Ցանկացած երկրից, Բիզնեսով եւ ֆինանսներով հետաքրքրված 14-18 տարեկան պատանիների համար միջազգային 🏆 մրցույթ


⏳Վերջնաժամկետը ` սեպտեմբերի 13!!! 

📢Ցանկացած երկրից, Բիզնեսով եւ ֆինանսներով հետաքրքրված 14-18 տարեկան պատանիների համար միջազգային 🏆 մրցույթ 


📌Մրցույթն կազմակերպվում է Wharton Global High School ավագ դպրոցի կողմից եւ առաջարկվում ցանկացած երկրից, բիզնեսի եւ ֆինանսների թեմաներով հետաքրքրված 14-18 տարեկան դպրոցականների համար։ 

🏆Մրցույթի կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ փուլ հասած մասնակիցները կստանան հավաստագրեր, իսկ հաղթող մասնակիցները հնարավորություն կստանան մասնակցել օնլայն ամառային ծրագրերի եւ օնլայն կուրսերի։ 

ℹ️ Մանրամասները

ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն հայտարարում է դրամաշնորհային նոր մրցույթ՝ «Զբոսաշրջային ներքին ցուցահանդեսի կազմակերպում և խթանում»


⏳Վերջնաժամկետը ` մայիսի 29!!! 


📢🇦🇲ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն հայտարարում է 💰դրամաշնորհային նոր մրցույթ՝ «Զբոսաշրջային ներքին ցուցահանդեսի կազմակերպում և խթանում» (Ծածկագիր՝ 3․2-4-25-ԶԿ-ԴՄ):

❗Մրցույթին մասնակցելու համար հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային տարբերակով` Armeps համակարգի միջոցով 

☎️Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 011-59-71-57 հեռախոսահամարով։

Անվճար Ծրագիր - բիզնես գաղափարների, կամ նորաստեղծ բիզնեսի համար

⏳Վերջնաժամկետը ` հունիսի 14!!! 

📢🇦🇲🆓Ծրագիր - բիզնես գաղափարների, կամ նորաստեղծ բիզնեսի համար!!! 

📌Եթե ունեք բիզնես գաղափար կամ արդեն գործող նախաձեռնություն, որը ցանկանում եք զարգացնել, ապա այս հնարավորությունը հենց ձեզ համար է։

📌 ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը Three4ResilientArmenia ծրագրի շրջանակում հայտարարում է SPARK և BUILD ծրագրերի հայտադիմումների ընդունման առաջին փուլը։

❗Ծրագրի նպատակն է աջակցել Լեռնային Ղարաբաղից տեղահանված, 2020 թվականի պատերազմից և Դեբեդ գետի ջրհեղեղից տուժած անձանց, ինչպես նաև այլ խոցելի խմբերի ներկայացուցիչներին՝ իրենց բիզնեսի ստեղծման և զարգացման նախաձեռնություններում։

🔹 Եթե ինքնազբաղ եք կամ ունեք նախնական փուլում գտնվող բիզնես գաղափար, ապա դիմեք SPARK ծրագրին։
🔹 Եթե ունեք նորաստեղծ բիզնես կամ վերջին 3 տարվա ընթացքում գրանցված ՓՄՁ, ապա դիմեք BUILD ծրագրին։

📚 Ինչ կտա ձեզ մասնակցությունը👇
- Գաղափարի վավերացում և բիզնես մոդելավորում,
- Ուսուցում ԻՐԻՍ Ակադեմիայի շրջանակում,
- Քոուչինգ եւ մենթորություն,
- Ֆինանսավորման հնարավորություն բիզնես հիմնելու կամ զարգացնելու համար:

🔎 Դիմել կարող են 18 տարին լրացած անձինք, ովքեր տիրապետում են համակարգչային բազային գիտելիքների։

📝 Գրանցումը 👇