Ակադեմիական փոխանակման կրթաթոշակ Գերմանիայում

⏳Վերջնաժամկետը` դեկտեմբերի 20!!!

🔊 💰Կրթաթոշակային ծրագիր 🇩🇪 Գերմանիայում!!!

📌Copernicus Berlin կազմակերպության Միջազգային գերազանցության կրթաթոշակային ծրագիրը (IES) մոտիվացված ուսանողներին հնարավորություն է տալիս 🎓 մեկ սեմեստր սովորել HU Berlin, FU Berlin, HWR Berlin եւ Պոտսդամի համալսարաններում, ինչպես նաեւ անցնել պրակտիկա տեղի ընկերություններում։ 👉Ծրագիրն նաեւ հնարավորություն է տալիս 6 ամիս գտնվել Բեռլինում, ապրել հյուրընկալող ընտանիքում, ծանոթանալ տեղի մշակույթին, մասնակցել զանազան միջոցառումների։

💰COPERNICUS BERLIN-ը ամբողջական, կամ մասնակի փոխհատուցում է բժշկական ապահովագրության ծախսերը, ապահովելում կեցություն հյուրընկալող ընտանիքներում, տրամադրելում մեկնարկային մեկանգամյա եւ ամսական կրթաթոշակ։ 🚫 Ճանապարհածախսը ամեն դեպքում չի փոխհատուցվում։ 

📝Ծրագրին կարող են դիմել Արեւելյան եւ Հարավ-Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի (այդ թվում 🇦🇲 Հայաստան) եւ Կենտրոնական Ասիայի երկրներից, կրթաթոշակի մեկնարկի սկզբին բակալավրի, մագիստրոսական, կամ PhD ծրագրերով սովորող, 28 տարեկանը չլրացած ուսանողներ։

⏳Հայտերն ընդունվում են տարեկան 2 անգամ։ 

Բնապահպանության թեմաներով երիտասարդական դասընթաց Երեւանում

⏳Վերջնաժամկետը ` սեպտեմբերի 22!!!

📢Բնության պահպանմամբ, կենսաբազմազանությամբ եւ կլիմայով հետաքրքրված, 17-27 տարեկան երիտասարդների համար աշխատարան Երեւանում `📅 սեպտեմբերի 30- հոկտեմբերի 5!!! 

📌Evengreens բնապահպանական ոչ կոմերցիոն կազմակերպությունը հայտարարում է առաջիկա երիտասարդական աշխատարանի համար մասնակիցների ընդունելության մասին: 📅Աշխատարանի տեղի կունենա սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը Երևանում: 🔎Այն կհամախմբի 17-27 տարեկան 25 ակտիվ երիտասարդների ամբողջ Հայաստանից, ովքեր ներգրավված կամ հետաքրքրված են բնության պահպանությամբ, կենսաբազմազանությամբ և կլիմայի փոփոխությամբ: 💰Կազմակերպությունը հոգում է մարզաբնակ մասնակիցների կեցությունն ու ճանապարհածախսը։ ❗Աշխատարանը կազմակերպվում է Եվրոպայի խորհրդի Եվրոպական երիտասարդական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

❗Աշխատարանի ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն և կխորացնեն իրենց գիտելիքները տարբեր բնապահպանական և կլիմայական թեմաների վերաբերյալ, տալով նրանց անհրաժեշտ հմտություններ՝ իրենց տեղական համայնքներում դրական փոփոխություններ իրականացնելու համար: Հիմնական ուշադրությունը կենտրոնացվելու է բնության ապագայի մոդելի (Nature Futures Framework) վրա։

🟢Աշխատարանի ընթացքում մասնակիցները, մենթորների աջակցությամբ, կմշակեն տեղական գործողությունների նախաձեռնություններ: 💰Աշխատարանից հետո երեք ընտրված նախագծերը հնարավորություն կունենան ստանալու փոքր չափերի ֆինանսական աջակցություն իրենց նախաձեռնությունների իրականացման համար: 

❗Առաջին փուլը հաջողությամբ հաղթահարած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի։ ❗Հարցերի դեպքում խնդրում են կապ հաստատել mariam@unitedevergreens.org էլեկտրոնային հասցեով։

Նախագծերի ընդունման հրավեր ` ՈՒԵՖԱ-Ի մի Մանկական հիմնադրամի կողմից


⏳Վերջնաժամկետը` օգոստոսի 2!!!

🔊💰Դրամաշնորհային մրցույթ Երեխաների համար ⚽ ՈՒԵՖԱ-յի Հիմնադրամի կողմից կողմից!!!

📌 Յուրաքանչյուր տարի ՈՒԵՖԱ-ի Մանկական հիմնադրամը առաջարկում է նախագծերի մրցույթ հետեւյալ ոլորտներում`
👉Առողջապահություն,
👉Կրթություն,
👉Սպորտի մատչելիություն,
👉Անձնական զարգացում,
👉Փոքրամասնությունների ինտեգրացիա,
👉Երեխաների իրավունքների պաշպանություն։

🟢Այդ նպատակներին հասնելու համար հիմնադրամը կամ գործարկում է սպորտի եւ ֆուտբոլի հետ կապված ծրագրեր, կամ կազմակերպում սեփական նախագծեր, կամ աշխատում համագործակից կազմակերպությունների հետ։

Երիտասարդ հետազոտողների եւ PhD -ների համար, Touch Sensing and Processing թեմայով ամառային դպրոց Դրեզդենում


⏳Վերջնաժամկետը ` այսօր ` հուլիսի 9!!! 

📢Երիտասարդ հետազոտողների եւ PhD -ների համար, Touch Sensing and Processing թեմայով ամառային դպրոց Դրեզդենում ( 🇩🇪 Գերմանիա)` 🗓️սեպտեմբերի 2-6!!! 

📌Compared to vision or hearing, touch is a poorly understood sensing modality. Thanks to recent advances in hardware development, it will soon be possible to digitize touch at scale. This creates important opportunities for both basic research and applications, such as robotics. In this context, it is increasingly important the role of Touch Processing – the science of making sense of touch through the use of machine learning.

🟢The Touch Sensing and Processing Summer School (TSPSS) aims to provide a stimulating opportunity for young researchers and Ph.D. students to participate and benefit from direct interaction and discussions with world leaders in touch sensing and processing. Participants will also have the possibility to present the results of their research, and to interact with their scientific peers, in an informal and constructive environment.

