Կրթաթոշակ Վիետնամի ԲՈՒՀ-երում ուսանելու համար

⏳Վերջնաժամկետը մայիսի 23!!!

👉Հայտերի ընդունումը կմեկնարկի մայիսի 6-ից!!! 

📢💰Կրթաթոշակ 🇻🇳Վիետնամի ԲՈՒՀ-երում ուսանելու համար!!! 

📌🇦🇲ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` 🇻🇳Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի, մագիստրոսի, ասպիրանտուրայի կրթական ծրագրերով ուսանելու, ինչպես նաև ինտերնատուրա ընդունելության նպատակով (5 կրթաթոշակային տեղ):

🔎Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, բուհերի ավարտական դասարանում կամ կուրսում սովորողներ ու շրջանավարտներ հանդիսանող 🇦🇲ՀՀ քաղաքացիները:

🎓Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության և մեկ կրթական աստիճանի համար:

💰Վիետնամական կողմը հոգում է ուսման և կեցության հետ կապված հարցերը, տրամադրում ամսական կրթաթոշակ: 

Երիտասարդական միջազգային համաժողով Քեյփթաունում

⏳Վերջնաժամկետը մայիսի 26!!!

📢Երիտասարդական միջազգային համաժողով Քեյփթաունում ( 🇿🇦ՀԱՀ) 🗓️հոկտեմբերի 21-25!!! 


📌Global Changemakers միջազգային երիտասարդական կազմակերպության կողմից կազմակերպվող ամենամյա երիտասարդական համաժողովն նպատակաուղղված է համախմբել երիտասարդ առաջնորդների` դրական փոփոխություններ բերող գաղափարների շուրջ։ 

🎉Այս տարի միջոցառումն հանդիսանալու է ոչ միայն հանդիպման վայր, այլեւ գաղափարների, մշակույթների ու ապագայի վերաբերյալ տեսլականների համախմբման հարթակ։ 
🙌Միջոցառումն համախմբելու է ամբողջ աշխարհից, շուրջ 1300 երիտասարդ « փոփոխություն բերողների » ու տրամադրելու նաեւ արդյունավետ նախագծեր իրականացնելու համար ֆինանսավորում։

🔎Ծրագրին կարող են դիմել աշխարհի ցանկացած երկրից, 21-29 տարեկան, ծրագրով հետաքրքրված ու ակտիվ երիտասարդներ։ 

💰Կազմակերպիչները ապահովում են կեցությունը, փոխհատուցում ավիատոմսերի վճարը։❗ Առկա է գրանցման վճար։

Տվյալային հաղորդակցության բնագավառում ծրագիր 🇬🇪 Վրաստանում

⏳Վերջնաժամկետը հունիսի 9!!!

🔊Տվյալային հաղորդակցության բնագավառում ծրագիր 🇬🇪 Վրաստանում (հիբրիդ 🖥️եւ✍️ )!!

📌🇬🇪ForSet ոչ կոմերցիոն կազմակերպությունը տվյալների հետ աշխատանքի փորձ ունեցող լրագրողներին հրավիրում է մասնակցել 6 ամսյա ծրագրին։ 

🟢Ծրագրի շնորհիվ մասնակիցները կզարգացնեն տվյալների հավաքման եւ վերլուծման, սթրոլինգի կիրառման եւ այլ թեմաներով հմտությունները, կմասնակցեն Թբիլիսիում դասընթացների, կստանան 🖥️ մենթորային աջակցություն եւ կմշակեն անհատական աշխատանքներ։ 

💰Կազմակերպիչները ծրագրի շրջանակներում ստեղծված աշխատանքների համար տրամադրում հոնորար։ 

🔎Ծրագրին կարող են դիմել մի շարք երկրներից ( այդ թվում 🇦🇲 Հայաստան) լրագրողներ, դատա- մասնագետներ, ակտիվիստներ։

Կրթաթոշակ Հվ. Կորեայի մի շարք ԲՈՒՀ-երում, STEM բնագավառներում մագիստրոսական եւ PhD ծրագրերով ուսանելու համար


#K_Opportunities

⏳Վերջնաժամկետը մայիսի 31!!! 
👉 Հայտերի ընդունումը կմեկնարկի մայիսի 1-ից!!! 

