Երիտասարդների համար Ձմեռային գրային ակումբ

⏳Վերջնաժամկետը ` նոյեմբերի 5!!!

📢Երիտասարդների համար 📚«Ձմեռային գրքային ակումբ» 🆓ծրագիր 🇦🇲Երեւանում!!! 

💡🇦🇲Ayn Rand Center Armenia-ն հրավիրում է նոր գիտելիք փնտրող, ընթերցասեր երիտասարդներին դիմելու «Winter Book Club»-ին։

🎓Շրջանավարտները կստանան միջազգային վկայականներ ու հնարավորություն դառնալու մեր մեծ ընտանիքի մի մասը։
📚 Գիրքը՝ «The Ominous Parallels: The end of Freedom in America», Հեղինակը՝ Leonard Peikoff։ 
⏰Տևողությունը՝ 8 շաբաթ
❗ Հանդիպելու եք՝ 8 անգամ 
✍️ Ձևաչափ՝ օֆլայն հանդիպումներ
🔤 Աշխատանքային լեզուն՝ 🇦🇲 և 🇬🇧։ 

‼️Նրանք, ովքեր կմասնակցեն այս ծրագրին, հնարավորություն կունենան դիմելու և մասնակցելու մեր և միջազգային գործընկերների կողմից իրականացվող տարբեր միջազգային ծրագրերի։


Դրամաշնորհ NED-ի կողմից

⏳Առաջիկա վերջնաժամկետը` դեկտեմբերի 11!!!

🔊💰Դրամաշնորհներ NED-ի կողմից!!!

📌 Ժողովրդավարության Ազգային աջակցման Հիմնադրամը (NED) աջակցում է աշխարհի տարբեր երկրներում, ժողովրդավարության նպատակների եւ ժողովրդավարական ոչ կոմերցիոն կազմակերպություններին։ 

💰Տրամադրվող դրամաշնորհի չափը կախված է առաջարկվող նախագծի ծավալից։ ❗Յուրաքանչյուր տարի հիմնադրամը աջակցում է շուրջ 100 երկրում ավելի քան 2000 նախագծի։

🔎Դրամաշնորհին կարող են դիմել ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշպանության ուղղվածությամբ գործունեություն ծավալող ոչ կոմերցիոն կազմակերպություններ ( ՀԿ-ներ, ասոցացիաներ, անկախ մեդիա ռեսուրսներ եւ այլն)։
🚫Դրամաշնորհին չեն կարող դիմել անհատներ (ոչ ֆորմալ խմբեր); պետական կառույցներ եւ պետությունից աջակցություն ստացող կազմակերպություններ, ինստիտուտներ։ 

⏳ Հայտերի ընդունման առաջիկա վերջնաժամկետները👇
👉 Դեկտեմբերի 11;
👉Մարտի 11
👉Հունիսի 3. 

 

#grant #democracy #project #cso #ngo #civil_society #usa

Կրթաթոշակ Radboud համալսարանում

⏳Վերջնաժամկետը` հունվարի 31!!!

🔊💰 Կրթաթոշակ` Radboud University համալսարանում (🇳🇱 Նիդեռլանդներ) մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար !!!

📌Կրթաթոշակը տրամադրվում է համալսարանի 🇬🇧 ուսուցմամբ մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար։

🟢Կրթաթոշակը ընդգրկում է համալսարանի մի շարք ֆակուլտետի ծրագրերը` սկսած արվեստից մինչեւ բնական եւ սոցիալական գիտություններ։ 

💰Կրթաթոշակը ներառում է ուսման, կեցության, վիզայի, բժշկական ապահովագրության ծախսերը։

❗Կրթաթոշակը տրամադրվում է մագիստրոսական կրթության երկու տարվա համար։ 

🔎Կարող են դիմել ԵՄ/ ԵՏԳ երկրների քաղաքացի չհանդիսացող, համալսարանի մագիստրոսական 🇬🇧 ծրագրերից մեկով ընդունված, բարձր առաջադիմությամբ ուսանողներ։

Սոցիալական թեմաներով պոդքասթների ստեղծման թեմայով Էրազմուս+ երիտասարդական փոխանակման ծրագիր Լեհաստանում

⏳Վերջնաժամկետը ` հոկտեմբերի 23!!!

📢“Podcasting Social (rights) Issues” խորագրով Էրազմուս+ երիտասարդական փոխանակման ծրագիր 🇵🇱Լեհաստանում ` 🗓️ապրիլի 29- մայիսի 5 (2024)!!!

🟢Ծրագրի նպատակն է բարձրացնել սոցիալական իրավունքի հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկվածությունը ` կիրառելով պոդքասթը որպես գործողությունների եւ սոցիալական փոփոխությունների ձեւավորման գործիք։ 
 
📌 Ծրագրի նպատակներն են👇
👉To create a space to talk about the social rights issues existing in our communities and how it affect us; 
👉To gain specific skills in podcasting and competences to express communities’ social rights issues creatively; 
👉To develop exchanging atmosphere to reflect on cultures, learn more about other cultures, foster intercultural dialogue, learning, and awareness. 

🔎Ծրագրին կարող են դիմել 18-26 տարեկան, պոդքասթներ ստեղծելու փորձով/ մասնակի փորձով, իմացությամբ, թեմայով հետաքրքրված երիտասարդներ։ 
  
📝 Դիմելու համար պետք է ուղարկել ինքնակենսագրականը, մոտիվացիոն նամակ եւ պոդքասթների հղումները ( եթե արդեն ունեք ստեղծած) 📧 project.icyec@gmail.com էլ. հասցեին։ 

🇦🇲 գործընկեր կազմակերպությունը ` « IC-YEC» ՀԿ։ 

Թվային դիվանագիտության երիտասարդական ֆորում Մոսկվայում


⏳Վերջնաժամկետը ` հոկտեմբերի 27!!!

📢Թվային դիվանագիտության թեմայով, ամբողջական փոխհատուցմամբ ֆորում Մոսկվայում ( 🇷🇺 ՌԴ)` 🗓️նոյեմբերի 29- դեկտեմբերի 2!!!

📌🇷🇺Թվային Դիվանագիտության 5-րդ ֆորումը կազմակերպվում է «Мир Молодёжи» երիտասարդական կազմակերպության ու Սամարայի երկրամասի կառավարության կողմից ` Գորչակովի հիմնադրամի ֆինանսավորմամբ։

🟢Միջոցառումն նպատակաուղղված է ներկայացնելու թվայնացման բնագավառում միջազգային գլխավոր իրադարձությունները, ոլորտում, 2024թ.-ին կանխատեսվող « տենդեցները»; երիտասարդներին հուզող հարցերի պատասխանները։

🔤Ծրագրի աշխատանքային լեզուն 🇷🇺 է։ 

🔎Ֆորումին կարող են դիմել տեղացի եւ արտասահմանցի, 18-35 տարեկան միջազգային հարաբերությունների, քաղաքագիտության, տնտեսագիտության, իրավագիտության, լրագրության, ՏՏ բնագավառների երիտասարդ մասնագետներ, երիտասարդ մագիստոսներ եւ ասպիրանտներ։ 

💰Կազմակերպիչները փոխհատուցում են դեպի Մոսկվա եւ ետադարձ ճանապարհածախսը, ապահովում կեցությունը։

Հայաստանի ճարտարագիտական շաբաթ -2023


📢🇦🇲🚀 «Հայաստան - Ճարտարագիտական շաբաթ 2023» միջոցառում 🇦🇲Երեւանում եւ Վանաձորում ` 🗓️նոյեմբերի 17-19!!!

