Показаны сообщения с ярлыком փոխանակում. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком փոխանակում. Показать все сообщения

Երիտասարդ առաջնորդների համար ծրագիր Մալազիայում

⏳Վերջնաժամկետը ` հուլիսի 15!!! 

📢Երիտասարդ առաջնորդների համար, կայուն զարգացման թեմայով միջոցառում 🇲🇾Մալայզիայում ` 🗓️օգոստոսի 23-26!!! 

📌🇬🇧EduTourism կազմակերպությունը հրավիրում է մասնակցելու Երիտասարդ առաջնորդների Միություն քառօրյա միջոցառմանը, որն անցկացվելու է 🇲🇾Մալազիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում։ 
🟢Միջոցառումն նպատակաուղղված է միջմշակութային հաղորդակցությանը, կրթական տուրիզմի զարգացմանը, առաջնորդական որակների բարելավմանը , ՄԱԿ-ի ԿԶՆ-ի հասանելիությանը։ 

🔎Կարող են դիմել ցանկացած երկրից, 18-30 տարեկան, թեմայով հետաքրքրված երիտասարդ առաջնորդներ։ 

💰Կազմակերպիչները տրամադրում են ամբողջական եւ մասնակի կրթաթոշակներ ու ինքնաֆինանսավորվող տեղեր։ 
❗Ամբողջական կրթաթոշակը փոխհատուցում է ավիատոմսերի վճարը, կեցությունը, միջոցառումներին մասնակցությունը։ ❗Մասնակի կրթաթոշակը չի փոխհատուցում ավիատոմսերի վճարը։ ❗Առկա է գրանցման վճար։ 

Էրազմուս+ երիտասարդական փոխանակման ծրագիր Ռուսթավիում

⏳Վերջնաժամկետը ` հունիսի 29!!!

📢Էրազմուս+ երիտասարդական փոխանակման ծրագիր Ռուսթավիում ( 🇬🇪Վրաստան)` 🗓️սեպտեմբերի 12-20!!! 


🌍 Միացե՛ք IC-YEC-ի կողմից կազմակերպվող նոր Erasmus+ ծրագրին Վրաստանի Ռուսթավի քաղաքում (սեպտեմբերի 12-20): 🇬🇪

🎉Բացահայտեք բնապահպանական մարտահրավերները, ինչպիսիք են անվերահսկելի արոտավայրերը, ապօրինի անտառահատումները և սառցադաշտերի հալոցքը, սոցիալական խնդիրների հետ մեկտեղ՝ քաղաքական անհանգստության և սոցիալ-տնտեսական անհավասարության համատեքստում: ❗Ոչ ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության միջոցով «ReThink» ծրագիրը երիտասարդ մասնակիցներին հնարավորություն է տալիս վերանայել իրենց մոտեցումն այս խնդիրների նկատմամբ և միավորվել հավաքական գործողությունների համար:

❗Մասնակիցները կքննարկեն Վրաստանի բնապահպանական լանդշաֆտը, եվրոպական կլիմայական նախաձեռնությունները և էներգետիկ համայնքները: 🎉Միացե՛ք ՝ սովորելու, կապ հաստատելու և կայուն աճին նպաստելու համար՝ միաժամանակ բացահայտելով կարիերայի հնարավորությունները և եվրոպական միասնության կարևորությունը:

❗Մասնակիցների տարիքը 18-30 է։

❗️ԿԱՐԵՎՈՐ ՆՇՈՒՄ. Այս նախագծի համար փնտրում են 7 հայ մասնակիցների։❗ Միայն ընտրված մասնակիցների հետ կապ կհաստատվի։


🇦🇲 Հայաստանյան գործընկեր կազմակերպությունը` IC- YEC ՀԿ։ 

Գերմանիայի Բունդեսթագի կրթաթոշակային ծրագիր

⏳Վերջնաժամկետը` հուլիսի 31 !!!

📢🇩🇪Գերմանիայի Բունդեսթագի ամենամյա միջազգային 💰կրթաթոշակ (IPS) !!!

📌🇩🇪Գերմանիայի Խորհրդարանը (Բունդեսթագ) կազմակերպում է ամենամյա հնգամսյա պրակտիկայի ծրագիր։ 👉Այն արտասահմանցի երիտասարդներին հնարավորություն է ընձեռում աշխատել Բունդեսթագի պատգամավորների հետ, ծանոթանալ կառույցի աշխատանքին, 🇩🇪 օրենսդրությանը, քաղաքականությանը , ինչպես նաեւ մասնակցել մշակութային, հասարակական միջոցառումների։ 

💰Տարեկան առաջարկվում է 120 կրթաթոշակ, որն փոխհատուցում է մասնակիցների կեցությունը, բժշկական ապահովագրությունը, ճանապարհածախսը, տրամադրում ամսական 700 եվրո։ 

🔎Ծրագրին կարող են դիմել մի շարք երկրներից (այդ թվում 🇦🇲Հայաստան); բարձրագույն կրթությամբ, մինչեւ 30 տարեկան, սոցիալ - քաղաքական թեմաներով հետաքրքրված եւ ակտիվությամբ, 🇩🇪 իմացությամբ (առնվազն B2) երիտասարդներ։


Երիտասարդ առաջնորդների համար, համայնքի ներգրավման թեմայով փոխանակման ծրագիր ԱՄՆ-ում

⏳Վերջնաժամկետը` հուլիսի 2 !!!

