Показаны сообщения с ярлыком Հվ_Կորեա. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Հվ_Կորեա. Показать все сообщения

Կրթաթոշակներ` GIST-ում

#K_Opportunities

⏳Վերջնաժամկետը հոկտեմբերի 15!!!

🔊💰Կրթաթոշակ Գիտությունների ու տեխնոլոգիաների Քվանջուի ինստիտուտում (🇰🇷 Հվ. Կորեա) մագիստրոսական եւ PhD ծրագրերով ուսանելու համար!!!



📌🔬 GIST-ը Քվանջու քաղաքում տեղակայված 🇰🇷 հետազոտական համալսարան է։
Վերջին QS ռեյտինգում այն զբաղեցրել է 288-րդ, THE-ում 501-600րդ տեղը։ 🏢Ինստիտուտի կամպուսը տեղակայված է 🇰🇷 « Սիլիկոնյան հովիտներում» շրջապատված տեխնոլոգիական ընկերություններով, հետազոտական հաստատություններով, ներդրումային գրասենյակներով ։ 

📌GIST-ը արտասահմանցի ուսանողների համար առաջարկում է կրթաթոշակ 🎓մագիստրոսական եւ PhD ծրագրերով ուսանելու համար։

💰Կրթաթոշակը փոխհատուցում է ուսման վճարը; կեցությունը, բժշկական ապահովագրությունը, ավիատոմսերի վճարը, հետազոտական ծախսերը, տրամադրում ամսական փոխհատուցում։ 

📝Ընդունելությունը ընթանում է տարեկան 2 անգամ⏳ գարնանային սեմեստրի վերջնաժամկետը հոկտեմբերի 15; աշնանայինը ապրիլի 15. 


#fully_scholarship #master #phd #science #tech #south_korea #k_education

Կորեական մշակույթի ճամբար Սեուլում

#K_Opportunities

⏳Վերջնաժամկետը` նոյեմբերի 1!!!

🔊💰Կրթաթոշակներ 🇰🇷 Սեուլում 🗓️ փետրվարի 11-16ը անցկացվելիք 🇰🇷Կորեական մշակույթի 2024 թ.-ի Ձմեռային երիտասարդական ճամբարին մասնակցելու համար!!!


📌 🇮🇩 AYFN հիմնադրամի կողմից կազմակերպվող 🇰🇷 մշակույթի ձմեռային ճամբարն արտասահմանցի երիտասարդների համար հրաշալի հնարավորություն է կարճ ժամանակով բացահայտել հարավ_արեւելասիական այդ երկիրը, «զգալ» 🇰🇷 մշակույթն ու լեզուն ։ 
🟢Ծրագիրն բաղկացած է լինելու 🇰🇷 մշակույթի եւ լեզվի մասին սեսսիաներից, դեպի Սեուլի պատմա-մշակութային վայրեր էքսկուրսիաներից, հանրային միջոցառումներից։ 

🟢 Ընդհանուր առմամբ ծրագիրն առաջարկում է👇
👉🇰🇷 լեզվի մեկշաբաթյա 🖥️ կուրս 
👉Ապրել վեց օր Սեուլում
👉 Ուղղակիորեն ծանոթանալ եւ հասկանալ 🇰🇷 մշակույթը,
👉 Քայլարշավներ Սեուլում,
👉Ծանոթություն տեղացիների, տեղի ավանդույթների հետ,
👉Էքսպերիմենտալ ուսուցում,
👉Մասնակցության հավաստագիր AYFN-ի կողմից,
👉🇰🇷 լեզվի ուսուցում։

💰Ճամբարին մասնակցության համար կազմակերպիչները առաջարկում են ամբողջական ու մասնակի կրթաթոշակներ եւ ինքնաֆինանսավորվող տեղեր։
👉💰Ամբողջական կրթաթոշակն փոխհատուցում է ավիատոմսերի, վիզայի վճարը ; ճամբարի վճարը (որն իր մեջ ներառում է կեցությունը, սնունդը ներքին տրանսպորտը, էքսկուրսիաներին/ միջոցառումներին մասնակցությունը, լեզվական դասերը, ավարտին տրվող հավաստագիրը): 
👉💰Մասնակի կրթաթոշակն փոխհատուցում է վերը նշյալ ծախսերը, բացառությամբ ավիատոմսերի վճարի։
👉❗Ինքնաֆինանսավորմամբ մասնակցության դեպքում մասնակիցն ինքն պետք է փոխհատուցի ճամբարի եւ ավիատոմսերի վճարն։

🔎Ճամբարին կարող են դիմել ցանկացած երկրից, 15- 35 տարեկան, 🇬🇧 իմացությամբ եւ 🇰🇷 առնվազն նվազագույն իմացությամբ, թեմայով հետաքրքրված , ներկայանալու հմտություններով, սոցիալական ցանցերում ակտիվությամբ եւ ճամբարն լուսաբանելու պատրաստակամությամբ երիտասարդներ։ 

❗ Կրթաթոշակին դիմելու համար պետք է միանալ AYFN անդամակցությանը։

ℹ️ Մանրամասները