📌Միջոցառումների ամենամյա այս շարքը կազմակերպում են 🇦🇲«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Ինժեներական ասոցիացիան։
🟢Միջոցառման այս տարվա թեման է «Համատեղելով ճարտարագիտությունը, գիտությունը և արվեստը» խորագրի ներքո։

🌟 Միջոցառման նպատակն է ներկայացնել ճարտարագիտության ոլորտի վերջին ձեռքբերումները, նպաստել ճարտարագիտական համայնքի զարգացմանը, ինչպես նաև խրախուսել միջոլորտային համագործակցությունը:

💡 Անկախ նրանից՝ Դուք ոլորտի փորձառու մասնագետ եք, հետաքրքրասեր ուսանող, թե եռանդով լի հետազոտող՝ ճարտարագիտության, արվեստի կամ տեխնոլոգիաների ոլորտում, այս միջոցառումը խոստանում է հետաքրքիր փորձառություն և ոլորտի մասնագետների հետ շփվելու բացառիկ հնարավորություն: 

🎉Միջոցառման օրակարգը
👉📅 Օր 1, նոյեմբերի 17 | Երևան, Հայաստանի ազգային պատկերասրահ
👉📅 Օր 2, նոյեմբերի 18 | Երևան, Ինժեներական քաղաք
👉📅 Օր 3, նոյեմբերի 19 | Վանաձոր, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն

YLFP 2024 ծրագիր ԱՄՆ-ում



⏳Վերջնաժամկետը նոյեմբերի 12!!!

🔊Երիտասարդ առաջնորդների համար Young Leaders Fellowship Program ծրագիր🇺🇸 ԱՄՆ-ում ( 🖥️եւ ✍️)🗓️ հուլիս (2024) - հուլիս (2025)!!!

📌Մեկամյա ծրագիրն ուղղված է ամբողջ աշխարհից երիտասարդների առաջնորդական հատկանիշների զարգացմանը , ինքնաճանաչմանը, տեսլականի ձեւավորմանը, որպեսզի նրանք դրական փոփոխություններ իրականացնեն իրենց հասարակություններում։ 

✈️Ծրագիրն մեկնարկելու է Նյու Յորքում եւ Բարլինգթոնում 🗓️հուլիսի 9-18ը անցկացվելիք առկա դասընթացներից, ապա շարունակվելու արդեն 🖥️ ձեւաչափով։ 

🟢Ծրագիրն բաղկացած է լինելու դասընթացներից, հանդիպումներից, խմբային աշխատանքներից ու մենթորային աջակցությունից։ 

🔎Ծրագրին կարող են դիմել 18-26 տարեկան, 🇬🇧 իմացությամբ, համացանցից օգտվելու կարողություններով, առաջնորդական հատկություններ կրող երիտասարդներ (լրիվ պահանջները կայքում): 

💰Կազմակերպիչներն փոխհատուցում են առկա դասընթացի մասնակցության համար ավիատոմսերի վճարը, ներքին տրանսպորտը, ապահովում կեցությունը։  


#leadership #youth #fully_funded #training #program #USA

Հետազոտական կրթաթոշակ Սաուդյան Արաբիայում



⏳Վերջնաժամկետը ` հունվարի 15!!!

📢Հետազոտական 💰կրթաթոշակ 🇸🇦Սաուդյան Արաբիայում!!!

📌🇸🇦KAUST համալսարանի կողմից առաջարկվող Global Fellowship Program ծրագիրը արտասահմանցի գիտնականներին հնարավորություն է ընձեռում հետ-դոկտորական հետազոտական նախագծեր իրականացնել ԲՈՒՀ-ում։ 

⏰Ծրագրի տեւողությունը 3 տարի է։

🔎Ծրագրին կարող են դիմել Ph.D աստիճան ունեցող, հետազոտական փորձառությամբ եւ թեմատիկ 5 ուղղություններով նախագծեր իրականացնելու ցանկությամբ հետազոտողներ ։

💰Կազմակերպիչները տրամադրում են տարեկան 75 000 դոլար կրթաթոշակ, տարեկան 45,000 դոլար հետազոտական ֆինանսավորում, մուտք լաբորատորիաներ, կեցության վայր, փոխհատուցում բժշկական ապահովագրությունը, ճանապարհածախսը։

«Կին ձեռներեցներ» կրթա- դրամաշնորհային ծրագիր



⏳Վերջնաժամկետը` հոկտեմբերի 31!!!

🔊ՀՀ-ում բնակվող , կամ Արցախից տեղահանված կին ձեռներեցների համար «Կին ձեռներեցներ» 🆓 📊ծրագիր (այդ թվում 💰դրամաշնորհ)!!!

📌ՀԲԸՄ Հայաստանը հայտարարում է «Կին ձեռներեցներ» ծրագրի նոր խմբի մեկնարկի մասին՝ նախատեսված ՀՀ-ում գործող գործող եւ սկսնակ բիզնեսների համար, իսկ Արցախից տեղահանված կին ձեռներեցները կարող են դիմել նաեւ բիզնես գաղափարներով։ 👉 ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագիրը նպաստում է մասնակիցների ձեռնարկատիրական գիտելիքների և հմտությունների զարգացմանը, օգնում է կատարել շուկայի գրագետ ուսումնասիրություն, մշակել մարքեթինգային ռազմավարություն, արդյունավետ կազմակերպել բիզնեսի և ֆինանսների կառավարում, հասկանալ մրցակցային առավելությունները։ 👉Մասնակիցները նաև ստանում են իրենց բիզնես ոլորտին հատուկ անհատական խորհրդատվություն, 💰իսկ լավագույնները հնարավորություն կստանան դիմելու դրամաշնորհի։ 


Կովկասյան երկխոսություն -2023 ֆորում


⏳Վերջնաժամկետը ` հոկտեմբերի 15!!!

📢« Կովկասյան երկխոսություն -2023» խորագրով ֆորում Адыгея հանրապետությունում ( 🇷🇺ՌԴ)` 🗓️նոյեմբերի 22-26!!!

📌Միջոցառումն կազմակերպվում է 🇷🇺Գորչակովի հիմնադրամի կողմից ` Ադիգեի պետական համալսարանի եւ Ադիգեի քաղաքացիական հասարակության աջակցման Ռեսուրս Կենտրոնի համագործակցությամբ։ 
🟢Ֆորումի այս տարվա թեման է « Կովկասը - տարածաշրջանային եւ գլոբալ ցնցումների ժամանակաշրջանում». 
❗Ծրագիրն բաղկացած է լինելու դասախոսություններից, պանելային քննարկումներից, ինտերակտիվ մասից։ 
🔤Ծրագրի աշխատանքային լեզուն 🇷🇺 է։
🔎Ֆորումին հրավիրում են մասնակցելու այդ թվում 🇦🇲 Հայաստանից, 21-35 տարեկան երիտասարդ կովկասագետներ եւ միջազգայնագետներ։ 

💰Կազմակերպիչները ապահովում են կեցությունը, սնունդը , Միներալնիյ Վոդայի օդանավակայանից տրանսպորտը։ 
🚫Արտագնա ճանապարհածախսը չի փոխհատուցվում։


<

Կրթաթոշակ College of Europe -ում




⏳Վերջնաժամկետը հունվարի 16 (2024)!!!

🔊Ամբողջական 💰կրթաթոշակ` College of Europe-ում մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար (🇧🇪Բելգիա եւ 🇵🇱Լեհաստան)!!!

🏢College of Europe քոլեջի կամպուսները տեղակայված են 🇧🇪Բրյուգեում եւ 🇵🇱 Նատոլինում: 🟢Քոլեջը առաջարկում է ուսումնական ծրագրեր իրավունքի, քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների եւ հարակից բնագավառներում։ 

🎓Այս տարվա առաջարկվող մագիստրոսական ծրագրերը👇
👉Master of Science in European Economic Studies 
👉Master of European Law
👉Master of Arts in European Interdisciplinary Studies
👉MA in EU International Relations and Diplomacy Studies
👉MA in European Political and Governance Studies 
👉Master of Arts in Transatlantic Affairs ։ 

❗ Քոլեջը, այդ թվում 🇦🇲 Հայաստանից ուսանողների համար առաջարկում է ամբողջական կրթաթոշակ- մագիստրոսական ծրագրերով սովորելու համար։ 

💰Առաջարկվող կրթաթոշակը փոխհատուցում է ուսման, կեցության, ճանապարհի ծախսերը։

🔎Կրթաթոշակին կարող են դիմել ENP երկրներից (այդ թվում 🇦🇲 Հայաստան) ուսանողներ։


#fully_scholarship #master #europe #pl #be

Կրթաթոշակ Գիտությունների եւ Տեխնոլոգիաների Համալսարանում ( UST)


#K_Opportunities

⏳Վերջնաժամկետը` նոյեմբերի 1!!!

