International Climate Protection Fellowship կրթաթոշակ Գերմանիայում

⏳Վերջնաժամկետը` փետրվարի 1!!!

🔊🏞️Կլիմայի/ բնական ռեսուրսների պաշտպանության ուղղված հետազոտական 💰🇩🇪կրթաթոշակ Գերմանիայում !!!

📌Ալեքսանդր վոն Հումբոլդտի հիմնադրամի կողմից տրամադրվող կրթաթոշակն առաջարկվում է զարգացող, կամ անցումային երկրներից գիտնականների համար` Գերմանիայում կլիմայի / ռեսուրսների/ կենսաբազմազանության պահպանության, կայուն զարգացման ուղղվածությամբ հետազոտական նախագծեր իրականացնելու համար։ 

⏰Կրթաթոշակի տեւողությունը ` 1-2 տարի է։ 

💰Կազմակերպիչները տրամադրում են ամսական կրթաթոշակ ( չափը կախված է վերապատրաստման ու կարիերայի մակարդակից); փոխհատուցում ճանապարհի, բժշկական ապահովագրության, լեզվի կուրսերի ծախսերը, ներառում շրջանավարտների ցանցում։ ❗Ընտանիք ունեցող դիմորդների համար հնարավոր է լրացուցիչ ֆինանսավորում։

Դրամաշնորհ` ՀՀ-ում Չեխիայի դեսպանատան կողմից

#Դրամաշնորհ

⏳Վերջնաժամկետը ` հոկտեմբերի 27!!!

📢💰Դրամաշնորհ` 🇦🇲ՀՀ-ում 🇨🇿Չեխիայի դեսպանատան կողմից!!!

📌🇦🇲🇨🇿ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպանատունը հայտարարել է տեղական անցումային նախագծերի 2024 թ.-ի մրցույթի հայտերի ընդունումը։ 
❗Չեխիայի Հանրապետության ԱԳՆ-ի կողմից 2005 թ.-ից մեկնարկած այս ծրագիրն նպատակաուղղված է աջակցելու ժողովրդավարությանն եւ մարդու իրավունքներին- սոցիալական անցման եւ ժողովրդավարացման բնագավառում Չեխիայի փորձի կիրառմամբ։ 
 
🔎Դրամաշնորհի կարող են դիմել թեմատիկ նախագծեր առաջարկող , Հայաստանում գրանցված ՔՀԿ-ներ։

💰Մեկ Դրամաշնորհն կազմում է առավելագույնը 500 000 🇨🇿կրոն (մոտավորապես 20 000 եվրո)։

Լեհական ՔՀԿ-ների հետ Համագործակցային դրամաշնորհային մրցույթ



#Դրամաշնորհ

👉Այդ թվում 🇦🇲 ՔՀԿ-ների համար (միայն որպես գործընկեր)!!! 

❗Եթե ունեք 🇵🇱լեհական գործընկեր կազմակերպություն, կարող եք համատեղ դիմել համագործակցային 💰դրամաշնորհային մրցույթի։

🟢Առաջարկվող նախագծերը պետք է երկարաժամկետ նպաստեն մասնակից երկրների ժողովրդավարական, հասարակական եւ տնտեսական ձեւափոխմանը, հետեւյալ բնագավառներում👇
👉Հասարակություն, սոցիալական հիմնախնդիրներ,
👉Կրթություն,
👉Ձեռներեցության զարգացում 
👉Մշակութային ժառանգություն,
👉Ոչ կառավարական ոլորտի զարգացում եւ աջակցում 
👉ՏԻՄ-ի զարգացում եւ աջակցում
👉Անկախ եւ կայուն ԶԼՄ-ների զարգացում։ 


💰Մեկ դրամաշնորհը կազմում է մինչև 60.000 զլոտին։ 

❗Գլխավոր հայտատուն կարող է լինել միայն 🇵🇱 կազմակերպություն։ 

Էրազմուս+ երիտասարդական փոխանակման ծրագիր Էստոնիայում

⏳Վերջնաժամկետը ` հոկտեմբերի 3!!!

