Կրթաթոշակ ` Բրազիլիայի ԲՈՒՀ-երում ուսանելու համար


⏳Վերջնաժամկետը ` հունիսի 17!!! 

 📢💰 Կրթաթոշակ ` 🇧🇷Բրազիլիայի ԲՈՒՀ-երում ուսանելու համար!!! 

📌🇧🇷Բրազիլական համալսարանների միջազգային համագործակցության խումբն ( GCUB) , մի շարք կազմակերպությունների հետ համագործակցությամբ կազմակերպում են GCUB-Mob միջազգային փոխանակման ծրագիրն։ 
🟢Ծրագիրն նպատակաուղղված է աշխարհի 5 մայրցամաքներից բարձր ակադեմիական ցուցանիշներ ունեցող ուսանողների զարգացման աջակցմանը, ինչպես նաեւ բրազիլիական բուհերի միջազգայնացմանը եւ 🇧🇷 ու արտասահմանյան այլ երկրների ԲՈՒՀ-երի միջեւ միջազգային համագործակցության ձեւավորմանն ու ամրապնդմանը։ 
🎓Ծրագիրն արտասահմանցի ուսանողներին հնարավորություն է ընձեռում մագիստրոսական եւ PhD ծրագրերով ուսանել շուրջ 55 🇧🇷ԲՈՒՀ-երում։
❗Այս տարի առաջարկվում է շուրջ 800 կրթաթոշակ։

💰Կրթաթոշակն փոխհատուցում է ուսման, գրանցման վճարները, տրամադրում ամսական կրթաթոշակ, տրամադրում մուտք համալսարանական ռեսուրսներ։ 
❗OSC անդամ երկրներից ուսանողների համար փոխհատուցվում է նաեւ ավիատոմսերի ու բժշկական ապահովագրության ծախսերը ( այս մասով 🇦🇲Հայաստանին ափսոս չի վերաբերվում ): 

Սկսնակ ՔՀԿ-ների համար կարողությունների զարգացման ծրագիր եւ ֆինանսավորման հնարավորություն

⏳Վերջնաժամկետը ` հունիսի 13!!!

📢🇦🇲ՀՀ սկսնակ ՔՀԿ-ների համար կարողությունների զարգացման ծրագիր եւ ֆինանսավորմամբ հնարավորություն!!! 

📌«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն ներկայումս մի քանի երկրներում իրականացնում է «Դիմակայուն քաղաքացիական հասարակություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության (DG NEAR) կողմից: 🟢Ծրագրի հիմնական նպատակն է բարձրացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) դերը՝ որպես Արևելյան գործընկերության տարածաշրջանում ժողովրդավարության գործընթացները խթանող դիմակայուն, ներառող և վստահելի դերակատարների՝ նպաստելով տարածաշրջանում քաղաքացիական միջավայրի պահպանմանը, բարեփոխումների ընթացքին, ժողովրդավարության և վերականգման գործընթացներին։

🟢24-ամսյա այս ծրագիրն աջակցելու է Հայաստանի եւ Մոլդովայի 20-24 սկսնակ ՔՀԿ-ների ներկայացուցիչներին՝ ձեռք բերելու կազմակերպական կառավարման հմտություններ՝ իրենց շահառուներին և հետևորդներին առավել արդյունավետ կերպով ներկայացնելու, ֆինանսական աջակցություն ստանալու և ՔՀԿ-ների միջև գործընկերային կապեր ու ծանոթությունների շրջանակ ստեղծելու համար։

📌Այս մասնակցության հայտի միջոցով նպատակ ունենք ընտրել վերջին 1-2.5 տարիների ընթացքում հիմնված, նորաստեղծ ՔՀԿ-ներ, համայնքային կազմակերպություններ, որոնց առաքելությունն ուղղակիորեն համահունչ է Եվրոպական միության (ԵՄ) Բազմամյա ինդիկատիվ ծրագրերում (MIP) ուրվագծված առաջնահերթություններին։ ❗Մասնավորապես👇
👉Դիմակայուն, հաստատուն/շարունակական եւ ինտեգրված տնտեսություններ (այդ թվում՝ ուժեղացված կապի միջոցներ, արժանապատիվ աշխատանքի և աշխատունակության բարելավում, կրթական հետազոտություններ և նորարարություն, անցում դեպի ցածր արտանետումների տնտեսություն և տարածաշրջանային զարգացում),
👉Հաշվետու ինստիտուտներ, օրենքի գերակայություն եւ անվտանգություն (դատական համակարգի բարեփոխումներ և պետական կառավարման կարողությունների հզորացում՝ հիմնական բարեփոխումներն ավելի լավ ձևակերպելու և իրականացնելու նպատակով),
👉Շրջակա միջավայրի պահպանություն եւ կլիմայի փոփոխությունների նկատմամբ դիմակայություն (ոչ միայն անցում դեպի ավելի կայուն պրակտիկաների, ինչպիսիք են մաքուր էներգիան և էներգաարդյունավետությունը, այլ նաև կանաչ տնտեսության զարգացումը),
👉Դիմակայուն թվային փոխակերպում (էլեկտրոնային կառավարում, գիտության, տեխնոլոգիաների և նորարարության ոլորտների զարգացում, թվային հմտությունների զարգացում, տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաներ, տվյալների կառավարում, արհեստական բանականություն, առաջադեմ ճարտարագիտություն և արտադրություն),
👉Դիմակայուն, մատչելի եւ ներառական հասարակություններ (աջակցում փաստահեն, պատասխանատու, մասնակցային և ներառական կառավարման քաղաքականությանը և օժանդակում անապահով խմբերին՝ բարելավելու իրենց տնտեսական պայմանները և կենսամակարդակը: Հատուկ ուշադրության կենտրոնում պահել խոցելի իրավիճակներում գտնվող անձանց, այդ թվում՝ հեռավոր գյուղական վայրերի և հակամարտություններից տուժած բնակչությանը):