💰Կազմակերպիչները ապահովում են կեցությունը, ուսումնական ծրագրերին մասնակցությունը։ 



Նեյրոնային գիտությունների բնագավառում ձմեռային դպրոց Մեխիկոյում

⏳Վերջնաժամկետը ` հուլիսի 12!!! 

📢Նեյրոնային գիտությունների թեմայով, PhD գիտնականների համար ձմեռային դպրոց Մեխիկոյում ( 🇲🇽Մեքսիկա )` 🗓️դեկտեմբերի 19-21!!! 

📌Դպրոցն կազմակերպվում է 🇨🇦 CIFAR-ի կողմից։ 
📌The CIFAR Neuroscience of Consciousness Winter School is a unique, three-day event where tomorrow’s neuroscience leaders work closely with world-class researchers studying the neuroscience of consciousness. Hosted by members of CIFAR’s Brain, Mind & Consciousness program, this year’s event is held from December 19-21, 2024 in Mexico.

🎉PARTICIPANTS WILL👇
👉Engage in interactive lectures from top scientists
👉Network with peers and world-renowned scientists
👉Participate in immersive workshops on science communication and other areas of professional development
👉Explore diverse perspectives on consciousness including: human and clinical consciousness, animal consciousness and artificial consciousness.

🔎Կարող են դիմել PhD ավագ ուսանողներ եւ հետ- դոկտորներ։ 

💰Ճանապարհի եւ կեցության ծախսերը փոխհատուցվում են։



Կրթական ցուցահանդես կազմակերպելու թեմայով Էրազմուս դասընթաց Ռումինիայում

⏳Վերջնաժամկետը ` նշված չէ ` այս պահին հայտեր դեռ ընդունվում են!!! 

📢 Կրթական ցուցահանդես կազմակերպելու թեմայով Էրազմուս+ դասընթաց 🇷🇴 Ռումինիայում!!! 

📌ELF Festival-ը առաջին փորձարարական կրթական ցուցահանդեսն է Ռումինիայում։ 
🎉Այն հրավիրում է ԵՄ եւ ոչ ԵՄ երկրներից երիտասարդական աշխատողների, որպեսզի համատեղ ուսումնասիրեն եւ կազմակերպեն կրթական ցուցահանդես։ 

🔎Կազմակերպիչները հրավիրում են ԵՄ ու ոչ ԵՄ երկրներից, 20+ տարիքի, ստեղծագործական ; միջոցառումների կազմակերպման հմտություններ ունեցող երիտասարդների։ 

🟢Ծրագիրն բաղկացած է լինելու 👇
👉🖥️Օնլայն հանձնարարություններից- հուլիսի 17- օգոստոսի 5; 
👉Բրասովում առկա սեսսիայից- օգոստոսի 6-13: 

💰Կազմակերպիչները ապահովում են կեցությունը, փոխհատուցում ճանապարհածախսը։ 

 

Ժողովրդավարության եւ քաղաքական մասնակցության թեմայով երիտասարդական դասընթաց Ֆրանսիայում

⏳Վերջնաժամկետը ` հուլիսի 22!!! 

📢Երիտասարդ առաջնորդների համար, ժողովրդավարության ու քաղաքականության մշակման թեմաներով դասընթաց Ստրասբուրգի Եվրոպական երիտասարդական Կենտրոնում (🇫🇷Ֆրանսիա) ` 🗓️հոկտեմբերի 27- նոյեմբերի 1!!! 



 🟢Ուսումնական կուրսն նպատակաուղղված է տրամադրել ժողովրդավարության բնագավառում հմտություններ երիտասարդ քաղաքական գործիչներին եւ տեղական երիտասարդական խորհուրդների ներկայացուցիչներն, որպեսզի ոգեւորի եւ աջակցի նրանց ուսուցանել ժողովրդավարական մասնակցություն- իրենց տարեկիցների շրջանում։ 

 
📌The working methods will be based on the principles of non-formal education, intercultural learning, and experiential and participatory approach, aiming to easily foster and encourage the inclusion of the participants in the learning process, through theoretical and practical sessions, providing them with space for sharing, exchanging, and exploring new points of view on topics such as the core values and principles of democracy, active participation, democratic decision-making, freedom of speech, equality before the law, and social justice, in order to also increase their ability to encourage their own peers into taking part in democratic processes.
❗We will familiarize them with structures of co-management in the Council of Europe that they can use as an inspiration and something to replicate at the local level. 👉By implementing this study session, an increase in international and cross-cultural learning will also be assured through the participation of a very diverse and motivated group of participants from all over Europe with various local realities and challenges therein. 

🎉The specific objectives of the study session are to👇
a) raise awareness of the importance of engaging young people in policy dialogue
b) share good practices that could inspire young policy-makers to further introduce the youth perspective in policy-making
c) establish a network of young city councillors, to have direct means of intervention at local and regional levels around Europe on the topic of democratic engagement and citizens’ participation
d) empower 20 young councillors to be committed to revitalising democracy and equip them with the skills to educate other young people to rebuild trust in democracy

🔎Ծրագրին կարող են դիմել Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներից (այդ թվում 🇦🇲 Հայաստան); 18-30 տարեկան, երիտասարդական քաղաքականության ու ժողովրդավարության շուրջ ակտիվ հետաքրքրվածությամբ եւ որոշակի փորձառությամբ երիտասարդ առաջնորդներ։

💰Կազմակերպիչները ապահովում են կեցությունը, փոխհատուցում ճանապարհածախսը։ 
❗Առկա է մասնակցության վճար։


Երիտասարդ գիտնականների վերապատրաստման անվճար ծրագիր

⏳Վերջնաժամկետը ` հուլիսի 31!!! 

📢🇦🇲Երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագիր!!! 

📌«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակներում հայտարարվում է երիտասարդ գիտնականների #վերապատրաստման #մրցույթ:

⏰Կտրամադրվեն դրամաշնորհներ 10 օրից մինչեւ 3 ամիս տևողությամբ վերապատրաստումների համար։

🟢 Մրցույթն անցկացվում է երեք ենթածրագրերով👇
👉Առաջին՝ արտասահմանյան գիտական կենտրոններում երիտասարդ գիտնականների վերապատրաստում
👉Երկրորդ՝ արտասահմանյան գիտական կենտրոններում գիտական ստորաբաժանումների երիտասարդ ղեկավարների (բաժնի, լաբորատորիայի կամ գիտական խմբի ղեկավար) մասնագիտական վերապատրաստում և հմտությունների կատարելագործում
👉Երրորդ՝ արտասահմանյան կազմակերպություններում ժամանակակից սարքեր-սարքավորումների վրա աշխատելու հմտությունների կատարելագործում

💰 Առավելագույն բյուջեն՝ մինչև 4 մլն դրամ,


📝 Գրանցումը

Ամբողջական մագիստրոսական Կրթաթոշակ ` Տոկիոյի համալսարանում

⏳Վերջնաժամկետը հուլիսի 15!!!

