Показаны сообщения с ярлыком Մեծ Բրիտանիա. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Մեծ Բրիտանիա. Показать все сообщения

Հետազոտական կրթաթոշակ University of Bristol համալսարանում

⏳Վերջնաժամկետը սեպտեմբեր!!!

🔈Հետազոտական 💰կրթաթոշակ University of Bristol համալսարանում (🇬🇧 Մեծ Բրիտանիա) !!!

 📌Բրիստոլի համալսարանը առաջարկում է Մարի Քյուրիի անվան կրթաթոշակային ծրագիրը (MSCA). 
 📌Այն ԵՄ եւ այլ երկրներից հետազոտողներին ու գիտնականներին հնարավորություն է տալիս 12-24 ամսյա հետազոտական նախագծեր իրականացնել համալսարանում։   

💰Ծրագիրն տրամադրում է կեցության, հետազոտական ծախսերի, շարժունակության կրթաթոշակներ։
👉Ընտանիք ունեցող գիտնականներին տրամադրվում է լրացուցիչ ֆինանսավորում։

Կոնֆլիկտների հաղթահարման եւ առաջնորդության կառավարման հավաստագրման երիտասարդական ծրագիր Քեմբրիջի համալսարանում

⏳Վերջնաժամկետը մայիսի 15!!!

📢Կոնֆլիկտների հաղթահարման եւ առաջնորդության կառավարման հավաստագրման երիտասարդական ծրագիր Քեմբրիջի համալսարանում (🇬🇧 Մեծ Բրիտանիա)🗓️ սեպտեմբերի 8-12!!

📌Global Peace Chain ոչ կոմերցիոն կազմակերպությունը հրավիրում է մասնակցելու Leadership Management & Conflict Resolution Certification ծրագրին ։
🟢Այն մեկշաբաթյա ծրագիր է, որն նպատակաուղղված է երիտասարդ առաջնորդներին ավելի խորը պատկերացում տրամադրել առաջնորդության եւ կազմակերպչական մենեջմենթի վերաբերյալ։ 

🔎Ծրագրին կարող են դիմել ցանկացած երկրից, թեմայով հետաքրքրված, իրենց համայնքներում ու կազմակերպություններում ակտիվ երիտասարդ առաջնորդներ։

💰Կազմակերպիչները առաջարկում են ընդհանուր 134 տեղ , որից 15-ը ամբողջական փոխհատուցմամբ կրթաթոշակ ( փոխհատուցում է ավիատոմսերի վճարը, կեցությունը, հավաստագիրը, միջոցառումներին մասնակցությունը); 25 մասնակի կրթաթոշակ ( չի ներառում ավիատոմսերի վճարը) եւ 94 ինքնաֆինանսավորվող տեղեր։

Կրթաթոշակ ` University of Exeter համալսարանում ( Մեծ Բրիտանիա) բիզնեսի բնագավառում հեռավար մագիստրոսական ծրագրով ուսանելու համար

Վերջնաժամկետը ` հունվարի 8!!!

Կրթաթոշակ ` University of Exeter համալսարանում ( Մեծ Բրիտանիա) բիզնեսի բնագավառում հեռավար մագիստրոսական ծրագրով ուսանելու համար!!! 

Էքսեթերի համալսարանի Բիզնես Դպրոցը տեղացի եւ արտասահմանցի ուսանողների համար առաջարկում է կրթաթոշակ ` Միջազգային Բիզնես օնլայն մագիստրոսական ծրագրով ուսանելու համար։ 

Կրթաթոշակը կազմում է £5,000 ` մագիստրատուրայի համար եւ £750 ` առանձին օնլայն մոդուլների համար։

Կրթաթոշակ Օքսֆորդի համալսարանի Բիզնես դպրոցում

⏳Վերջնաժամկետը հունվարի 5!!!

🔊💰Կրթաթոշակ Օքսֆորդի համալսարանում (🇬🇧 Մեծ Բրիտանիա) մագիստրոսական եւ MBA ծրագրերով ուսանելու համար!!!