🔈💰Կրթաթոշակ Գիտությունների եւ Տեխնոլոգիաների Համալսարանում (UST) (🇰🇷 Հվ Կորեա) մագիստրոսական եւ PhD ծրագրերով ուսանելու համար!!!

📌Գիտությունների եւ Տեխնոլոգիաների Համալսարանը (❗ՀԳ 🇰🇷 տեխնոլոգիական ԲՈՒՀ-երն շատ են ու անվանումները մի քիչ նման) 🇰🇷 մի շարք քաղաքներում տեղակայված մասնավոր համալսարանների ու հետազոտական ինստիտուտների միություն է։ 🔬 UST-ը կենտրոնացված է գիտական, տեխնոլոգիական ու ինժեներական կրթության տրամադրմանը ու հետազոտական կարողությունների զարգացմանը։
📝Մեկնարկում է ԲՈՒՀ-ի 2024 թ.-ի գարնանային սեմեստրի ընդունելությունը։ 

 📌UST-ը արտասահմանցի ուսանողների համար առաջարկում է UST Scholarship կրթաթոշակային ծրագիրը 🎓մագիստրոսական եւ PhD ծրագրերով ուսանելու համար։

💰Ծրագիրն փոխհատուցում է ուսման վճարը, բժշկական ապահովագրությունը, ուսումնական նյութերը, տրամադրում ամսական կրթաթոշակ, 🇰🇷 լեզվի կուրսեր։ 


Կրթաթոշակներ ` Ասիական Տեխնոլոգիական ինստիտուտում ուսանելու համար

⏳Վերջնաժամկետները տարբեր ծրագրերի համար առանձին են !!!

🔊💰Կրթաթոշակներ Տեխնոլոգիաների Ասիական Ինստիտուտում ( 🇹🇭Թաիլանդ) ուսանելու համար !!!

📌 Ասիական հեղինակավոր AIT-ն առաջարկում է մի շարք կրթաթոշակներ 🎓մագիստրոսական եւ PhD ծրագրերով ուսանելու համար!!!

❗Կրթաթոշակային ծրագրերի հայտերի ընդունման ժամկետները, պայմանները, ներառված երկրները տարբեր են։ ❗ Առկա են այդ թվում ամբողջական փոխհատուցամբ (ուսում, ճանապարհածախս, կեցություն, բժշկական ապահովագրություն) կրթաթոշակներ։ 

Գերմանիայի Ազգային կրթաթոշակ ( Deutschlandstipendium)


📢💰Փոքր կրթաթոշակ ` 🇩🇪Գերմանիայի ԲՈՒՀ-երում սովորող արտասահմանցի ուսանողների համար!!! 

📌🇩🇪 Գերմանիայի Կառավարության եւ մասնավոր հովանավորների կողմից առաջարկվող Գերմանիայի ազգային կրթաթոշակը (DeutschlandStipendium) առաջարկվում է 🇩🇪 ԲՈՒՀ-երի բարձր առաջադիմությամբ եւ սոցիալական ակտիվությամբ ուսանողների համար։ ❗ Սա այն եզակի կրթաթոշակներից է, որին կարելի է մասնակցել բակալավրիատից մինչեւ PhD ուսանելու դեպքում ։ 💰Կրթաթոշակը հիմնականում կազմում է ամսական 300 եվրո։ 
❗Կրթաթոշակին կարելի է դիմել անմիջապես 🇩🇪 ԲՈՒՀ ընդունվելու հաստատում ստանալուց հետո, կամ սեմեստրի մեկնարկին 🇩🇪 ժամանելուն պես ։
🗓️Կրթաթոշակը հիմնականում տրամադրվում է երկու սեմեստրի համար, բայց պայմաններին համապատասխանելու դեպքում հնարավոր է երկարաձգել։

Էրազմուս+ երիտասարդական փոխանակման ծրագիր Վրաստանում


⏳Վերջնաժամկետը ` հոկտեմբերի 16!!!

📢“Gender Rocks” խորագրով Էրազմուս+ երիտասարդական փոխանակման ծրագիր Mtskheta - ում ( 🇬🇪Վրաստան)` 🗓️ նոյեմբերի 1-12!!! 

🟢Ծրագրի գլխավոր նպատակն է բարելավել հավասարության եւ խտրականության բացառման պատկերացումների վերաբերյալ իրազեկվածությունը - որպես խաղաղ/ ոչ բռնի հասարակության ստեղծման միջոց։

🔎Կարող են դիմել թեմայով հետաքրքրված, 18-29 տարեկան երիտասարդներ։

💰Ճանապարհի եւ կեցության ծախսերը փոխհատուցվում են։ 

🇦🇲գործընկեր կազմակերպությունը ` « Սառնաղբյուրի երիտասարդական Կենտրոն » ՀԿ։ 

Կարիերայի ծրագիր ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից



⏳Վերջնաժամկետը ` հոկտեմբերի 17!!!

📢Կարիերայի ծրագիր ` 🇦🇲ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից!!!

📌🇦🇲«ՄՏՍ Հայաստան» ընկերությունը հրավիրում է դիմելու «Viva University» ծրագրի երկրորդ հոսքին։ 

🟢Ծրագիրը բաղկացած է երկու ամիս տևողությամբ դասընթացների և վճարովի պրակտիկայի փուլերից. ըստ ծրագրի՝ ուսանողները նախ կանցնեն ընկերության ֆունկցիոնալ բաժիններում առաջատար մասնագետների կողմից վարվող երկու շաբաթ տևող դասընթաց, իսկ այնուհետև կունենան վեց շաբաթ տևող պրակտիկա, որն անցնելու է Վիվա-ՄՏՍ-ի Երևանի և մարզերի սպասարկման կենտրոններում: 🎓Ծրագրի վերջում ուսանողները կստանան ավարտական փաստաթուղթ:
🎉Ծրագիրը հաջողությամբ ավարտելուց հետո և համապատասխան թափուր հաստիքների առկայության դեպքում՝ շրջանավարտները նաև կստանան Վիվա-ՄՏՍ-ում աշխատանքի անցնելու հնարավորություն։

🔎Դիմել կարող են բուհերի 4-րդ կուրսի ուսանողները, մագիստրատուրան ավարտող կամ նախորդ մեկ տարում ավարտած անձինք, որոնք պատրաստվում են աշխատել վաճառքի և սպասարկման ոլորտում:
❗Արցախցի երիտասարդները կարող են դիմել անկախ նրանից, թե որ կուրսում են ուսանում:

Մագիստրոսական կրթաթոշակ Յոննամի համալսարանում


⏳Վերջնաժամկետը ` հոկտեմբերի 13!!!

📢💰Կրթաթոշակ ` Յոննամի համալսարանի ( 🇰🇷Հվ. Կորեա) PSPS Դպրոցում մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար!!! 

📌🇰🇷Քյոնսեն քաղաքում տեղակայված Յոննամի համալսարանի PARK CHUNG HEE SCHOOL OF POLICY AND SAEMAUL Դպրոցն արտասահմանցի ուսանողների համար առաջարկում է կրթաթոշակ ` 🎓մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար։
🎓Դպրոցն առաջարկում է ուսումնական ծրագրեր ` միջազգային զարգացման, հանրային կառավարման, տնտեսագիտության եւ այլ բնագավառներում։ 
🔤Ուսման լեզուն 🇬🇧 է։ 

💰Կրթաթոշակն փոխհատուցում է ուսման ամբողջ վճարը, ընդունելության մուծումները, տրամադրում ամսական 1 000 000 վոն։ 

❓Հարցերի դեպքում կապ` pspsapply@yu.ac.kr

 

Կրթաթոշակ Օքսֆորդի համալսարանի Բիզնես դպրոցում

⏳Վերջնաժամկետը հունվարի 5!!!

