Ակադեմիական փոխանակման կրթաթոշակ Գերմանիայում

⏳Վերջնաժամկետը` դեկտեմբերի 20!!!

🔊 💰Կրթաթոշակային ծրագիր 🇩🇪 Գերմանիայում!!!

📌Copernicus Berlin կազմակերպության Միջազգային գերազանցության կրթաթոշակային ծրագիրը (IES) մոտիվացված ուսանողներին հնարավորություն է տալիս 🎓 մեկ սեմեստր սովորել HU Berlin, FU Berlin, HWR Berlin եւ Պոտսդամի համալսարաններում, ինչպես նաեւ անցնել պրակտիկա տեղի ընկերություններում։ 👉Ծրագիրն նաեւ հնարավորություն է տալիս 6 ամիս գտնվել Բեռլինում, ապրել հյուրընկալող ընտանիքում, ծանոթանալ տեղի մշակույթին, մասնակցել զանազան միջոցառումների։

💰COPERNICUS BERLIN-ը ամբողջական, կամ մասնակի փոխհատուցում է բժշկական ապահովագրության ծախսերը, ապահովելում կեցություն հյուրընկալող ընտանիքներում, տրամադրելում մեկնարկային մեկանգամյա եւ ամսական կրթաթոշակ։ 🚫 Ճանապարհածախսը ամեն դեպքում չի փոխհատուցվում։ 

📝Ծրագրին կարող են դիմել Արեւելյան եւ Հարավ-Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի (այդ թվում 🇦🇲 Հայաստան) եւ Կենտրոնական Ասիայի երկրներից, կրթաթոշակի մեկնարկի սկզբին բակալավրի, մագիստրոսական, կամ PhD ծրագրերով սովորող, 28 տարեկանը չլրացած ուսանողներ։

⏳Հայտերն ընդունվում են տարեկան 2 անգամ։ 

Բնապահպանության թեմաներով երիտասարդական դասընթաց Երեւանում

⏳Վերջնաժամկետը ` սեպտեմբերի 22!!!

📢Բնության պահպանմամբ, կենսաբազմազանությամբ եւ կլիմայով հետաքրքրված, 17-27 տարեկան երիտասարդների համար աշխատարան Երեւանում `📅 սեպտեմբերի 30- հոկտեմբերի 5!!! 

📌Evengreens բնապահպանական ոչ կոմերցիոն կազմակերպությունը հայտարարում է առաջիկա երիտասարդական աշխատարանի համար մասնակիցների ընդունելության մասին: 📅Աշխատարանի տեղի կունենա սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը Երևանում: 🔎Այն կհամախմբի 17-27 տարեկան 25 ակտիվ երիտասարդների ամբողջ Հայաստանից, ովքեր ներգրավված կամ հետաքրքրված են բնության պահպանությամբ, կենսաբազմազանությամբ և կլիմայի փոփոխությամբ: 💰Կազմակերպությունը հոգում է մարզաբնակ մասնակիցների կեցությունն ու ճանապարհածախսը։ ❗Աշխատարանը կազմակերպվում է Եվրոպայի խորհրդի Եվրոպական երիտասարդական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

❗Աշխատարանի ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն և կխորացնեն իրենց գիտելիքները տարբեր բնապահպանական և կլիմայական թեմաների վերաբերյալ, տալով նրանց անհրաժեշտ հմտություններ՝ իրենց տեղական համայնքներում դրական փոփոխություններ իրականացնելու համար: Հիմնական ուշադրությունը կենտրոնացվելու է բնության ապագայի մոդելի (Nature Futures Framework) վրա։

🟢Աշխատարանի ընթացքում մասնակիցները, մենթորների աջակցությամբ, կմշակեն տեղական գործողությունների նախաձեռնություններ: 💰Աշխատարանից հետո երեք ընտրված նախագծերը հնարավորություն կունենան ստանալու փոքր չափերի ֆինանսական աջակցություն իրենց նախաձեռնությունների իրականացման համար: 

❗Առաջին փուլը հաջողությամբ հաղթահարած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի։ ❗Հարցերի դեպքում խնդրում են կապ հաստատել mariam@unitedevergreens.org էլեկտրոնային հասցեով։