📢💰Ամբողջական կրթաթոշակ Տոկիոյի համալսարանում (🇯🇵 Ճապոնիա) ուսանելու համար!!! 

📌🇯🇵Տոկիոյի համալսարանը ԱԶԲ անդամ երկրներից (այդ թվում 🇦🇲 Հայաստան) ուսանողներին առաջարկում է ADB-JSP կրթաթոշակ 🎓ներառված մի շարք երկամյա մագիստոսական ծրագրերով ուսանելու համար։

💰Կրթաթոշակն փոխհատուցում է ուսման վճարը, կեցությունը, բժշկական ապահովագրությունը, ավիատոմսերի վճարը, ուսումնական նյութերի ծախսերը։

Ավագ դպրոցականների համար ՀՀ ԱԺ երրորդ ամառային դպրոց

⏳Վերջնաժամկետը ` հուլիսի 25!!! 

📢🇦🇲Ավագ դպրոցականների համար ՀՀ ԱԺ ամառային 🆓դպրոց!!! 

 📌Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը 𝟐𝟎𝟐𝟒 թվականի օգոստոսի 𝟏𝟗-ից Երեւանի եւ ՀՀ մարզերի հիմնական դպրոցների ավագ դասարանների ու ավագ դպրոցների աշակերտների համար կազմակերպում է երկշաբաթյա անվճար ամառային դպրոց։ 

🟢Սա բացառիկ հնարավորություն է հանդիպելու երկրի առաջին դեմքերի, պատգամավորների ու պետական կառույցների մասնագետների հետ, ստանալու գիտելիքներ քաղաքագիտության եւ հասարակագիտության ոլորտներում:

🎉Ի՞նչ է սպասվում քեզ👇
👉Հանդիպումներ եւ քննարկումներ պատգամավորների ու բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
👉Հետաքրքիր դասեր, որոնք լի են նոր գիտելիքներով եւ տեղեկատվությամբ: 
👉Այցելություններ թանգարաններ, մշակութային այլ վայրեր: 

🏆Հատուկ մրցանակներ👇
👉Ծրագրի ավարտին մասնակիցները կստանան հավաստագրեր եւ խրախուսական նվերներ։ 



Սոցիալական ձեռներեցության բնագավառում վերապատրաստման երիտասարդական ծրագիր



⏳Վերջնաժամկետը ` հուլիսի 15!!! 

📢Սոցիալական ձեռնարկատիրության բնագավառում վերապատրաստման 🇦🇲երիտասարդական 🆓 ծրագիր!!! 

📌🇦🇲𝐂𝐎𝐃𝐄-𝐒𝐄 𝐇𝐔𝐁-ը հայտարարում է 100 երիտասարդների վերապատրաստման դասընթացի հնարավորության մասին՝ սոցիալական ձեռնարկատիրության զարգացմանն ուղղությամբ։
🟢Մրցակցային կարգով ընտրված մասնակիցները հետագայում հնարավորություն կունենան ներգրավվել հետևյալ ծրագրային գործողություններում👇
🔷 3-օրյա առերես դասընթաց (օգոստոս ամսվա ընթացքում)
🔷 Առցանց (oնլայն) կուրս
🔷 10 լավագույն ծրագրերի ֆինանսական աջակցություն
🔷 Մենթորություն ընտրված նախագծերի համար

🔎Ովքե՞ր կարող են մասնակցել դասընթացին👇
👉16-30 տարեկան երիտասարդներ
👉Կարող են դիմել ՀՀ բոլոր մարզերից և Երևանից քաղաքից, այդ թվում Արցախի Հանրապետությունից տեղահանված երիտասարդներ
‎ 
‎ 
📌 Վերապատրաստման թեմատիկ բաղադրիչներ👇
➖ Սոցիալական ձեռնարկատիրության ներածություն
➖ Գաղափարների հղացում
➖ Բիզնես մոդելի պլանավորում 
➖ Թիմի կառուցում և առաջնորդում
➖ Մարքեթինգ, բրենդինգ և վաճառք
➖ Ֆինանսական պլանավորում և ֆոնդահայթայթում
➖ Համագործակցություն և ցանցային կապ
➖ Ճեպագովազդ (փիթչինգ)
🆓Դասընթացները անվճար են: 💰Կեցության (ըստ անհրաժեշտության) և տրանսպորտային ծախսերը հոգում են ծրագրի կազմակերպիչները:



Երիտասարդական, վրանային ծրագիր Տավուշի մարզում

⏳Վերջնաժամկետը ` հուլիսի 20!!! 

📢🇦🇲Երիտասարդական վրանային ծրագիր Հովքում ( Տավուշի մարզ)` 🗓️օգոստոսի 4-10!!! 

🎉🎉Հետաքրքրվա՞ծ ես վրանային ճամբարներով, արշավներով, արկածային տուրիզմով և քարտեզագրությամբ: Ցանկանու՞մ ես բարելավել առաջին օգնության և անձնական անվտանգության հմտություններդ: 🔎18-35 տարեկան ակտիվ երիտասա՞րդ ես: 🏞️Սիրու՞մ ես բնությունը և պատրա՞ստ ես նպաստել ՀՀ մարզային զբոսաշրջության զարգացմանը: 
❗ Եթե այս բոլոր հարցերի պատասխանն «այո» է, ապա շտապի՛ր դիմել «Երիտասարդները հանուն փոփոխության, Տավուշ 2024» ծրագրին:

🏞️ Հովք, Տավուշի մարզ
📅 Օգոստոսի 4-10։

💰 Կազմակերպությունը հոգում է մասնակիցների տեղափոխության, կեցության և սննդի ծախսերը:


Հետազոտական այցելությունների կրթաթոշակ Դանիայում

⏳Վերջնաժամկետ ` առկա չէ!!! 

📢Հետազոտական այցելությունների 💰կրթաթոշակ 🇩🇰Դանիայում!!! 