👉Հայտերի ընդունումը մեկնարկում է այսօրվանից ` մայիսի 22-ից!!!

🔊 Երիտասարդ առաջնորդների համար, համայնքի ներգրավման թեմայով փոխանակման ծրագիր ԱՄՆ-ում !!!

❗Ծրագիրն կազմակերպվում է 🇺🇸ԱՄՆ Պետդեպարտամենտի ֆինանսավորմամբ եւ IREX-ի կողմից։

📌CEE-ն քաղ_հասարակության երիտասարդ առաջնորդների համար մեկամյա ծրագիր է, որն ուղղված է առաջնորդական հատկանիշների զարգացմանը, Նեթվորքինգին, որպեսզի նրանք հետագայում ստացած գիտելիքներն ու հմտությունները կիրառեն իրենց գործունեության ընթացքում հանուն հասարակության։ 

🟢Ծրագիրը բաղկացած է👇
👉ԱՄՆ-ում եռամսյա պրակտիկա, 
👉Առաջնորդության եւ հասարակայնության ներգրավման ակադեմիա,
👉Հասարակության ներգրավման նախագիծ,
👉Տեղական եւ միջազգային ցանցերում ներառում ։ 
 
💰Ծրագիրն տրամադրում է👇
👉J 1 վիզայի ստացման համար աջակցություն,
👉Ավիատոմսի փոխհատուցում,
👉Կեցության ծախսերի փոխհատուցման համար կրթաթոշակ ;
👉Բժշկական ապահովագրություն։ 

🔎Ծրագրին կարող են դիմել մի շարք երկրներից (այդ թվում Հայաստան); 21-27 տարեկան, հասարակական խնդիրների շուրջ, կամ ՔՀԿ-ներում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձառությամբ (այդ թվում կամավոր) 🇬🇧 իմացությամբ առաջնորդներ։ 


#leadership #training #academy #youth #networking #fully_funded #usa #civil_society

Փոխանակման եւ պրակտիկայի ծրագիր Ճապոնիայում



⏳Վերջնաժամկետը մայիսի 31!!!

📢Awaji Youth Federation պրակտիկայի եւ փոխանակման ամենամյա ծրագիր 🇯🇵Ճապոնիայում!!!

📌Ծրագիրն կազմակերպվում է Pasona Group կոմպանիայի կողմից։ ❗Ծրագիրը մեկնարկել է 2017 թ-ին եւ անցկացվում է Ավաջի կղզում։
🟢Ծրագրի շնորհիվ աշխարհի տարբեր երկրներից երիտասարդներն հնարավորություն կստանան մասնակցելու դասախոսությունների եւ նախագծերում պրակտիկայի։

⏰Ծրագրի տեւողությունը 9 ամիս, 🗓️մեկնարկը սեպտեմբեր։ 

💰Ծրագիրն տրամադրում է ամսական կրթաթոշակ, փոխհատուցում կեցությունը, ներքին տրանսպորտը եւ այլն։
🚫Արտագնա ճանապարհածախսը չի փոխհատուցվում։ 

🔎Ծրագրին կարող են դիմել 24- 30; տարեկան, բակալավրի, կամ մագիստրոսի աստիճան ունեցող, 🇬🇧 լավ եւ 🇯🇵 նվազագույն (ցանկալի է) իմացությամբ, ծրագրին մասնակցությամբ մոտիվացված եւ հետաքրքրված երիտասարդներ։


#program #internship #exchange #youth #japan

Ուսանողական փոխանակման ծրագիր Հվ. Կորեայում

⏳Վերջնաժամկետը մայիսի 24!!!

📢Ուսանողական փոխանակման ծրագիր 🇰🇷Հվ. Կորեայում!!! 

