Երիտասարդական ոչ ֆորմալ խմբերի, կամ երիտասարդական կազմակերպությունների համար, բնապահպանական, կայուն զարգացման, համայնքներում դրական փոփոխություններին միտված նախագծերի համար փոքր դրամաշնորհ

⏳Վերջնաժամկետը ` հուլիսի 21!!! 

📢Երիտասարդական ոչ ֆորմալ խմբերի, կամ երիտասարդական կազմակերպությունների համար, բնապահպանական, կայուն զարգացման, համայնքներում դրական փոփոխություններին միտված նախագծերի համար փոքր 💰դրամաշնորհ !!! 

📌EU Empowerment Fund (YEF) -ի եւ Global Youth Mobilization (GYM) -ի համագործակցությամբ առաջարկվող այս դրամաշնորհն նպատակաուղղված է երիտասարդներին հնարավորություն ընձեռել իրականացնել դրական փոփոխություններ իրենց համայնքներում։ 

🟢The Open Call will support through micro-grant funding for community-based projects from individual young people or youth groups that tackle sustainable development challenges in their local communities. ❗ The initiative aims to increase the participation of under-represented young people, including those from socio-economically disadvantaged backgrounds, those facing gender equality issues or young people with a disability. 


💰Անհատ երիտասարդների, կամ ոչ ֆորմալ խմբերի համար դրամաշնորհն կազմում է 500 - 1500 եվրո, գրանցված երիտասարդական կազմակերպությունների համար` 3000 - 5000 եվրո։ 

🔎Կարող են ներկայացվել ODA երկրներից ( դասվում է նաեւ 🇦🇲 Հայաստանը); երիտասարդական ոչ ֆորմալ խմբերի, կամ երիտասարդական կազմակերպությունների կողմից առաջարկվող եւ 14-30 տարեկան երիտասարդների կողմից իրականացվող, բնապահպանությանը, կայուն զարգացմանը, համայնքում դրական փոփոխություններ ենթադրող նախագծեր։ 


Էկո ակտիվիզմի ակադեմիա


⏳Վերջնաժամկետը ` հուլիսի 12!!!

📢 Չորսամսյա էկոակադեմիա , որն մեկնարկելու է Ալավերդի համայնքում եռօրյա էկոճամբարով!!! 

📌🇦🇲Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ-ն հայտարարում է «Էկո-Ակտիվիզմի Ակադեմիա»-ի հիմնադրման և մեկնարկի մասին: 

🎉 Եթե դուք ձգտում եք ունենալ մեծ ազդեցություն ձեր համայնքի սոցիալ-բնապահպանական խնդիրների լուծման, սոցիալական արդարության ապահովման և համայնքների կայուն զարգացման գործընթացների և որոշումների վրա, ապա այս Ակադեմիան ձեզ համար է:

❗Էկո-ակտիվիզմի Ակադեմիան նպատակ ունի👇
👉Ներգրավել քաղաքացիներին, ովքեր ձգտում են ավելի մեծ ազդեցություն ունենալ սոցիալ-բնապահպանական խնդիրների և համայնքների զարգացմանը վերաբերող գործընթացների և որոշումների վրա:
👉 Զարգացնել համայնքներում սոցիալ-բնապահպանական խնդիրների փորձառությունը վերլուծելու և դրանց լուծման ուղղությամբ համայնքի ներուժը համախմբելու քաղաքացիների կարողությունները:
👉 Աջակցել ակտիվիստներին իրականացնել մասնակցային ջատագովության արշավներ՝ ուղղված սոցիալ-բնապահպանական խնդիրների լուծմանը, համայնքների կայուն զարգացմանը և սոցիալական արդարության ապահովմանը:
👉Ձևավորել ամուր հորիզոնական ցանց՝ հիմնված ընդհանուր արժեքների և հետևողական կոլեկտիվ գործունեության հանձնառության վրա:

🔎Ակադեմիայի մասնակից կարող են լինել👇
👉16 տարեկանից բարձր քաղաքացիները ՀՀ բոլոր համայնքներից, առաջնահերթությունը տրվելու է սոցիալ-էկոլոգիական առումով խոցելի համայնքներին
👉 Սոցիալ-բնապահպանական հիմնախնդիրների հետ առնչություն/փորձառություն ունեցող անձինք (ազդակիրներ)
👉Նախաձեռնողականություն դրսևորած անձինք, ովքեր ունեն հետաքրքրություն սոցիալ-բնապահպանական խնդիրների և համայնքային զարգացման հարցերում
👉 Տարբեր ոլորտներից՝ քաղաքացիական նախաձեռնություններ, տեղական բիզնես (գյուղատնտեսություն, տուրիզմ և այլն), սոցիալական ձեռնարկատիրություն, ֆերմերներ, երիտասարդներ, տեղական մեդիաներ և քաղացիական լրագրողներ, համայնքային ակտիվիստներ

