🇰🇷Հվ. Կորեայում արտասահմանցի ուսանողների թիվն այս տարի գերազանցել է 2️⃣0️⃣0️⃣ հազարը

📢🇰🇷Հվ. Կորեայում արտասահմանցի ուսանողների թիվն այս տարի գերազանցել է 2️⃣0️⃣0️⃣ հազարը

📌🇰🇷Հվ. Կորեան վերջին տարիներին դարձել է արտասահմանցի ուսանողների նախընտրելի ուղղություններից մեկն ։ 
👉Սակայն Կորեայում արտասահմանցի ուսանողների թիվն աճել է առավելապես վերջին տարիներին։ 
❗Իսկ ահա 2000-ական թթ.-ին այդ երկրում սովորելուց է եղել ընդամենը 3980 արտասահմանցի ուսանող։ 

📌Օգտվելով մի շարք նյութերից, #Ադմին -ը ,Your Opportunities-ի համար, թարգմանել եւ մշակել է 🇰🇷Կորեայում արտասահմանցի ուսանողների թվի վերաբերյալ այսպիսի նյութ❗

🟢🇰🇷Կորեական Էմիգրացիոն Ծառայության մարտին հրապարակված զեկույցի համաձայն փետրվարի դրությամբ այդ երկրում է գտնվել 205 167 արտասահմանցի ուսանող։👉 Ըստ վիզաների տեսակների ուսման (D-2) վիզա ունի 146 053 , իսկ կորեերեն լեզվի ուսուցման վիզա (D-4-1) 59 091 ուսանող։❗ Ըստ նույն զեկույցի արտասահմանցի ուսանողների շարքում առավել գերակշռում են 🇨🇳 Չինաստանից , 🇻🇳Վիետնամից եւ 🇺🇿 Ուզբեկստանից ուսանողներն։  

🟢Արտասահմանցի ուսանողների թվի փոփոխությունների վերաբերյալ ավելի լայն տվյալներ է տալիս 🇰🇷Կրթության զարգացման Կորեական Ինստիտուտը ( (KEDI)։ 
👉2010 թ.-ի մոտ արտասահմանցի ուսանողների թիվն աճել է հասնելով 83;8 հազար, իսկ 2019-ին 160,1 հազարի ։ 👉 Իսկ ահա 2020 թ.-ին արտասահմանցի ուսանողների թիվն նվազել է « համավարակի» պատճառով հասնելով 153,7 հազարի եւ 2021-ին 152,3 հազարի։ 
❗Սակայն «համավարակի » ավարտվելուց հետո անմիջապես ավելացել է արտասահմանցի ուսանողների թիվն 2022-ի ապրիլի դրությամբ հասնելով 166 869-ի։ 

❗Ըստ KEDI-ի հետազոտական տվյալների արտասահմանցի ուսանողների մոտավորապես 72 հազարը սովորում է Սեուլում, 22,2 հազարը Քենգիդո նահանգում, 10,4 հազարը Բուսանում։ 

✍️Արտասահմանցի ուսանողների թվի այդպիսի արագ աճը բացատրվում է 2 գործոնով 👉1) Վերջին տարիներին, պետական քաղաքականության, « Կորեական ալիքի» եւ դրա նկատմամբ պետական հովանավորության շնորհիվ արտասահմանցիների մոտ առաջացել է հետաքրքրություն այդ երկրի նկատմամբ։ 👉Երկրորդ պատճառն դիտարկվում է տեղի բնակչության Դեպոպուլյացիան (որն ի դեպ արձանագրվում է ՄԱԿ-ի եւ այլ կառույցների վերջին տարիների զեկույցներում) , որի պատճառով նկատվում է 🇰🇷ԲՈՒՀ-եր ընդունվող տեղացի ուսանողների թվի նվազում։ 👉Եթե 2000 -ական թթ.-ին այդ երկրի ԲՈՒՀ է ընդունվել 820 հազար տեղացի , ապա 2022-ին այդ թիվն հասել է 695 հազարի։ ❗Ու եթե Սեուլի ԲՈՒՀ-երում, ամեն դեպքում նկատվել է, նախորդ տարիների համեմատ ուսանողների աճ, այդ խնդիրն առավել նկատելի է շրջանների ԲՈՒՀ-երում, ուր նկատվում է հակառակ գործընթացը նվազում ։ ❗ Ուստի 🇰🇷ԲՈՒՀ-երի համար այլեւս անհրաժեշտություն է այդ պակասն լրացնել արտասահմանցի ուսանողների «հաշվին» եւ նրանք որոշակի ռեսուրսներ են ներդնում արտասահմանում գովազդի եւ հանրայնացման համար ։ 

🏢Շարունակելով թեման, ըստ նշյալ Ինստիտուտի դեկտեմբերյան զեկույցի արտասահմանցի ուսանողների համար առավել պահանջված ԲՈՒՀ-ն Սունյունվեն համալսարանն է (ի դեպ այն 🇰🇷 գործող, ամենահին ԲՈՒՀ-ն է համարվում) այնտեղ 2022 թ.-ի դրությամբ սովորում է 4751 արտասահմանցի ուսանող։ 👉Նրան հաջորդում է Կյուն Հիի համալսարանը (4439 ), Յոնսե-ն (4084 ) եւ Կորեայի համալսարանը 3432 ։

❗Ըստ 🇰🇷Հվ. Կորեայի Կրթության Նախարարության վերջին նշման 2021 թ.-ի դրությամբ այնտեղ սովորել է 152,281 արտասահմանցի ուսանող։  

❗Մի քիչ « բարդ» եւ չափազանց մաթեմատիկական նյութ է ստացվել, բայց դե... 