📢💰Կրթաթոշակ 🇰🇷Հվ. Կորեայի մի շարք ԲՈՒՀ-երում, STEM բնագավառներում մագիստրոսական եւ PhD ծրագրերով ուսանելու համար!!! 

📌🇰🇷POSCO TJ Park հիմնադրամի POSCO ASIA FELLOWSHIP 2025 (PAF) ամենամյա կրթաթոշակային ծրագիրը առաջարկվում է Ասիայի երկրներից (ծրագրի FAQ-ում նշված է, որ 🇦🇲Հայաստանը նույնպես դասվում է այդ շարքին) ուսանողների համար - 🇰🇷 մի շարք ԲՈՒՀ-երում, Գիտական բնագավառում մագիստրոսական եւ PhD ծրագրերով 2025 թ.-ից ուսանելու համար։ 

🔎Կրթաթոշակին դիմելու համար Դիմորդը պետք է 👇
👉Ունենա բակալավրի աստիճան եւ առաջնորդական հատկանիշներ, 
👉Ցանկանա ընդունվել 🇰🇷 ԲՈՒՀ 2025 թ.-ի գարնանային, կամ աշնանային սեմեստրից, 
👉Ունենա հետաքրքրվածություն STEM մասնագիտությունների նկատմամբ, 
👉Ունենա ասիական երկրի քաղաքացիություն։ 

💰Կրթաթոշակն փոխհատուցում է ամբողջ ընթացքում ուսման վճարը (4-6 սեմեստր); կեցությունը, բժշկական ապահովագրությունը, հետազոտական ծախսերը, տրամադրում 🇰🇷 լեզվի կուրսերի, մշակութային եւ այլ միջոցառումներին մասնակցություն։ 
 
🏢Կրթաթոշակում այս տարի ներառված ԲՈՒՀ-երն են👇
👉Իվհեյի Կանանց համալսարան, 
👉Հենյանի համալսարան, 
👉Գիտությունների եւ Տեխնոլոգիաների Կորեական առաջադեմ Ինստիտուտ
👉Կորեայի համալսարան,
👉Կյուն Հիի համալսարան 
👉Գիտությունների եւ Տեխնոլոգիաների Պոհենի համալսարան ( POSTECH); 
👉Սեուլի Ազգային համալսարան,
👉Սունյունվեն համալսարան, 
👉Յոնսեի համալսարան։ 

WEASA 2024 ամառային ակադեմիա Վարշավայում

⏳Վերջնաժամկետը` ապրիլի 26!!!

🔊WEASA 2024 ամառային ակադեմիա Վարշավայում (🇵🇱 Լեհաստան) 🗓️հուլիսի 1-10!!!

 📌Եվրո- Ատլանտյան ամենամյա ամառային ակադեմիայի այս տարվա հիմնական թեման է «“Seeking momentum. Embracing Euro-Atlantic integration in times of crises”.

🔎Կարող են դիմել ծրագրի թեմաներով հետաքրքրված, ԱլԳ (այդ թվում 🇦🇲 Հայաստան) , Արեւմտյան Բալկանների երկրներից ու 🇵🇱 Լեհաստանից կարիերայի միջին մակարդակում գտնվող ՔՀԿ, գիտական, ԶԼՄ ներկայացուցիչներ, քաղաքական վերլուծաբաներ, փորձագետներ, լրագրողներ։ 

💰Կազմակերպիչները ապահովում են կեցությունը, փոխհատուցում ճանապարհածախսը (առավելագույնը 350 եվրո):


Երիտասարդ առաջնորդների ֆորում Ժնեւում

⏳Վերջնաժամկետը մայիսի 28!!!

🔊Երիտասարդ առաջնորդների 📊ֆորում Ժնեւում ( 🇨🇭Շվեյցարիա) 🗓️հոկտեմբերի 8-10!!