📌KDU Global Immersion Program — ը Kyungdong University համալսարանի կողմից կազմակերպվող եւ ֆինանսավորվող ամենամյա միջոցառում է։ ❗Այն նպատակաուղղված է տեղացի եւ արտասահմանցի ուսանողների համախմբմանը , անհատական կուրսերի, միջոցառումների, ուղեւորությունների միջոցով միջմշակութային փոխանակմանը, լեզվական զարգացմանը , անհատական եւ մասնագիտական հմտությունների զարգացմանը։ 

❗Այս տարի ծրագիրն բաղկացած է լինելու 2 մասից
👉 Սեսսիա I . Գլոբալ նեթվորքինգ եւ Կորեա❗
🗓️Անցկացման ժամկետը հուլիսի 15- օգոստոսի 9; 
🟢Այն ծառայելու է 🇰🇷 տեղացի եւ արտասահմանցի ուսանողների համար միջավայր, որտեղ նրանք կարող են ստեղծել նոր կապեր, ծանոթություններ, փոխանակվել մշակույթներով։ 👉Այն բաղկացած է լինելու միջոցառումներից, էքսկուրսիաներից, որոնց միջոցով կներկայացվի Կորեան, նրա պատմությունը, մշակույթը, լեզուն։ 

👉Սեսսիա II: Ուսանողների գլոբալ շարժունակություն- Ակադեմիական սեմեստր❗
🗓️Անցկացման ժամկետը օգոստոսի 16- դեկտեմբերի 13. 
🟢 Այն արտասահմանցի ուսանողներին հնարավորություն կընձեռի միանալ եւ մեկ կրեդիտային ակադեմիական կուրս անցնել KDU համալսարանում։ ❗Հիմնականում առաջարկվելու են բիզնեսի, համակարգչային գիտելիքների, կորեագիտության, հյուրընկալության եւ զբոսաշրջային մենեջմենթի բնագավառներում մասնագիտացումներ։ 👉Ներառվելու են նաեւ էքսկուրսիաներ, պրակտիկաներ, հասարակական աշխատանքներ։ 
 ❗Դիմորդները կարող են դիմել վերը նշյալ 2 սեսսիաներից մեկին, կամ միառժամանակ երկուսին։

💰Կեցության, ուսման , ուղեւորությունների ու միջոցառումների մասնակցության ծախսերը ամբողջական փոխհատուցվում են։ 🚫Արտագնա ճանապարհածախսը չի փոխհատուցվում։ 

🔎Ծրագրին կարող են դիմել ցանկացած երկրից, հավաստագրված ԲՈՒՀ-երում սովորող, բարձր առաջադիմությամբ, 🇬🇧 , կամ 🇰🇷 իմացությամբ, 35 տարեկանից փոքր ուսանողներ։ 

⏳Վերջնաժամկետը փետրվարի 1!!!

🔊Շարժունակության/ փոխանակման💰 կրթաթոշակ 🇦🇹Ավստրիայում!!!

📌🇦🇹Ավստրիայի Կառավարության կողմից տրամադրվող Ernst Mach կրթաթոշակն առաջարկվում է արտասահմանցի երիտասարդ ուսանողների համար🎓 ԲՈՒՀ-երում ակադեմիական փոխանակման, պրակտիկայի, կամ հետազոտական աշխատանքներ իրականացնելու համար։ 
⏰Կրթաթոշակի տեւողությունը` 4-10 ամիս։ 

💰Կրթաթոշակն կազմում է ամսական 1 250 եվրո եւ ճանապարհածախսի փոխհատուցում (մինչեւ 1 000 եվրո): 

Էրազմուս+ Երիտասարդական փոխանակման ծրագիր Գերմանիայում


⏳Վերջնաժամկետը ` դեկտեմբերի 23!!!

📢“Who am I” խորագրով Էրազմուս+ երիտասարդական փոխանակման ծրագիր 🇩🇪Գերմանիայում ` 🗓️ ապրիլի 12-21!!! 


🟢Փոխանակման ծրագիրն նվիրված է միջմշակութային ու բազմալեզվային առանձնահատկություններին։ 
📌Ծրագիրն նպատակաուղղված է միջմշակութային փոխըմբռնման, քննադատական մտածողության , անձնական որոշակի հատկանիշների զարգացմանը, երիտասարդական հնարավորությունների ընդլայնմանը, դրական կապերի ստեղծմանը։

🔎Կարող են դիմել թեմաներով հետաքրքրված եւ 🇬🇧 իմացությամբ,18-25 տարեկան երիտասարդներ։

💰Կազմակերպիչները ապահովում են կեցությունը, փոխհատուցում ճանապարհածախսը ( առավելագույնը 360 եվրո): ❗Առկա է մասնակցություն վճար։


🇦🇲 գործընկեր կազմակերպությունը ` « Inednet » ՀԿ։ 

Գործնական պրակտիկայի ծրագիր ԱՄՆ-ում


⏳Վերջնաժամկետը ` դեկտեմբերի 17!!!

📢Ամբողջական փոխհատուցմամբ գործնական փոխանակման ծրագիր 🇺🇸ԱՄՆ-ում ( բիզնես կազմակերպությունների ղեկավարների ու մենեջերների համար)!!