🔊💰Կրթաթոշակ Օքսֆորդի համալսարանում (🇬🇧 Մեծ Բրիտանիա) մագիստրոսական եւ MBA ծրագրերով ուսանելու համար!!!

📌Օքսֆորդի համալսարանը արտասահմանցի ուսանողների համար առաջարկում է Pershing Square Scholarships կրթաթոշակային ծրագիրը`🎓 մագիստրոսական եւ MBA ծրագրերով ուսանելու համար։

💰Ծրագիրն փոխհատուցում է ուսման վճարը եւ տրամադրում տարեկան £17,668 կրթաթոշակ ։


#scholarship #master #mba #uk

Ամբողջական կրթաթոշակ Ճապոնիայում

⏳Վերջնաժամկետը հոկտեմբերի 31!!!

🔊Rotary Yoneyama Կրթաթոշակային ծրագիր 🇯🇵 Ճապոնիայում!!!

📌Կրթաթոշակային ծրագիրն առաջարկվում է արտասահմանցի ուսանողների համար 🇯🇵 ԲՈՒՀ-երում բակալավրատի, մագիստրոսական եւ PhD ծրագրերով ուսանելու համար։ 

💰Ծրագիրն տրամադրում է ամսական կրթաթոշակ ( բակալավրատի ուսանողների համար ամսական 100,000, մագիստրատուրայի եւ PhD 140,000 իեն, փոխհատուցում ճանապարհածախսը (էկոնոմ դասի ավիատոմս ( առավելագույնը իեն)).  

🔤Հայտերն ընդունվում են 🇬🇧, կամ 🇯🇵 լեզուներով։

Անվճար աշխատարան Դիլիջանում


⏳Վերջնաժամկետը ` հոկտեմբերի 20!!!

📢« Համայնքային գործունեության մասնակցային վերլուծություն » խորագրով աշխատարան 🇦🇲Դիլիջանում ` 🗓️նոյեմբերի 17-19!!!

📌🇺🇸ԱՄՆ Խաղաղության կորպուսը հրավիրում է մասնակցելու եռօրյա «Համայնքային գործունեության մասնակցային վերլուծություն» աշխատարանին, որը խոստանում է համալրել քո կարողությունները գնահատող, մասնակցային և ներառական կայուն զարգացման յուրահատուկ մեթոդիկայով:
🟢Աշխատարանը հնարավորություն կընձեռի👇
🤝 ապահովել համայնքային ծրագրերում շահագրգիռ կողմերի բովանդակալից ներգրավումը:
🔍 բացահայտել համայնքի կարիքները և առաջնահերթություն սահմանել:
🚀 մոբիլիզացնել տեղային հասանելի ռեսուրսները:
💡 բարելավել համայնքի կողմից իրականացվող նախագծերը:

🔎Կարող են դիմել Դիլիջանի, Իջևանի խոշորացված համայնքների երիտասարդների հետ աշխատող կազմակերպությունների ու խմբերի անձնակազմի անդամներ, տեղացի և Արցախից տեղահանված երիտասարդ առաջնորդներ: ❗Տեղերը խիստ սահմանափակ են։

❗ Աշխատարանը տեղի կունենա նոյեմբերի 17-19, Դիլիջանի Տուն հյուրանոցային համալիրում։
 📍Ճանապարհածախսը փոխհատուցվում է Իջևանի և հարակից բնակավայրերի մասնակիցների համար։
 📍Լանչ և սուրճի ընդմիջում կհոգա կազմակերպիչ կողմը։ 
 🔤Աշխատանքային լեզուն` 🇦🇲։ 

Կրթաթոշակ Նանյանի Տեխնոլոգիական համալսարանում


⏳Վերջնաժամկետը ` դեկտեմբերի 31!!! 

📢💰Ամբողջական կրթաթոշակ ` Նանյանի Տեխնոլոգիական համալսարանում ( 🇸🇬Սինգապուր) բակալավրիատի ծրագրերով ուսանելու համար!!!

📌Հեղինակավոր 🇸🇬NTU համալսարանը արտասահմանցի ուսանողների համար առաջարկում է կրթաթոշակ `🎓 բակալավրիատի ծրագրերով ուսանելու համար։ 

💰Կրթաթոշակն ամբողջական փոխհատուցում է ուսման վճարը, կեցության համար տրամադրում տարեկան S$6,500 , NTU կամպուսում բնակվելու համար տարեկան S$2,000, համակարգչային ծախսերի համար մեկանգամյա S$1,750 եւ ճանապարհածախսի փոխհատուցման համար ` S$5,000
 

Annonce DELF / DALF


#Edu_News

📢🇦🇲🇫🇷 Հայաստանի ֆրանսիական ինստիտուտը, որը 🇫🇷՝ որպես օտար լեզվի դասավանդման պաշտոնական օպերատորն է, 2023 թ․-ի նոյեմբերի քննաշրջանից սկսած՝ կլինի 🇦🇲Հայաստանում 🇫🇷DELF/DALF միջազգային քննությունների կազմակերպման միակ լիազորված քննական կենտրոնը։

📝 Նոյեմբերի քննաշրջանի գրանցումները Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կայքում բաց կլինեն 🗓️հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 17-ը։

📩 Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Ինստիտուտի Ուսումնական բաժին՝ հետևյալ հասցեով՝ examens@institutfrancais.am ։

Ներառականության երիտասարդ առաջնորդների ծրագիր Բրյուսելում

⏳Վերջնաժամկետը ` հոկտեմբերի 18!!!

📢Երիտասարդ առաջնորդների համար ծրագիր (🖥️ եւ 🇧🇪Բրյուսելում)!!!
📌Ներառականության առաջնորդների Միջատլանտյան ցանցը (TILN) —🇺🇸 Մարշալի հիմնադրամի կողմից կազմակերպվող, բիզնեսի եւ քաղաքացիական հասարակության , ինկլուզիվ ու սոցիալական քաղաքականությամբ հետաքրքրված երիտասարդ առաջնորդների իրավունքների ու հնարավորությունների բարելավման ծրագիր է։
📌Առաջնորդները հնարավորություն կստանան մասնակցելու Zoom սեսսիաների, փորձագետների կողմից վիրտուալ բրիֆինգների, իսկ 🗓️ապրիլի 14-20 ը մասնակցել Բրյուսելում (🇧🇪 Բելգիա) առկա ֆորումի։

🔎Ծրագրին կարող են դիմել, այդ թվում 🇦🇲 Հայաստանից, 35 տարեկանից փոքր, սոցիալական արդարությամբ եւ ներառականությամբ հետաքրքրված, որոշակի փորձառությամբ, իրենց կարողությունները զարգացնելու ու հասարակությունում դրական փոփոխություններում ներդրում ունենալու ցանկությամբ երիտասարդ առաջնորդներ։
❗Խրախուսվում է նաեւ մարգինալիզացված խմբերի ներկայացուցիչների մասնակցությունը։ 

💰Կազմակերպիչները փոխհատուցում են Բրյուսելում ֆորումի ավիատոմսերի վճարը, ապահովում կեցությունը։ 

Հետազոտական կրթաթոշակ ԱՄՆ-ում

⏳Վերջնաժամկետը ` նոյեմբերի 3!!!

📢💰 Ամբողջական կրթաթոշակ ` 🇺🇸 ԱՄՆ ԲՈՒՀ-երում հետազոտական աշխատանքներ իրականացնելու համար!!!

📌🇺🇸Fulbright Visiting Scholar Program ծրագիրը արտասահմանցի գիտնականներին հնարավորություն է ընձեռում հետազոտական նախագծեր իրականացնել 🇺🇸ԲՈՒՀ-երում։

🟢Այս տարի Նախագծերի առաջնային ուղղություններն են 👇
👉Քաղաքագիտություն, տնտեսագիտություն, սոցիալական գիտություններ, 
👉Միջազգային հարաբերություններ, լրագրություն եւ իրավունք,
👉 Ամերիկագիտություն
👉Կրթական կառավարում
👉Բնապահպանական գիտություններ եւ Հանրային առողջապահություն։ 

🔎Կարող են դիմել այդ թվում 🇦🇲 Հայաստանից, Ph.D աստիճան ունեցող, 🇬🇧 իմացությամբ գիտնականներ ։

💰Կազմակերպիչները փոխհատուցում են ավիատոմսերի վճարը, ուսումնական նյութերի ծախսերը, տրամադրում ամսական կրթաթոշակ։





Արկածային միջոցառումների համար փոքր դրամաշնորհային մրցույթ

⏳Վերջնաժամկետը` հունվարի 31!!!