📌IUCN ֆորումը ամենամյա միջոցառում է, որն մի վայրում է հավաքում աշխարհի տարբեր շրջաններից երիտասարդ առաջնորդներին ու նորարարներին, որպեսզի միասին քննարկեն, մշակեն եւ հետագայում իրականացնեն նորարարական գաղափարներ ու լուծումներ 🏞️ ուղղված բնության պահպանությանը, կայուն զարգացմանը, կլիմայի փոփոխությանը։

❗Ֆորումն առաջին անգամ 2022 թ.-ին անցկացվել է Չեջու կղզում ( Հվ. Կորեա); երկրորդ անգամ ` Ժնեւում (Շվեյցարիա) եւ երրորդ անգամ ( այս տարի ) կրկին անցկացվելու է Ժնեւում ու բոլորն էլ հրապարակվել է Your Opportunities -ի հարթակներում։ 


🔎Ֆորումին կարող են մասնակցել 18-35 տարեկան, 🇬🇧 իմացությամբ, բնապահպանության, կենսաբազմազանության, եւ (կամ) կլիմայի փոփոխության բնագավառներում առաջնորդական ու նորարարական փորձառությամբ երիտասարդ առաջնորդներ։

💰Կազմակերպիչները ապահովում են կեցությունը , սնունդը, փոխհատուցում ավիատոմսերի վճարը։

« Ընտրական գործընթացներում ապատեղեկատվության հակազդման » թեմայով երիտասարդական գաղափարաթոն Հունաստանում

⏳Վերջնաժամկետը մայիսի 15!!!

📢« Ընտրական գործընթացներում ապատեղեկատվության հակազդման » թեմայով երիտասարդական գաղափարաթոն Սալոնիկում ( 🇬🇷Հունաստան ) 🗓️հուլիսի 9-10!!! 

📌Ծրագիրն կազմակերպվում է Digital Communication Network Global-ի եւ World Learning-ի կողմից ԱՄՆ Պետդեպարտամենտի Կրթական եւ Մշակութային Բաժնի ֆինանսավորմամբ։ 

🟢Գաղափարաթոնը նպատակաուղղված է մշակելու արդյունավետ թվային արշավներ ուղղված ընտրություններում ապատեղեկատվության դեմ պայքարին։ 
  
📌« Throughout the year, DCN Global has been hosting a series of online discussions, bringing together experts in digital communications, political analysis, and cybersecurity. These discussions have provided insights into effective strategies for combating disinformation worldwide. Additionally, DCN has been publishing a dedicated monthly newsletter on Substack, highlighting pertinent election disinformation trends and insights. Moreover, the Election DCN Global Telegram Channel has served as a platform for exchanging information and staying informed about developments in electoral integrity efforts.
❗The Thessaloniki ideathon presents an opportunity to build upon these ongoing initiatives. Participants will brainstorm and collaborate to develop effective digital campaigns aimed at combating disinformation in future elections. Analysts will join both in person and virtually from countries where recent elections have taken place, including the June 2024 elections for the European Parliament, discussing innovative solutions and actionable strategies to safeguard the integrity of the information space in electoral contexts worldwide.
❗Global speakers will share their expertise based on recent developments and trends, providing valuable insights to the participants. Up to 40 digital influencers from European countries will be among the participants in the ideathon. Ideas collected will become operational, through the DCN Global network, in the second part of the year, empowering civil society to combat disinformation and other distortions of the information space.» 

🔎Ծրագրին կարող են դիմել Եվրոպայից ( ոչ ԵՄ-ից); 18-30 տարեկան, թեմայով հետաքրքրված, քաղ_հասարակությունը, նոր մեդիան, գիտական, ակադեմիական շրջանակը ներկայացնող , կամ ապատեղեկատվության հակազդման քաղաքական եւ սոցիալական արշավներ իրականացնելու ցանկությամբ, ակտիվ երիտասարդներ։ 

💰Կազմակերպիչները փոխհատուցում են ավիատոմսերի վճարը, ապահովում կեցությունը, միջոցառումներին մասնակցությունը։ 

Արվեստագետների համար ռեզիդենցիոն ծրագիր Կիպրոսում

⏳Վերջնաժամկետը ` ապրիլի 26!!!

