Показаны сообщения с ярлыком ուսումնական այց. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ուսումնական այց. Показать все сообщения

Գիտական ուսումնական այց Հվ . Կորեա

⏳Վերջնաժամկետը ` հունիսի 26!!!

📢Գիտական բնագավառի բակալավրիատի ուսանողների եւ շրջանավարտների համար ճամբար 🇰🇷Հվ. Կորեայում 🗓️օգոստոսի 19-20!!!

📌Հեղինակավոր 🇰🇷Գիտությունների եւ Տեխնոլոգիաների Կորեական առաջադեմ Ինստիտուտի Էլեկտրոնային Ինժեներիայի Դպրոցը ( KAIST EE) հրավիրում է բնական գիտությունների եւ հարակից բնագավառներից, հետագայում մագիստրատուրա շարունակելու ցանկությամբ, արտասահմանցի բակալավրիատի վերջին կուրսերի ուսանողներին ու նորավարտներին` մասնակցելու ուսումնական այցելության ճամբարին։ 

🟢Ճամբարն հնարավորություն կընձեռի գտնվել KAIST-ի կամպուսում եւ ավելին իմանալ ԲՈՒՀ-ի կողմից առաջարկող ծրագրերի վերաբերյալ։ 
🔤Միջոցառման աշխատանքային լեզուն 🇬🇧 է 

💰Կազմակերպիչները փոխհատուցում են ավիատոմսերի վճարը, ապահովում կեցությունը։


Ամբողջական փոխհատուցմամբ այցելության ծրագիր դեպի Հվ. Կորեա

⏳Վերջնաժամկետը ապրիլի 19!!!

📢Ամբողջական փոխհատուցմամբ այցելության ծրագիր դեպի 🇰🇷Հվ. Կորեա 🗓️մայիսի 20-24!!!

📌🇰🇷Կորեայի Զբոսաշրջության Կազմակերպությունը, Կորեայի Հանրապետության Սպորտի , Մշակույթի եւ Զբոսաշրջության Նախարարության հովանավորությամբ կազմակերպում է KOREA invites U ծրագիրն։ 
🟢Ծրագիրն նպատակաուղղված է ներկայացնելու արտասահմանցիներին Կորեան եւ նպաստելու արտասահմանում այդ երկրի իմիջի տարածմանը ։

🔎Ծրագրին կարող են դիմել Կորեայի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող եւ արտասահմանում բնակվող, Կորեայով հետաքրքրված, մայիսի 20-24ը Կորեա այցելելու պատրաստակամությամբ եւ ստացած տպավորությունները հետագայում տարածելու ցանկությամբ արտասահմանցիներ։

💰Կազմակերպիչները ապահովում են կեցությունը, ավիատոմսերի վճարը, բոլոր միջոցառումներին մասնակցությունը։

Տեղական կառավարման մեջ երիտասարդների մասնակցայնության թեմայով ուսումնական այց Գենտ ( Բելգիա)

⏳Վերջնաժամկետը ապրիլի 18!!!

📢Տեղական կառավարման մեջ երիտասարդների մասնակցայնության թեմայով ուսումնական այց Գենտ ( Բելգիա) մայիսի 27- հունիսի 1!!! 

📌Գենտ քաղաք ուսումնական այցի նպատակն է տեղական կառավարման մեջ երիտասարդների ակտիվ մասնակցության մոտեցումների, մեխանիզմների ու գործիքների ուսումնասիրումն։ 
🟢Միջոցառումն նաեւ հարթակ կհանդիսանա կապերի հաստատման եւ տեղական մակարդակում երիտասարդների մասնակցության բնագավառում գործող եվրոպական կազմակերպություններին ծանոթացմանը։ 

🔎Ծրագրին կարող են դիմել այդ թվում 🇦🇲 Հայաստանից, 18 տարեկանը լրացած, ակտիվ գործունեություն ծավալող երիտասարդական աշխատողների, երիտասարդների հարցերով զբաղվող տեղական մարմինների ներկայացուցիչներ։

💰Կազմակերպիչները ապահովում են կեցությունը, փոխհատուցում ճանապարհածախսը։ 

Երիտասարդական աշխատանքի բնագավառում ուսումնական այց Ֆինլանդիա

⏳Վերջնաժամկետը` սեպտեմբերի 17!!!

📢Երիտասարդական աշխատանքի բնագավառում ուսումնական այց դեպի 🇫🇮Ֆինլանդիա` նոյեմբերի 27- դեկտեմբերի 1!!!


🟢Ճանաչողական այցի նպատակն է ծանոթանալ Ֆինլանդիայում տեղական ու ազգային մակարդակում երիտասարդական աշխատանքին եւ երիտասարդների մասնակցայնությանը, մանավանդ 🇫🇮համայնքներում։

🔎Կարող են մասնակցել երիտասարդների հետ աշխատանքով զբաղվող, փորձին ծանոթանալու եւ տեղական մակարդակում ներդնելու ցանկությամբ երիտասարդական աշխատողներ։

💰Կազմակերպիչները ապահովում են կեցությունը, փոխհատուցում այդ թվում ԱլԳ երկրներից մասնակիցների ճանապարհածախսը։