ℹ️🖥️Ծրագրի վերաբերյալ, հունիսի 4-ին, ⏰ 15.00-ին տեղի է ունենալու 🖥️ տեղեկատվական հանդիպում։ 




«Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» անվճար դասընթաց

⏳Վերջնաժամկետը հունիսի 12!!!

🔊«Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 🆓 դասընթաց!!!

👉🇦🇲 ՀՀ ԱԳՆ-ի Դիվանագիտական դպրոցը հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2024-25թ. դասընթացի մասնակցության մրցույթ:

🔎Ընդունելության մրցույթին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող, մինչև 35 տարեկան ՀՀ քաղաքացիները, ովքեր համապատասխանում են մյուս պայմաններին (տես կայքում ) ։ 

🔠Դասավանդման լեզուներն են 🇦🇲 եւ 🇬🇧 : 👉Նշված լեզուների, ինչպես նաև դիմորդի ընտրությամբ ևս մեկ օտար լեզվի գերազանց իմացությունը պարտադիր է: 

🗓️ Դասընթացը կմեկնարկի 2024թ. սեպտեմբերին և կավարտվի 2025թ. հուլիսին:


Կայուն զարգացմանը նվիրված երիտասարդական ամառային ճամբար Սեուլում

#K_Opportunities

⏳Վերջնաժամկետը ` հունիսի 4!!! 

📢Կայուն զարգացման բնագավառում երիտասարդական ամառային ճամբար Սեուլում ( 🇰🇷Հվ. Կորեա)` 🗓️օգոստոսի 20-23!!! 

📌ՄԱԿ-ի Կայուն Զարգացման Գրասենյակը 2017 թ.-ից սկսած կազմակերպում է ԿԶՆ երիտասարդական ամառային ճամբարն, որն յուրաքանչյուր տարի անցկացվում է 🇰🇷Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում։ 🎉Ճամբարն երիտասարդ առաջնորդներին հնարավորություն է ընձեռում բարելավել պրակտիկ ու տեսական գիտելիքները եւ քննադատական մտածողությունը ` ՄԱԿի կայուն զարգացման նպատակների ուղղվածությամբ։ 
❗Այս տարի ճամբարն նվիրված է պլաստիկ թափոնների աղտոտվածության ճգնաժամին։ 
🔤Ճամբարի աշխատանքային լեզուն 🇬🇧 է։ 

🔎Ճամբարին կարող են դիմել ցանկացած երկրից, 1996-2006 թթ.-ի ընթացքում ծնված, թեմայով հետաքրքրված ակտիվ երիտասարդներ։

💰Կազմակերպիչները ապահովում են կեցությունը, սնունդը։ 
❗Արտագնա ճանապարհածախսը, ցավոք, չի փոխհատուցվում։ 

Stefan Banach մագիստրոսական կրթաթոշակ Լեհաստանում

⏳Վերջնաժամկետը հունիսի 21!!!

🔈The Banach Scholarship Programme մագիստոսական 💰 կրթաթոշակ 🇵🇱 Լեհաստանում!!!