📌🇺🇸ԱՄՆ առեւտրի Վարչության SABIT ծրագիրն մեկնարկել է 1990 թ.-ից եւ արդեն իսկ ներգրավվել աշխարհի տարբեր երկրներից շուրջ 7000 գործարարների եւ գիտական աշխատակիցների։ 
🟢Ծրագիրն մասնակիցներին հնարավորություն է ընձեռում ծանոթանալ ամերիկյան արդյունաբերությանը , նորարարական տեխնոլոգիաներին, ծառայություններին եւ դրանցում գործող նորմատիվ ակտերին, ստեղծել արժեքավոր կապեր ։

❗Ծրագրի այս տարվա թեման է ` « Գյուղատնտեսություն». 

🔎Ծրագրին կարող են դիմել բիզնես կազմակերպություններ ներկայացնող, առնվազն 3-5 տարվա փորձառությամբ, պատասխանատու հաստիքներ ներկայացնող ղեկավարներ, ավագ մենեջերներ եւ այլն։

💰Կազմակերպիչները ապահովում են կեցությունը, փոխհատուցում ավիատոմսերի վճարը, բժշկական ապահովագրությունը, սննդի ծախսերը։

Էրազմուս+ երիտասարդական փոխանակման ծրագիր Վրաստանում

⏳Վերջնաժամկետը ` վաղը` դեկտեմբերի 10!!!

📢Էրազմուս+ երիտասարդական փոխանակման ծրագիր 🇬🇪Վրաստանում ` 🗓️փետրվարի 15-23!!!

🟢YOUNG PEOPLE FROM OUR TARGET GROUPS HAVE INSUFFICIENT CIVIC EDUCATION AND ARE NOT WELL AWARE OF THE CONCEPT OF VOLUNTEERING. FURTHERMORE, THE COVID-19 PANDEMIC HAS HAD A NEGATIVE IMPACT ON VOLUNTEERING, LEADING TO DECREASED LEVELS OF ACTIVE CITIZENSHIP AND SOCIALIZATION PROBLEMS AMONG YOUTH. 📌PROJECT WILL BE MADE FOR REVIVING YOUTH INTEREST IN VOLUNTEERING BY INVOLVING THEM IN AN INTERNATIONAL EXCHANGE PROGRAM TO GAIN NEW EXPERIENCES AND LEARN ABOUT VOLUNTEERING AND ACTIVE CITIZENSHIP.

🔎Կարող են դիմել 18-26 տարեկան, 🇬🇧 իմացությամբ, ծրագրի թեմաներով ու ֆիզիկական եւ մտավոր ակտիվությամբ հետաքրքրված երիտասարդներ։

💰Կազմակերպիչները ապահովում են կեցությունը, փոխհատուցում ճանապարհածախսը։
❗Առկա է գրանցման վճար։


🇦🇲գործընկեր կազմակերպությունը ` «Youth Mix» ՀԿ։ 

Եվրոպայում ուսման եւ փոխանակման ծրագրերի վերաբերյալ անվճար միջոցառում Երեւանում

👉Հատկապես հետաքրքիր կլինի սկսնակ երիտասարդների համար 🎉

⏳Վերջնաժամկետը ` դեկտեմբերի 17!!! 

📢Եվրոպայում ուսման եւ փոխանակման ծրագրերի վերաբերյալ 🆓 միջոցառում 🇦🇲Երեւանում ` 🗓️դեկտեմբերի 24-ին!!! 

📌🇦🇲Fox Academy - ն հրավիրում է մասնակցելու լ «Էրազմուս + 8️⃣ ԱՆՎՃԱՐ տեղեկատվական օնլայն հանդիպումների» վերջին հանդիպմանը, որը տեղի է ունենալու OFFLINE: 

📢 Թեման` «Step into Europe: Discover Your Path with EU-Funded Opportunities»: 

🏫 Վայրը` ք.Երևան (հասցեն կստանաս Gmail-ով):

📅 Օրը` Դեկտեմբերի 24, 🕑 ` 15:00  

‼️ Այս սեմինարը ներառելու է 6️⃣, 7️⃣ և 8️⃣-րդ վեբինարների թեմաները` սա այս տարվա վերջին 🆓 հանդիպումն է լինելու: 

📌Մասնակցիր սեմինարին, եթե👇
✔️ Ցանկանում ես մասնակցել ԱՆՎՃԱՐ ծրագրերի Եվրոպայում և այլ երկրներում (ուսում, կամավորություն, կարճաժամկետ ծրագրեր, կրթաթոշակներ): 
✔️ Նախորդ 5 վեբինարներին չես մասնակցել, բայց ցանկանում ես տեղեկանալ միջ. ծրագրերի մասին: 
✔️ Մասնակցել ես նախորդ վեբինարներին, բայց ցանկանում ես նոր ծրագրերի մասին իմանալ: 
✔️ Ցանկանում ես անձամբ ծանոթանալ ծրագրի կազմակերպիչների հետ և նրանց ուղղել հարցերդ: 