🔊Արկածային միջոցառումների համար փոքր 💰դրամաշնորհային մրցույթ!!!

📌The Next Challenge Grant —ը արկածասերների համար փոքր դրամաշնորհային մրցույթ է։❗ Այն մեկնարկել է 2015 թ.-ին եւ արդեն իսկ աջակցել է 70 նախագծերի։  

💰Տրամադրվում է մինչև 2000 , բայց ցանկալի է մինչեւ 500 ֆունտ ստերլինգ դրամաշնորհ:

🟢Ներկայացվող նախագծերը կարող են լինել անհատական քեմփինգներ, արշավներ։

🔎Դրամաշնորհին կարող են դիմել բոլոր ցանկացողները։


Այդ թվում հայկական ԲՈՒՀ-երին հրավեր- միանալու European Master's in Translation ցանցին


⏳Վերջնաժամկետը ` դեկտեմբերի 15!!!

📢🇪🇺Եվրոպական հանձնաժողովը հրավիրում է ԵՄ եւ Գործընկեր երկրներից ( այդ թվում 🇦🇲 Հայաստան) ԲՈՒՀ-երին- միանալու European Master's in Translation ցանցին։ 
❗Համալսարանները կարող են դիմել, եթե իրենց ուսումնական ծրագրերը համապատասխանում են EMT որակին. 

🗓️EMT անդամակցությունը ուժի մեջ է մտնելու ընտրության արդյունքների հրապարակման օրվանից եւ տեւելու է 5 տարի (2024-2029 թթ.).

Կրթաթոշակ Կենտրոնական Եվրոպական համալսարանում


⏳Վերջնաժամկետը` հոկտեմբերի 18 ( մագիստրատուրա)/ փետրվարի 1 (PhD)!!!

🔊💰 Կրթաթոշակներ Կենտրոնական -Եվրոպական Համալսարանում (🇦🇹Ավստրիա եւ 🇭🇺 Հունգարիա) մագիստրոսական, կամ PhD ծրագրերով ուսանելու համար !!!

🏢CEU -ի կամպուսները գտնվում են 🇦🇹Վիեննայում եւ 🇭🇺 Բուդապեշտում։ 

❗Համալսարանը առաջարկում է մի շարք կրթաթոշակներ🎓 մագիստրոսական, կամ PhD ծրագրերով ուսանելու համար։
💰Կրթաթոշակները փոխհատուցում են ուսման վճարը, բժշկական ապահովագրությունը, տրամադրում ամսական կրթաթոշակ։ 




PhD կրթաթոշակ Կանադայում

⏳Վերջնաժամկետը նոյեմբերի 1!!!

🔊💰Կառավական կրթաթոշակ` 🇨🇦 Կանադայի ԲՈՒՀ-երում PhD ծրագրերով ուսանելու համար!!!

📌🇨🇦 Կանադայի կառավարության կողմից առաջարկվող Vanier Canada կրթաթոշակային ծրագիրը նախատեսված է Կանադայի ԲՈՒՀ-երում PhD ծրագրերով ուսանելու համար։ ։  

👉Յուրաքանչյուր տարի առաջարկվում է շուրջ 166 կրթաթոշակ։🔎 Կրթաթոշակները առաջարկվում են ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանցի ուսանողներին։  

🟢Հիմնական ուղղվածություններ են առողջապահական , բնական/ ինժիներական եւ սոցիալ-հումանիտար գիտություններ։  

💰Կրթաթոշակը տրամադրվում է մինչև 3 տարվա համար եւ կազմում է տարեկան 50 000 դոլլար ։❗ Այդ գումարը բավարար է համալսարանական վճարների, կեցության, այլ ծախսերի փոխհատուցման համար։

Մագիստրոսական ամբողջական կրթաթոշակ ԵԱՀԿ Ակադեմիայում



⏳Վերջնաժամկետը` հունվարի 31

🔊Մագիստրոսական 💰կրթաթոշակ ԵԱՀԿ Ակադեմիայում (Բիշքեկ (🇰🇬 Ղրղզստան) ուսանելու համար!!!

📌ԵԱՀԿ Ակադեմիան ընդունում է հայտեր 2024-26 ուս. տարում « Քաղաքագիտություն ու անվտանգություն» մագիստրոսական ծրագրով ուսանելու համար։
🔤Ուսման լեզուն 🇬🇧 է։ 

🔎Կրթաթոշակին կարող են դիմել Ակադեմիայի ծրագրային եւ ԵԱՀԿ անդամ երկրներից (այդ թվում 🇦🇲 Հայաստան) ուսանողներ։

💰Կրթաթոշակն փոխհատուցում է ուսման վճարը, բժշկական ապահովագրությունը, ավիատոմսերի վճարը, տրամադրում ամսական 450 եվրո փոխհատուցում (18 ամիս) եւ Եվրոպայում վճարովի պրակտիկայի հնարավորություն։

Կրթաթոշակ Բերքլիի երաժշտական Քոլեջի Վալենսիայի կամպուսում


⏳Վերջնաժամկետը ` նոյեմբերի 15/ փետրվարի 1!!!

📢💰Կրթաթոշակ ` Բերքլիի համալսարանի երաժշտական Քոլեջի (🇺🇸 ԱՄՆ) Վալենսիայի կամպուսում ( 🇪🇸Իսպանիա) մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար!!!

💰Կրթաթոշակն մինչև 70% փոխհատուցում է ուսման վճարը։ 

Արցախից տեղահանված երիտասարդների համար անվճար դասընթացներ


⏳Վերջնաժամկետը ` հոկտեմբերի 29!!!

📢🇦🇲Արցախից տեղահանված երիտասարդների համար 🆓 դասընթացներ!!! 

📌Դասընթացները կազմակերպվելու են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում, հետևյալ երեք ուղղություններով👇
👉Բարձր տեխնոլոգիաներ
👉Գյուղատնտեսություն
👉Հյուրընկալություն։

🔎Դասընթացներին կարող են մասնակցել 15-29 տարեկան արցախցի երիտասարդներն, ովքեր հետաքրքրված են վերոնշյալ ոլորտներով։❗ Դասընթացները կընդգրկեն ՀՀ բոլոր մարզերը, կիրականացվեն օնլայն և օֆլայն ձևաչափերով։  

📝 Գրանցումը 

Ամբողջական փոխհատուցմամբ պրակտիկայի ծրագիր Յելլի համալսարանում

⏳Վերջնաժամկետը դեկտեմբերի 6!!!

🔊Maurice R. Greenberg World Fellows Program պրակտիկայի ծրագիր 🇺🇲ԱՄՆ-ում!!!

🔎Ծրագրին կարող են դիմել 🇺🇸 քաղաքացի չհանդիսացող, ցանկացած մասնագիտությամբ,, 🇬🇧 լավ իմացությամբ, թեկնածուներ, ովքեր գտնվում են կարիերայի զարգացման միջին աստիճանում , ունեն 5-25 տար մասնագիտական փորձառություն եւ  որոշ հաջողություններ իրենց աշխատանքում ու լավ պատկերացնում են իրենց կարիերայի զարգացման հեռանկարները։ 

🗓️Ծրագրի տեւողությունը օգոստոս - դեկտեմբեր (2024):

🏢Ծրագրի ամբողջ ընթացքում մասնակիցները բնակվում են Յելլի համալսարանի կամպուսում։ 

💰Կազմակերպիչները տրամադրում են կրթաթոշակ պրակտիկայի ընթացքում ծախսերի համար, փոխհատուցում բժշկական ապահովագրությունը, ծրագրի սկզբում եւ վերջում ավիաթռիչքի տոմսի վճարը, ապահովում կեցությունը։

❓Առկա հարցերը կարող եք ուղղել applicant.worldfellows(at)yale.edu էլ հասցեին։


Կրթաթոշակ Յենչինի Ակադեմիայում

⏳Վերջնաժամկետը դեկտեմբերի 3!!! 