📌🇩🇰 Տվյալագիտություն դանիական ակադեմիայի կողմից առաջարկվող DDSA կրթաթոշակն նպատակաուղղված է աջակցելու միջազգային ակադեմիական կապերի ձեւավորմանն ու համագործակցությանը։ 

🎓Այն հնարավորություն է ընձեռում հետազոտական այցեր իրականացնել Դանիա։ 

🔎Կրթաթոշակն առաջարկվում է տեղացի եւ արտասահմանցի, բակալավրիատի, մագիստրատուրայի, PhD ուսանողների եւ հետդոկտորական հետազոտողների համար։ 

💰Կրթաթոշակն կազմում է 15 000 դանիական կրոն, որն փոխհատուցում է ճանապարհի եւ կեցության ծախսերը 

 

Խաղաղության թեմայով երիտասարդական ֆորում Նյու Յորքում

⏳Վերջնաժամկետը` հուլիսի 30!!!

🔊Խաղաղության միջազգային համաժողով -2024 Նյու Յորքում ( ԱՄՆ)` 🗓️ դեկտեմբերի 9-12!!! 

📌Global Peace Summit ամենամյա համաժողովը ուղղված է խաղաղությամբ հետաքրքրված երիտասարդ առաջնորդներին տրամադրել հարթակ ներկայացնելու գաղափարներ նվիրված խաղաղությանն ու կայուն զարգացմանը, գտնել նոր գաղափարակիցներ, ձեռք բերել նոր հմտություններ։ 

🔎Ծրագրին կարող են դիմել ցանկացած երկրից, 🇬🇧 իմացությամբ, 18-40 տարեկան, կայուն զարգացմամբ եւ խաղաղարարությամբ հետաքրքրված, սոցիալական-կրթական գործունեության որոշակի փորձառությամբ երիտասարդ առաջնորդներ։

💰Կազմակերպիչները առաջարկում են 20 ամբողջական (փոխհատուցում է ավիատոմսերի, կեցության, վիզայի, հավաստագրի, միջոցառումների ծախսերը), 35 մասնակի (ճանապարհածախսը չի փոխհատուցում) կրթաթոշակներ եւ 140 Ինքնաֆինանսավորմամբ տեղ։
❗Առկա է գրանցման վճար ( որն չի վերադարձվում անկախ ընտրման արդյունքներից):

Մագիստրոսական կրթաթոշակ ` ՀՀ 7 ԲՈՒՀ-երում

⏳Վերջնաժամկետը ` օգոստոսի 1!!! 

📢Մագիստրոսական 💰կրթաթոշակ `🇦🇲 ՀՀ 7 ԲՈՒՀ-երում!!! 

📌🇦🇲«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ- ն «Հայաստանի սկսնակ լիդերներ» նախագծով այս անգամ ևս ուսանողների կողքին է՝ կարևորելով կրթությունը։

🔎Եթե 2024-2025 ուս․տարում սովորելու ես մագիստրատուրայում, ապա այս հնարավորությունը հենց քեզ համար է։ ❗Ստացիր ուսման վարձի փոխհատուցում «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ի կողմից։
❗Ուսման վարձի փոխհատուցում ստացած ուսանողները հետագայում ցանկության դեպքում հնարավորություն կունենան միանալ «Զվարթնոց» օդանավակայանի թիմին։

📌«Հայաստանի սկսնակ լիդերներ» ծրագիրը նպատակ ունի առաջարկել կրթաթոշակներ սկսնակ լիդերներին՝ զարգացնելու նրանց առաջնորդական կարողությունները:

🏢Այսպիսով, 10 ուսանող հնարավորություն կունենա շահել կրթաթոշակ, որով կհոգա 2024/25 ուսումնական տարում մագիստրոսական ծրագրի ուսման վարձավճարը Հայաստանի հետևյալ բուհերից մեկում👇
👉Հայաստանի ամերիկյան համալսարան
👉Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
👉Հայաստանում ֆրանսիական համալսարան
👉Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
👉Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան
👉Երևանի պետական համալսարան
👉Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան



Բակալավրիատի կրթաթոշակ ` ՀՀ մի շարք ԲՈՒՀ-երի, մի շարք բաժինների ուսանողների համար


📢💰Կրթաթոշակ ` 🇦🇲Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայ-Ռուսական համալսարան, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան` մի շարք բաժիններում առկա ընդունված բակալավրիատի ուսանողների համար!!

📌🇦🇲 Հայ oգնության ֆոնդը (ՀՕՖ) «Հ․Վ․Գ ֆոնդի կրթավճար» ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայ-Ռուսական համալսարան, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան ընդունված, բարձր առաջադիմություն ցուցաբերած, սոցիալապես անապահով, բակալավրի առկա բաժնի առաջին կուրսեցիների համար հայտարարում է մրցույթ։ 

🔎 Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, որոնք👇
 ա) ընդունվել են․ 
✅ԵՊՀ - մաթեմատիկայի և մեխանիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, քիմիայի, կենսաբանության ֆակուլտետներ, և ֆարմացիայի, ֆիզիկայի ինստիտուտներ։
✅ ՀԱՊՀ - տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտներ (միայն թռչող ապարատների ավիացիոն սարքավորումների և ռոբոտոտեխնիկայի և մեխատրոնիկայի կրթական ծրագրեր) և կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետ։
✅Հայ-Ռուսական համալսարան – մաթեմատիկայի և ինֆորմատիկայի, ինժեներաֆիզիկական, կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտներ։
✅ՀՊՄՀ - Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետ (միայն կենսաբանություն և քիմիա)։
 բ) ունեցել են բարձր առաջադիմություն դպրոցում, միասնական քննությունները հանձնել են լավ կամ գերազանց գնահատականով և ընդունվել ուսուցման վճարովի համակարգ,
 գ) սոցիալապես անապահով ընտանիքներից են,
 դ) պարտավորվում են ուսման ավարտից հետո նվազագույնը 4 տարի, ապրել և աշխատել Հայաստանի Հանրապետությունում,
 ե) առավելություն կտրվի միասնական քննություններից բարձր գնահատական ստացած դիմորդներին։

📝 Վերոհիշյալ պայմաններին համապատասխանող ուսանողները պետք է քննությունների ավարտից հետո, 2024թ. հուլիսի 18-ից օգոստոսի 2-ը ներառյալ ք. Երևան, Մովսես Խորենացի 22 հասցեում գտնվող ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ ներկայացնեն, կամ էլ․ փոստով edik.karapetyan@far.am mane.khachatryan@far.am ուղարկեն հետևյալ փաստաթղթերը👇
✔️ Դիմում (ձևը ստանալու համար կարող եք գրել վերոնշյալ հասցեներին կամ ՀՕՖ-ի ֆեյսբուքյան էջին),
✔️ անձնագրի պատճեն և 1 լուսանկար (3x4 սմ չափսի),
✔️ միջնակարգ կրթության վկայականի պատճեն,
✔️ միասնական քննությանների գնահատականի մասին տեղեկանք,
✔️ բուհ ընդունվելու մասին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ԳԹԿ-ի կողմից հաստատված ցուցակի պատճեն կամ բուհ-ի տեղեկանքը։
✔️ ընտանիքի անապահովության միավորի մասին տեղեկանք (առկայության դեպքում),
✔️ տեղեկանք ծնողների աշխատավայրից նրանց աշխատանքի և աշխատավարձի վերաբերյալ, եթե չեն աշխատում՝ տեղեկանք զբաղվածության տարածքային կենտրոնից կամ աշխատանքային գրքույկի պատճենը ծնողի կողմից գրված պարզաբանումով ներկա զբաղվածության կամ չաշխատելու պատճառի մասին,
✔️ հակիրճ ինքնակենսագրություն՝ նշելով, թե ինչու եք դիմել տվյալ ծրագրին:
❗ Թերի փաստաթղթերը չեն դիտարկվի: 

✍️ Շահառուների ընտրությունը տեղի է ունենալու 2 փուլով👇
1. Ներկայացված փաստաթղթերի դիտարկում։
2. Առցանց հարցազրույց դիմումատուի և ընտանիքի անդամների ներկայությամբ:

🗓️ Ծրագրում ուսանողի ընդգրկման որոշումը կայացնելու է ՀՕՖ-ի կրթական ծրագրերի հանձնաժողովը մինչև սեպտեմբերի 3-ը:

☎️ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060526660 հեռախոսահամարով:

Բակալավրիատի կրթաթոշակ ` Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում


📢💰Կրթաթոշակ ` Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի բակալավրի առկա ուսուցման առաջին կուրս ընդունված ուսանողների համար!!! 

📌🇦🇲 Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Ժիրայր Նիշանյան հիմնադրամի կրթավճար» ծրագրի շրջանակում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի բակալավրի առկա ուսուցման առաջին կուրս ընդունված ուսանողների համար հայտարարում է կրթավճարի մրցույթ:

🔎 Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, որոնք👇
ա) ընդունվել են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի՝ ճարտարապետության, դիզայնի, արդյունաբերական և քաղաքացիական շինարարության ֆակուլտետներ,
բ) ունեցել են բարձր առաջադիմություն դպրոցում, միասնական և բուհ-ի քննությունները հանձնել են գերազանց կամ լավ գնահատականներով,
գ) սոցիալապես անապահով ընտանիքներից են:

📝Վերոհիշյալ պայմաններին համապատասխանող ՃՇՀԱՀ-ի ուսանողները պետք է 2024թ. հուլիսի 18-ից օգոստոսի 2-ը ներառյալ ք. Երևան, Մովսես Խորենացի 22 հասցեում գտնվող ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ ներկայացնեն, կամ էլ․ փոստով edik.karapetyan@far.am և mane.khachatryan@far.am ուղարկեն հետևյալ փաստաթղթերը👇
✅ Դիմում (ձևը ստանալու համար կարող եք գրել վերոնշյալ հասցեներին կամ ՀՕՖ-ի ֆեյսբուքյան էջին),
✅ անձնագրի պատճեն և 1 լուսանկար (3x4 սմ չափսի),
✅ միջնակարգ կրթության վկայականի պատճեն
✅բուհ ընդունվելու մասին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ԳԹԿ-ի կողմից հաստատված ցուցակի պատճեն կամ ԲՈՒՀ-ի տեղեկանքը,
✅ միասնական և բուհում հանձնած քննությունների գնահատականների մասին տեղեկանք,
✅միասնական և բուհում հանձնած քննությունների գնահատականների մասին տեղեկանք,
✅ տեղեկանք ծնողների աշխատավայրից՝ նրանց աշխատանքի և աշխատավարձի վերաբերյալ։ Եթե չեն աշխատում՝ տեղեկանք զբաղվածության տարածքային կենտրոնից կամ աշխատանքային գրքույկի պատճեն՝ պարզաբանումով ներկա զբաղվածության կամ չաշխատելու պատճառի մասին,
✅ հակիրճ ինքնակենսագրություն՝ նշելով, թե ինչու եք դիմել տվյալ ծրագրին:
❗ Թերի փաստաթղթերը չեն դիտարկվի: 

✍️ Շահառուների ընտրությունը տեղի է ունենալու 2 փուլով👇
1. Ներկայացված փաստաթղթերի քննում,
2. Հարցազրույց դիմումատուի հետ:

🗓️ Ծրագրում ուսանողի ընդգրկման որոշումը կայացնելու է ՀՕՖ-ի կրթական ծրագրերի հանձնաժողովը մինչև սեպտեմբերի 3-ը:

☎️ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060526660 հեռախոսահամարով:

Երիտասարդական դասընթաց Ապարանում


⏳Վերջնաժամկետը ` հուլիսի 15!!! 

📢Երիտասարդական դասընթաց 🇦🇲 Ապարանում ` հուլիսի 23-25!!! 

📌 «Հարավային Կովկասի երիտասարդ դեսպաններ» դասընթացը տեղի է ունենալու 2024թ. հուլիսի 23-ից 25-ը «ալտերա լաբ» երիտասարդական կենտրոնում, Ապարան քաղաքում։ 

🟢Այս դասընթացը կանդրադառնա այնպիսի թեմաների, ինչպիսիք են առաջնորդությունը, ոչ բռնի հաղորդակցությունը, մեդիագրագիտությունը, բազմազանությունը և ներառականությունը: ❗Որպես երիտասարդ առաջնորդ՝ մասնակիցները վեր կհանեն համայնքում առկա մարտահրավերները և կքննարկեն դրանց լուծման տարբերակները։

🙌Մասնակիցների տարիքը՝ 18-30:

🔤Դասընթացի լեզուն հայերենն է։

❗Ծրագիրը ունենալու է նաև 2-րդ փուլ, որը տեղի կունենա Վրաստանում և որի համար պարտադիր է անգլերեն լեզվի իմացությունը:

💰Կեցության և տրանսպորտի ծախսերը հոգում է կազմակերպիչ կողմը։

 ❗Հայտերի մեծ քանակի պատճառով կապ կհաստատվի միայն ընտրված մասնակիցների հետ։


🇦🇲Ծրագրի հայաստանյան գործընկերը` altera lab ՀԿ։ 

Վայոց Ձորի մարզի կրթական հաստատությունների ու փոքր եւ միջին բիզնեսի համար, արեւային կայանների տեղադրման դրամաշնորհ

⏳Վերջնաժամկետը ` սեպտեմբերի 10!!! 