📢Արվեստագետների, ստեղծարար անձանց համար ռեզիդենցիոն ծրագիր Կիպրոսում 🇨🇾!!!

📌CYENS ստեղծարար անձանց համար հայտարարում է բաց կանչ ` մասնակցելու մ/ք Նիկոսիայում գտնվող Thinker Maker Space ստեղծարար եւ նորարարական կենտրոնում ռեզիդենցիոն ծրագրի։ 

🟢Ծրագիրն հնարավորություն կընձեռի օգտվել Կենտրոնի նորարարական ռեսուրսներից, իրականացնել անհատական նախագծեր, կազմակերպել իվենթներ, զարգացնել նեթվորքինգը։ 

⏰Ծրագրի տեւողությունը ` 2-6 ամիս է։

💰Կազմակերպիչները ապահովում են կեցությունը, տրամադրում ամսական 1200 եվրո կրթաթոշակ։

Ապրիլի 22-ին Your Opportunities երիտասարդական, տեղեկատվական ՀԿ-ի կամավոր կոորդինատոր Նարեն եւ « Եվրոպական երիտասարդական դեսպան » ( EYA) ծրագրի շրջանակում իր թիմակից Տիգրանը, այդ ծրագրի շրջանակում, պատանիների համար կազմակերպեցին « Հոգեկան առողջության » թեմայով սեմինար


📢🗓️ Ապրիլի 22-ին Your Opportunities երիտասարդական, տեղեկատվական ՀԿ-ի կամավոր կոորդինատոր ( համակարգող) Նարեն եւ « Եվրոպական երիտասարդական դեսպան » ( EYA) ծրագրի շրջանակում իր թիմակից Տիգրանը, այդ ծրագրի շրջանակում, պատանիների համար կազմակերպեցին « Հոգեկան առողջության » թեմայով սեմինար 🎉

Ամբողջական կրթաթոշակ Ճապոնիայի ԲՈՒՀ-երում բակալավրիատի ծրագրերով ուսանելու համար

⏳Վերջնաժամկետը` մայիսի 31!!

📢💰Ամբողջական կրթաթոշակ 🇯🇵Ճապոնիայի ԲՈՒՀ-երում բակալավրիատի ծրագրերով ուսանելու համար!!! 

📌🇦🇲ՀՀ-ում 🇯🇵Ճապոնիայի Թագավորության դեսպանատունը հրավիրում է մասնակցելու 🇯🇵Ճապոնիայի Կրթության, մշակույթի, սպորտի, գիտության և տեխնոլոգիաների նախարարության կողմից առաջարկվող «Բակալավրիատի ուսանողներ» կրթաթոշակային ծրագրին։ 🔎Կրթաթոշակն առաջարկվում է 2000 թ.-ի ապրիլի 2-ին , կամ հետո ծնված այն ՀՀ ավագ դպրոցականներին, կամ նորավարտներին, ովքեր ցանկանում են բակալավրիատի ծրագրերով ուսանել ճապոնական ԲՈՒՀ-երում։ 

💰Կրթաթոշակն տրամադրվում է ուսման ամբողջ ընթացքում եւ փոխհատուցում են ուսման, ավիատոմսերի վճարը, կեցության համար տրամադրում ամսական կրթաթոշակ։ 


Երիտասարդ գիտնականների համար Էյնշտեյնի անվան կրթաթոշակային ծրագիր Գերմանիայում

⏳Վերջնաժամկետը` հունիսի 1!!!

📢Երիտասարդ գիտնականների համար Էյնշտեյնի անվան 💰կրթաթոշակային ծրագիր 🇩🇪 Գերմանիայում !!!