📌 Հանդիպման թեմաներն են 👇
📍«EU-funded programs» ԱՆՎՃԱՐ ծրագրեր Եվրոպայում:
📍«Erasmus Mundus/ Erasmus Credit Mobility Exchange», ինչպես ստանալ կրթաթոշակ և սովորել Եվրոպայում:
📍«Young European Ambassadors» - ծրագիրը և ինչպես անդամակցել:
📍«ESN Yerevan: Erasmus Student Network» -ը և ինչ հնարավորություններ է ընձեռում: 
📍 «Պանելային քննարկում բազմաթիվ միջազգային ծրագրերի մասնակցած երիտասարդների հետ»:
📍 «Youth work/Local NGOs», ինչպես դառնալ երիտասարդ աշխատող:
📍«Անվճար ծրագրեր Գերմանիայում»:
📍«Other free programs in Europe»:

📌 Սեմինարի կազմակերպիչներն են երիտասարդ եվրոպացի դեսպաններ Լիլիթ Մարգարյանը և Մերի Ջիլավյանը, ովքեր բազմաթիվ միջազգային ծրագրերի շահառուներ են: 

❗Սեմինարի հատուկ խոսնակներն են 👇
👉Սոնա Հովսեփյանը (Young European Ambassador/ EU4Youth Alumni Network member/ Vice President at ACEYD):
👉 Նենսի Մկրտչյանը (Young European Ambassador/ Co-Founder/ President at ESN Yerevan):
👉 Տաիսյա Հովհաննիսյանը (Erasmus Mundus Alumna):
👉 Հասմիկ Թորոսյանը (Erasmus Credit Mobility Exchange Student/ Young European Ambassador):
👉 Շողիկ Ղազարյանը (Erasmus Credit Mobility Exchange Student/ Young European Ambassador):
👉 Secret Speaker -ը գալիս է Գերմանիայից և ձեզ ներկայացնելու է Գերմանիայում անվճար սովորելու, ապրելու, աշխատելու, ճամփորդելու հնարավորությունները:

Երիտասարդ ձեռներեցների համար փոխանակման ծրագիր ԱՄՆ-ում


⏳Վերջնաժամկետը` հունվարի 30!!!

📢Երիտասարդ ձեռներեցների համար YTILI 2024 📊 ծրագիր 🇺🇲 ԱՄՆ-ում!!! 

📌 YTILI ծրագիրը ուղղված է եվրոպացի երիտասարդ ձեռներեցների ներգրավմանը, բիզնես առաջնորդների միջատլանտյան երկխոսության զարգացմանը եւ կայուն միջմշակութային համագործակցության ստեղծմանը։ 

📌Ծրագիրը երիտասարդ ձեռներեցներին հնարավորություն է ընձեռում հինգշաբաթյա պրակտիկա անցնել 🇺🇸 կազմակերպություններում, ծանոթանալ տեղի բիզնես միջավայրին, մասնակցել ձեռներեցությանը նվիրված ուսումնական ծրագրի եւ Չիկագոյում համաժողովի։

📌Ծրագրի ավարտին մասնակիցները ընդգրկում են շրջանավարտների ցանցում։

📝Ծրագրին կարող են դիմել մի շարք երկրներից (այդ թվում 🇦🇲 Հայաստան); 25-35 տարեկան, բիզնես, կամ սոցիալական ձեռներեցության բնագավառում առնվազն 2 տարվա փորձառությամբ, 🇬🇧 իմացությամբ ձեռներեցներ։

💰Կազմակերպիչները փոխհատուցում են կեցությունը, ներքին տրանսպորտը, բժշկական ապահովագրությունը, ճանապարհածախսը, աջակցում J-1 վիզայի ստացման հարցում։ 

Global Ugrad ծրագիր ԱՄՆ-ում


⏳Վերջնաժամկետը դեկտեմբերի 15!!!

🔊 Global UGRAD ուսանողական փոխանակման ծրագիր 🇺🇲 ԱՄՆ-ում!!!