📌Օքսֆորդի համալսարանը արտասահմանցի ուսանողների համար առաջարկում է Pershing Square Scholarships կրթաթոշակային ծրագիրը`🎓 մագիստրոսական եւ MBA ծրագրերով ուսանելու համար։

💰Ծրագիրն փոխհատուցում է ուսման վճարը եւ տրամադրում տարեկան £17,668 կրթաթոշակ ։


#scholarship #master #mba #uk

Կրթաթոշակ Օքսֆորդի համալսարանում

⏳ Վերջնաժամկետը դեկտեմբերի վերջ-հունվար (կախված կուրսից)!!!

📢Weidenfeld-Hoffmann #կրթաթոշակային ծրագիր Օքսֆորդի համալսարանում (🇬🇧Մեծ Բրիտանիա) ուսանելու համար!!!

📌 Weidenfeld-Hoffmann առաջնորդության եւ կրթաթոշակային ծրագիրը զարգացող երկրներից շրջանավարտներին եւ մասնագետներին հնարավորություն է ընձեռում հիմնականում մագիստրոսական (չնայաց մեկ բակալավրիատի ծրագիր կա) ծրագրերով ուսանել հեղինակավոր Օքսֆորդի համալսարանում ։ 

❗Ծրագիրն կարեւորում է դիմորդների առաջնորդական հատկանիշները, երկարաժամկետ համագործակցությունն ու նեթվորքինգը։ 

💰Ծրագիրը ամբողջությամբ փոխհատուցում է ուսման, ադմինիստրատիվ վճարները, կեցությունը, տրամադրում ամսական կրթաթոշակ։


#scholarship #master #uk

PhD կրթաթոշակ Մեծ Բրիտանիայում

⏳Վերջնաժամկետը ` նոյեմբերի 6!!!

📢PhD 💰կրթաթոշակ 🇬🇧Մեծ Բրիտանիայում!!! 

📌🇬🇧Լոնդոնի Իմպերիալ Քոլեջը արտասահմանցի ուսանողների համար առաջարկում է առաջարկում է President’s PhD կրթաթոշակն։ 

💰Կրթաթոշակն փոխհատուցում է ուսման վճարը, կեցության համար տրամադրում տարեկան 25 150£ ։ 

Չիվնինգ կրթաթոշակ Մեծ Բրիտանիայում

⏳Վերջնաժամկետը նոյեմբերի 7!!!

📢Chevening կրթաթոշակային ծրագիր 🇬🇧Մեծ Բրիտանիայի ԲՈՒՀ-երում 2023-2024 ուս. տարում մագիստրատուրայի ծրագրերով ուսանելու համար!!!

👉Հայտերի ընդունումը կմեկնարկի վաղվանից սեպտեմբերի 12-ից!!!

📌Chevening-ը կրթաթոշակային ծրագիր է Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից եւ ֆինանսավորվում է Արտաքին Գործերի նախարարության եւ գործընկեր կազմակերպությունների կողմից։

🎓Կրթաթոշակը տրվում է Մեծ Բրիտանիայի ԲՈՒՀ-երում հիմնականում մեկամյա մագիստրոսական ծրագրեր անցնելու համար։

🟢Կրթաթոշակը տրամադրվում է ցանկացած մագիստրոսական կուրսերին, սակայն առաջնայնությունը տրվում է հետեւյալ բնագավառներին
👉Քաղաքագիտություն եւ միջազգային հարաբերություններ,
👉Իրավունք եւ պետական կառավարում,
👉Տնտեսագիտություն եւ բիզնես նորարարություն,
👉Շրջակա միջավայր եւ էներգետիկ անվտանգություն,
👉Գիտություն եւ տիեզերք,
👉Լրագրություն։

💰Կրթաթոշակը ներառում է
👉Ամսական կրթաթոշակ,
👉Ճանապարհային ծախսեր,
👉Գիտ-աշխատանքների համար կրթաթոշակ,
👉Վիզայի վճար,
👉Ուսման վճար։

🔎Կարող են դիմել
👉1.Լինելով ներառված երկրներից մեկի քաղաքացի (այդ թվում 🇦🇲 Հայաստան) եւ ուսուցման ավարտից հետո վերադառնալ հայրենիք,
👉2.Ունենալով առնվազն բակալավրի աստիճան,
👉3. Ունենալով առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ (ներառյալ կամավորություն, պրակտիկա);
👉4.Տիրապետելով 🇬🇧 լեզվին (իմացության մակարդակի մասին ավելի մանրամասն կայքում):

Սոցիալական ձեռներեցության ստեղծման օնլայն ծրագիր

⏳Վերջնաժամկետը ` սեպտեմբերի 30!!!