📌Էյնշտեյնի Ֆորումը եւ Wittenstein հիմնադրամը տաղանդավոր երիտասարդ գիտնականների համար առաջարկում են հետազոտական պրակտիկայի ծրագիր։ 🟢Ծրագիրը նախատեսված է Գերմանիայում բնական, կամ սոցիալ-հումանիտար գիտությունների բնագավառում վեցամսյա հետազոտական պրակտիկա անցնելու համար։

💰Ծրագիրն փոխհատուցում է կեցության եւ ճանապարհի ծախսերը, տրամադրում 10 000 եվրո կրթաթոշակ։ 

🔎Ծրագրին կարող են դիմել մինչեւ 35 տարեկան, բնական, սոցիալական, կամ հումանիտար գիտությունների բնագավառում բարձրագույն կրթությամբ գիտնականներ։

Հետազոտական կրթաթոշակ Ցյուրիխի Դաշնային Տեխնոլոգիական ինստիտուտում

⏳Վերջնաժամկետը սեպտեմբերի 1!!!

📢Հետազոտական 💰կրթաթոշակ Ցյուրիխի Դաշնային Տեխնոլոգիական ինստիտուտում ( 🇨🇭Շվեյցարիա)!!! 

📌 ETH Zurich Postdoctoral Fellowship կրթաթոշակն նպատակաուղղված է աջակցելու կարիերայի սկսնակ մակարդակում գտնվող սկսնակ հետազոտողներին։ 💰Ծրագիրն երիտասարդ գիտնականներին հնարավորություն է ընձեռում հետազոտական անհատական նախագծեր իրականացնել ԲՈՒՀ-ում։ ⏰Կրթաթոշակի տեւողությունը 2 տարի է։

🔎Ծրագրին կարող են դիմել վերջին 2 տարում, կամ վերջնաժամկետից ոչ ուշ քան 6 ամսից PhD աստիճան ստացած/ ստացող գիտնականներ։

💰Ծրագիրն տրամադրում է 2 տարվա համար ընդհանուր CHF 187,140 հոնորար, ինչպես նաեւ հետազոտական, գործուղման ծախսերի համար եւս տարեկան CHF 10,000։

Կրթաթոշակ Հորդանանի ԲՈՒՀ-երում ուսանելու համար

⏳Վերջնաժամկետը մայիսի 6!!! 

📢💰Կրթաթոշակ 🇯🇴Հորդանանի ԲՈՒՀ-երում ուսանելու համար!!! 


📌🇦🇲ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` 🇯🇴Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով բարձրագույն կրթություն ստանալու նպատակով:

🎉Նախատեսված է մինչև 30 կրթաթոշակային տեղ հետևյալ մասնագիտություններով👇
👉տեղեկատվական տեխնոլոգիաներ,
👉ճարտարապետություն և շինարարություն,
👉հնագիտություն,
👉լեզվաբանություն,
👉բժշկություն,
👉արաբերեն,
👉իսլամագիտություն:

🔎Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և բուհերի շրջանավարտները, ավարտական դասարանում կամ կուրսում սովորող 🇦🇲ՀՀ քաղաքացիները:❗ Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության համար:

Կենսաբանական գիտությունների բնագավառում սովորող բակալավրիատի 3-4րդ կուրսերի ուսանողների համար, ամբողջական փոխհատուցմամբ ամառային դպրոց Չինաստանում

⏳Վերջնաժամկետը մայիսի 5!!! 

📢Կենսաբանական գիտությունների բնագավառում սովորող բակալավրիատի 3-4րդ կուրսերի ուսանողների համար, ամբողջական փոխհատուցմամբ ամառային դպրոց 🇨🇳Չինաստանում 🗓️ հուլիսի 23- օգոստոսի 6!!! 