📌Ուսանողական փոխանակման միջազգային ծրագիրը (Global UGRAD) 🇺🇸ԱՄՆ Պետդեպարտամենտի կրթական եւ մշակութային բաժնի ծրագրերից է։

🟢 Global UGRAD Program ծրագիրը բակալավրատի ուսանող առաջնորդներին հնարավորություն է ընձեռում գտնվել ԱՄՆ-ում, մեկ սեմեստր սովորել այնտեղ , մասնակցել պրակտիկայի , ծանոթանալ 🇺🇸 մշակույթին, կրթական համակարգին եւ կիսվել սեփական արժեքներով ու փորձով։
❗Ծրագիրը մեկնարկել է 2008 թ-ին եւ այս ընթացքում մասնակցել են ավելի քան 2500 ուսանող։

💰Ծրագիրն առաջարկում է ամբողջական փոխհատուցում եւ ներառում է
👉Աջակցություն ստանալ J-1 վիզա,
👉Հայրենի քաղաքից դեպի հյուրընկալող համալսարան եւ ետադարձ ճանապարհածախսի փոխհատուցում ,
👉Ուսուցման վճարը,
👉Կեցության ապահովում,
👉Ամսական կրթաթոշակ,
👉Ուսումնական նյութեր,
👉Շրջանավարտների համար հետագա հնարավորություններ ( Ֆուլբրայթ կրթաթոշակ, Շրջանավարտների հիմնադրամի կողմից դրամաշնորհ եւ այլն).

🔎Ծրագրին կարող են դիմել մի շարք երկրներից (այդ թվում 🇦🇲 Հայաստան); 18 տարեկանը լրացած, հավաստագրված համալսարանների բակալավրիատի ծրագրերով սովորող, 🇬🇧 լավ իմացությամբ ուսանողներ։

Սոցիալական թեմաներով պոդքասթների ստեղծման թեմայով Էրազմուս+ երիտասարդական փոխանակման ծրագիր Լեհաստանում

⏳Վերջնաժամկետը ` հոկտեմբերի 23!!!

📢“Podcasting Social (rights) Issues” խորագրով Էրազմուս+ երիտասարդական փոխանակման ծրագիր 🇵🇱Լեհաստանում ` 🗓️ապրիլի 29- մայիսի 5 (2024)!!!

🟢Ծրագրի նպատակն է բարձրացնել սոցիալական իրավունքի հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկվածությունը ` կիրառելով պոդքասթը որպես գործողությունների եւ սոցիալական փոփոխությունների ձեւավորման գործիք։ 
 
📌 Ծրագրի նպատակներն են👇
👉To create a space to talk about the social rights issues existing in our communities and how it affect us; 
👉To gain specific skills in podcasting and competences to express communities’ social rights issues creatively; 
👉To develop exchanging atmosphere to reflect on cultures, learn more about other cultures, foster intercultural dialogue, learning, and awareness. 

🔎Ծրագրին կարող են դիմել 18-26 տարեկան, պոդքասթներ ստեղծելու փորձով/ մասնակի փորձով, իմացությամբ, թեմայով հետաքրքրված երիտասարդներ։ 
  
📝 Դիմելու համար պետք է ուղարկել ինքնակենսագրականը, մոտիվացիոն նամակ եւ պոդքասթների հղումները ( եթե արդեն ունեք ստեղծած) 📧 project.icyec@gmail.com էլ. հասցեին։ 

🇦🇲 գործընկեր կազմակերպությունը ` « IC-YEC» ՀԿ։ 

Էրազմուս+ երիտասարդական փոխանակման ծրագիր Վրաստանում


⏳Վերջնաժամկետը ` հոկտեմբերի 16!!!

📢“Gender Rocks” խորագրով Էրազմուս+ երիտասարդական փոխանակման ծրագիր Mtskheta - ում ( 🇬🇪Վրաստան)` 🗓️ նոյեմբերի 1-12!!! 

🟢Ծրագրի գլխավոր նպատակն է բարելավել հավասարության եւ խտրականության բացառման պատկերացումների վերաբերյալ իրազեկվածությունը - որպես խաղաղ/ ոչ բռնի հասարակության ստեղծման միջոց։

🔎Կարող են դիմել թեմայով հետաքրքրված, 18-29 տարեկան երիտասարդներ։

💰Ճանապարհի եւ կեցության ծախսերը փոխհատուցվում են։ 

🇦🇲գործընկեր կազմակերպությունը ` « Սառնաղբյուրի երիտասարդական Կենտրոն » ՀԿ։ 

Copernicus Berlin Միջազգային Գերազանցության Կրթաթոշակ Գերմանիայում

⏳Վերջնաժամկետը` դեկտեմբերի 30!!!

🔊 💰Կրթաթոշակային ծրագիր 🇩🇪 Գերմանիայում!!!

