպություններին՝ ներկայացնելու մեդիագրագիտության թեմաներով նախաձեռնությունների հայտեր։

🟢Նախատեսվող ծրագրերը պետք է իրագործվեն Հայաստանի մարզերում և ուղղված լինեն հանրության շրջանում մեդիագրագիտության հտմությունների, քննադատական մտածողության մակարդակի բարձրացմանը, օգնեն տարբերել փաստահեն տեղեկատվությունը մոլորեցնող բովանդակությունից։ ։
❗Ծրագրերը կարող են թիրախավորել հանրության տարբեր խմբերի, սակայն առաջնահերթություն կտրվի մեծահասակների, մասնավորապես՝ ծնողների համար նախատեսված նախաձեռնություններին։

💰Մրցույթի արդյունքում ընտրվելու են երկու նախաձեռնություններ, որոնք «Ինտերնյուսը Հայաստանում» կազմակերպության կողմից կստանան մինչև 3,700,000 AMD դրամի ֆինանսավորում։

🎉Ֆինանսական աջակցությունից զատ ընտրված կազմակերպությունները կստանան նաև մենթորական աջակցություն Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից ՝ իրենց ծրագրերի իրականացման ընթացքում:

ℹ️Դրամաշնորհային մրցույթի մանրամասները և դիմելու կարգը՝ կից պանակում, որը պարունակում է👇
👉Դրամաշնորհի հայտարարություն
👉Հավելված 1․ Հայտադիմումի ձև
👉Հավելված 2․ Բյուջեի հավելված
👉Հավելված 3․ Դրամաշնորհի հայտարարության տեխնիկական մանրամասների հավելված

Աղջիկների եւ կանանց իրավունքների թեմայով դրամաշնորհ

⏳Վերջնաժամկետը՝ փետրվարի 1 ! ! !

📢ՔՀԿ-ների համար , Աղջիկների ու կանանց իրավունքների թեմայով 💰դրամաշնորհ!!!

📢🇪🇺ՄԱԿ-ի Կանանց հիմնադրամը հրավիրում է ՔՀԿ-ներին, ովքեր ունեն ապացուցված փորձ կանանց և աղջիկների նկատմամբ բռնությանը վերջ տալու համար, ներկայացնելու նախագծերի հայեցակարգեր՝ վերջ դնելու մարգինալացված կանանց և աղջիկների նկատմամբ բռնությանը: 

Այս տարվա կոչն ունի երկու ֆինանսավորման պատուհան՝
📌Ընդհանուր պատուհան. անդրադառնալով մարգինալացված կանանց և աղջիկների նկատմամբ բռնությանը։
📌Հատուկ պատուհան. անդրադառնալով ճգնաժամից տուժած կանանց և աղջիկների նկատմամբ բռնությանը: 

💰Կրթաթոշակը կազմում է $150000 - $250000 
(առավել փորձառու նախագծերի համար կարող է հասնել մինչև 1 000 000): 

🔤Հայտերի լրացման լեզու՝🇬🇧🇫🇷🇪🇸


✍️ Նյութի մշակումը ` Նորաստեղծ Your Opportunities Supporter's խմբի մասնակից Էմիլիայի կողմից։ 

Մարզային ՔՀԿ-ների ներկայացուցիչների համար հանդիպում - աշխատաժողով

⏳Վերջնաժամկետը ` հունվարի 14!!!

📢«Մասնակցային ապակենտրոնացում» ծրագիր- 🇦🇲տեղական ՔՀԿ-ների համար!!! 

📌«Տեղական ժողովրդավարության դպրոց» ԿՀ-ն հայտարարում է «Մասնակցային ապակենտրոնացում» ծրագրի մեկնարկի մասին։

🟢Ծրագրի նպատակն է նպաստել տեղական ՔՀԿ-ների ներգրավածության բարձրացմանը ազգային մակարդակում իրականացվող ապակենտրոնացման վերաբերյալ քաղաքականությունների մշակման գործընթացներում։
❗Ծրագրի առաջին փուլում՝ հունվարի 25-ին նախատեսվում է իրականացնել մարզային ՔՀԿ-ների ներկայացուցիչների (առնվազն 3 ՔՀԿ ներկայացուցիչ յուրաքանչյուր մարզից) հանդիպում-աշխատաժողով, որի ընթացքում մասնակիցները կներկայացնեն առաջարկներ ապակենտրոնացման ռազմավարությամբ սահմանված ոլորտային ուղղությունների վերաբերյալ։

🔎Հրավիրում են ծրագրով հետաքրքրված մարզային ՔՀԿ-ներին, որոնք գործունեություն են ծավալում 👇
👉 սոցիալական պաշտպանության, 
👉 կրթության և 
👉 առողջապահության ոլորտային ուղղություններից որևէ մեկով, 📝մինչև հունվարի 14-ը 📩info@sld.am էլ. հասցեին ուղարկել Ձեր մասնակցի (ներկայացուցչի) կոնտակտային տվյալները և կազմակերպության մասին հակիրճ տեղեկատվություն։

❗️Միջոցառման օրը մասնակիցների տեղափոխման ծախսերը փոխհատուցվում են։

Մարդու իրավունքների ու Ժողովրդավարության ուղղվածությամբ դրամաշնորհային մրցույթ

⏳Վերջնաժամկետը ` հունվարի 31!!!