📌Ակադեմիայի կրթական ծրագիրը ներառում է 4 ամիս տևողությամբ կրթական մոդուլներ, որոնք անդրադառնում են հետևյալ թեմաներին👇
👉Շրջակա միջավայր, զարգացում և համայնքի բարեկեցություն
👉Կանաչ/կայուն տնտեսություն
👉 Սոցիալ-էկոլոգիական իրավունքներ
👉Տեղական ժողովրդավարություն  
👉Բնապահպանական շարժումները Հայաստանում
👉Համայնքի կողմից առաջնորդվող զարգացում 
👉 Համայնքի կազմակերպում և հանրային արշավներ

🗣️ Ակադեմիայի ընթացքում բանախոսելու են քաղաքացիական հասարակության և շրջակա միջավայրի ոլորտներում հետազոտական և գործնական փորձառություն ունեցող մասնագետներ և ակտիվիստներ։ 
❗ Մասնակիցներն ունենալու են թեմատիկ կրթական ռեսուրսների և մենթորների աջակցության հասանելիություն ծրագրի ողջ ընթացքում։ 

🏢Ակադեմիայի մեկնարկը նախատեսված է հուլիսի 19-21-ին՝ եռօրյա ճամբարով ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքում գտնվող «Գրին Քեմփ» էկո-գյուղական և քաղաքացիական հասարակության զբոսաշրջության կենտրոնում 

💰 Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը` ներառյալ ճանապարհածախսը, կեցության և սննդի ծախսերը հոգում է կազմակերպող կողմը։  

❓ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապվել մեզ հետ՝ ccms.ngo@gmail.com էլեկտրոնային հասցեով և 094935053 հեռախոսահամարով:




Կորեային նվիրված միջազգային ստեղծագործական մրցույթ

⏳Վերջնաժամկետը ` օգոստոսի 31!!! 


📢🇰🇷🏆Talk Talk Korea -2024 -ն  մեկնարկում է!!! 

📌🇰🇷Կորեայի Հանրապետության Զբոսաշրջության, Սպորտի ու Մշակույթի նախարարությունը եւ Մշակույթի ու Տեղեկատվության Կորեական Ծառայությունը (KOCIS) կազմակերպում են ամենամյա #talktalkkorea2024 միջազգային ստեղծագործական մրցույթը։  

🏆Այս տարի մրցույթն կազմակերպվում է 5 կատեգորիաներով👇
👉Promotion Video
 👉Art & Craft
  👉Motion Graphic
 👉 Photobook 
 👉Meme & Trend

🎉Մրցույթին մասնակցելու համար պետք է պատրաստել 🇰🇷Հվ. Կորեայի թեմատիկայով եւ վերը նշյալ կատեգորիաներից մեկում աշխատանքներ, ապա մուտք գործել talktalkkorea կայքն, ապա հայտում նշել նաեւ սոցիալական մեդիայում հրապարակված աշխատանքի URL հղումն։ 

🏆Մրցույթի այս տարվա մրցանակները👇
👉1-ին մրցանակ (5 աշխատանք) K-Button (Ոսկի) + ճանաչողական տուր դեպի Կորեա (8 գիշեր , 9 ցերեկ)
👉2-րդ մրցանակ (5 աշխատանք)- K-Button (Արծաթ) + Smart հեռախոս, 
👉3-րդ մրցանակ (10 աշխատանք ) K-Button (Բրոնզ) + Tablet
👉4-րդ մրցանակ (10 աշխատանք): Smart ժամացույց 
👉5-րդ մրցանակ (50 աշխատանք)- Amazon նվեր քարտ։ 
❗Հատուկ մրցանակ👇
👉Promotion Video կատեգորիայի 1-տեղ ` 2,500USD
👉Meme & Challenge կատեգորիայի 1-ին տեղ` 1,500USD

14-15 տարեկան պատանիների համար անվճար ամառային դպրոց Հանքավանում

⏳Վերջնաժամկետը ` հուլիսի 20!!! 

📢🇦🇲14-15 տարեկան պատանիների համար 🏕️ «Խարույկ» 🆓ամառային դպրոց Հանքավանում!!! ` 

❗ Դիմե՛ք և դարձե՛ք մի մասը կրթության, անմոռանալի արկածների և վառ հիշողությունների:

🎉Մասնակցելով ամառային դպրոցին Դուք👇
👉 Կուսումնասիրե՛ք ազգային երգ և պար, մարտավարություն, առաջին օգնություն: 
👉 Կբարելավե՛ք առաջնորդության, փափուկ և այլ հմտություններ: 
👉 Կհանդիպե՛ք տարբեր ոլորտների առաջատար մասնագետների հետ:
👉 Եվ վերջում, ձեռք կբերեք ընկերներ, շա՜տ ընկերներ: 

🔎 Ամառային դպրոցին կարող են մասնակցել 14-15 տարեկան պատանիները: 

Կլիմայական արդարության թեմայով երիտասարդական ճամբար Տանզանիայում

⏳Վերջնաժամկետը ` հուլիսի 7!!! 