📢Սոցիալական ձեռներեցությանը նվիրված 🖥️ ինկուբատոր ծրագիր, ծախսերի փոխհատուցմամբ պրակտիկա 🇬🇧Լոնդոնում եւ 💰դրամաշնորհ` փետրվարի 5- մարտի 31!!! 

📌Երկամսյա ծրագիրն նպատակուղղված է օգնել տաղանդավոր մարդկանց - ստեղծել սոցիալական ձեռներեցություն։ 
🟢Այն իրենից ներկայացնում է գնահատման, առաջնորդական, կառավարման եւ այլ հմտությունների զարգացման 🖥️ ծրագիր, ծախսերի փոխհատուցմամբ պրակտիկա 🇬🇧Լոնդոնում եւ նախագծերի մեկնարկի աջակցման դրամաշնորհ։ 

🔎Ծրագրին կարող են դիմել բարեգործական կազմակերպություններ, սոցիալական ձեռնարկատիրություններ հիմնադրելու ցանկությամբ, ցանկացած երկրից երիտասարդ առաջնորդներ։ 

Լրագրողների համար Կրթաթոշակային ծրագիր Մեծ Բրիտանիայում

⏳Վերջնաժամկետը` հոկտեմբերի 1!!!

🔊Լրագրողների համար Tarbell Fellowship-2024💰 կրթաթոշակային ծրագիր`🗓️ հունվար (2024)- դեկտեմբեր (2024) ( հիբրիդ` 🖥️եւ✍️ )!!!


📌Tarbell Fellowship —ը կարիերայի վաղ մակարդակում գտնվող լրագրողների համար մեկամյա ծրագիր է։ 🟢Այն ուղղված է աջակցելու լրագրողներին լուսաբանել գլոբալ հանդիսացող հիմնախնդիրներ։
❗Ծրագրի այս տարվա գլխավոր թեման է- Արհեստական Բանականությունը։ 

❗Ծրագիրն բաղկացած է լինելու փորձագետների հետ հանդիպումներից, մենթորությունից, մի շարք վեբինարներից , անհատական աշխատանքների ստեղծումից, ինչպես նաեւ մեկնարկային ` 🇬🇧 Օքսֆորդում անցկացվելիք երկշաբաթյա համաժողովից։   

💰Կազմակերպիչները տրամադրում են $50,000 կրթաթոշակ, փոխհատուցում Օքսֆորդում համաժողովի մասնակցության հետ կապված ծախսերն (կեցության եւ ճանապարհի): 

The Gates Cambridge Scholarship ամբողջական 💰կրթաթոշակային ծրագիր Քեմբրիջի համալսարանում

⏳Վերջնաժամկետը դեկտեմբերի 5- հունվարի 4 (կախված կուրսից!!!

👉Հայտերի ընդունումը կմեկնարկի սեպտեմբերի 4-ից !!

🔊 The Gates Cambridge Scholarship ամբողջական 💰կրթաթոշակային ծրագիր Քեմբրիջի համալսարանում (🇬🇧 Մեծ Բրիտանիա) ուսանելու համար!!!


📌Բիլլ եւ Մելինդա Գեյթսի հիմնադրամի կողմից առաջարկվող կրթաթոշակները նախատեսված են Քեմբրիջի համալսարանում ուսանելու համար!!!
👉 Gates Cambridge կրթաթոշակին կարող են դիմել 🇬🇧 քաղաքացի չհանդիսացող ուսանողներ։   

🟢Կրթաթոշակը առաջարկվում է
👉 PhD աստիճան ստանալու համար,
👉MSc/MLitt մագիստրոսական աստիճան ստանալու համար,
👉Ուսանել հետդիպլոմային կրթության մեկամյա կուրս։

💰Կրթաթոշակը փոխհատուցում է ուսման վճարը, բժշկական ապահովագրությունը, ճանապարհածախսը, վիզայի ծախսերը, կեցության համար տրամադրում տարեկան £17,500։ 👉Անհրաժեշտության դեպքում հնարավոր են նաեւ լրացուցիչ ֆինանսավորում։