📢ՔՀԿ-ների համար, Մարդու իրավունքների ու ժողովրդավարության թեմայով խոշոր 💰դրամաշնորհ ` ԵՄ-ի կողմից!!! 

📌ԵՄ-ն, ոլորտում փորձառու ՔՀԿ-ների համար մեկնարկել է մարդու իրավունքների ու Ժողովրդավարության ուղղվածությամբ գլոբալ դրամաշնորհային մրցույթ։ 

💰Դրամաշնորհն մեկ նախագծի համար կազմում է 1-3;3 մլն եվրո։ 

ՔՀԿ-ների համար դրամաշնորհային մրցույթ


#Դրամաշնորհ 

⏳Վերջնաժամկետը` հունվարի 31!!!

📢ՔՀԿ-ների համար փոքր 💰դրամաշնորհային մրցույթ!!!

📌🇬🇧 BEARR Trust հիմնադրամը ընդունում է ամենամյա դրամաշնորհային մրցույթի հայտերն։ 
🟢Դրամաշնորհն առաջարկվում է 2 տեսակով, որից առաջինը ` “Community Integration of Displaced People” թեմայով հասանելի է նաեւ 🇦🇲 Հայաստանից դիմելու համար։ 
📌Դրամաշնորհն նպատակաուղղված է երկարաժամկետ համագործակցություններին, ուստի կարող են հայտ ներկայացնել երկու եւ ավելի գործընկեր ՔՀԿ-ներ։ 

💰Դրամաշնորհն կազմում է մինչև 4 000 ֆունտ ստերլինգ, սակայն Դրամաշնորհն պետք է կազմի առաջարկվող նախագծի բյուջեի մինչեւ 50%-ը։ 

🔎Հիմնադրամը հայտեր ընդունում է իր գործունեության թիրախ երկրներից (այդ թվում 🇦🇲 Հայաստան) ՔՀԿ-ներից։ 


❗ℹ️ Ի դեպ Կազմակերպիչները, դեկտեմբերի 20-ին, 🇦🇲 ⏰17.00-ին կազմակերպում են դրամաշնորհի վերաբերյալ 🖥️ տեղեկատվական հանդիպում։ 

#grant #ngo #cso

ԱլԳ քաղաքացիական հասարակության կրթաթոշակային ծրագիր


⏳Վերջնաժամկետը` դեկտեմբերի 27!!

🔊ԱլԳ Քաղաքացիական հասարակության #EaPFellows💰 կրթաթոշակային ծրագիր !!

📌Eastern Partnership Civil Society Facility-ն 🇪🇺 ԵՄ ֆինանսավորմամբ կազմակերպում է ԱլԳ Քաղաքացիական հասարակության 2024 թ.-ի 1-րդ կրթաթոշակային ծրագիրը։ 

📌Ծրագիրն առաջարկում է 2 տեսակի կրթաթոշակ👇
👉Հասարակության հետ փոխներգործության կրթաթոշակ;
👉Քաղաքացիական թվային կրթաթոշակ։

❗Առաջին կրթաթոշակն ուղղված է քաղ_հասարակության առաջնորդներին, ակտիվիստներին, իսկ երկրորդը ՏՏ մասնագետներին, տվյալագետներին, դիզայներներին, ովքեր կարող են առաջարկել հասարակական խնդիրների լուծման թվային առաջարկներ։

💰Ծրագիրն առաջարկում է
👉Անհատական դասընթացներ եւ քոուչինգ;
👉Նախագծերի իրականացման համար 5 000 եվրո կրթաթոշակ,
👉Մուտք դեպի ցանցային հնարավորություններ,
👉Ծրագրի շրջանավարտների ցանցում ներառում։


#fellowship #civil_society #program

Փոքր դրամաշնորհ Արցախից բռնի տեղահանված կանանց և աղջիկների հետ աշխատող տեղական ՔՀԿ-ների համար


Վերջնաժամկետը ` դեկտեմբերի 20!!!

Փոքր դրամաշնորհ Արցախից բռնի տեղահանված կանանց և աղջիկների հետ աշխատող տեղական ՔՀԿ-ների համար!!!

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (SIDA) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում կանանց կայուն քաղաքացիական հասարակության կազմակերպմանը բազմակի ճգնաժամերի համատեքստում» ծրագրի շրջանակներում հայտարարում է ենթադրամաշնորհների բաց կանչ:

 Դրամաշնորհի նպատակն է ուժեղացնել, աջակցել Արցախից բռնի տեղահանված կանանց և աղջիկներին, նպաստել նրանց տնտեսական հզորացմանը և մասնակցությանը հասարակական գործընթացներին:

Ծրագիրը պետք է իրականացվի 2020 թ-ից հետո Արցախից բռնի տեղահանված և ՀՀ-ում հաստատված կանանց և աղջիկների շրջանակում: Ծրագիրը կարող է ներառել թիրախային խմբի համար ապահով տարածքի ստեղծում, իրենց իրավունքների մասին իրազեկում, իրավունքների իրացման աջակցություն, սոցիալ հոգեբանական հմտությունների զարգացում, աջակցման խմբերի ստեղծում, կորուստ ունեցած կամ հոգեբանական տրավմա վերապրած անձանց համար հոգեկան առողջությանն ուղղված ծրագրեր:

Ենթադրամաշնորհի չափ՝ 2.192.500 ՀՀ դրամ
Ծրագրի ժամկետ՝ փետրվարի 1-ից ապրիլի 30-ը (1-3 ամիս)