Oxford University Scholarships

🔊Մի շարք կրթաթոշակներ Օքսֆորդի համալսարանում ( 🇬🇧Մեծ Բրիտանիա)!!



📌Աշխարհի հեղինակավոր եւ հնագույն համալսարաններից մեկը` Օքսֆորդն արտասահմանցի ուսանողների համար առաջարկում է մի շարք կրթաթոշակներ։

🇦🇲Հայաստանից դիմելու համար հնարավորինս հասանելի Կրթաթոշակները`

Բակալավրատ`
👉Palgrave Brown Scholarship — Կրթաթոշակն փոխհատուցում է ուսման վճարը եւ կեցությունը (3-4 տարի):

👉Reach Oxford Scholarship Կրթաթոշակն առաջարկվում է զարգացող երկրներից ուսանողների համար։ Կրթաթոշակն փոխհատուցում է ուսման վճարը եւ կեցությունը (3-4 տարի):


ℹ️Բակալավրատի ուսանողների համար առաջարկվող այլ Կրթաթոշակներն, զեղչերը եւ արտոնությունները։

Մագիստրատուրա եւ PhD
👉Clarendon հիմնադրամի կրթաթոշակը փոխհատուցում է ուսման վճարը եւ կեցությունը։

👉Felix Scholarships Կրթաթոշակն ամբողջությամբ փոխհատուցում է ուսման վճարը ու կեցությունը։

👉Rhodes Global Կրթաթոշակն փոխհատուցում է ուսման վճարը, կեցությունը ; բժշկական ապահովագրությունը, ճանապարհածախսը։


👉Weidenfeld-Hoffmann առաջնորդության եւ կրթաթոշակային ծրագիրը առաջարկվում է զարգացող երկրներից շրջանավարտների եւ մասնագետների համար ` PhD ծրագրերով ուսանելու համար։ Ծրագիրը ամբողջությամբ փոխհատուցում է ուսման, ադմինիստրատիվ վճարները, կեցությունը, տրամադրում ամսական կրթաթոշակ։



ℹ️Մագիստրոսական եւ PhD ծրագրերի ուսանողների համար առաջարկվող այլ Կրթաթոշակներն, զեղչերը եւ արտոնությունները ։

Estonian National Scholarships

Վերջնաժամկետը` սեպտեմբերի 1!!!

🔊 🇪🇪Էստոնիայի Կառավարության կողմից 💰 կրթաթոշակներ` բակալավրատի եւ մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար!!!



📌🇪🇪Էստոնիայի Կառավարությունը արտասահմանցի ուսանողների համար առաջարկում է կրթաթոշակներ`🎓 բակալավրատի եւ մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար։

🏢Ծրագրում ներառված ԲՈՒՀ-ը`
👉University of Tartu
👉Tallinn University
👉Tallinn University of Technology
👉Estonian Business School
👉Estonian Academy of Music
👉Estonian Academy of Arts
👉Estonian University of Life Sciences։

💰Կրթաթոշակն կազմում է ամսական 350 եվրո ։

ℹ️Մանրամասները (բակալավրատ)

ℹ️ Մանրամասները ( մագիստրոսական)

❗ԲՈՒՀ-երի կողմից առաջարկվող առանձին կրթաթոշակներին կարող եք ծանոթանալ յուրաքանչյուր համալսարանի կայքում։

Rotary Yoneyama Scholarship in Japan

Վերջնաժամկետը` հոկտեմբերի 31!!!

👉Հայտերը կընդունվի հոկտեմբերի 1-ից!!!

🔊Rotary Yoneyama Կրթաթոշակային ծրագիր 🇯🇵 Ճապոնիայում!!!



📌Կրթաթոշակային ծրագիրն առաջարկվում է արտասահմանցի ուսանողների համար` 🇯🇵 ԲՈՒՀ-երում բակալավրատի, մագիստրոսական եւ PhD ծրագրերով ուսանելու համար։

💰Ծրագիրն տրամադրում է ամսական կրթաթոշակ ( բակալավրատի ուսանողների համար ամսական` 100,000, մագիստրատուրայի` 140,000 եւ PhD` 140,000 իեն, փոխհատուցում ճանապարհածախսը (էկոնոմ դասի ավիատոմս):

🔤Հայտերն ընդունվում են 🇬🇧, կամ 🇯🇵 լեզուներով։

ℹ️Մանրամասները

Chinese Government Scholarship


🔊🇨🇳Չինական Կառավարության ամենամյա 💰կրթաթոշակային ծրագիր ( CSC)!!!



📌Ծրագիրն նպատակաուղղված է Կրթության, մշակույթի, առեւտրի, կրթական փոխանակման միջոցով 🇨🇳Չինաստանի եւ արտասահմանյան երկրների միջեւ համագործակցության ու փոխճանաչման խթանմանը։

❗Կրթաթոշակն համակարգվում է Չինական կրթաթոշակային Խորհրդի կողմից։

📌CSC Կրթաթոշակն առաջարկվում է արտասահմանցի ուսանողների համար` 🇨🇳 շուրջ 274 ԲՈՒՀ-երում🎓 բակալավրատի, մագիստրոսական եւ PhD ծրագրերով ուսանելու համար։

💰Ծրագիրն փոխհատուցում է ուսման վճարը, կեցությունը, բժշկական ապահովագրությունը, տրամադրում ամսական կրթաթոշակ։