📌Copernicus Berlin կազմակերպության Միջազգային գերազանցության կրթաթոշակային ծրագիրը (IES) մոտիվացված ուսանողներին հնարավորություն է տալիս 🎓 մեկ սեմեստր սովորել HU Berlin, FU Berlin, HWR Berlin եւ Պոտսդամի համալսարաններում, ինչպես նաեւ անցնել պրակտիկա տեղի ընկերություններում։ 👉Ծրագիրն նաեւ հնարավորություն է տալիս 6 ամիս գտնվել Բեռլինում, ապրել հյուրընկալող ընտանիքում, ծանոթանալ տեղի մշակույթին, մասնակցել զանազան միջոցառումների։

💰COPERNICUS BERLIN-ը ամբողջական, կամ մասնակի փոխհատուցում է բժշկական ապահովագրության ծախսերը, ապահովելում կեցություն հյուրընկալող ընտանիքներում, տրամադրելում մեկնարկային մեկանգամյա եւ ամսական կրթաթոշակ։ 🚫 Ճանապարհածախսը ամեն դեպքում չի փոխհատուցվում։ 

📝Ծրագրին կարող են դիմել Արեւելյան եւ Հարավ-Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի (այդ թվում 🇦🇲 Հայաստան) եւ Կենտրոնական Ասիայի երկրներից, կրթաթոշակի մեկնարկի սկզբին բակալավրի, մագիստրոսական, կամ PhD ծրագրերով սովորող, 28 տարեկանը չլրացած ուսանողներ։

⏳Հայտերն ընդունվում են տարեկան 2 անգամ` ապրիլի 1- հունիսի 30 եւ հոկտեմբերի 1- դեկտեմբերի 20:

Կրթական ծրագիր Ամստերդամում

⏳ Վերջնաժամկետ առկա չէ` հայտերն ընդունվում են պարբերաբար!!! 

📢‍ Ամբողջական փոխհատուցմամբ Կրթական ծրագիր Ամստերդամում (🇳🇱Նիդեռլանդներ)!!!

📌The Netherlands Education Group-ը տաղանդավոր երիտասարդների համար կազմակերպում է կարճաժամկետ կրթական ծրագրեր։ 👉 Նաեւ կազմակերպվում է Ամստերդամում փոխանակման ծրագիրն, որն հնարավորություն է ընձեռում 3 ամիս բնակվել Նիդերլանդներում- զարգացնելով մասնագիտական եւ անձնական հմտությունները։ 
🟢Ծրագիրն նպատակաուղղված է երիտասարդների ստեղծարար եւ առաջնորդական հատկանիշների զարգացմանը ու հնարավորություն է տալիս ծանոթանալ հետաքրքիր մարդկանց հետ, աշխատել թիմային նախագծերում իրական բիզնես հանձնարարությունների շուրջ, զարգանալ որպես երիտասարդ մասնագետ։ 

📌Ծրագիրն բաղկացած է 3 փուլից
👉1) Գրանցում Հայտերը դիտարկվում են ընդունման պահից երեքշաբաթվա ընթացքում։ ❗Եթե այդ ընթացքում պատասխան չեք ստացել, առաջարկվում է էլ. հասցեով կապվել կազմակերպիչների հետ։ 
👉2) 🖥️ ծրագիր- Այդ ծրագրի տեւողությունը 6 ամիս է։❗ Այդ ընթացքում մասնակիցները աշխատում են տարբեր հանձնարարությունների վրա (օրինակ շուկայի հետազոտություն; գործընկերային հաղորդակցություն, աշխատանք սոց_մեդիայում). 
👉3) Ծրագիր Ամստերդամում- 2-րդ փուլը հաղթահարած մասնակիցները հրավիրվում են Ամստերդամ։ ⏰Այդ փուլի տեւողությունը երեք ամիս է։

💰 Կազմակերպիչները փոխհատուցում են ավիատոմսերի վճարը, ապահովում կեցությունը, սնունդը, աջակցում վիզայի ստացման հարցում։ 

🔎Ծրագրին կարող են դիմել ցանկացած երկրից, երիտասարդներ։ 

📝Դիմելու համար պետք է CV եւ մոտիվացիոն նամակ ուղարկել info@uconsulting.nl էլ .հասցեին նամակի թեմա հատվածում նշելով “Fellowship in Amsterdam”։

Շարժունակության կրթաթոշակ Սլովակիայում

⏳Վերջնաժամկետը` հոկտեմբերի 31!!!

🔊 Շարժունակության 💰կրթաթոշակ 🇸🇰 Սլովակիայում!!!


