Lifeasapa Undergraduate Student Scholarship Program

Վերջնաժամկետը դեկտեմբերի 31!!!

🔊💰 Կրթաթոշակ 🇩🇰վԴանիայի ԲՈՒՀ-երում տեխնիկական թեքումով բակալավրիատի ծրագրերով ուսանելու համար!!!



📌Lifeasapa կազմակերպությունը արտասահմանցի ուսանողների (բացառությամբ 🇺🇸 եւ 🇨🇦 քաղաքացիներ) համար առաջարկում է կրթաթոշակներ` դանիական ԲՈՒՀ-երում 🎓 տեխնիկական բնագավառի բակալավրիատի ծրագրերով ուսանելու համար։

💰Առաջարկվում է 3 տեսակի կրթաթոշակ `
👉Ուսումնական առաջին տարում ուսման վարձի փոխհատուցում $10000-ի չափով եւ ամսական $2000-ի չափով կրթաթոշակ,
👉Բակալավրիատի եռամյա ուսման ընթացքում ուսման վարձի 50% փոխհատուցում,
👉Ուսման ամբողջ ընթացքում ուսման վարձի 100% փոխհատուցում։

ℹ️ Մանրամասները

Global Korea Scholarship-University Industry Cooperation



🔊GKS-UIC 💰 ամբողջական Կրթաթոշակային ծրագիր` 🇰🇷Հվ. Կորեայի ԲՈՒՀ-երում ՏՏ բնագավառում բակալավրիատի ծրագրերով ուսանելու համար!!!



📌GKS-UIC-ն (Global Korea Scholarship-University Industry Cooperation) 🇰🇷Հվ. Կորեայի Կառավարության կողմից առաջարկվող նորաստեղծ կրթաթոշակ է, որն համակարգվում է NIIED-ի կողմից։ ❗Այն հայտնի Global Korea Scholarship կրթաթոշակի ենթատեսակն է, սակայն նախատեսված է միայն ՏՏ բնագավառում բակալավրատի ուսանողների համար եւ ուղղված է արագ զարգացող կորեական տեխնոլոգիական միջավայրում արտասահմանցի երիտասարդ տաղանդների կարիերայի զարգացմանն ու ներգրավմանը ։

🎓Կրթաթոշակն հնարավորություն է ընձեռում ՏՏ ուղղվածությամբ Բակալավրիատի ծրագրերով ուսանել 🇰🇷 մի շարք ԲՈՒՀ-երում։
🔤Ուսման լեզուն` 🇬🇧, կամ 🇰🇷 է (կախված ծրագրից):

⏰Կրթաթոշակի տեւողությունը 5 տարի է ( 🇰🇷 լեզվի մեկամյա կուրս + չորսամյա բակալավրիատ ):

🔎 Կրթաթոշակին կարող են դիմել 🇰🇷 քաղաքացի չհանդիսացող, մինչեւ 25 տարեկան ուսանողներ։


💰Ծրագիրն փոխհատուցում է ուսման վճարը, 🇰🇷 լեզվի կուրսն, ճանապարհածախսը, բժշկական ապահովագրությունը, տրամադրում ամսական կրթաթոշակ։

🟢Հայտերն ընդունվում են առանձին` յուրաքանչյուր ԲՈՒՀ-ի կողմից։
⏳Հայտերի ընդունման ժամկետը` գարնանն է։


ℹ️GKS կրթաթոշակի պաշտոնական լրահոսը

Որպես օրինակ ` նախորդ փուլի մանրամասները