📌🇨🇳Westlake University համալսարանի Կենսաբանական գիտությունների Դպրոցի կողմից կազմակերպվող երկշաբաթյա ճամբարն նպատակաուղղված է մի վայրում հավաքելու տեղացի եւ արտասահմանցի տաղանդավոր ուսանողներին, որպեսզի փոխանակվի կենսաբանական գիտությունների բնագավառում առաջադեմ հետազոտություններով ու նորարարություններով։ 
🟢Ծրագիրն բաղկացած է լինելու դասախոսություններից, փորձառու դասավանդողների կողմից կուրսերի, պրակտիկ լաբորատոր աշխատանքներից։ 

🔤Ծրագրի աշխատանքային լեզուն 🇬🇧 է։

🔎Ծրագրին կարող են դիմել ցանկացած երկրից, կենսաբանական եւ հարակից գիտությունների բնագավառում սովորող, բակալավրիատի 3-4րդ կուրսի ուսանողներ։

💰Կազմակերպիչները ապահովում են կեցությունը, միջոցառումներին մասնակցությունը, փոխհատուցում բժշկական ապահովագրությունը ու ավիատոմսերի վճարը։ 

Հետազոտական կրթաթոշակ University of Bristol համալսարանում

⏳Վերջնաժամկետը սեպտեմբեր!!!

🔈Հետազոտական 💰կրթաթոշակ University of Bristol համալսարանում (🇬🇧 Մեծ Բրիտանիա) !!!

 📌Բրիստոլի համալսարանը առաջարկում է Մարի Քյուրիի անվան կրթաթոշակային ծրագիրը (MSCA). 
 📌Այն ԵՄ եւ այլ երկրներից հետազոտողներին ու գիտնականներին հնարավորություն է տալիս 12-24 ամսյա հետազոտական նախագծեր իրականացնել համալսարանում։   

💰Ծրագիրն տրամադրում է կեցության, հետազոտական ծախսերի, շարժունակության կրթաթոշակներ։
👉Ընտանիք ունեցող գիտնականներին տրամադրվում է լրացուցիչ ֆինանսավորում։

Խաղաղությանն նվիրված ֆոտոնկարների միջազգային մրցույթ

⏳Վերջնաժամկետը մայիսի 19!!!

📢Խաղաղությանն նվիրված 📸ֆոտոնկարների միջազգային 🏆 մրցույթ!!! 

🟢 Global Peace Photo Award մրցույթն առաջարկվում է այն ֆոտոաշխատանքներին, որոնք արտացոլում են շրջակա միջավայրի եւ շրջապատի նկատմամբ բարությունը եւ խաղաղ համակեցությունը։

🔎Մրցույթին կարող են մասնակցել հետաքրքրված երիտասարդներ։ ❗Առկա է առանձին կատեգորիա մինչեւ 14 տարեկան երեխաների համար։ 

🏆Ընտրված աշխատանքների հեղինակներին սպասվում են 💰գումարային մրցանակներ, ինչպես նաեւ ծախսերի փոխհատուցմամբ կհրավիրվեն 🇦🇹Վիեննա մասնակցելու 🇦🇹Ավստրիայի Խորհրդարանի կողմից պարգեւատրման արարողությանը։


MBA կրթաթոշակ Ստոկհոլմի տնտեսագիտական Դպրոցում

⏳Վերջնաժամկետը մայիսի 31!!!

🔈MBA 💰կրթաթոշակ Ստոկհոլմի տնտեսագիտական Դպրոցում (🇸🇪 #Շվեդիա)!!!

📌Կրթաթոշակը հիմնվել է Dagens Industri-ի, utbildning.se -ի եւ School of Economics-ի հետ համատեղ եւ առաջարկում է 💰SEK 645,000 🇸🇪 կրոն կրթաթոշակ ` Ստոկհոլմի Տնտեսագիտության դպրոցում 🎓 SSE #MBA Executive ծրագրով ուսանելու համար։

Կորեագիտության բնագավառում կրթաթոշակային ծրագիր Հվ. Կորեայում

⏳Վերջնաժամկետը մայիսի 10!!

🔈🇰🇷 Կորեագիտության բնագավառում 💰կրթաթոշակային ծրագիր 🇰🇷 Հվ. Կորեայում!!!