📌Սլովակիայի կառավարությունը առաջարկում է «National Scholarship Programme of the Slovak Republic» (NSP) կրթաթոշակային ծրագիրը։
📌Այն բակալավրիատի (առնվազն 2;5 տարի); մագիստրատուրայի , ասպիրանտուրայի ուսանողներին, դասավանդողներին, հետազոտողներին, արվեստագետներին հնարավորություն է ընձեռում 2023 թ.-ի ամռանը 🎓փոխանակում անցնել Սլովակիայի ԲՈՒՀ-երում եւ հետազոտական հաստատություններում (ուսումնական կուրս, հետազոտություն, ստեղծագործական աշխատանք): 
⏰Ուղեւորությունների տեւողությունը 1-10 ամիս է։ 
 
💰Կազմակերպիչները առաջարկում են կեցության կրթաթոշակ (չափը կախված է կրթական որակավորումից) եւ ճանապարհածախսի փոխհատուցում (չափը կախված է ուղեւորության հեռավորությունից):


#scholarship #fully_scholarship #mobility #exchange #student #graduate #sk #europe

Շարժունակության կրթաթոշակ Սլովակիայում

⏳Վերջնաժամկետը` հոկտեմբերի 31!!!

🔊 Շարժունակության 💰կրթաթոշակ 🇸🇰 Սլովակիայում!!!


📌Սլովակիայի կառավարությունը առաջարկում է «National Scholarship Programme of the Slovak Republic» (NSP) կրթաթոշակային ծրագիրը։
📌Այն բակալավրիատի (առնվազն 2;5 տարի); մագիստրատուրայի , ասպիրանտուրայի ուսանողներին, դասավանդողներին, հետազոտողներին, արվեստագետներին հնարավորություն է ընձեռում 2023 թ.-ի ամռանը 🎓փոխանակում անցնել Սլովակիայի ԲՈՒՀ-երում եւ հետազոտական հաստատություններում (ուսումնական կուրս, հետազոտություն, ստեղծագործական աշխատանք): 
⏰Ուղեւորությունների տեւողությունը 1-10 ամիս է։ 
 
💰Կազմակերպիչները առաջարկում են կեցության կրթաթոշակ (չափը կախված է կրթական որակավորումից) եւ ճանապարհածախսի փոխհատուցում (չափը կախված է ուղեւորության հեռավորությունից):

#scholarship #fully_scholarship #mobility #exchange #student #graduate #sk #europe

Փոխանակման ծրագիր Ճապոնիայում

⏳Վերջնաժամկետը սեպտեմբերի 11!!!

📢Ամբողջական փոխհատուցմամբ, «MIRAI-2024» երիտասարդական փոխանակման ծրագիր 🇯🇵 Ճապոնիայում!!!


📌Փոխհասկացողության, Ինտելեկտուալ հարաբերությունների եւ Ակադեմիական փոխանակումների Նախաձեռնությունը ( “MIRAI”) ամենամյա ծրագիր է, որն կազմակերպվում է 🇯🇵Միջազգային համագործակցության Ճապոնիայի Կենտրոնի եւ Ճապոնիայի ԱԳՆ-ի կողմից ։ 🟢Այն հրավիրում է Եվրոպայից, Կովկասից եւ Կենտրոնական Ասիայից, մի շարք բնագավառներ ուսումնասիրող երիտասարդ հեռանկարային առաջնորդներին եւ հնարավորություն ընձեռում ծանոթանալ 🇯🇵 մշակույթին ու Տոկիոյին, այցելել 🇯🇵 համալսարաններ եւ հետազոտական հաստատություններ, մասնակցել Ճապոնիայի քաղաքականությանը վերաբերող դասախոսությունների, փոխանակվել փորձով եւ գիտելիքներով 🇯🇵 ուսանողների եւ մասնագետների հետ։ 

❗Ծրագիրն մասնակից երկրներին առանձնացնում է թեմատիկ խմբերով եւ 🇦🇲Հայաստանը դասակարգվում է « Օրենքի գերակայություն» թեմայով խմբում, ուստի Հայաստանից կարող են դիմել 20-30 տարեկան, իրավունքի բնագավառում բակալավրիատի, կամ մագիստրոսական ծրագրերով սովորող ուսանողներ, կամ երիտասարդ մասնագետներ։ 🖥️ Ծրագրին կարող են դիմել, առանց մասնագիտական սահմանափակման, բակալավրիատի և մագիստրատուրայի հետաքրքրված ուսանողները։ 

📌Ծրագիրն բաղկացած է 2 փուլից👇
👉Բոլոր մասնակիցների համար, « Մշակույթների ու տարածաշրջանների բացահայտում » խորագրով 🖥️ Zoom հարթակում միջոցառումից 🗓️հոկտեմբերի 1-20;
👉Այցելություն 🇯🇵Ճապոնիա ( մեր խմբի դեպքում 🗓️հունվարի 16-23): 

🔤 Ծրագրի աշխատանքային լեզուն 🇬🇧 է։ 

💰Կազմակերպիչները փոխհատուցում են ավիատոմսի վճարը (էկոնոմ դասի); բժշկական ապահովագրությունը , ապահովում կեցությունը, ներքին տրանսպորտը, այլ միջոցառումներին մասնակցությունը ։