Показаны сообщения с ярлыком ձեռներեցություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ձեռներեցություն. Показать все сообщения

Ձեռներեցության անվճար ամառային դպրոց Երեւանում

⏳Վերջնաժամկետը ` հունիսի 13!!! 

📢🇦🇲Ձեռնարկատիրական 🆓 ամառային դպրոց Երեւանում!!! 

🎉🚀 Սովորի՛ր, նորարարությու՛ն արա, հաջողի՛ր 🚀🎉 

📌Աքսելերատոր 28 ծրագրի շրջանակում ՀՖՀՀ-ն կազմակերպում է անվճար Ձեռնարկատիրության ամառային դպրոց:

👉 անհատ եք կամ թի՞մ,
👉 ունե՞ք նորարարական գաղափար, ցանկանու՞մ եք այն զարգացնել, 
👉 չունե՞ք հստակ գաղափար, բայց ցանկանում եք գտնել թիմակիցների և ձևավորել գաղափար, 
🎉Ուրեմն, այս դպրոցը հենց Ձե՛զ համար է։ 🌟

🟢Ծրագիրը ներառում է👇
👉Աշխատարաններ՝ ներթվորքինգից մինչև բիզնես մոդելի կառուցում և փիթչինգին պատրաստում, 
👉Ոգեշնչող սեմինար՝ ձեռնարկատիրական մտածողությունը խթանելու համար, 
👉Այնպիսի թեմաների պրակտիկ ուսուցում, ինչպիսիք են՝ շուկայի վերլուծությունը և սեգմենտավորումը, մարքեթինգը, բանակցությունները և ֆինանսները։
👉Քեյսերի լուծման աշխատարան

🎉Ի՞նչ կտա Ձեզ դպրոցը👇
👉Բանախոսների հետ ինտերակտիվ աշխատանք, փորձագետների կողմից խորհուրդներ ստանալու հնարավորություն,
👉Նեթվորքինգի հնարավորություն, պոտենցիալ ներդրողների և նպատակասլաց ձեռնարկատերերի հետ կապ հաստատելու հնարավորություն,
👉Ամերիկյան աքսելերացիոն ծրագրի մասնակցելու հնարավորություն՝ ֆինանսավորում ստանալու հեռանկարով,
👉Մասնակցության հավաստագիր 



📝 Գրանցումը 

🏢 Վայր՝ Հայաստանում ֆրանսիական համալսարան
📅 Ժամանակահատված՝ Հունիսի 17-28
🐌Ծրագիր՝ Աքսելերատոր 28
🔤 Լեզուն` 🇦🇲 🇬🇧՝ Հայերեն, անգլերեն ։ 

Սոցիալական ձեռներեցություն բնագավառում դասընթացավարների համար վերապատրաստման դասընթաց

⏳Վերջնաժամկետը ` հունվարի 10!!!

📢🇦🇲Սոցիալական ձեռներեցության բնագավառում դասընթացավարների համար վերապատրաստման դասընթաց Երեւանում ` 🗓️հունվարի 16-19!!!

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը U. POWER ծրագրի շրջանակներում հրավիրում է ուսուցանման որոշակի փորձ ունեցող անհատներին մասնակցելու դասընթացավարների վերապատրաստման թրեյնինգին, որը նախատեսված է դասընթացավարների / խորհրդատուների / քոուչերի / մենթորների և առհասարակ՝ կրթական ոլորտում ակտիվ ուսուցանողների համար, ովքեր ցանկանում եմ բարելավել իրենց գիտելիքները սոցիալական ձեռներեցության ոլորտում։

Վերապատրաստման դասընթացը տեղի կունենա 2024 թ-ի հունվարի 16-19-ի Երևանում։ Դասընթացի լեզուն հայերեն է։ 



Կին ձեռներեցների համար անվճար դասընթաց

⏳Վերջնաժամկետը ` հունվարի 10!!!

📢🇦🇲Կին ձեռներեցների համար 🆓 դասընթաց!!! 

📌🇦🇲«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը U. POWER ծրագրի շրջանակներում հրավիրում է մասնակցելու «Սոցիալական ձեռնարկատիրության զարգացում կին ձեռներեցների համար» թեմայով դասընթացին, որը նախատեսված է կին սոցիալական ձեռներեցների համար։

🟢Դասընթացը բաղկացած է լինելու օնլայն նյութերից և անհատական քոուչինգ սեսիաներից՝ 4 քոուչինգ սեսիա – 7 մոդուլ հետևյալ թեմաներով՝
👉Սոցիալական ձեռներեցություն և բիզնես էթիկա (AEII);
👉Եզակի արժեքային առաջարկ, բիզնես մոդել կանվաս և բիզնես պլան (TP);
👉Ռազմավարական պլանավորում և ժամանակի կառավարում՝ մեթոդներ և գործիքներ (LECSA);
👉Ֆինանսական կառավարում և մասսայական ֆոնդհայթայթում (Meath);
👉Մարքեթինգ և առաջխաղացում (JMF);
👉Փափուկ հմտություններ ձեռներցության համար (QC);
👉Նեթվորքինգ հմտություններ և հնարավորություններ (NGO NEST).

🗓️Դասընթացը տեղի կունենա 2024 թ-ի հունվար ամսին ։

🔤Դասընթացի լեզուն 🇦🇲 է։


UPG Biashara բիզնես ուղղությամբ օնլայն ծրագիր

⏳Վերջնաժամկետը դեկտեմբերի 31!!! 

📢 Երիտասարդ ձեռներեցների համար UPG Biashara 2023 🖥️🆓 ծրագիր!!! 


📌Ծրագիրն նպատակաուղղված է շուրջ 500 ձեռներեցների հմտությունների բարելավմանը, ինչպես նաեւ ընտրվածներին ֆինանսական աջակցմանը։  
🟢Ծրագիրն հնարավորություն է ընձեռում բարելավել գիտելիքներն ու հմտությունները բիզնես պլանի մշակման, Նեթվորքինգի ստեղծման, կառավարման, մարքեթինգի, առաջնորդության եւ այլ թեմաներով, ինչպես նաեւ տրամադրում մենթորային աջակցություն։   
💰Դրանից բացի մասնակիցները հնարավորություն կստանան նաեւ դիմել դրամաշնորհի եւ ընտրվելու դեպքում ստանալ 5 000 🇺🇸 դոլլար բիզնեսի զարգացման համար։ 

🔎Ծրագրին կարող են դիմել ցանկացած երկրից, 18 տարեկանը լրացած, բիզնես գործունեությամբ զբաղվող, կամ նման ցանկություն ունեցող, 🇬🇧 իմացությամբ անձինք։ 


#program #online #business #grant #skill