Lester B. Pearson Scholarship

Վերջնաժամկետը` նոյեմբերի 30!!

Lester B. Pearson Scholarship կրթաթոշակային ծրագիր` University of Toronto համալսարանում (🇨🇦Կանադա) բակալավրիատի ծրագրերով ուսանելու համար !!!

Lester B. Pearson Scholarship ամենամյա կրթաթոշակային ծրագիրն ստեղծված է աջակցելու այն միջազգային ուսանողներին, ովքեր աչքի են ընկնում իրենց ակադեմիական ձեռքբերումներով, առաջնորդական հատկանիշներով։

Կրթաթոշակը տրամադրվում է բակալավրատի ամբողջ 4 տարվա ուսուցման համար։

Կրթաթոշակը ներառում է`
-Ուսման վճարը,
-Ուսւմնական նյութերը,
-Կեցությունը,
-Ադմինիստրատիվ ծախսերը։

Մանրամասները` այստեղ ։

Women in Engineering Scholarship

Վերջնաժամկետը` հուլիսի 19!!!

«Կանայք Ինժիներիայում» կրթաթոշակային ծրագիր Բիրմինգհեմի Էսթոն համալսարանում (🇬🇧 Մեծ Բրիտանիա)!!!

Կրթաթոշակն առաջարկվում է Aston համալսարանի Engineering & Applied Science Դպրոցում բակալավրիատի եւ մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար ։

Կրթաթոշակը կազմում է 6000 ֆունտ ստերլինգ+ խորհրդատվական ծրագիր ։

Մանրամասները` այստեղ ։

Կրթաթոշակներ Abu Dhabi University համալսարանում

Վերջնաժամկետը` հունիսի 17!!!

Կրթաթոշակներ` Abu Dhabi University համալսարանում (🇦🇪 ԱՄԷ) ուսանելու համար !!!

Աբու Դաբիի համալսարանը առաջարկում է մի շարք ամբողջական եւ մասնակի կրթաթոշակներ` բակալավրիատի, մագիստրոսական եւ PhD ծրագրերով ուսանելու համար։
Ուսումն համալսարանում անգլիալեզու է։

Մանրամասները` այստեղ։

Stephen M. Kellen Scholarship

Վերջնաժամկետը` հունիսի 15!!!

Stephen M. Kellen Scholarship կրթաթոշակային ծրագիր!!!

Սթիվեն Մ. Քելլենի կրթաթոշակը առաջարկվում է 🇫🇷 Sciences Po (Ֆրանսիա) եւ 🇩🇪 Freie Universität Berlin (Գերմանիա) համալսարանների կրկնակի բակալավրիատի ծրագրով ուսանելու համար։
Ուսման բնագավառներն են` իրավագիտություն , տնտեսագիտություն, պատմություն, քաղաքագիտություն եւ սոցիոլոգիա։

Կրթաթոշակն ամբողջովին փոխհատուցում է ուսման վճարը, կեցության համար տրամադրում կրթաթոշակ։

Մանրամասները` այստեղ ։

Full Tuition Waiver Scholarship for International Students

Վերջնաժամկետը հունիսի 30!!!


Կրթաթոշակ` Maria Curie Skłodowska University համալսարանում (🇵🇱 Լեհաստան) բակալավրիատի եւ մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար!!!

Մարի Սկլոդովսկայա Կյուրիի համալսարանը արտասահմանցի ուսանողների համար առաջարկում է կրթաթոշակներ` 12 ֆակուլտետների բակալավրիատի եւ մագիստրոսական ծրագրերով (այդ թվում 8 անգլիալեզու) ուսանելու համար։

Առաջարկվող կրթաթոշակը ամբողջովին փոխհատուցում է ուսման վարձը, հնարավորություն մասնակցել տարաբնույթ միջոցառումների եւ օգտվել բազմազան հնարավորություններից։

Մանրամասները` այստեղ ։
.

Art Major Asian Scholarship Program

Վերջնաժամկետը` հունիսի 10!!!
Հայտերը ընդունվելու են մայիսի 25- հունիսի 10!!!

Ամբողջական կրթաթոշակ` Կորեայի Արվեստի Ազգային համալսարանում (Հվ. Կորեա 🇰🇷) ուսանելու համար!!!

Korea National University of Arts -ը արտասահմանցի ուսանողների համար առաջարկում է Art Major Asian Scholarship Program կրթաթոշակային ծրագիրը։ Կրթաթոշակի նպատակն է ուսման բնագավառում միջազգային համագործակցությունն ու երկրների միջեւ փոխադարձ հարաբերությունների ամրապնդումը։

➖ ➖ ➖ ➖ ➖ ➖ ➖ ➖ ➖ ➖ ➖ ➖
🚼 Եթե ցանկանում ես տեղեկացված լինել պարբերաբար հրապարակվող տարաբնույթ հնարավորություններից ու ռեսուրսներից, ապա 📊 միացիր տեղեկատվական նախաձեռնության սոցիալական հարթակներին❗❗❗
➖ ➖ ➖ ➖ ➖ ➖ ➖ ➖ ➖ ➖ ➖ ➖

Կրթաթոշակը արտասահմանցի ուսանողներին հնարավորություն է տալիս երաժշտության, պարի, վիզուալ արվեստի, դրամատուրգիայի , կինո/ հեռուստատեսության/ մուլտիմեդիայի, կորեական ավանդական արվեստի եւ հարակից բնագավառներում ուսանել համալսարանի բակալավրիատի եւ մագիստրոսական ծրագրերով ։

Կրթաթոշակը փոխհատուցում է ուսման ամբողջական վճարը, ճանապարհածախսը, բժշկական ապահովագրությունը, տրամադրում ամսական կրթաթոշակ եւ կորեերեն լեզվի դասեր:

Մանրամասները` այստեղ։

Scholarships for International Students

Վերջնաժամկետը` հուլիսի 1!!!

Կրթաթոշակներ` Ֆերլի Դիքինսոնի համալսարանում (🇺🇲 ԱՄՆ) բակալավրիատի ծրագրերով ուսանելու համար!!!

Ֆերլի Դիքինսոնի համալսարանը արտասահմանցի ուսանողների համար առաջարկում է FDU կրթաթոշակը` բակալավրիատի ծրագրերով ուսանելու համար։


Մանրամասները` այստեղ։

Scholarships for International Students

Վերջնաժամկետը` հունիսի 15!!!

Կրթաթոշակներ` Հարավային Ալաբամայի համալսարանում (🇺🇲 ԱՄՆ) բակալավրիատի ծրագրերով ուսանելու համար!!!

Հարավային Ալաբամայի համալսարանը արտասահմանցի ուսանողների համար առաջարկում է մի շարք կրթաթոշակներ` բակալավրիատի ծրագրերով ուսանելու համար:
Կրթաթոշակի չափը կախված է ուսանողի GPA-ից ($2,000- $10,000):

Denys Holland Scholarship

Վերջնաժամկետը` հուլիսի 2!!!



Դենիս Հոլլանդի անվան կրթաթոշակ` Լոնդոնի համալսարանական քոլեջում բակալավրիատի ծրագրերով ուսանելու համար!!!

Դենիս Հոլլանդի անվան կրթաթոշակային ծրագիրը առաջարկվում է ցանկացած երկրից ուսանողներին, ովքեր ունեն UCL-ում բակալավրիատի ծրագրերով ուսանելու համար ֆինանսական աջակցության կարիք։ ,
Կրթաթոշակը կազմում է £9.000։

Մանրամասները` այստեղ։