📢«Let the games BegIN» խորագրով Էրազմուս+ երիտասարդական փոխանակման ծրագիր Տալլինում ( 🇪🇪 Էստոնիա)` 🗓️դեկտեմբերի 2-10!!!! 

🟢Ծրագիրն նպատակուղղված է բարելավել գիտելիքներն ու փոխանակվել փորձով- ոչ ֆորմալ կրթության վերաբերյալ, ինչպես նաև զարգացնել միջազգային կապերն ու ծանոթությունները։

🔤Ծրագրի աշխատանքային լեզուն 🇷🇺 է։

🔎Կարող են դիմել, թեմայով հետաքրքրված, 18-30 տարեկան երիտասարդներ։

💰Կազմակերպիչները ապահովում են կեցությունը, փոխհատուցում ճանապարհի եւ վիզայի ծախսերը։

🇦🇲գործընկեր կազմակերպությունը ` « UniGrowth Զարգացման Կենտրոն» ՀԿ։ 


Դեռահաս աղջիկների համար անվճար ճամբար

⏳Վերջնաժամկետը ` հոկտեմբերի 2!!!

📢🇦🇲 Դեռահաս աղջիկների համար GLOW 🆓ճամբար` 🗓️հոկտեմբերի 23-29!!!

📌🇦🇲«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) ՀԿ-ն հրավիրում է Հայաստանի բոլոր մարզերից եւ Արցախից տեղահանված, 13-ից 15 տարեկան դեռահաս աղջիկներին` մասնակցելու «Աշխարհն առաջնորդող աղջիկները» (GLOW) 7-օրյա ճամբարին:

🟢 Ճամբարը նպատակ ունի զարգացնել առաջնորդական հմտություններ, ինչպես նաև ընդգծել կանանց դերը առաջնորդության մեջ: 
📌Ճամբարի ընթացքում լինելու են աշխատարաններ՝ առաջնորդության, ակտիվ քաղաքացիության, թվային գրագիտության, մարդու իրավունքների, կամավորության, առողջ ապրելակերպի, բնապահպանության, մարդասիրության թեմաներով և հանդիպումներ ոլորտների փորձառու խոսնակների հետ։ ❗Մասնակիցները նաև ձեռք կբերեն ծրագրեր մշակելու և կառավարելու գիտելիքներ, որոնք կօգնեն ճամբարից հետո իրենց համայնքներում նախագծերի իրականացմանը։

💰Կազմակերպիչները ապահովում են կեցությունը եւ տրանսպորտը։ 


Կրթաթոշակ Աբու Դաբիում

⏳Վերջնաժամկետը ` մարտի 31!!! 

🔈Ամբողջական💰 կրթաթոշակային ծրագիր Mohamed bin Zayed University of Artificial Intelligence (MBZUAI) համալսարանում (Աբու Դաբի (🇦🇪ԱՄԷ) ուսանելու համար !!!


❓Ցանկանում ես ստանալ կրթություն արագ զարգացող Արհեստական Բանականության բնագավառում👇


🚀 Mohamed bin Zayed University of Artificial Intelligence (MBZUAI) -ը արհեստական բանականության բնագավառում առաջին անգլիալեզու հետազոտական համալսարանն է ։ 🏢 Այն հիմվել է 2020 թ.-ին, տեղակայված է Աբու Դաբիում։

🎓MBZUAI-ը առաջարկում է մագիստրոսական (2 տարի) եւ ասպիրանտուրայի (4 տարի) ծրագրեր հետեւյալ ուղղություններով`
👉Computer Vision (համակարգչային տեսլական);
👉Machine Learning (մեքենայական ուսուցում);
👉Natural Language Processing (բնական լեզվի մշակում։
👉 Robotics (Ռոբոտաշինություն);
👉 Computer Science ( Համակարգչային գիտություններ): 