📢Կլիմայական արդարության թեմայով 🆓 ճամբար 🇹🇿Տանզանիայում ` 🗓️հոկտեմբերի 8-12!!! 

🟢The Climate Justice Camp is an international week-long event, which provides a physical space for co-creation, collaboration, and innovation between Global South groups and leaders working at the intersection of climate and social justice.

❗Each year, its program is developed and delivered by the participant body and regional partners. 👉The camp’s objectives are centered on co-creating strategies that cross borders and issues; forging relationships, networks, and alliances between participants; and building capacity and communities of practice that remain active for the long-term.

❗Well-being and resilience are integrated into the foundational design of the camp, as well as an emphasis on creativity and storytelling.

❗Previous global Climate Justice Camps have taken place in Tunisia (2022), Lebanon (2023); as well as a regional iteration in the Caribbean (2024).

🔎Ճամբարին կարող են դիմել ցանկացած երկրից, 18 տարեկանը լրացած երիտասարդ առաջնորդներ։ ❗Առավելությունը կտրվի Մերձ Սահարայի եւ Գլոբալ Հարավի երկրներից դիմորդներին։ 

💰Կազմակերպիչները ապահովում են կեցությունը, ներքին տրանսպորտը, սնունդը, միջոցառումներին մասնակցությունը։ 
❗Արտագնա ճանապարհածախսը չի փոխհատուցվում։ 

Արցախից տեղահանված անձանց համար ագրոբիզնեսի աջակցման ծրագիր

⏳Վերջնաժամկետը ` դեռեւս նշված չէ!!! 

📢Արցախից տեղահանված անձանց համար ագրոբիզնեսի աջակցման ծրագիր!!! 

📌ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում «ԵՄ-ԿԳՆՀ» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում ու իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից, հայտարարում է բաց մրցույթ Արցախից բռնի տեղահանված անձանց համար։

 🟢«Ագրոբիզնեսի աջակցությունը՝ հանուն ինտեգրման» փոքր օժանգակ ծրագիր է, որը մշակվել է «ԵՄ-ԿԳՆՀ» ծրագրի շրջանակներում՝ հատուկ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար: «Ագրոբիզնեսի աջակցությունը՝ հանուն ինտեգրման» ծրագրի շրջանակներում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց փոքրածավալ ֆերմերային և ագրոձեռնարկատիրական նախաձեռնություններին կտրամադրվի աջակցություն՝ գյուղատնտեսական արտադրական մեքենաների և սարքավորումների, բերքահավաքից հետո կիրառվող և վերամշակող սարքավորումների, ինչպես նաև որոշ ենթակառուցվածքային ներդրումների ձևով։

🔎Կարող են դիմել Արցախից տեղահանված բնակիչները, ովքեր այժմ բնակվում են Հայաստանի գյուղական բնակավայրերում և համայնքներում:



Դարձիր կանաչ հյուրատուն դրամաշնորհային մրցույթ

⏳Վերջնաժամկետը ` օգոստոսի 1!!! 

📢Գյուղատնտեսական վայրերում գտնվող եւ կայուն դառնալու ցանկությամբ հյուրատների համար 💰 դրամաշնորհային մրցույթ!!! 

📌Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի և ACBA ֆեդերացիայի կողմից հայտարարված «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի շրջանակներում ներկայացնում ենք այս տարվա 2-րդ մրցույթը՝ «Դարձի՛ր կանաչ հյուրատուն»։

🔎Մրցույթին կարող են մասնակցել գործող հյուրանոցներ և հյուրատներ, որոնք👇
👉ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՆԵՐԴՆԵԼ կայուն բնօգտագործման (բնական ռեսուրսները խնայող) պրակտիկա,
👉գտնվում են գյուղական վայրերում,
👉պատկանում և կառավարվում են տեղի բնակիչների կողմից,
👉ունեն առնվազն 5 սենյակ։
💰Դրամաշնորհի առավելագույն չափը՝ 1 500 000 ՀՀ դրամ։

❗Հաղթողները պարտավորվում են օգտագործել դրամաշնորհը կայուն պրակտիկաներ իրականացնելու համար և ունենալ տրամադրված դրամաշնորհին համարժեք սեփական ներդրում:

🗓️Կայուն պրակտիկաների ներդրման ծրագրերը պետք է ավարտվեն մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը: