Ցանկացած երկրից, Բիզնեսով եւ ֆինանսներով հետաքրքրված 14-18 տարեկան պատանիների համար միջազգային 🏆 մրցույթ


⏳Վերջնաժամկետը ` սեպտեմբերի 13!!! 

📢Ցանկացած երկրից, Բիզնեսով եւ ֆինանսներով հետաքրքրված 14-18 տարեկան պատանիների համար միջազգային 🏆 մրցույթ 


📌Մրցույթն կազմակերպվում է Wharton Global High School ավագ դպրոցի կողմից եւ առաջարկվում ցանկացած երկրից, բիզնեսի եւ ֆինանսների թեմաներով հետաքրքրված 14-18 տարեկան դպրոցականների համար։ 

🏆Մրցույթի կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ փուլ հասած մասնակիցները կստանան հավաստագրեր, իսկ հաղթող մասնակիցները հնարավորություն կստանան մասնակցել օնլայն ամառային ծրագրերի եւ օնլայն կուրսերի։ 

ℹ️ Մանրամասները

ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն հայտարարում է դրամաշնորհային նոր մրցույթ՝ «Զբոսաշրջային ներքին ցուցահանդեսի կազմակերպում և խթանում»


⏳Վերջնաժամկետը ` մայիսի 29!!! 


📢🇦🇲ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն հայտարարում է 💰դրամաշնորհային նոր մրցույթ՝ «Զբոսաշրջային ներքին ցուցահանդեսի կազմակերպում և խթանում» (Ծածկագիր՝ 3․2-4-25-ԶԿ-ԴՄ):

❗Մրցույթին մասնակցելու համար հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային տարբերակով` Armeps համակարգի միջոցով 

☎️Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 011-59-71-57 հեռախոսահամարով։

Անվճար Ծրագիր - բիզնես գաղափարների, կամ նորաստեղծ բիզնեսի համար

⏳Վերջնաժամկետը ` հունիսի 14!!! 

📢🇦🇲🆓Ծրագիր - բիզնես գաղափարների, կամ նորաստեղծ բիզնեսի համար!!! 

📌Եթե ունեք բիզնես գաղափար կամ արդեն գործող նախաձեռնություն, որը ցանկանում եք զարգացնել, ապա այս հնարավորությունը հենց ձեզ համար է։

📌 ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը Three4ResilientArmenia ծրագրի շրջանակում հայտարարում է SPARK և BUILD ծրագրերի հայտադիմումների ընդունման առաջին փուլը։

❗Ծրագրի նպատակն է աջակցել Լեռնային Ղարաբաղից տեղահանված, 2020 թվականի պատերազմից և Դեբեդ գետի ջրհեղեղից տուժած անձանց, ինչպես նաև այլ խոցելի խմբերի ներկայացուցիչներին՝ իրենց բիզնեսի ստեղծման և զարգացման նախաձեռնություններում։

🔹 Եթե ինքնազբաղ եք կամ ունեք նախնական փուլում գտնվող բիզնես գաղափար, ապա դիմեք SPARK ծրագրին։
🔹 Եթե ունեք նորաստեղծ բիզնես կամ վերջին 3 տարվա ընթացքում գրանցված ՓՄՁ, ապա դիմեք BUILD ծրագրին։

📚 Ինչ կտա ձեզ մասնակցությունը👇
- Գաղափարի վավերացում և բիզնես մոդելավորում,
- Ուսուցում ԻՐԻՍ Ակադեմիայի շրջանակում,
- Քոուչինգ եւ մենթորություն,
- Ֆինանսավորման հնարավորություն բիզնես հիմնելու կամ զարգացնելու համար:

🔎 Դիմել կարող են 18 տարին լրացած անձինք, ովքեր տիրապետում են համակարգչային բազային գիտելիքների։

📝 Գրանցումը 👇


Ակադեմիական փոխանակման կրթաթոշակ Գերմանիայում

⏳Վերջնաժամկետը` դեկտեմբերի 20!!!

🔊 💰Կրթաթոշակային ծրագիր 🇩🇪 Գերմանիայում!!!

📌Copernicus Berlin կազմակերպության Միջազգային գերազանցության կրթաթոշակային ծրագիրը (IES) մոտիվացված ուսանողներին հնարավորություն է տալիս 🎓 մեկ սեմեստր սովորել HU Berlin, FU Berlin, HWR Berlin եւ Պոտսդամի համալսարաններում, ինչպես նաեւ անցնել պրակտիկա տեղի ընկերություններում։ 👉Ծրագիրն նաեւ հնարավորություն է տալիս 6 ամիս գտնվել Բեռլինում, ապրել հյուրընկալող ընտանիքում, ծանոթանալ տեղի մշակույթին, մասնակցել զանազան միջոցառումների։

💰COPERNICUS BERLIN-ը ամբողջական, կամ մասնակի փոխհատուցում է բժշկական ապահովագրության ծախսերը, ապահովելում կեցություն հյուրընկալող ընտանիքներում, տրամադրելում մեկնարկային մեկանգամյա եւ ամսական կրթաթոշակ։ 🚫 Ճանապարհածախսը ամեն դեպքում չի փոխհատուցվում։ 

📝Ծրագրին կարող են դիմել Արեւելյան եւ Հարավ-Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի (այդ թվում 🇦🇲 Հայաստան) եւ Կենտրոնական Ասիայի երկրներից, կրթաթոշակի մեկնարկի սկզբին բակալավրի, մագիստրոսական, կամ PhD ծրագրերով սովորող, 28 տարեկանը չլրացած ուսանողներ։

⏳Հայտերն ընդունվում են տարեկան 2 անգամ։ 

Բնապահպանության թեմաներով երիտասարդական դասընթաց Երեւանում

⏳Վերջնաժամկետը ` սեպտեմբերի 22!!!

📢Բնության պահպանմամբ, կենսաբազմազանությամբ եւ կլիմայով հետաքրքրված, 17-27 տարեկան երիտասարդների համար աշխատարան Երեւանում `📅 սեպտեմբերի 30- հոկտեմբերի 5!!! 

📌Evengreens բնապահպանական ոչ կոմերցիոն կազմակերպությունը հայտարարում է առաջիկա երիտասարդական աշխատարանի համար մասնակիցների ընդունելության մասին: 📅Աշխատարանի տեղի կունենա սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը Երևանում: 🔎Այն կհամախմբի 17-27 տարեկան 25 ակտիվ երիտասարդների ամբողջ Հայաստանից, ովքեր ներգրավված կամ հետաքրքրված են բնության պահպանությամբ, կենսաբազմազանությամբ և կլիմայի փոփոխությամբ: 💰Կազմակերպությունը հոգում է մարզաբնակ մասնակիցների կեցությունն ու ճանապարհածախսը։ ❗Աշխատարանը կազմակերպվում է Եվրոպայի խորհրդի Եվրոպական երիտասարդական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

❗Աշխատարանի ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն և կխորացնեն իրենց գիտելիքները տարբեր բնապահպանական և կլիմայական թեմաների վերաբերյալ, տալով նրանց անհրաժեշտ հմտություններ՝ իրենց տեղական համայնքներում դրական փոփոխություններ իրականացնելու համար: Հիմնական ուշադրությունը կենտրոնացվելու է բնության ապագայի մոդելի (Nature Futures Framework) վրա։

🟢Աշխատարանի ընթացքում մասնակիցները, մենթորների աջակցությամբ, կմշակեն տեղական գործողությունների նախաձեռնություններ: 💰Աշխատարանից հետո երեք ընտրված նախագծերը հնարավորություն կունենան ստանալու փոքր չափերի ֆինանսական աջակցություն իրենց նախաձեռնությունների իրականացման համար: 

❗Առաջին փուլը հաջողությամբ հաղթահարած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի։ ❗Հարցերի դեպքում խնդրում են կապ հաստատել mariam@unitedevergreens.org էլեկտրոնային հասցեով։

Նախագծերի ընդունման հրավեր ` ՈՒԵՖԱ-Ի մի Մանկական հիմնադրամի կողմից


⏳Վերջնաժամկետը` օգոստոսի 2!!!

🔊💰Դրամաշնորհային մրցույթ Երեխաների համար ⚽ ՈՒԵՖԱ-յի Հիմնադրամի կողմից կողմից!!!

📌 Յուրաքանչյուր տարի ՈՒԵՖԱ-ի Մանկական հիմնադրամը առաջարկում է նախագծերի մրցույթ հետեւյալ ոլորտներում`
👉Առողջապահություն,
👉Կրթություն,
👉Սպորտի մատչելիություն,
👉Անձնական զարգացում,
👉Փոքրամասնությունների ինտեգրացիա,
👉Երեխաների իրավունքների պաշպանություն։

🟢Այդ նպատակներին հասնելու համար հիմնադրամը կամ գործարկում է սպորտի եւ ֆուտբոլի հետ կապված ծրագրեր, կամ կազմակերպում սեփական նախագծեր, կամ աշխատում համագործակից կազմակերպությունների հետ։

Երիտասարդ հետազոտողների եւ PhD -ների համար, Touch Sensing and Processing թեմայով ամառային դպրոց Դրեզդենում


⏳Վերջնաժամկետը ` այսօր ` հուլիսի 9!!! 

📢Երիտասարդ հետազոտողների եւ PhD -ների համար, Touch Sensing and Processing թեմայով ամառային դպրոց Դրեզդենում ( 🇩🇪 Գերմանիա)` 🗓️սեպտեմբերի 2-6!!! 

📌Compared to vision or hearing, touch is a poorly understood sensing modality. Thanks to recent advances in hardware development, it will soon be possible to digitize touch at scale. This creates important opportunities for both basic research and applications, such as robotics. In this context, it is increasingly important the role of Touch Processing – the science of making sense of touch through the use of machine learning.

🟢The Touch Sensing and Processing Summer School (TSPSS) aims to provide a stimulating opportunity for young researchers and Ph.D. students to participate and benefit from direct interaction and discussions with world leaders in touch sensing and processing. Participants will also have the possibility to present the results of their research, and to interact with their scientific peers, in an informal and constructive environment.

💰Կազմակերպիչները ապահովում են կեցությունը, ուսումնական ծրագրերին մասնակցությունը։