♥️ Սիրով Ադմին ։

❗Նյութը պատրաստվել է 2023 թ.-ի մայիսի 22-ին։ 

Հայ-վրացական երիտասարդական ֆորում

Վերջնաժամկետը սեպտեմբերի 3!!!

📢🇦🇲Հայ- 🇬🇪վրացական երիտասարդական ֆորում 🇦🇲Մեծամորում 🗓️սեպտեմբերի 12-14!!!


📌🇦🇲ՀՀ ԿԳՄՍՆ-ն, 🇬🇪Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության Երիտասարդության հարցերով գործակալության հետ համագործակցությամբ, կազմակերպում է 🇦🇲-🇬🇪 երիտասարդական ֆորումը։
🟢Միջոցառման նպատակն է նպաստել երիտասարդական աշխատողների, երիտասարդ կամավորների միջև փորձի փոխանակմանը և երիտասարդության ոլորտում հետագա համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորության քննարկմանը:

🔎Ֆորումին կարող են մասնակցել երիտասարդական կենտրոններում, համայնքապետարաններում, մշակույթի տներում, գրադարաններում, ՔՀԿ-ներում աշխատող և երիտասարդության հարցերով զբաղվող փորձառու մասնագետները (երիտասարդական աշխատողները), երիտասարդ կամավորները։

💰Կեցության, սննդի և ֆորումի օրակարգով նախատեսված տեղափոխությունների հետ կապված ծախսերը հոգում են կազմակերպիչները։ 

Կառավարական կրթաթոշակ Իռլանդիայում

⏳‍Վերջնաժամկետը հոկտեմբերի 12


🔊Արտասահմանցի ուսանողների համար Կառավարական 💰կրթաթոշակներ 🇮🇪 Իռլանդիայի ԲՈՒՀ-երում մագիստրոսական, կամ PhD ծրագրերով ուսանելու համար !!!


💰Կրթաթոշակը կազմում է առավելագույնը տարեկան ընդհանուր €28,000 եւ փոխհատուցում ուսման, կեցության, հետազոտության հետ կապված ծախսերը։ 

🏢Ծրագրում ներառված ԲՈՒՀ-երը`
👉Athlone Institute of Technology
👉Dublin City University
👉University College Dublin
👉University of Dublin, Trinity College
👉Waterford Institute of Technology
👉Dublin Dental Hospital
👉Dublin Institute for Advanced Studies
👉Dundalk Institute of Technology
👉Royal Irish Academy of Music
👉Cork Institute of Technology
👉Coláiste Mhuire Marino
👉Technological University Dublin
👉National College of Ireland
👉Institute of Technology, Tralee
👉Limerick Institute of Technology
👉Letterkenny Institute of Technology
👉Dún Laoghaire Institute of Art, Design & Technology
👉University of Limerick
👉University College Cork
👉Mary Immaculate College, Limerick
👉National University of Ireland, Galway
👉Galway–Mayo Institute of Technology
👉Maynooth University
👉Royal Irish Academy
👉Institute of Technology, Sligo
👉Institute of Technology, Carlow
👉Royal College of Surgeons in Ireland։

Երիտասարդական ֆորում Ծաղկաձորում

Վերջնաժամկետը` սեպտեմբերի 10!!!

📢Ամենամյա երիտասարդական ֆորում 🇦🇲Ծաղկաձորում ` 🗓️սեպտեմբերի 18-20!!!


📌Միջոցառումն կազմակերպվում է 🇦🇲 ՀՀ ԿԳՄՍՆ-ի կողմից։ 
🟢Ֆորումն նպատակ ունի երիտասարդական պետական քաղաքականության հետ կապված գործառույթներ իրականացնող պետական գերատեսչությունների, երիտասարդության հարցերով զբաղվող տեղական ինքնակառավարման մարմինների և ՀՈԱԿ-ների, միջազգային կազմակերպությունների և երիտասարդության բնագավառում գործունեություն ծավալող ՔՀԿ ներկայացուցիչների հետ տարբեր թեմատիկ աշխատարաններում քննարկելու և մասնակիցների կարծիքը լսելու «Երիտասարդության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

🔎Ֆորումին կարող են մասնակցել պետական գերատեսչությունների, տեղական և միջազգային կազմակերպությունների և երիտասարդության բնագավառում գործունեություն ծավալող ՔՀԿ ներկայացուցիչներ։

💰Կազմակերպիչները հոգում են կեցությունը եւ տեղափոխումը։