Art Major Asian plus Scholarship

⏳Վերջնաժամկետը` հունիսի 10!!!
👉Հայտերը ընդունվելու են մայիսի 30-ից!!!

🔊Ամբողջական 💰 կրթաթոշակ` Կորեայի Արվեստի Ազգային համալսարանում (Սեուլ, Հվ. Կորեա 🇰🇷) բակալավրիատի և մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար!!!


📌Korea National University of Arts -ը զարգացող երկրներից ուսանողների համար առաջարկում է Art Major Asian plus Scholarship ամենամյա կրթաթոշակային ծրագիրը։ 👉Կրթաթոշակի նպատակն է ուսման բնագավառում միջազգային համագործակցությունն ու երկրների միջեւ փոխադարձ հարաբերությունների ամրապնդումը։


📌Կրթաթոշակը առաջարկվում է արտասահմանցի ուսանողների համար` երաժշտության, պարի, վիզուալ արվեստի, դրամատուրգիայի , կինո/ հեռուստատեսության/ մուլտիմեդիայի, կորեական ավանդական արվեստի եւ հարակից բնագավառներում 🎓 բակալավրիատի եւ մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար։

💰Կրթաթոշակը փոխհատուցում է ուսման ամբողջական վճարը, ճանապարհածախսը, բժշկական ապահովագրությունը, տրամադրում ամսական կրթաթոշակ եւ կորեերեն լեզվի չորսամսյա դասեր:

👉Կրթաթոշակում այս տարի ներառված են OECD DAC երկրները (այդ թվում 🇦🇲 Հայաստան):

ℹ️Մանրամասները

Kotzen Scholarship

⏳Վերջնաժամկետը` դեկտեմբերի 1!!!

🔊💰Կրթաթոշակ` Simmons University համալսարանում ( 🇺🇲 ԱՄՆ) բակալավրիատի ծրագրերով ուսանելու համար!!!

📌The Gilbert and Marcia Kotzen Scholars Program կրթաթոշակային ծրագիրը առաջարկվում է Simmons University համալսարանի բակալավրիատի ծրագրերով ընդունվող ուսանողներին։

💰Կրթաթոշակը առաջարկվում է ուսման ամբողջ 4 տարվա համար ` այն փոխհատուցում է ուսման վճարը, կեցությունը , ինչպես նաեւ տրամադրում լրացուցիչ ծախսերի համար $3,000 ֆինանսավորում։

ℹ️Մանրամասները

Lester B. Pearson Scholarship

Վերջնաժամկետը` նոյեմբերի 30!!

Lester B. Pearson Scholarship կրթաթոշակային ծրագիր` University of Toronto համալսարանում (🇨🇦Կանադա) բակալավրիատի ծրագրերով ուսանելու համար !!!

Lester B. Pearson Scholarship ամենամյա կրթաթոշակային ծրագիրն ստեղծված է աջակցելու այն միջազգային ուսանողներին, ովքեր աչքի են ընկնում իրենց ակադեմիական ձեռքբերումներով, առաջնորդական հատկանիշներով։

Կրթաթոշակը տրամադրվում է բակալավրատի ամբողջ 4 տարվա ուսուցման համար։

Կրթաթոշակը ներառում է`
-Ուսման վճարը,
-Ուսւմնական նյութերը,
-Կեցությունը,
-Ադմինիստրատիվ ծախսերը։

Մանրամասները` այստեղ ։

Women in Engineering Scholarship

Վերջնաժամկետը` հուլիսի 19!!!

«Կանայք Ինժիներիայում» կրթաթոշակային ծրագիր Բիրմինգհեմի Էսթոն համալսարանում (🇬🇧 Մեծ Բրիտանիա)!!!

Կրթաթոշակն առաջարկվում է Aston համալսարանի Engineering & Applied Science Դպրոցում բակալավրիատի եւ մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար ։

Կրթաթոշակը կազմում է 6000 ֆունտ ստերլինգ+ խորհրդատվական ծրագիր ։

Մանրամասները` այստեղ ։

Կրթաթոշակներ Abu Dhabi University համալսարանում

Վերջնաժամկետը` հունիսի 17!!!

Կրթաթոշակներ` Abu Dhabi University համալսարանում (🇦🇪 ԱՄԷ) ուսանելու համար !!!

Աբու Դաբիի համալսարանը առաջարկում է մի շարք ամբողջական եւ մասնակի կրթաթոշակներ` բակալավրիատի, մագիստրոսական եւ PhD ծրագրերով ուսանելու համար։
Ուսումն համալսարանում անգլիալեզու է։

Մանրամասները` այստեղ։

Stephen M. Kellen Scholarship

Վերջնաժամկետը` հունիսի 15!!!

Stephen M. Kellen Scholarship կրթաթոշակային ծրագիր!!!

Սթիվեն Մ. Քելլենի կրթաթոշակը առաջարկվում է 🇫🇷 Sciences Po (Ֆրանսիա) եւ 🇩🇪 Freie Universität Berlin (Գերմանիա) համալսարանների կրկնակի բակալավրիատի ծրագրով ուսանելու համար։
Ուսման բնագավառներն են` իրավագիտություն , տնտեսագիտություն, պատմություն, քաղաքագիտություն եւ սոցիոլոգիա։

Կրթաթոշակն ամբողջովին փոխհատուցում է ուսման վճարը, կեցության համար տրամադրում կրթաթոշակ։

Մանրամասները` այստեղ ։

Full Tuition Waiver Scholarship for International Students

Վերջնաժամկետը հունիսի 30!!!


Կրթաթոշակ` Maria Curie Skłodowska University համալսարանում (🇵🇱 Լեհաստան) բակալավրիատի եւ մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար!!!

Մարի Սկլոդովսկայա Կյուրիի համալսարանը արտասահմանցի ուսանողների համար առաջարկում է կրթաթոշակներ` 12 ֆակուլտետների բակալավրիատի եւ մագիստրոսական ծրագրերով (այդ թվում 8 անգլիալեզու) ուսանելու համար։

Առաջարկվող կրթաթոշակը ամբողջովին փոխհատուցում է ուսման վարձը, հնարավորություն մասնակցել տարաբնույթ միջոցառումների եւ օգտվել բազմազան հնարավորություններից։

Մանրամասները` այստեղ ։
.