Показаны сообщения с ярлыком Հոդված. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Հոդված. Показать все сообщения

Կրթաթոշակային հնարավորություններ Ֆինլանդիայում

📢Կրթաթոշակային հնարավորություններ 🇫🇮Ֆինլանդիայում !!! 



📌🇫🇮Ֆինլանդիայի Կառավարությունը, ինչպես նաեւ առանձին ԲՈՒՀ-երն Արտասահմանցի ուսանողների համար առաջարկում են կրթաթոշակներ` 🎓բակալավրատի, մագիստրոսական եւ PhD ծրագրերով ուսանելու համար։

👉EDUFI Կրթաթոշակն առաջարկվում է 🇫🇮 ԲՈՒՀ-երում 🎓 PhD ծրագրերով ուսանելու համար։ ❗Դոկտորական կրթությունն 🇫🇮-ում 🆓 է եւ Կրթաթոշակն կազմում է ամսական 1500 եվրո եւ փոխհատուցում է կեցության , ուսումնական ծախսերը։


👉Finland Fellowships Կրթաթոշակն առաջարկվում է արտասահմանցի ուսանողների համար`🎓 PhD ծրագրերով ուսանելու համար։

👉🇫🇮 ԲՈՒՀ-երն ԵՄ/ ԵՏԳ երկրների քաղաքացի չհանդիսացող ուսանողների համար առաջարկում են կրթաթոշակներ`🎓 մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար։ 💰 Կրթաթոշակներն կազմում են մինչեւ 5000 եվրո։

🏢Ներառված ԲՈՒՀ-երն են`
👉Aalto University
👉University of Helsinki
👉University of Eastern Finland
👉University of Jyväskylä
👉University of Lapland
👉LUT University
👉University of Oulu
👉Hanken School of Economics
👉University of the Arts Helsinki
👉Tampere University
👉University of Turku
👉University of Vaasa
👉Åbo Akademi University։

ℹ️Կրթաթոշակային հնարավորությունների մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ յուրաքանչյուր ԲՈՒՀ-ի կայքում։



⏳🇫🇮 Ֆիննական ԲՈՒՀ-երում ընդունելության հայտերն հիմնականում ընդունվում են դեկտեմբեր- հունվար ընթացքում։
❗Ընդունելությունը կատարվում է մեկ միասնական հարթակում ։
❗Արտասահմանցի ուսանողները իրավունք ունեն աշխատել շաբաթական առավելագույնը 25 ժամ։
🔤🇫🇮 ուսման լեզուն 🇬🇧, 🇫🇮, կամ 🇸🇪 է։

🇰🇷Հվ. Կորեայում արտասահմանցի ուսանողների թիվն այս տարի գերազանցել է 2️⃣0️⃣0️⃣ հազարը

📢🇰🇷Հվ. Կորեայում արտասահմանցի ուսանողների թիվն այս տարի գերազանցել է 2️⃣0️⃣0️⃣ հազարը

📌🇰🇷Հվ. Կորեան վերջին տարիներին դարձել է արտասահմանցի ուսանողների նախընտրելի ուղղություններից մեկն ։ 
👉Սակայն Կորեայում արտասահմանցի ուսանողների թիվն աճել է առավելապես վերջին տարիներին։ 
❗Իսկ ահա 2000-ական թթ.-ին այդ երկրում սովորելուց է եղել ընդամենը 3980 արտասահմանցի ուսանող։ 

📌Օգտվելով մի շարք նյութերից, #Ադմին -ը ,Your Opportunities-ի համար, թարգմանել եւ մշակել է 🇰🇷Կորեայում արտասահմանցի ուսանողների թվի վերաբերյալ այսպիսի նյութ❗

🟢🇰🇷Կորեական Էմիգրացիոն Ծառայության մարտին հրապարակված զեկույցի համաձայն փետրվարի դրությամբ այդ երկրում է գտնվել 205 167 արտասահմանցի ուսանող։👉 Ըստ վիզաների տեսակների ուսման (D-2) վիզա ունի 146 053 , իսկ կորեերեն լեզվի ուսուցման վիզա (D-4-1) 59 091 ուսանող։❗ Ըստ նույն զեկույցի արտասահմանցի ուսանողների շարքում առավել գերակշռում են 🇨🇳 Չինաստանից , 🇻🇳Վիետնամից եւ 🇺🇿 Ուզբեկստանից ուսանողներն։  