📢🇦🇲Վայոց Ձորի մարզի կրթական հաստատությունների (քոլեջ, վարժարան, համալսարան); սահմանապահ/սահմանամերձ համայնքների մանկապարտեզների, դպրոցների փոքր և միջին բիզնեսների համար, արեւային կայանների տեղադրման համար համաֆինանսավորվող 💰դրամաշնորհային մրցույթ!!! 

📌 🇦🇲«Համայնքային զարգացում» ՀԿ-ն գերմանական «Հաց աշխարհին» կազմակերպության օժանդակությամբ` իր «Գյուղական համայնքների բնակչության կենսապայմանների բարելավում» ծրագրի` «Արևային էներգիան որպես վերականգնվող և էկոլոգիապես մաքուր էներգիայի աղբյուր» բաղադրիչի շրջանակում հայտարարում է ենթադրամաշնորհային մրցույթ Վայոց ձորի մարզում։

🟢 Ենթադրամաշնորհը նպատակաուղղված է աջակցելու ՓՄՁ-ների, կրթական հաստատությունների ներգրավվմանը՝ ի նպաստ շրջակա միջավայրի և կլիմայի պաշտպանության՝ արևային վահանակների տեղադրման միջոցով:

🔎 Ենթադրամաշնորհային մրցույթին կարող են մասնակցել👇
👉 Կրթական հաստատությունները՝ քոլեջ, վարժարան, համալսարան, սահմանապահ/սահմանամերձ համայնքների մանկապարտեզներ, դպրոցներ։
👉 Փոքր և միջին բիզնեսները՝ նվազագույնը մեկ տարվա գործունեություն ծավալող։

💰 Յուրաքանչյուր նախագծի կհատկացվի առավելագույնը 2,630,000 դրամ (երկու միլիոն վեց հարյուր երեսուն հազար դրամ) գումար, որից 2,100,000 կտրամադրի ենթադրամաշնորհատուն, իսկ 530,000-ը՝ դիմորդը։ Համաֆինանսավորում կդիտարկվի միային ֆինանսական ներդրումը։






📩 Հայտադիմումների էլեկտրոնային տարբերակները, բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով, պետք է ուղարկել info.communityngo@gmail.com էլ-հասցեին։

«Լավագույն գաստրոբակ» մրցույթ


⏳Վերջնաժամկետը ` օգոստոսի 1!!! 

📢🇦🇲Գյուղական վայրերում գտնվող եւ տեղական խոհանոցն ու մշակույթն ներկայացնող գաստրոբակերի համար գումարային 🏆մրցանակ!!! 

📌«Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի շրջանակներում Nabu Armenia -ն հայտարարում է վերջին՝ 3-րդ մրցույթը։

🔎Մրցույթին կարող են մասնակցել գործող գաստրոբակերը և համտեսի սրահները, որոնք👇
👉գտնվում են գյուղական վայրերում,
պատկանում և կառավարվում են տեղի բնակիչների կողմից,
👉ներկայացնում են տեղական խոհանոցը և մշակույթը:

💰🏆Դրամական մրցանակի չափը կազմում է👇
👉1 500 000 ՀՀ դրամ (1-ին տեղ),
👉1 000 000 ՀՀ դրամ (2-րդ տեղ),
👉500 000 ՀՀ դրամ (3-րդ տեղ):
❗Մրցանակը կարող է օգտագործվել հաղթողների հայեցողությամբ:


🏆Ծրագրի շրջանակում, այս տարվա մյուս երկու մրցույթները👇

Հվ. Կորեայում ուսանելու թեմայով օնլայն կրթական ցուցահանդես


🔊🇰🇷Հվ. Կորեայում ուսանելու թեմայով 🖥️🆓🎓 կրթական ցուցահանդես 🗓️ հուլիսի 16- 25!!!

❗🇰🇷NIIED-ը հրավիրում է մասնակցելու Կորեայում ուսանելու թեմայով հերթական 🖥️ ցուցահանդեսին։ 

📌 Այս անգամ 🇰🇷 11 տեղական իշխանությունները ներկայացնող պետական եւ մասնավոր շուրջ 78 ԲՈՒՀ-երը կներկայացնեն առաջարկվող ուսումնական ծրագրերը, դիմելու կարգն, հավանական կրթաթոշակները, կտրամադրեն 🖥️ խորհրդատվություն եւ կպատասխանեն մասնակիցների հարցերին։

🔠Միջոցառման աշխատանքային լեզուն 🇬🇧 է։


❗Մասնակից տեղական իշխանությունները👇
 - Busan Metropolitan City Zone
 - Daegu Metropolitan City Zone
 - Gwangju Metropolitan City Zone
 - Gangwon-do State Zone
 - Chungcheongbuk-do Province Zone
 - Chungcheongnam-do Province Zone
 - Gyeongsangbuk-do Province Zone
 - Jeollanam-do Province Zone
 - Jeollabuk-do State Zone
 - Incheon Metropolitan City Zone
 - Daejeon Metropolitan City Zone։ 

Մագիստրոսական Կրթաթոշակ` Գրենոբլ Ալպերյան համալսարանում

⏳Վերջնաժամկետը ` հուլիսի 31!!! 

📢💰Կրթաթոշակ ` Գրենոբլ - Ալպերյան համալսարանում ( 🇫🇷Ֆրանսիա) մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար!!! 

📌🇫🇷Ֆրանսիական Ալպերում գտնվող Գրենոբլ քաղաքի համանուն համալսարանը երկրի խոշոր ԲՈՒՀ-երից է ։ 
❗Այն արտասահմանցի ուսանողների համար առաջարկում է Idex կրթաթոշակ `🎓 մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար։
❗Կրթաթոշակն տրամադրվում է նոր ընդունվող ուսանողների համար եւ միայն առաջին տարվա համար ( երկրորդ տարում դիմորդները կրկին կարող են դիմել): 

💰Կրթաթոշակն կազմում է տարին 8,000 եվրո, ինչպես նաեւ տրամադրում մուտք համալսարանի ռեսուրսներին եւ պրակտիկայի հնարավորություններ։

Արաբ- եվրոպական երիտասարդական ֆորում Եգիպտոսում


⏳Վերջնաժամկետը ` հուլիսի 24!!! 