📌Կրթաթոշակին դիմելու հիմնական պայմանները`
👉Դիմորդն պետք է լինի արտասահմանցի ուսանող ( ոչ 🇨🇳 քաղաքացի);
👉 Այդ պահին չունենա 🇨🇳 Կառավարության կողմից տրամադրվող այլ կրթաթոշակ,
👉Տարիքային առավելագույն սահմանը` բակալավրատի ուսանողների համար ` 25; մագիստրատուրան` 35; PhD-ն` 40։
👉Բակակավրիատի ծրագրերի համար ունենա միջնակարգ, կամ էկվիվալենտ կրթության հավաստագիր, մագիստրատուրայի համար ` բակալավրատի աստիճան, PhD-ի համար ` մագիստրոսի աստիճան։

📌Կրթաթոշակին դիմելու համար հիմնական պահանջվող փաստաթղթերն են `
👉Բարձրագույն / միջնակարգ որակավորման վերաբերյալ Նոտարական թարգմանված փաստաթուղթ,
👉Առողջական վիճակի վերաբերյալ պաշտոնապես հաստատված փաստաթուղթ,
👉 CV
👉2 « ռեկոմենդացիոն» նամակ։
👉TOEFL , կամ IELTS հավաստագիր, կամ 🇬🇧 իմացությունը հաստատող այլ փաստաթուղթ (🇬🇧 սովորելու դեպքում); կամ HSK հավաստագիր (🇨🇳 սովորելու դեպքում):
👉Ուսումնական պլան/ հետազոտական նախագիծ
👉Անձնագրի պատճե։

📝Հայտերն ընդունվում են 🇬🇧, կամ 🇨🇳 լեզուներով` CSC հարթակի միջոցով։

⏳Կրթաթոշակի հայտերն հիմնականում ընդունվում են հունվար- ապրիլ ընթացքում (սակայն կոնկրետ ժամկետները ու ամբողջական պայմանները սահմանվում են առանձին համալսարանների կողմից)):

ℹ️Մանրամասները

Holland Scholarship

Վերջնաժամկետը՝ փետերվարի 1!!!

👉Հայտերի ընդունումը կմեկնարկի նոյեմբերի 1-ից!!!

🔊 Holland Scholarship կառավարական 💰կրթաթոշակային ծրագիր՝ 🇳🇱 Նիդեռլանդների ԲՈՒՀ-երում բակալավրիատի, կամ մագիստրատրոսական ծրագրերով ուսանելու համար❗❗❗



🟢Կրթաթոշակը տրամադրվում է Նիդեռլանդների կրթության, մշակույթի և գիտության հարցերով Նախարարության և մի շարք հետազոտական համալսարանների կողմից։

💰Կրթաթոշակը կազմում է տարեկան 5000€ եւ մասնակի փոխհատուցում է միայն ուսման վճարը։

🔎Կրթաթոշակին կարող են դիմել ԵՄ/ ԵՏԳ երկրների քաղաքացի չհանդիսացող, նշյալ համալսարաններում բակալավրի, կամ մագիստրատուրայի ծրագրերում ներառված ուսանողներ։

ℹ️Մանրամասները

Qatar University Scholarships

🔊💰Կրթաթոշակներ` Քաթարի Ազգային համալսարանում ( 🇧🇭 Քաթար) ուսանելու համար!!!

🏢 Քաթարի համալսարանը համարվում է երկրի միակ պետական համալսարանը եւ տեղակայված է մ/ք Դոհայում։

📌Համալսարանը արտասահմանցի ուսանողների համար առաջարկում է կրթաթոշակներ ` 🎓բակալավրատի, մագիստրոսական եւ PhD ծրագրերով ուսանելու համար։

❗Կրթաթոշակների չափն, պայմաններն ու հայտերի ընդունման ժամկետները տարբեր են։
💰Այդ թվում առաջարկվում են նաեւ ամբողջական կրթաթոշակներ, որոնք փոխհատուցում են ուսման վճարը, կեցությունը, ուսումնական եւ ճանապարհի ծախսերը։

THE ÉMILE BOUTMY SCHOLARSHIP

🔊The Emile-Boutmy Scholarship ամենամյա 💰կրթաթոշակային ծրագիր Sciences Po համալսարանում ( 🇫🇷 Ֆրանսիա)` բակալավրիատի եւ մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար!!!



📌Փարիզում տեղակայված Քաղաքական գիտությունների Sciences Po ինստիտուտը ոչ ԵՄ երկրներից ուսանողների համար առաջարկում է Էմիլ Բութմիի անվան ամենամյա կրթաթոշակներ` 🎓 բակալավրատի եւ մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար։

🟢Կրթաթոշակի նպատակն է ԵՄ սահմանից դուրս գտնվող երկրներից տաղանդավոր ուսանողների ներգրավվումը։ ❗Համալսարանի հիմնական շեշտը դրված է քաղաքական եւ տնտեսական գիտություններին։ 🎓Ուսանողները կարող են սովորել նաեւ հարակից մասնագիտությունների ուղղվածությամբ` իրավունք, հաղորդակցություն, ֆինանսներ, ձեռնարկատիրական գործունեություն, լրագրություն եւ այլն։

💰Կրթաթոշակները փոխհատուցում է ուսման վարձը եւ կեցությունը։

Մագիստրոսական ծրագրերի հայտերը ընդունվում են մինչեւ նոյեմբերի 30, իսկ բակալավրիատինը` փետրվար։