🔊Մագիստրոսական ամբողջական 💰կրթաթոշակ Yenching Academy -ում (Պեկին ( 🇨🇳 Չինաստան))!!!

📌 🇨🇳 Պեկինի համալսարանի Յենչինի ակադեմիան առաջարկում է ամենամյա կրթաթոշակ 🎓մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար։

🔤Ուսման լեզուն 🇬🇧 է։

🔎Կրթաթոշակը առաջարկվում է առնվազն բակալավրի աստիճան ունեցող, բարձր առաջադիմությամբ, առաջնորդական հատկանիշներով, 🇨🇳 քաղաքակրթության եւ պատմության հանդեպ հետաքրքրություն ունեցող ուսանողների համար։

💰Կրթաթոշակը փոխհատուցում է ուսման վճարը, կեցությունը, բժշկական ապահովագրությունը, ճանապարհածախսը։

Կրթաթոշակ Science Po համալսարանում

⏳Վերջնաժամկետը ` դեկտեմբերի 3 (մագիստրատուրա)/ փետրվարի 25 (բակալավրիատ)!!!

🔊The Emile-Boutmy Scholarship ամենամյա 💰կրթաթոշակային ծրագիր Sciences Po համալսարանում ( 🇫🇷 Ֆրանսիա) բակալավրիատի եւ մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար!!!

📌Փարիզում տեղակայված Քաղաքական գիտությունների Sciences Po ինստիտուտը ոչ ԵՄ երկրներից ուսանողների համար առաջարկում է Էմիլ Բութմիի անվան ամենամյա կրթաթոշակն` 🎓 բակալավրատի եւ մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար։  

🟢Կրթաթոշակի նպատակն է ԵՄ սահմանից դուրս գտնվող երկրներից տաղանդավոր ուսանողների ներգրավվումը։ ❗Համալսարանի հիմնական շեշտը դրված է քաղաքական եւ տնտեսական գիտություններին։ 🎓Ուսանողները կարող են սովորել նաեւ հարակից մասնագիտությունների ուղղվածությամբ իրավունք, հաղորդակցություն, ֆինանսներ, ձեռնարկատիրական գործունեություն, լրագրություն եւ այլն։
 
💰Կրթաթոշակն մասնակի, կամ ամբողջական փոխհատուցում է ուսման վր։ 

Բնապահպանական լրագրողների համար օնլայն ծրագիր

⏳Վերջնաժամկետը հոկտեմբերի 6!!!

🔊🏞️Բնապահպանական ու կլիմայական թեմաներով հետաքրքրված լրագրողների համար Oxford Climate Journalism Network 🖥️🆓 ծրագիր!!!

📌🇬🇧Reuters Ինստիտուտի ու Օքսֆորդի համալսարանի կողմից առաջարկվող վեցամսյա🖥️ վիրտուալ ծրագիրն լրագրողներին հնարավորություն կընձեռի զարգացնել նեթվորքինգը, փորձով փոխանակվել կոլեգաների ու գիտնականների հետ, ստանալ նոր հմտություններ կլիմայական ու բնապահպանական լրագրության վերաբերյալ։ 

🔤Ծրագրի աշխատանքային լեզուն 🇬🇧 է։ 


Էրազմուս+ դասընթաց Մադրիդում


⏳Վերջնաժամկետը ` հոկտեմբերի 6!!!

📢« Երկխոսությունը որպես կոնֆլիկտների լուծման միջոց» խորագրով Էրազմուս+ դասընթաց Մադրիդում ( 🇪🇸Իսպանիա)` 🗓️նոյեմբերի 21-25!!!

📌Seeing the current political situation and the failure of diplomacy and dialogue, the “Dialogue as Conflict Resolution” project introduces youth workers and educators to tools to foster dialogue among youth, how to use conflict resolution tools, promote diversity, intercultural and interreligious dialogue, and improve the learning experiences of young people.

🟢 Ծրագրի նպատակներն են 👇
👉Provide participants with the necessary skills on the importance of day-to-day dialogue to avoid and resolve conflicts;
👉-Develop skills of youth workers in creating their own tools, valid for their country of origin;
👉-Develop the ICT skills of young workers and
encourage them to use digital technologies in daily work;
👉Prepare follow-up projects, applying in practice the skills acquired during training.
 
🎉Մասնակից երկրները` Լեհաստան, Չեխիա, Ռումինիա, Սերբիա, Հայաստան եւ Վրաստան։ 

🔎Կարող են դիմել 18 տարեկանը լրացած երիտասարդական աշխատողներ, դասընթացավարներ։ 

 📝Դիմելու համար պետք է ուղարկել ինքնակենսագրական ու մոտիվացիոն նամակ ` 📧 project.icyec@gmail.com էլ. հասցեին։

Երիտասարդական քաղաքականության համաժողով Մալազիայում


⏳Վերջնաժամկետը ` նոյեմբերի 5!!!

📢Երիտասարդական քաղաքականության համաժողով Կուալա -Լումպուրում ( 🇲🇾Մալայզիա )` 🗓️հունվարի 11-14 (2024)!!!

📌Համաժողովն առաջարկվում է երիտասարդ առաջնորդների, ուսանողների, մասնագետների ու ակտիվիստների համար, ովքեր քաղաքականության մշակմամբ, եւ կառավարմամբ եւ առաջնորդությամբ։ 

❗Միջոցառումն բաղկացած է լինելու աշխատարաններից, փորձագետների կողմից սեսսիաներից, նեթվորքինգից, մշակութային փոխանակումներից եւ այլն։ 

🔎Կարող են դիմել ցանկացած երկրից, 18 տարեկանը լրացած, 🇬🇧 իմացությամբ, թեմայով հետաքրքրված եւ որոշակի փորձառությամբ երիտասարդներ։

💰Կազմակերպիչները առաջարկում են սահմանափակ թվով ամբողջական կրթաթոշակ ( որն փոխհատուցում է ավիատոմսերի վճարը, կեցությունը, ծրագրի բոլոր միջոցառումներին մասնակցությունը) եւ ինքնաֆինանսավորմամբ տեղեր։ 
❗Ամբողջական կրթաթոշակին դիմելու համար առկա է գրանցման վճար ( $15): 


Երիտասարդ մասնագետների ծրագիր Կանադայում



⏳Վերջնաժամկետը` նոյեմբերի 5!!!

👉Երիտասարդ մասնագետների Mentor Amiable Professional Society (MAPS) -2024 Ծրագիր Կանադայում 🗓️ փետրվարի 20-23!!!

💰Կազմակերպիչները առաջարկում են 15 ամբողջական, 25 մասնակի կրթաթոշակներ եւ 110 ինքնաֆինանսավորմամբ տեղեր։  
💰Ամբողջական կրթաթոշակները փոխհատուցում են ավիատոմսերի վճարները, կեցությունը, մշակութային, հասարակական միջոցառումներին մասնակցությունը, ավարտական երեկույթն ու հավաստագիրը։ 
💰Մասնակի Կրթաթոշակն չի փոխհատուցում ճանապարհածախսը։
❗ Մասնակի եւ ամբողջական կրթաթոշակների հայտն պահանջում է գրանցման վճար։ 

🔎Ծրագրին կարող են դիմել 35 տարեկանից փոքր, 🇬🇧 իմացությամբ, ԿԶՆ -ով հետաքրքրված, մոտիվացված ու «բաց» ուսանողներ ու երիտասարդ մասնագետներ։

🟢Ծրագրի այս տարվա թեմաներն են👇
👉Climate Change and Environmental Sustainability
👉Poverty Eradication and Social Mobility
👉Human Rights and Inclusivity
Mental Health Awareness and Stigma Reduction
👉International Diplomacy and Peacekeeping։ 

Կրթաթոշակ Առաջադեմ Տեխնոլոգիաների Կիոտոյի համալսարանում

⏳Վերջնաժամկետը ` նոյեմբերի 3!!!

