Կրթաթոշակ Ճապոնիայի Բարձրագույն Դպրոցներում մագիստրոսական եւ PhD ծրագրերով ուսանելու համար

⏳Վերջնաժամկետը ապրիլի 30!!!

🔊💰Կրթաթոշակ 🇯🇵 Ճապոնիայի Բարձրագույն Դպրոցներում մագիստրոսական եւ PhD ծրագրերով ուսանելու համար!!!

📌Honjo հիմնադրամը արտասահմանցի ուսանողների համար առաջարկում է Honjo International Scholarship կրթաթոշակային ծրագիրը Ճապոնիայի ԲՈՒՀ-երում մագիստրոսական եւ PhD ծրագրերով ուսանելու համար։ 

💰Կրթաթոշակի չափը կախված է ուսման տեւողությունից 1-2 տարի ուսանելու դեպքում տրամադրվում է ամսական ¥210,000; մինչեւ 3 տարվա դեպքում ամսական ¥190,000; իսկ 4-5 տարվա տեւողության դեպքում ամսական ¥160,000 կրթաթոշակ։

⏳Հայտերը ընդունվում են տարեկան 2 անգամ (գարնանը եւ աշնանը):

ծովի թեմայով միջազգային ստեղծագործական մրցույթ

⏳Վերջնաժամկետը ապրիլի 23!!!

📢🌊Ծովի թեմայով ստեղծագործական միջազգային 🏆 մրցույթ!!! 

📌🇰🇷Բուսանի Կառավարությունը ու Ծովային արդյունաբերության կորեական ասոցացիան, World Ocean Forum 2024-ի շրջանակում, կազմակերպում են ծովի/ օվկիանոսի թեմայով միջազգային ամենամյա մրցույթ։ 

🟢Մրցույթն այս տարի ընդունում է աշխատանքներ 3 կատեգորիաներով poster, slogan, sea octopus։ 

🔎Մրցույթին կարող են մասնակցել ցանկացած երկրից, բոլոր հետաքրքրվածները։ 

🏆Ընտրված աշխատանքների հեղինակներին սպասվում են գումարային մրցանակներ։


Մշակութային դիվանագիտության թեմայով երիտասարդական ֆորում Դուբայում

⏳Վերջնաժամկետը ապրիլի 24!!!

📢Մշակութային դիվանագիտության թեմայով երիտասարդական ֆորում Դուբայում ( 🇦🇪ԱՄԷ) 🗓️մայիսի 24-26!!!

📌YCDF 2024 նպատակաուղղված է որպեսզի ուսումնասիրի արվեստի; գրականության եւ դիվանագիտության միավորումն։ 🟢Այն կներկայացնի , թե ինչպես են ստեղծարար աշխատանքն ու արվեստը կարեւոր դեր խաղում երկրների միջեւ փոխհարաբերություններում։

💰Կազմակերպիչները առաջարկում են ամբողջական եւ մասնակի կրթաթոշակներ։ ❗Ամբողջական կրթաթոշակն փոխհատուցում է այդ թվում ավիատոմսերի վճարը։❗ Մասնակի կրթաթոշակն փոխհատուցում է միջոցառման վճարը, կեցությունը, հուշանվերներն ու հավաստագրերը։ 
❗Կրթաթոշակներին դիմելու համար առկա է գրանցման վճար, որն հետ չի վերադարձվում անկախ ընտրության արդյունքներից։ 

Ամբողջական կրթաթոշակ Chulalongkorn University համալսարանում մագիստրոսական եւ PhD ծրագրերով ուսանելու համար

⏳Վերջնաժամկետը` մայիսի 13!!!

🔊💰 Ամբողջական կրթաթոշակ Chulalongkorn University համալսարանում (🇹🇭Թաիլանդ) մագիստրոսական եւ PhD ծրագրերով ուսանելու համար!!!