📌 Ամենամյա կրթաթոշակային ծրագիրը կազմակերպվում է 🇵🇱 Լեհաստանի ԱԳՆ-ի եւ Ակադեմիական փոխանակումների 🇵🇱 ազգային գործակալության ( NAWA) համագործակցությամբ։ 

📌Ծրագիրն ներառված երկրներից (այդ թվում 🇦🇲 Հայաստան) երիտասարդներին հնարավորություն է ընձեռում 🎓 ինժիներիայի եւ տեխնիկական գիտությունների, գյուղատնտեսության, ճշգրիտ գիտությունների, կենսաբանության ու սոցիալ_հումանիտար գիտությունների բնագավառներում, 🇬🇧 , կամ 🇵🇱 լեզուներով, second-degree (մագիստրոսականի այլ բնութագրում է) ծրագրերով ուսանել 🇵🇱 ԲՈՒՀ-երում ։

💰Ծրագիրն փոխհատուցում է ուսման վճարը, տրամադրում ամսական կրթաթոշակ, 🇵🇱 լեզվի կուրսեր։


Միգրացիայի բնագավառում ՀԿների համար դրամաշնորհ


⏳Վերջնաժամկետը ` հունիսի 12!!! 

📢Միգրացիայի բնագավառում 🇦🇲ՀՀ ՔՀԿ-ների համար 💰 ենթադրամաշնորհ!!! 

📌«Մարդը կարիքի մեջ» կազմակերպության «Քաղաքացիական հասարակություն և ներառական կառավարում» ռազմավարական ուղղությունն ունի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ) հզորացնելու տեսլական, որն իրագործվում է գործնական քայլերի միջոցով ՔՀԿ-ների կարողությունների զարգացման, նրանց համայնքային դերակատարության բարձրացման և արդիական ոլորտներում ակտիվորեն ներառման միջոցով։

❗Ենթադրամաշնորհի շրջանակում ակնկալվող սոցիալական ծառայությունների ոլորտները սահմանվել են առկա կարիքներից ելնելով, որոնք բացահայտվել են Հայաստանի Հանրապետությունում միգրացիոն կառավարմանը վերաբերող ելակետային զեկույցի արդյունքում, ինչպես նաև սոցիալական ծառայությունների տրամադրման վերաբերյալ ոլորտի հիմնական դերակատարների կողմից կատարված դիտարկումների միջոցով:

🙌Բացահայտված առաջնահերթ ոլորտրենրն են👇
1. Սոցիալ-մշակութային, քաղաքացիական և իրավական կողմնորոշում, ուղղորդում, խորհրդատվություն
2. Կենսամակարդակի բարելավման աջակցություն
3. Սոցիալական ծառայությունների տրամադրում։ 

💰Ենթադրամաշնորհը հայտարարվում է երկու սխեմայով👇
👉1-ին սխեմա․ ենթադրամաշնորհներ ՔՀԿ-ների համար
❗Այս սխեմայի շրջանակում կտրամադրվի 8,000-12,000 եվրո ծավալով 15 դրամաշնորհ՝ մինչև 7 ամիս տևողությամբ ծրագրերի իրականացման համար։
👉2-րդ սխեմա․ ենթադրամաշնորհներ ՔՀԿ-ների և պետական կառույցների համագործակցության համար
❗Այս սխեմայի շրջանակում կտրամադրվի 30,000-40,000 եվրո ծավալով 8 դրամաշնորհ՝ մինչև 7 ամիս տևողությամբ (պիլոտային) ծրագրերի իրականացման համար։❗ Այս սխեմայի հայտը պետք է ներկայացվի ՔՀԿ-ի, այլ ոչ թե պետական կառույցի կողմից

🔎Ենթադրամաշնորհային հայտ կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում ստեղծված և գործող ՔՀԿ-ներ, որոնք ունեն միգրանտ և փախստական խմբ(եր)ի (աշխատանքային արտագնա և ներգնա միգրանտներ, վերադարձողներ, ապաստան հայցողներ, փախստականներ, բռնի տեղահանված անձինք և այլն) սոցիալական ծառայությունների մատուցման առնվազն 1 տարվա փորձառություն։


Կորեերեն լեզվով տեսանյութերի միջազգային մրցույթ

⏳Վերջնաժամկետը` օգոստոսի 15!!

📢🇰🇷Կորեերեն լեզվով տեսանյութերի միջազգային 🏆 մրցույթ!!!

📌🇰🇷Hangeul Nuri հիմնադրամը կազմակերպում է 'Write your language in Hangeul’ խորագրով ամենամյա 🎥 տեսանյութերի մրցույթը։ 

🟢Մրցույթն առաջարկվում է 3 կատեգորիայով👇
👉Երաժշտական ( Write Song Lyrics in Hangeul – ★ ‘Pål sine høner’ or ★any lullaby); 
👉Պատմողական ( Write Story in Hangeul – ★The founding myth of the world, the nation or the people); 
👉Հատուկ մրցույթ ( Write the lyrics of your national anthem in Hunmin-Jeongeum-based Hangeul ): 

🔎Մրցույթին կարող են մասնակցել 🇰🇷 լեզվին տիրապետող, բայց որպես բնական լեզվակիր չհանդիսացող արտասահմանցիները։ 

🏆Ընտրված աշխատանքների հեղինակներին սպասվում են հավաստագրեր, գումարային եւ այլ մրցանակներ։