📢Կրթաթոշակ ` Առաջադեմ Տեխնոլոգիաների Կիոտոյի համալսարանում ( 🇯🇵Ճապոնիա) ուսանելու համար!!!! 


📌🇯🇵KUAS-ը արտասահմանցի ուսանողների համար առաջարկում է կրթաթոշակ `🎓 բակալավրիատի, մագիստրոսական եւ PhD ծրագրերով ուսանելու համար։
💰Կրթաթոշակն ամբողջական, կամ մասնակի փոխհատուցում են ուսման եւ ադմինիստրատիվ վճարները, իսկ Super KUAS-E կրթաթոշակն փոխհատուցում է նաեւ կեցությունը։ 

Երիտասարդական դասընթաց Ստրասբուրգում


⏳Վերջնաժամկետը ` հոկտեմբերի 8!!!

📢"Human Rights Education as a catalyst for boosting Democratic Participation of Young Refugees in Europe" խորագրով դասընթաց Ստրասբուրգի Եվրոպական երիտասարդական Կենտրոնում ( 🇫🇷 Ֆրանսիա)`🗓️ նոյեմբերի 12-18!!!

🔎Կարող են դիմել Եվրոպայի Խորհրդի երկրներից (այդ թվում 🇦🇲 Հայաստան); 18-30 տարեկան, 🇬🇧 իմացությամբ, դասընթացի թեմայով հետաքրքրված եւ որոշակի փորձառությամբ երիտասարդներ։

💰Կազմակերպիչները ապահովում են կեցությունը, փոխհատուցում ճանապարհի եւ վիզայի ծախսերը։
❗Առկա է գրանցման վճար։ 


ESC կամավորական մենթորների վերապատրաստման օնլայն դասընթաց


⏳Վերջնաժամկետը ` հոկտեմբերի 22!!!

📢ESC մենթորների համար վերապատրաստման 🖥️🆓 դասընթաց` 🗓️նոյեմբերի 30- դեկտեմբերի 15!!!

❗Այս կուրսն առաջին հերթին նախատեսված է քիչ փորձառությամբ, կամ ընդհանրապես ոչ փորձառությամբ ESC մենթորների համար։ 
❗Կուրսն բաղկացած է լինելու նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-ին; 14-ին եւ 15-ին անցկացվելիք 4 սեսսիաներից։ 

Դասավանդողների թվային հմտությունների զարգացման օնլայն դասընթաց

⏳Վերջնաժամկետը ` հոկտեմբերի 23!!!

📢Դասավանդողների համար թվային հմտությունների զարգացման 🖥️🆓 դասընթաց `🗓️ հոկտեմբերի 30- դեկտեմբերի 11!!!

🟢Ինտենսիվ կուրսն նպատակաուղղված է զարգացնելու դասընթացավարների, դասավանդողների թվային հմտությունները։ 
❗ Կուրսի շրջանակում տրամադրվելու է նորարարական մոտեցումներ, որոնք կօգնեն դասավանդողներին առավել վստահ զգալ թվային տիրույթում, ստեղծել անհատական կուրսեր, բարելավել դրանց որակն ու մատչելիությունը։ 

🔎Կարող են դիմել դասընթացավարներ, երիտասարդական աշխատողներ, կոնտենտ ստեղծողներ եւ այլ հետաքրքրված անձինք։ 


RWS ձմեռային դպրոց Աթենքում


⏳Վերջնաժամկետը ` հոկտեմբերի 16!!!

📢RWS Ձմեռային Դպրոց Աթենքում ( 🇬🇷Հունաստան)` 🗓️նոյեմբերի 30- դեկտեմբերի 3!!!

🟢RWS -ը իրենից ներկայացնում է պրոգրեսիվ ուսուցման ամենամյա եռօրյա ծրագիր, որն ուղղված է զարգացնել « հույսն»; բարելավել աշխարհայացքն ու ձեւավորել գործողություններ ( designed to cultivate hope, widen horizons, and catalyze action)։
🟢Այն ուղղված է ընդարձակելու մտածողության հորիզոնները, կարողությունները եւ պատկերացումները։ 
📌Դպրոցի այս տարվա թեման է ` « Unseen Wounds – Uncovering the Layers of Violence». 
❗Ծրագիրն բաղկացած է լինելու դասախոսություններից, ինտերակտիվ սեմինարներից եւ պրակտիկ հանձնարարություններից։ 

🔎Կարող են դիմել 18 տարեկանը լրացած, 🇬🇧 իմացությամբ, ժամանակակից սոցիալական, քաղաքական եւ մշակութային խնդիրներով հետաքրքրված երիտասարդներ։

💰Կազմակերպիչները ապահովում են կեցությունը, ճանապարհածախսի փոխհատուցման համար առաջարկում սահմանափակ թվով կրթաթոշակ։
❗Առկա է մասնակցության վճար։

Երիտասարդական աշխատանքի բնագավառում միջազգային ծրագրերի մշակման թեմայով դասընթաց Լիտվայում



⏳Վերջնաժամկետը ` հոկտեմբերի 15!!!

📢Երիտասարդական աշխատանքի միջազգային ծրագրերի մշակման թեմայով դասընթաց 🇱🇹Լիտվայում ` 🗓️ նոյեմբերի 28- դեկտեմբերի 4!!!

🟢Դասընթացը նպատակաուղղված է զարգացնելու ETS բնագավառում ծրագրերի մշակմանը, հատկապես միջազգային ծրագրերի։

💰Կազմակերպիչները ապահովում են կեցությունը, փոխհատուցում ճանապարհածախսը։

🔎Կարող են դիմել ԵՄ եւ Գործընկեր երկրներից (այդ թվում 🇦🇲 Հայաստան), 18 տարեկանը լրացած, 🇬🇧 իմացությամբ երիտասարդական աշխատողներ։ 


Կլիմայի թեմայով օնլայն հեքեթոն



⏳Վերջնաժամկետը` նշված չէ!!! 

🔊🚀 COP28 Hack for Earth խորագրով երիտասարդական, միջազգային 🖥️🆓 հեքեթոն` 🗓️ դեկտեմբերի 1-4!!!

🚀 Hack for Earth հեքեթոնը կազմակերպվում է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության հարցերով հանձնաժողովի շրջանակներում եւ ուղղված է երկրագնդի համար իրական լուծումների մշակմանը։  

🟢Հեքեթոնի այս տարվա կատեգորիաներն են👇
👉Ջուր
👉Գործընկերություն
👉Բնապահպանություն
👉Քաղաքներ
👉Էներգետիկա
👉Տրանսպորտ
👉Մթերք 
👉Կրթություն ։

🔎Միջոցառմանը կարող են մասնակցել 16 տարեկանը լրացած բոլոր հետաքրքրվածները ` անհատական, կամ խմբային (4-6 հոգի) ձեւաչափով։  
🔤Միջոցառման աշխատանքային լեզուն 🇬🇧 է։


#Hackathon #it #digital #un #youth #online #climate #innovation #solution

Ժողովրդավարության ուղղվածությամբ ծրագիր ԱՄՆ-ում

⏳Վերջնաժամկետը` նոյեմբերի 7!!

🔊Ժողովրդավարությանն ուղղված «Reagan-Fascell Democracy 2024-25 💰կրթաթոշակային 📊ծրագիր 🇺🇲 ԱՄՆ-ում!!!

