Rotary Yoneyama Scholarship in Japan

⏳Վերջնաժամկետը` հոկտեմբերի 31!!!

👉Հայտերը կընդունվի հոկտեմբերի 1-ից!!!

🔊Rotary Yoneyama Կրթաթոշակային ծրագիր 🇯🇵 Ճապոնիայում!!!



📌Կրթաթոշակային ծրագիրն առաջարկվում է արտասահմանցի ուսանողների համար` 🇯🇵 ԲՈՒՀ-երում բակալավրատի, մագիստրոսական եւ PhD ծրագրերով ուսանելու համար։

💰Ծրագիրն տրամադրում է ամսական կրթաթոշակ ( բակալավրատի ուսանողների համար ամսական` 100,000, մագիստրատուրայի` 140,000 եւ PhD` 140,000 իեն, փոխհատուցում ճանապարհածախսը (էկոնոմ դասի ավիատոմս):

🔤Հայտերն ընդունվում են 🇬🇧, կամ 🇯🇵 լեզուներով։

ℹ️Մանրամասները

Chinese Government Scholarship


🔊🇨🇳Չինական Կառավարության ամենամյա 💰կրթաթոշակային ծրագիր ( CSC)!!!



📌Ծրագիրն նպատակաուղղված է Կրթության, մշակույթի, առեւտրի, կրթական փոխանակման միջոցով 🇨🇳Չինաստանի եւ արտասահմանյան երկրների միջեւ համագործակցության ու փոխճանաչման խթանմանը։

❗Կրթաթոշակն համակարգվում է Չինական կրթաթոշակային Խորհրդի կողմից։

📌CSC Կրթաթոշակն առաջարկվում է արտասահմանցի ուսանողների համար` 🇨🇳 շուրջ 274 ԲՈՒՀ-երում🎓 բակալավրատի, մագիստրոսական եւ PhD ծրագրերով ուսանելու համար։

💰Ծրագիրն փոխհատուցում է ուսման վճարը, կեցությունը, բժշկական ապահովագրությունը, տրամադրում ամսական կրթաթոշակ։

📌Կրթաթոշակին դիմելու հիմնական պայմանները`
👉Դիմորդն պետք է լինի արտասահմանցի ուսանող ( ոչ 🇨🇳 քաղաքացի);
👉 Այդ պահին չունենա 🇨🇳 Կառավարության կողմից տրամադրվող այլ կրթաթոշակ,
👉Տարիքային առավելագույն սահմանը` բակալավրատի ուսանողների համար ` 25; մագիստրատուրան` 35; PhD-ն` 40։
👉Բակակավրիատի ծրագրերի համար ունենա միջնակարգ, կամ էկվիվալենտ կրթության հավաստագիր, մագիստրատուրայի համար ` բակալավրատի աստիճան, PhD-ի համար ` մագիստրոսի աստիճան։

📌Կրթաթոշակին դիմելու համար հիմնական պահանջվող փաստաթղթերն են `
👉Բարձրագույն / միջնակարգ որակավորման վերաբերյալ Նոտարական թարգմանված փաստաթուղթ,
👉Առողջական վիճակի վերաբերյալ պաշտոնապես հաստատված փաստաթուղթ,
👉 CV
👉2 « ռեկոմենդացիոն» նամակ։
👉TOEFL , կամ IELTS հավաստագիր, կամ 🇬🇧 իմացությունը հաստատող այլ փաստաթուղթ (🇬🇧 սովորելու դեպքում); կամ HSK հավաստագիր (🇨🇳 սովորելու դեպքում):
👉Ուսումնական պլան/ հետազոտական նախագիծ
👉Անձնագրի պատճե։

📝Հայտերն ընդունվում են 🇬🇧, կամ 🇨🇳 լեզուներով` CSC հարթակի միջոցով։

⏳Կրթաթոշակի հայտերն հիմնականում ընդունվում են հունվար- ապրիլ ընթացքում (սակայն կոնկրետ ժամկետները ու ամբողջական պայմանները սահմանվում են առանձին համալսարանների կողմից)):

ℹ️Մանրամասները

Holland Scholarship

⏳Վերջնաժամկետը՝ փետերվարի 1!!!

👉Հայտերի ընդունումը կմեկնարկի նոյեմբերի 1-ից!!!

🔊 Holland Scholarship կառավարական 💰կրթաթոշակային ծրագիր՝ 🇳🇱 Նիդեռլանդների ԲՈՒՀ-երում բակալավրիատի, կամ մագիստրատրոսական ծրագրերով ուսանելու համար❗❗❗



🟢Կրթաթոշակը տրամադրվում է Նիդեռլանդների կրթության, մշակույթի և գիտության հարցերով Նախարարության և մի շարք հետազոտական համալսարանների կողմից։

💰Կրթաթոշակը կազմում է տարեկան 5000€ եւ մասնակի փոխհատուցում է միայն ուսման վճարը։

🔎Կրթաթոշակին կարող են դիմել ԵՄ/ ԵՏԳ երկրների քաղաքացի չհանդիսացող, նշյալ համալսարաններում բակալավրի, կամ մագիստրատուրայի ծրագրերում ներառված ուսանողներ։

ℹ️Մանրամասները

Qatar University Scholarships

🔊💰Կրթաթոշակներ` Քաթարի Ազգային համալսարանում ( 🇧🇭 Քաթար) ուսանելու համար!!!