📝Կրթաթոշակին դիմելու համար պետք է ներկայացնել `
👉 BS դիպլոմ ( MS-ի համար) , կամ MS դիպլոմ (PhD-ի համար ),
-👉GPA (3.2 -4);
👉Անգլերեն (TOEFL ibt — 90 ); կամ IELTS ((Academic) — 6.5 (հնարավոր է հանձնել հետո));
👉Մոտիվացիոն նամակ,
👉Հետազոտական նախագիծ ( PhD դիմելու դեպքում):
👉2 «ռեկոմենդացիա»;
👉Ինքնակենսագրական։

💻Դիմելու համար նաեւ պետք է գրանցվել կայքում։

💰Կրթաթոշակը ներառում է`
👉Ուսման վճարը,
👉Կեցությունը,
👉Բժշկական ապահովագրությունը,
👉ամսական կրթաթոշակ;
👉Այլ ծախսերի փոխհատուցում։

🔠Ուսման լեզուն` 🇬🇧, 📅սկիզբը` աշնանը։

📌Հայտերը ընդունվում են տարեկան երկու անգամ։

Կրթական ծրագիր Ամստերդամում

⏳ Վերջնաժամկետ առկա չէ` հայտերն ընդունվում են պարբերաբար!!! 

📢‍ Ամբողջական փոխհատուցմամբ Կրթական ծրագիր Ամստերդամում (🇳🇱Նիդեռլանդներ)!!!

📌The Netherlands Education Group-ը տաղանդավոր երիտասարդների համար կազմակերպում է կարճաժամկետ կրթական ծրագրեր։ 👉 Նաեւ կազմակերպվում է Ամստերդամում փոխանակման ծրագիրն, որն հնարավորություն է ընձեռում 3 ամիս բնակվել Նիդերլանդներում- զարգացնելով մասնագիտական եւ անձնական հմտությունները։ 
🟢Ծրագիրն նպատակաուղղված է երիտասարդների ստեղծարար եւ առաջնորդական հատկանիշների զարգացմանը ու հնարավորություն է տալիս ծանոթանալ հետաքրքիր մարդկանց հետ, աշխատել թիմային նախագծերում իրական բիզնես հանձնարարությունների շուրջ, զարգանալ որպես երիտասարդ մասնագետ։ 

📌Ծրագիրն բաղկացած է 3 փուլից
👉1) Գրանցում Հայտերը դիտարկվում են ընդունման պահից երեքշաբաթվա ընթացքում։ ❗Եթե այդ ընթացքում պատասխան չեք ստացել, առաջարկվում է էլ. հասցեով կապվել կազմակերպիչների հետ։ 
👉2) 🖥️ ծրագիր- Այդ ծրագրի տեւողությունը 6 ամիս է։❗ Այդ ընթացքում մասնակիցները աշխատում են տարբեր հանձնարարությունների վրա (օրինակ շուկայի հետազոտություն; գործընկերային հաղորդակցություն, աշխատանք սոց_մեդիայում). 
👉3) Ծրագիր Ամստերդամում- 2-րդ փուլը հաղթահարած մասնակիցները հրավիրվում են Ամստերդամ։ ⏰Այդ փուլի տեւողությունը երեք ամիս է։

💰 Կազմակերպիչները փոխհատուցում են ավիատոմսերի վճարը, ապահովում կեցությունը, սնունդը, աջակցում վիզայի ստացման հարցում։ 

🔎Ծրագրին կարող են դիմել ցանկացած երկրից, երիտասարդներ։ 

📝Դիմելու համար պետք է CV եւ մոտիվացիոն նամակ ուղարկել info@uconsulting.nl էլ .հասցեին նամակի թեմա հատվածում նշելով “Fellowship in Amsterdam”։