📌Reagan-Fascell Democracy ամենամյա կրթաթոշակային ծրագիրը կազմակերպվում է Ժողովրդավարության աջակցման Միջազգային Հիմնադրամի (NED) կողմից։ 🟢Այն մասնակիցներին հնարավորություն կտա ավելին իմանալ, թե ինչ է ժողովրդավարությունը, փոխանակվել թեմայի շուրջ փորձով եւ գաղափարներով։  

🏢 Մասնակիցները 5 ամիս կանցկացնեն Ժողովրդավարության հետազոտման միջազգային կենտրոնում (Վաշինգտոն)։

🔎Ծրագրին կարող են դիմել ժողովրդավարության հարցերով հետաքրքրված, 🇬🇧 իմացությամբ լրագրողներ, ակտիվիստներ, քաղ_հասարակության առաջնորդներ, գիտնականներ, հետազոտողներ, քաղաքական վերլուծաբաններ։
 
💰Կազմակերպիչները տրամադրում են ամսական կրթաթոշակ, փոխհատուցում բժշկական ապահովագրության, ճանապարհի ծախսերը։

Copernicus Berlin Միջազգային Գերազանցության Կրթաթոշակ Գերմանիայում

⏳Վերջնաժամկետը` դեկտեմբերի 30!!!

🔊 💰Կրթաթոշակային ծրագիր 🇩🇪 Գերմանիայում!!!

📌Copernicus Berlin կազմակերպության Միջազգային գերազանցության կրթաթոշակային ծրագիրը (IES) մոտիվացված ուսանողներին հնարավորություն է տալիս 🎓 մեկ սեմեստր սովորել HU Berlin, FU Berlin, HWR Berlin եւ Պոտսդամի համալսարաններում, ինչպես նաեւ անցնել պրակտիկա տեղի ընկերություններում։ 👉Ծրագիրն նաեւ հնարավորություն է տալիս 6 ամիս գտնվել Բեռլինում, ապրել հյուրընկալող ընտանիքում, ծանոթանալ տեղի մշակույթին, մասնակցել զանազան միջոցառումների։

💰COPERNICUS BERLIN-ը ամբողջական, կամ մասնակի փոխհատուցում է բժշկական ապահովագրության ծախսերը, ապահովելում կեցություն հյուրընկալող ընտանիքներում, տրամադրելում մեկնարկային մեկանգամյա եւ ամսական կրթաթոշակ։ 🚫 Ճանապարհածախսը ամեն դեպքում չի փոխհատուցվում։ 

📝Ծրագրին կարող են դիմել Արեւելյան եւ Հարավ-Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի (այդ թվում 🇦🇲 Հայաստան) եւ Կենտրոնական Ասիայի երկրներից, կրթաթոշակի մեկնարկի սկզբին բակալավրի, մագիստրոսական, կամ PhD ծրագրերով սովորող, 28 տարեկանը չլրացած ուսանողներ։

⏳Հայտերն ընդունվում են տարեկան 2 անգամ` ապրիլի 1- հունիսի 30 եւ հոկտեմբերի 1- դեկտեմբերի 20:

Երիտասարդ հետազոտողների համար օնլայն ծրագիր



⏳Վերջնաժամկետը` հոկտեմբերի 18!!!

🔊Երիտասարդ հետազոտողների համար 🖥️🆓 ծրագիր🗓️ հոկտեմբերի 31- դեկտեմբերի 19!!!

📌🇩🇪Կոնրադ Ադենհաուերի հիմնադրամի Հարավ- Կովկասյան գրասենյակը 🇬🇪 Վրաստանի Կովկասյան ուսումնասիրությունների ու ռեսուրսների կենտրոնի հետ համագործակցությամբ երիտասարդ հետազոտողների համար առաջարկում է հնարավորություն, որն նպատակաուղղված է զարգացնելու հետազոտական կարողություններն։ 

🟢 Ընդհանուր 30 ժամ տեւողությամբ 🖥️ կուրսն նվիրված է հետազոտողների որակական եւ քանակական հետազոտությունների կարողությունների բարձրացմանը եւ ԱլԳ տարածաշրջանից երիտասարդ հետազոտող- մասնագետների ցանցի ստեղծմանը։

🔎Ծրագրին կարող են դիմել ԱլԳ երկրներից (այդ թվում 🇦🇲 Հայաստան); 🇬🇧 իմացությամբ, սոցիալ-հումանիտար բնագավառներում առնվազն բակալավրի աստիճան ունեցող ; հետազոտական առնվազն նվազագույն փորձառությամբ, Microsoft Office եւ վերլուծական ծրագրերին տիրապետող երիտասարդներ։ 
 
📝Դիմելու համար պետք է ուղարկել մինչև 3 րոպեանոց մոտիվացիոն տեսանյութ ( որն պետք է ներկայացնի դիմորդի համալսարանը, անունը, ֆակուլտետը, երկիրը, ծրագրին դիմելու մոտիվացիան, որակական եւ քանակական հետազոտություններ իրականացնելու փորձառությունը, մասնագիտական պլանը) info.georgien@kas.de էլ. հասցեին։

Գործընկերային հանդիպում Լիսաբոնում


⏳Վերջնաժամկետը ` հոկտեմբերի 5!!!!

📢“Building synergies for sustainable local democracies” թեմայով գործընկերային հանդիպում Լիսաբոնում ( 🇵🇹Պորտուգալիա)` 🗓️դեկտեմբերի 11-16!!!!

📌Միջոցառումն կազմակերպվում է DYPALL ցանցի Ժողովրդավարության Ձմեռային Ակադեմիայի շրջանակում եւ նպատակաուղղված է ծառայել հարթակ- տեղական մակարդակում որոշումների կայացման գործընթացում երիտասարդների մասնակցության ուղղված նախագծերի համատեղ մշակման համար։ 

🔎Կարող են դիմել ԵՄ եւ Գործընկեր երկրներից ( այդ թվում 🇦🇲 Հայաստան), 18 տարեկանը լրացած երիտասարդական աշխատողներ, երիտասարդական քաղաքականություն մշակողներ, երիտասարդական ծրագրերի համակարգողներ։

💰Մասնակցության վճար չկա, կազմակերպիչները ապահովում են կեցությունը, փոխհատուցում ճանապարհի եւ վիզայի ծախսերը։ 


Արվեստագետների համար ճամփորդական կրթաթոշակ


⏳Վերջնաժամկետը մայիսի 31!!! 

📢Արվեստագետների համար շարժունակության 💰կրթաթոշակ ( 2-րդ փուլ) !!!

📌Culture Moves Europe-ն 🇪🇺ԵՄ ֆինանսավորմամբ ծրագիր է, որ նպատակաուղղված է աջակցելու արվեստագետներին մասնակցել մասնագիտական միջոցառումների։ 

🔎Կարող են դիմել Creative Europe ծրագրի երկրներում (այդ թվում 🇦🇲 Հայաստան) բնակվող, 18 տարեկանը լրացած արվեստագետներ անհատական, կամ խմբային տարբերակով։

💰Ծրագիրն տրամադրում է
👉Կեցության համար մինչեւ 4 500 €,
👉Ավիատոմսերի համար 350 €,
👉Վիզայի ծախսերի համար 80 €։



#scholarship #mobility #art #culture #europe

Էրազմուս Մունդուս մագիստրոսական ամբողջական կրթաթոշակ


⏳Վերջնաժամկետները` յուրաքանչյուր ծրագրի համար առանձին են (հիմնականում մինչեւ հունվար)!!!


🔊🇪🇺 Էրազմուս+ Մունդուս համատեղ 💰կրթաթոշակային ծրագիր Եվրոպայի համալսարաններում !!!

📌 Erasmus Mundus (EMJMD) համատեղ մագիստրոսական ծրագիրը հեղինակավոր միջազգային ուսումնական ծրագիր է, որը իրականացվում է 🇪🇺 ԵՄ-ի ֆինանսավորմամբ եւ Էրազմուս+ Ծրագրային երկրների ԲՈՒՀ-երի միջազգային կոնսորցիումի միջոցով։  

👉Կրթաթոշակն հնարավորություն է ընձեռում մի շարք մագիստրոսական ծրագրերով ուսանել եվրոպական հեղինակավոր համալսարաններում։ 

💰Ծրագիրն փոխհատուցում է ուսման վճարը, ճանապարհի, վիզայի, ապահովագրության ծախսերը, տրամադրում ամսական 1100-1200 եվրո կրթաթոշակ։