📢Արաբ- եվրոպական երիտասարդական ֆորում 🇪🇬Եգիպտոսում ` 🗓️ հոկտեմբերի 14-19!!! 

📌Եվրոպայի Խորհուրդը, 🇪🇬Եգիպտոսի Սպորտի եւ երիտասարդության հարցերով Նախարարության հետ համագործակցությամբ կազմակերպում է Արաբական - Եվրոպական 8-րդ երիտասարդական ֆորումն, որն անցկացվելու է Լուքսորում։ 
❗Միջոցառման այս տարվա գլխավոր թեման է « Երիտասարդությունը եւ միջմշակութային հաղորդակցությունը- ԱԲ-ի ժամանակաշրջանում». 
🟢Միջոցառումն նպատակաուղղված է համախմբել արաբ եւ եվրոպացի երիտասարդներին ու երիտասարդական շարժումներին եւ հանդիսանալու հարթակ- սոցիալ- քաղաքական երկխոսության ու փոխանակման, մասնավորապես հակամարտությունների, մարդու իրավունքների, կլիմայական եւ բնապահպանական ճգնաժամի, ԱԲ-ի հետեւանքների եւ այլ թեմաների շուրջ։ 

🔎Ծրագրին կարող են դիմել Եվրոպայի Խորհրդի, կամ Եվրոպական մշակութային Կոնվենցիայի երկրներից (այդ թվում 🇦🇲 Հայաստան); 18-30 տարեկան, ֆորումի թեմաների շուրջ գործունեության փորձ ունեցող, ծրագրով հետաքրքրված եւ մոտիվացված երիտասարդներ։ 

💰Կազմակերպիչները ապահովում են կեցությունը, փոխհատուցում ճանապարհածախսը։ 


Երիտասարդական ոչ ֆորմալ խմբերի, կամ երիտասարդական կազմակերպությունների համար, բնապահպանական, կայուն զարգացման, համայնքներում դրական փոփոխություններին միտված նախագծերի համար փոքր դրամաշնորհ

⏳Վերջնաժամկետը ` հուլիսի 21!!! 

📢Երիտասարդական ոչ ֆորմալ խմբերի, կամ երիտասարդական կազմակերպությունների համար, բնապահպանական, կայուն զարգացման, համայնքներում դրական փոփոխություններին միտված նախագծերի համար փոքր 💰դրամաշնորհ !!! 

📌EU Empowerment Fund (YEF) -ի եւ Global Youth Mobilization (GYM) -ի համագործակցությամբ առաջարկվող այս դրամաշնորհն նպատակաուղղված է երիտասարդներին հնարավորություն ընձեռել իրականացնել դրական փոփոխություններ իրենց համայնքներում։ 

🟢The Open Call will support through micro-grant funding for community-based projects from individual young people or youth groups that tackle sustainable development challenges in their local communities. ❗ The initiative aims to increase the participation of under-represented young people, including those from socio-economically disadvantaged backgrounds, those facing gender equality issues or young people with a disability. 


💰Անհատ երիտասարդների, կամ ոչ ֆորմալ խմբերի համար դրամաշնորհն կազմում է 500 - 1500 եվրո, գրանցված երիտասարդական կազմակերպությունների համար` 3000 - 5000 եվրո։ 

🔎Կարող են ներկայացվել ODA երկրներից ( դասվում է նաեւ 🇦🇲 Հայաստանը); երիտասարդական ոչ ֆորմալ խմբերի, կամ երիտասարդական կազմակերպությունների կողմից առաջարկվող եւ 14-30 տարեկան երիտասարդների կողմից իրականացվող, բնապահպանությանը, կայուն զարգացմանը, համայնքում դրական փոփոխություններ ենթադրող նախագծեր։ 


Էկո ակտիվիզմի ակադեմիա


⏳Վերջնաժամկետը ` հուլիսի 12!!!

📢 Չորսամսյա էկոակադեմիա , որն մեկնարկելու է Ալավերդի համայնքում եռօրյա էկոճամբարով!!! 

📌🇦🇲Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ-ն հայտարարում է «Էկո-Ակտիվիզմի Ակադեմիա»-ի հիմնադրման և մեկնարկի մասին: 

🎉 Եթե դուք ձգտում եք ունենալ մեծ ազդեցություն ձեր համայնքի սոցիալ-բնապահպանական խնդիրների լուծման, սոցիալական արդարության ապահովման և համայնքների կայուն զարգացման գործընթացների և որոշումների վրա, ապա այս Ակադեմիան ձեզ համար է:

❗Էկո-ակտիվիզմի Ակադեմիան նպատակ ունի👇
👉Ներգրավել քաղաքացիներին, ովքեր ձգտում են ավելի մեծ ազդեցություն ունենալ սոցիալ-բնապահպանական խնդիրների և համայնքների զարգացմանը վերաբերող գործընթացների և որոշումների վրա:
👉 Զարգացնել համայնքներում սոցիալ-բնապահպանական խնդիրների փորձառությունը վերլուծելու և դրանց լուծման ուղղությամբ համայնքի ներուժը համախմբելու քաղաքացիների կարողությունները:
👉 Աջակցել ակտիվիստներին իրականացնել մասնակցային ջատագովության արշավներ՝ ուղղված սոցիալ-բնապահպանական խնդիրների լուծմանը, համայնքների կայուն զարգացմանը և սոցիալական արդարության ապահովմանը:
👉Ձևավորել ամուր հորիզոնական ցանց՝ հիմնված ընդհանուր արժեքների և հետևողական կոլեկտիվ գործունեության հանձնառության վրա:

🔎Ակադեմիայի մասնակից կարող են լինել👇
👉16 տարեկանից բարձր քաղաքացիները ՀՀ բոլոր համայնքներից, առաջնահերթությունը տրվելու է սոցիալ-էկոլոգիական առումով խոցելի համայնքներին
👉 Սոցիալ-բնապահպանական հիմնախնդիրների հետ առնչություն/փորձառություն ունեցող անձինք (ազդակիրներ)
👉Նախաձեռնողականություն դրսևորած անձինք, ովքեր ունեն հետաքրքրություն սոցիալ-բնապահպանական խնդիրների և համայնքային զարգացման հարցերում
👉 Տարբեր ոլորտներից՝ քաղաքացիական նախաձեռնություններ, տեղական բիզնես (գյուղատնտեսություն, տուրիզմ և այլն), սոցիալական ձեռնարկատիրություն, ֆերմերներ, երիտասարդներ, տեղական մեդիաներ և քաղացիական լրագրողներ, համայնքային ակտիվիստներ