 📌AKS Graduate Fellowship —ը Կորեագիտության Ակադեմիայի կողմից, առանց ակադեմիական աստիճան տրամադրելու վեցամսյա ծրագիր է, որն մագիստրատուրայի եւ PhD արտասահմանցի ուսանողներին տրամադրում է աջակցություն դառնալու ապագա խոստումնալից կորեագետ։ 

🗓️Ծրագրի տեւողությունը ` սեպտեմբերի 1 (2024)- փետրվարի 28 (2025): 

💰Կազմակերպիչները փոխհատուցում են ուսման եւ գրանցման վճարները, ճանապարհածախսը (էկոնոմ դասի ավիատոմս) , ապահովում կեցությունը, տրամադրում ամսական 750,000 վոն կրթաթոշակ ու մուտք AKS-ի ռեսուրսներին։


Կրթաթոշակ եվրոպական համալսարաններում մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար

⏳Վերջնաժամկետը մայիսի 15!!!

🔊💰Կրթաթոշակ եվրոպական համալսարաններում մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար!!!

📎educations.com կրթական հարթակը եվրոպական համալսարաններում մագիստրոսական ծրագրերով ընդունվող եւ այս տարվա աշնանային սեմեստրից ուսումն մեկնարկող, ցանկացած երկրից, ուսանողների համար առաջարկում է կրթաթոշակներ։  
💰Կրթաթոշակը կազմում է €5000։

👉Կրթաթոշակն առաջարկվում է ակադեմիական բարձր առաջադիմությամբ եւ արտաուսումնական նվաճումներ ունեցող մոտիվացված ուսանողներին.


Երիտասարդության, թվայնացման եւ միջմշակութային փոխանակման թեմայով Ասիա-եվրոպական ուսումնական դասընթաց Բուդապեշտի Եվրոպական երիտասարդական Կենտրոնում

⏳Վերջնաժամկետը մայիսի 19!!! 

📢Երիտասարդության, թվայնացման եւ միջմշակութային փոխանակման թեմայով Ասիա-եվրոպական ուսումնական դասընթաց 🇭🇺Բուդապեշտի Եվրոպական երիտասարդական Կենտրոնում 🗓️հոկտեմբերի 6-12 ( եվրոպացի մասնակիցների հայտ )!!! 

📌Եվրոպայի Խորհրդի Երիտասարդական Վարչությունը հրավիրում է մասնակցելու, Ասիա- Եվրոպա հիմնադրամի (ASEF) հետ համագործակցությամբ անցկացվող երիտասարդական ծրագրի, որի եվրոպական փուլն անցկացվելու է 🇭🇺Հունգարիայում, ասիական փուլը 🇨🇳Չինաստանում։ 

🟢Ծրագիրն բաղկացած է լինելու 👇
👉🖥️Գիտելիքների բարելավման օնլայն փուլից հուլիսի 2-30; 
👉🇭🇺Բուդապեշտի Եվրոպական երիտասարդական կենտրոնում առկա սեմինարից հոկտեմբերի 6-12; 
👉🎉 Միջոցառումային գործողություններից օգոստոս- դեկտեմբեր։ 
 
🔎 Ծրագրի եվրոպական փուլին կարող են դիմել Եվրոպայի Կոնվենցիայի երկրներից (այդ թվում 🇦🇲 Հայաստան); 18-30 տարեկան ծրագրով հետաքրքրված, ծրագրի ամբողջ ընթացքին մասնակցելու պատրաստակամությամբ, 🇬🇧 իմացությամբ, իրենց համայնքներում եւ կազմակերպություններում ակտիվ եւ ստացված գիտելիքները հետագայում կիրառելու ցանկությամբ երիտասարդներ։

💰Կազմակերպիչները ապահովում են կեցությունը, փոխհատուցում ճանապարհածախսը։

DAAD- Հելմուտ Շմիդտ մագիստրոսական ամբողջական կրթաթոշակային ծրագիր Գերմանիայում

⏳Վերջնաժամկետը հուլիսի 31!!!

👉 Հայտերի ընդունումը կմեկնարկի հունիսի 1-ից!!! 

🔊DAAD- Հելմուտ Շմիդտ մագիստրոսական ամբողջական 💰կրթաթոշակային ծրագիր 🇩🇪 Գերմանիայում!!!