📎Մ/ք Բանգկոկում տեղակայված, ասիական ԲՈՒՀ-երի կարգում բավականին հեղինակավոր Chulalongkorn համալսարանը արտասահմանցի ուսանողների համար առաջարկում է կրթաթոշակ- 🎓մագիստրոսական եւ PhD ծրագրերով ուսանելու համար։ 

🔡 Արտասահմանցի ուսանողների համար ուսման լեզուն 🇬🇧 է։ 

💰Ծրագիրն փոխհատուցում է ուսման վարձը, ավիատոմսերի վճարը, տրամադրում ամսական կրթաթոշակ։

Դեռահասների ու երիտասարդների համար  LoT 2024 օնլայն  ծրագիր

⏳Վերջնաժամկետը մայիսի 10!!

🔈Դեռահասների ու երիտասարդների համար  LoT 2024 🆓 💻  ծրագիր!!!

📌Leaders Of Tomorrow (LOT) –ը 14-17 եւ 18- 24  տարեկանների համար 🖥️ երիտասարդական փոխանակման ծրագիր է։ 
📌Ծրագրի շնորհիվ երիտասարդները կիմանան; թե ինչ է  մշակութային բազմազանությունը եւ կհասկանան տարբերվող աշխարհընկալումները։ 

📌Ծրագիրը բաղկացած է 🖥️ թրեյնինգներից,  տեսահանդիպումներից, քննարկումներից։ 

🔎Ծրագրին կարող են դիմել 14-17 եւ 18-24  տարեկան, համացանցին մատչելիություն ունեցող, 🇬🇧 իմացությամբ երիտասարդներ։


Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 🆓 դասընթաց

⏳Վերջնաժամկետը հունիսի 12!!!

🔊«Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 🆓 դասընթաց!!!

👉🇦🇲 ՀՀ ԱԳՆ-ի Դիվանագիտական դպրոցը հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2024-25թ. դասընթացի մասնակցության մրցույթ:

🔎Ընդունելության մրցույթին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող, մինչև 35 տարեկան ՀՀ քաղաքացիները, ովքեր համապատասխանում են մյուս պայմաններին (տես կայքում ) ։ 

🔠Դասավանդման լեզուներն են 🇦🇲 եւ 🇬🇧 : 👉Նշված լեզուների, ինչպես նաև դիմորդի ընտրությամբ ևս մեկ օտար լեզվի գերազանց իմացությունը պարտադիր է: 

🗓️ Դասընթացը կմեկնարկի 2024թ. սեպտեմբերին և կավարտվի 2025թ. հուլիսին:


Կրթաթոշակներ Գեղարվեստի Զալցբուրգի միջազգային ամառային ակադեմիային մասնակցելու համար!

⏳Վերջնաժամկետը մայիսի 1!!!

🔈💰Կրթաթոշակներ🎨 Գեղարվեստի Զալցբուրգի միջազգային ամառային ակադեմիային (🇦🇹 Ավստրիա) մասնակցելու համար!!!

📌Գեղարվեստի Զալցբուրգի միջազգային ամառային ակադեմիան միջազգային ամենամյա ստեղծագործական միջոցառում է։ 
🗓️Այն 1-4 շաբաթյա ինտեսիվ դասընթաց է կազմված գեղարվեստական արտադրության ակտուալ հիմնախնդիրներին նվիրված կուրսերից։ 
 📌Կուրսերը վարում են հեղինակավոր արվեստագետներ։ 

👉Ակադեմիային մասնակցելու համար առաջարկվում են մի շարք կրթաթոշակներ, որոնցից մի քանիսը ներառում են միայն ակադեմիայի ուսման վճարի փոխհատուցում, մի քանիսն էլ ներառում են նաեւ այլ ծախսերի փոխհատուցում։ 💰🇦🇲Հայաստանից մասնակիցների համար հարմար է Ավստրիայի Սպորտի, Քաղաքացիական ծառայությունների, Մշակույթի եւ Արվեստի ֆեդերալ Նախարարության կողմից Արեւելյան Եվրոպայի երկրներից մասնակիցների համար առաջարկվող կրթաթոշակն, որն փոխհատուցում է ակադեմիայի մասնակցության վճարը, ճանապարհածախսը (մինչեւ € 200) եւ կեցության ծախսերը (շաբաթական € 190):