📌Ակադեմիայի կրթական ծրագիրը ներառում է 4 ամիս տևողությամբ կրթական մոդուլներ, որոնք անդրադառնում են հետևյալ թեմաներին👇
👉Շրջակա միջավայր, զարգացում և համայնքի բարեկեցություն
👉Կանաչ/կայուն տնտեսություն
👉 Սոցիալ-էկոլոգիական իրավունքներ
👉Տեղական ժողովրդավարություն  
👉Բնապահպանական շարժումները Հայաստանում
👉Համայնքի կողմից առաջնորդվող զարգացում 
👉 Համայնքի կազմակերպում և հանրային արշավներ

🗣️ Ակադեմիայի ընթացքում բանախոսելու են քաղաքացիական հասարակության և շրջակա միջավայրի ոլորտներում հետազոտական և գործնական փորձառություն ունեցող մասնագետներ և ակտիվիստներ։ 
❗ Մասնակիցներն ունենալու են թեմատիկ կրթական ռեսուրսների և մենթորների աջակցության հասանելիություն ծրագրի ողջ ընթացքում։ 

🏢Ակադեմիայի մեկնարկը նախատեսված է հուլիսի 19-21-ին՝ եռօրյա ճամբարով ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքում գտնվող «Գրին Քեմփ» էկո-գյուղական և քաղաքացիական հասարակության զբոսաշրջության կենտրոնում 

💰 Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը` ներառյալ ճանապարհածախսը, կեցության և սննդի ծախսերը հոգում է կազմակերպող կողմը։  

❓ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապվել մեզ հետ՝ ccms.ngo@gmail.com էլեկտրոնային հասցեով և 094935053 հեռախոսահամարով:




Կորեային նվիրված միջազգային ստեղծագործական մրցույթ

⏳Վերջնաժամկետը ` օգոստոսի 31!!! 


📢🇰🇷🏆Talk Talk Korea -2024 -ն  մեկնարկում է!!! 

📌🇰🇷Կորեայի Հանրապետության Զբոսաշրջության, Սպորտի ու Մշակույթի նախարարությունը եւ Մշակույթի ու Տեղեկատվության Կորեական Ծառայությունը (KOCIS) կազմակերպում են ամենամյա #talktalkkorea2024 միջազգային ստեղծագործական մրցույթը։  

🏆Այս տարի մրցույթն կազմակերպվում է 5 կատեգորիաներով👇
👉Promotion Video
 👉Art & Craft
  👉Motion Graphic
 👉 Photobook 
 👉Meme & Trend

🎉Մրցույթին մասնակցելու համար պետք է պատրաստել 🇰🇷Հվ. Կորեայի թեմատիկայով եւ վերը նշյալ կատեգորիաներից մեկում աշխատանքներ, ապա մուտք գործել talktalkkorea կայքն, ապա հայտում նշել նաեւ սոցիալական մեդիայում հրապարակված աշխատանքի URL հղումն։ 

🏆Մրցույթի այս տարվա մրցանակները👇
👉1-ին մրցանակ (5 աշխատանք) K-Button (Ոսկի) + ճանաչողական տուր դեպի Կորեա (8 գիշեր , 9 ցերեկ)
👉2-րդ մրցանակ (5 աշխատանք)- K-Button (Արծաթ) + Smart հեռախոս, 
👉3-րդ մրցանակ (10 աշխատանք ) K-Button (Բրոնզ) + Tablet
👉4-րդ մրցանակ (10 աշխատանք): Smart ժամացույց 
👉5-րդ մրցանակ (50 աշխատանք)- Amazon նվեր քարտ։ 
❗Հատուկ մրցանակ👇
👉Promotion Video կատեգորիայի 1-տեղ ` 2,500USD
👉Meme & Challenge կատեգորիայի 1-ին տեղ` 1,500USD

14-15 տարեկան պատանիների համար անվճար ամառային դպրոց Հանքավանում

⏳Վերջնաժամկետը ` հուլիսի 20!!! 

📢🇦🇲14-15 տարեկան պատանիների համար 🏕️ «Խարույկ» 🆓ամառային դպրոց Հանքավանում!!! ` 

❗ Դիմե՛ք և դարձե՛ք մի մասը կրթության, անմոռանալի արկածների և վառ հիշողությունների:

🎉Մասնակցելով ամառային դպրոցին Դուք👇
👉 Կուսումնասիրե՛ք ազգային երգ և պար, մարտավարություն, առաջին օգնություն: 
👉 Կբարելավե՛ք առաջնորդության, փափուկ և այլ հմտություններ: 
👉 Կհանդիպե՛ք տարբեր ոլորտների առաջատար մասնագետների հետ:
👉 Եվ վերջում, ձեռք կբերեք ընկերներ, շա՜տ ընկերներ: 

🔎 Ամառային դպրոցին կարող են մասնակցել 14-15 տարեկան պատանիները: 

Կլիմայական արդարության թեմայով երիտասարդական ճամբար Տանզանիայում

⏳Վերջնաժամկետը ` հուլիսի 7!!! 

📢Կլիմայական արդարության թեմայով 🆓 ճամբար 🇹🇿Տանզանիայում ` 🗓️հոկտեմբերի 8-12!!! 

🟢The Climate Justice Camp is an international week-long event, which provides a physical space for co-creation, collaboration, and innovation between Global South groups and leaders working at the intersection of climate and social justice.

❗Each year, its program is developed and delivered by the participant body and regional partners. 👉The camp’s objectives are centered on co-creating strategies that cross borders and issues; forging relationships, networks, and alliances between participants; and building capacity and communities of practice that remain active for the long-term.

❗Well-being and resilience are integrated into the foundational design of the camp, as well as an emphasis on creativity and storytelling.

❗Previous global Climate Justice Camps have taken place in Tunisia (2022), Lebanon (2023); as well as a regional iteration in the Caribbean (2024).

🔎Ճամբարին կարող են դիմել ցանկացած երկրից, 18 տարեկանը լրացած երիտասարդ առաջնորդներ։ ❗Առավելությունը կտրվի Մերձ Սահարայի եւ Գլոբալ Հարավի երկրներից դիմորդներին։ 

💰Կազմակերպիչները ապահովում են կեցությունը, ներքին տրանսպորտը, սնունդը, միջոցառումներին մասնակցությունը։ 
❗Արտագնա ճանապարհածախսը չի փոխհատուցվում։