 📌 🇩🇪Գերմանիայի ԱԳՆ-ի կողմից ֆինանսավորվող, Հանրային քաղաքականության եւ Լավ կառավարման DAAD- Հելմուտ Շմիդտ ամենամյա կրթաթոշակային ծրագիրը նախատեսված է զարգացող երկրներից առաջնորդների համար , ովքեր ցանկանում են բարելավել իրենց երկրներում ժողովրդավարությունը, զարգացումն եւ սոցիալական արդարությունը։  
 👉 Ծրագիրը հնարավորություն է ընձեռում 🇩🇪 ԲՈՒՀ-երում 🎓 ստանալ , ներառված ծրագրերում, իրավունքի , քաղաքական, սոցիալական, տնտեսական գիտությունների բնագավառներում մագիստրոսի աստիճան։  

🔎Կրթաթոշակին կարող են դիմել մի շարք երկրներից (այդ թվում 🇦🇲 Հայաստան), թեմատիկ բնագավառներում բակալավրի աստիճան ունեցող, հասարակական - քաղաքական ակտիվությամբ եւ մասնագիտական փորձառությամբ անձինք։ 

💰Ծրագիրը տրամադրում է`  
👉Լեզվական կուրսեր,
👉Ամսական կրթաթոշակ,
👉Ուսման վճարը,
👉բժշկական ապահովագրություն,
👉Ճանապարհածախս,
👉հետազոտական, ադմինիստրատիվ ծախսերի փոխհատուցում։

Լրագրությունում ԱԲ-ի ազդեցության ամառային դպրոց Ֆլորենցիայում

⏳Վերջնաժամկետը ապրիլի 30!!!

📢Լրագրությունում ԱԲ-ի ազդեցության ամառային դպրոց Ֆլորենցիայում ( 🇮🇹Իտալիա) 🗓️ հուլիսի 8-12!!! 


👉Ինչպես է արհեստական բանականությունը ( ԱԲ) փոխում լրագրությունը? 

❗Ժամանակակից տեղեկատվական դաշտը ձեւավորվում է թվային հարթակների ազդեցության ու տարածման հետեւանքով։ 
❗ Այդ ձեւափոխումների որոշ հետեւանքներից է ԶԼՄ-ների ու լրագրողների տնտեսական ու մասնագիտական թուլացումն , ինչպես նաեւ ապատեղեկատվության տարածումն։ 
❗Վերջին տարիներին նկատվել է ԱԲ-ի բնագավառում նկատելի աճ եւ նրա լայն կիրառումն տարբեր բնագավառներում , այդ թվում տեղեկատվական ու լրատվական ոլորտներում ։

📌Մեդիա մասնագետների ու լրագրողների CMPF 12-րդ դպրոցի նպատակն է ներկայացնել լրատվական ու տեղեկատվական ոլորտում ԱԲ-ի նշանակությունը - թե ինչպես է այն փոխում լրատվական մեթոդները, ինչպիսի հնարավորություններ ու մարտահրավերներ է այն պարունակում լրագրության դաշտում? ինչպիսի էթիկական եւ սոցիալական հիմնախնդիրներ է այն պարունակում եւ ինչպես պաշտպանել մարդկանց այդ իրավիճակներում։ 

🔎Դպրոցին կարող են դիմել կարիերայի սկսնակ եւ միջին մակարդակում գտնվող լրագրողներ, ինչպես նաեւ լրատվական դաշտում գործող այլ հետաքրքրված մասնագետներ։

💰Կազմակերպիչները առաջարկում են մի շարք կրթաթոշակներ ` ծախսերի փոխհատուցման համար։
💰Այդ թվում 🇦🇲 Հայաստանից դիմորդների համար հասանելի է CMPF Summer School Programme կրթաթոշակն, որն փոխհատուցում է ծրագրի վճարը, ճանապարհածախսը, կեցությունը, ուսումնական նյութերը, միջոցառումներին մասնակցությունը։