🟢Արտասահմանցի ուսանողների թվի փոփոխությունների վերաբերյալ ավելի լայն տվյալներ է տալիս 🇰🇷Կրթության զարգացման Կորեական Ինստիտուտը ( (KEDI)։ 
👉2010 թ.-ի մոտ արտասահմանցի ուսանողների թիվն աճել է հասնելով 83;8 հազար, իսկ 2019-ին 160,1 հազարի ։ 👉 Իսկ ահա 2020 թ.-ին արտասահմանցի ուսանողների թիվն նվազել է « համավարակի» պատճառով հասնելով 153,7 հազարի եւ 2021-ին 152,3 հազարի։ 
❗Սակայն «համավարակի » ավարտվելուց հետո անմիջապես ավելացել է արտասահմանցի ուսանողների թիվն 2022-ի ապրիլի դրությամբ հասնելով 166 869-ի։ 

❗Ըստ KEDI-ի հետազոտական տվյալների արտասահմանցի ուսանողների մոտավորապես 72 հազարը սովորում է Սեուլում, 22,2 հազարը Քենգիդո նահանգում, 10,4 հազարը Բուսանում։ 

✍️Արտասահմանցի ուսանողների թվի այդպիսի արագ աճը բացատրվում է 2 գործոնով 👉1) Վերջին տարիներին, պետական քաղաքականության, « Կորեական ալիքի» եւ դրա նկատմամբ պետական հովանավորության շնորհիվ արտասահմանցիների մոտ առաջացել է հետաքրքրություն այդ երկրի նկատմամբ։ 👉Երկրորդ պատճառն դիտարկվում է տեղի բնակչության Դեպոպուլյացիան (որն ի դեպ արձանագրվում է ՄԱԿ-ի եւ այլ կառույցների վերջին տարիների զեկույցներում) , որի պատճառով նկատվում է 🇰🇷ԲՈՒՀ-եր ընդունվող տեղացի ուսանողների թվի նվազում։ 👉Եթե 2000 -ական թթ.-ին այդ երկրի ԲՈՒՀ է ընդունվել 820 հազար տեղացի , ապա 2022-ին այդ թիվն հասել է 695 հազարի։ ❗Ու եթե Սեուլի ԲՈՒՀ-երում, ամեն դեպքում նկատվել է, նախորդ տարիների համեմատ ուսանողների աճ, այդ խնդիրն առավել նկատելի է շրջանների ԲՈՒՀ-երում, ուր նկատվում է հակառակ գործընթացը նվազում ։ ❗ Ուստի 🇰🇷ԲՈՒՀ-երի համար այլեւս անհրաժեշտություն է այդ պակասն լրացնել արտասահմանցի ուսանողների «հաշվին» եւ նրանք որոշակի ռեսուրսներ են ներդնում արտասահմանում գովազդի եւ հանրայնացման համար ։ 

🏢Շարունակելով թեման, ըստ նշյալ Ինստիտուտի դեկտեմբերյան զեկույցի արտասահմանցի ուսանողների համար առավել պահանջված ԲՈՒՀ-ն Սունյունվեն համալսարանն է (ի դեպ այն 🇰🇷 գործող, ամենահին ԲՈՒՀ-ն է համարվում) այնտեղ 2022 թ.-ի դրությամբ սովորում է 4751 արտասահմանցի ուսանող։ 👉Նրան հաջորդում է Կյուն Հիի համալսարանը (4439 ), Յոնսե-ն (4084 ) եւ Կորեայի համալսարանը 3432 ։

❗Ըստ 🇰🇷Հվ. Կորեայի Կրթության Նախարարության վերջին նշման 2021 թ.-ի դրությամբ այնտեղ սովորել է 152,281 արտասահմանցի ուսանող։  

❗Մի քիչ « բարդ» եւ չափազանց մաթեմատիկական նյութ է ստացվել, բայց դե... 

♥️ Սիրով Ադմին ։

❗Նյութը պատրաստվել է 2023 թ.-ի մայիսի 22-ին։