🏢 Քաթարի համալսարանը համարվում է երկրի միակ պետական համալսարանը եւ տեղակայված է մ/ք Դոհայում։

📌Համալսարանը արտասահմանցի ուսանողների համար առաջարկում է կրթաթոշակներ ` 🎓բակալավրատի, մագիստրոսական եւ PhD ծրագրերով ուսանելու համար։

❗Կրթաթոշակների չափն, պայմաններն ու հայտերի ընդունման ժամկետները տարբեր են։
💰Այդ թվում առաջարկվում են նաեւ ամբողջական կրթաթոշակներ, որոնք փոխհատուցում են ուսման վճարը, կեցությունը, ուսումնական եւ ճանապարհի ծախսերը։

THE ÉMILE BOUTMY SCHOLARSHIP

🔊The Emile-Boutmy Scholarship ամենամյա 💰կրթաթոշակային ծրագիր Sciences Po համալսարանում ( 🇫🇷 Ֆրանսիա)` բակալավրիատի եւ մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար!!!



📌Փարիզում տեղակայված Քաղաքական գիտությունների Sciences Po ինստիտուտը ոչ ԵՄ երկրներից ուսանողների համար առաջարկում է Էմիլ Բութմիի անվան ամենամյա կրթաթոշակներ` 🎓 բակալավրատի եւ մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար։

🟢Կրթաթոշակի նպատակն է ԵՄ սահմանից դուրս գտնվող երկրներից տաղանդավոր ուսանողների ներգրավվումը։ ❗Համալսարանի հիմնական շեշտը դրված է քաղաքական եւ տնտեսական գիտություններին։ 🎓Ուսանողները կարող են սովորել նաեւ հարակից մասնագիտությունների ուղղվածությամբ` իրավունք, հաղորդակցություն, ֆինանսներ, ձեռնարկատիրական գործունեություն, լրագրություն եւ այլն։

💰Կրթաթոշակները փոխհատուցում է ուսման վարձը եւ կեցությունը։

⏳Մագիստրոսական ծրագրերի հայտերը ընդունվում են մինչեւ նոյեմբերի 30, իսկ բակալավրիատինը` փետրվար։

Global Hope Scholarship Program

🔊Global Hope կրթաթոշակային ծրագիր` 🇰🇷 Հվ. Կորեայում ուսանելու համար !!!




📌Սամսունգի հիմնադրամի կողմից առաջարկվող Global Hope կրթաթոշակային ծրագիրն առաջարկվում է զարգացող ( OECD DAC) երկրներից ( դասվում է նաեւ 🇦🇲 Հայաստան) ուսանողների համար։
📌Այն առաջարկվում է Հվ. Կորեայի ԲՈՒՀ-երում 🎓բակալավրատի մագիստրոսական եւ PhD ծրագրերով ուսանելու համար։

📌Կրթաթոշակն տրամադրվում է բակալավրատի 8 ու մագիստրատուրայի եւ PhD-ի 4 սեմեստրերի համար։
💰Կրթաթոշակն հիմնականում փոխհատուցում է միայն ուսման վճարը։

⏳Հայտերն ընդունվում են տարեկան 2 անգամ` հունվարին եւ մինչեւ հուլիսին։

📝Կրթաթոշակին դիմելու համար նախ պետք է ընդունված լինել հիմնադրամի գործընկեր 🇰🇷 համալսարաններից մեկում եւ առաջարկվել նրանց կողմից։

ℹ️Մանրամասները

Heinrich Böll Foundation scholarships

⏳Վերջնաժամկետը մարտի 1/ սեպտեմբերի 1!!!

🔊🇩🇪 Գերմանիայի ԲՈՒՀ-երում մագիստրոսական եւ PhD ծրագրերով ուսանելու համար Heinrich Böll հիմնադրամի կողմից 💰 #կրթաթոշակային ծրագիր!!!



📌Heinrich Böll հիմնադրամը առաջարկում է կրթաթոշակներ Գերմանիայի ճշգրիտ գիտությունների (‘Fachhochschulen’) ու արվեստի (‘Kunst-/Musikhochschulen’) ԲՈՒՀ-երում🎓 մագիստրոսական եւ PhD ծրագրերով ուսանելու համար։
📌Կրթաթոշակն առաջարկվում է թե գերմանացի, թե արտասահմանցի , հասարական ,սոցիալական, կամ քաղաքական բնագավառներում ակտիվ գործունեություն ծավալող , 🇩🇪 իմացությամբ ուսանողների համար։

💰Կրթաթոշակը կազմում է ամսական 752-1200 եվրո։

👉Հայտերը ընդունվում են տարեկան 2 անգամ։
⏳Հայտերը բացվում են վերջնաժամկետներից 6 շաբաթ առաջ։

ℹ️Մանրամասները